Երեկ Պյատիգորսկում քրեական գործ է հարուցվել քաղաքի հայկական ազգային-մշակութային ինքնավարության շենքի հրկիզման փաստի առնչությամբ: Գործը հարուցվել է գույքի կանխամտածված ոչնչացման վերաբերյալ հոդվածով, եւ գործի նյութերն ուղարկվել են Պյատիգորսկի ՆԳՎ-ին առընթեր Քննչական բաժին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի գիշերը մի խումբ անձինք հրդեհել էին մշակութային ինքնավարության շենքը: Իրավապահ մարմինները չեն բացառել, որ հանցագործությանը կարող են մեղսակից լինել երիտասարդական ծայրահեղական խմբավորումների անդամները: