Բրիտանական «Cooperative Funeralcare» թաղման ընկերությունը կազմել է այն երգերի հիթ-շքերթը, որոնք ամենից հաճախ են հնչում հուղարկավորությունների ժամանակ: Պարզվել է՝ ամենից հաճախ հանգուցյալի հարազատները պատվիրում են «My Way» երգը` Ֆրենկ Սինատրայի կատարմամբ: Երկրորդ տեղում Բեթ Միդլերի «Wild Beneath My Wings» ստեղծագործությունն է, երրորդ տեղում՝ Ռոբբի Ուիլյամսի «Angels»-ը: