Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հեռանում է կինոյից եւ հրաժարվում է ալկոհոլ օգտագործել: Այդ մասին նա հաղորդել է ֆրանսիական «Le Parisien dimanche» օրաթերթին: «Ես այլեւս ապացուցելու ոչինչ չունեմ, ես խաղացել եմ 170 դեր եւ գեղեցիկ ձեւով հեռանում եմ»: Ֆրասիացի լրագրողներն ու դերասանները չեն հավատում դերասանի այս խոսքերին, ասելով, որ դա պարզապես «դերասանական ժեստ» է: Ըստ Դեպարդյեի գործակալ Կլոդ Դավիի՝ «Վերջին 10 տարիներին ես անընդհատ լսում եմ այս խոսքերը, այդ իսկ պատճառով հիմքեր ունեմ նրան չհավատալու»: