Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլերի երիտասարդական տարիների մասին պատմող վավերագրական ֆիլմ է նկարահանվում: «Թոնի Բլեր՝ ռոք-աստղ» ֆիլմը ներկայացնում է մի պատանու, ով երազում է ռոք երգիչ դառնալ եւ նմանվել Միք Ջագերին: Նա նեղ տաբատ հագած, հպարտ քայլում է փողոցով՝ «I Can`t Get No Satisfaction» երգի ուղեկցությամբ: Ֆիլմը «վավերագրական կատակերգություն» է կոչվում: Ֆիլմի հեղինակները զրուցել են Բլերի դպրոցական ընկերների, ուսուցիչների, նույնիսկ նրա երաժշտության երկրպագուհիների հետ: «Այն, ինչը կարելի է քաղաքականության համար ձեռքերում համարել, մեծ կորուստ էր ռոք երաժշտության համար»,- ֆիլմի հեղինակներն այս միտքն են ցանկանում ապացուցել: Ֆիլմում Բլերը ներկայանում է քաղաքականությունից հեռու եւ փառքի ձգտող երիտասարդի դերում: Օգտագործվելու են մինչ այժմ անհայտ լուսանկարներ եւ փաստեր: Ֆիլմը ցուցադրվելու է ձմռանը՝ Channel 4 հեռուստալիքի եթերում: