«Պատճառները եւ սուբյեկտիվ են եղել, եւ օբյեկտիվ: Ես չէի ուզում ձեւական պրեմիերա կազմակերպել, քանի որ բոլորը գիտեն, որ հայ հանդիսատեսը շատ խիստ է»,- ասաց ֆիլմի հեղինակը: Ֆիլմ-օպերան դժվար է նկարահանվել եւ շատ փոքր բյուջե է ունեցել: Սակայն հայ օպերային աստղերի կատարումներն ընդգրկող արվեստի այս յուրահատուկ տեսակը արդեն սկսել է ճանաչում ձեռք բերել: Վիդեոտարբերակի ցուցադրման եւ …
կարդալ ավելինԴեկտեմբերի 3-ին BBC ռադիոալիքն առաջին անգամ եթեր կհեռարձակի Ջոն Լենոնի հետ հարցազրույցը, որ ձայնագրվել է 1970թ. դեկտեմբերին՝ խմբի բաժանումից 8 ամիս անց՝ «Ռոլլինգ Սթոունզ» ամսագրի համար: Լենոնը հարցազրույցի ժամանակ «Բիթլզի» կյանքը համեմատում է Հին Հռոմի դեկադենտության հետ: Նա ասում է, որ «բիթլերի» շուրջ տիրող միջավայրը՝ փողերով, սեքսով ու թմրանյութերով, իրեն «մինի-Հռոմ» էր հիշեցնում: Հարցազրույցը վարող …
կարդալ ավելինԵրեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում շուտով կայանալու են ռեկտորի ընտրությունները: Ինստիտուտի ռեկտորի, «հայ թատրոնի վերջին մոհիկան», դերասան Սոս Սարգսյանի պատկառելի տարիքը թույլ չի տա նրան այլեւս շարունակել ղեկավարել թատրոնի բուհը: Օրերս ինստիտուտը նշեց իր 60-ամյա հոբելյանը: Սոս Սարգսյանն արեց այն ամենը, ինչ իր ուժերի սահմաններում էր, որպեսզի ինստիտուտը ոտքի կանգնի: Այժմ, որպես իր գործի շարունակող …
կարդալ ավելինՆկարիչ Մինաս Ավետիսյանը ստեղծել է լուսավոր ու խոր պատկերներ, իր կյանքն ապրել է ազնիվ ու դժվար: Մինասի կողքին գտնվող մարդիկ լավ հասկանում էին` ինչ արժեք ունեն նրա կտավները, եւ տարիներ անց որքան է նրա ստեղծագործությունների արժեքն աճելու: Նրա յուրաքանչյուր նկար անմոռանալի, գունեղ ու պայծառ է: Մինասը կարող էր հեշտությամբ նվիրել իր նկարները: Իսկ նկարչի ողբերգական …
կարդալ ավելինԳյումրիի կենտրոնական զբոսայգում մի հին շենք կա, որն առաջին հայացքից ավերակներ է հիշեցնում: Շինության բակից կարելի է նկատել, որ կոտրված պատուհաններով եւ քանդված պատերով այս տունը բնակիչներ ունի: Սակայն գյումրեցիներից քչերը գիտեն, որ ամայի ու մռայլ այս շենքն ավելի քան 20 տարի առաջ եղել է հայկական կինոյի գլուխգործոցներից մեկի նկարահանման խաղահրապարակը: Հենց այստեղ է ծնվել …
կարդալ ավելին1988թ. ավերիչ երկրաշարժը հիմնովին քանդել էր Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռում գտնվող տուն-թանգարանը: Ընդգրկվելով «Լինսի» շինարարական ծրագրերի մեջ, Մինասի տուն-թանգարանը նորից կառուցվել է: Թանգարանի վերաբացումը կկայանա երկրաշարժի օրը, դեկտեմբերի 7-ին, ժամը 15-ին: Այն կբացվի նույն այն օրը, երբ հողին է հավասարվել: Մինասի ծննդավայրում գտնվող տուն-թանգարանը ժամանակին սրբավայրի կարգավիճակ էր ձեռք բերել, սակայն 17 տարի այցելուներ չունենալու պատճառով, …
կարդալ ավելինԴեկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի եվրոպական ֆիլմերի շաբաթ: Փառատոնը տեղի կունենա նաեւ Գյումրիում: Ֆիլմի տոմսը Երեւանում կարժենա 500 դրամ, իսկ Գյումրիում դիտումն անվճար է: Տոմսի սիմվոլիկ վճարից ստացված գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատներին: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին ներկայացված ֆիլմերը: Նշենք, որ փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի դեսպանատների, ՀՀ-ում Եվրահանձնաժողովի …
կարդալ ավելինՆոյեմբերի 28-ին Մումբայում տեղի է ունեցել Հայաստանի պատվո հյուպատոս Հարշադ Մեհտայի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ելույթ են ունեցել Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Մահարաշտրա նահանգի կառավարության գլխավոր քարտուղար Պրեմկումարը, տիկին Նանի Օսկանյանը եւ պատվո հյուպատոս Հարշադ Մեհտան: Նանի Օսկանյանը Մեհտային է հանձնել հատուկ կացության ՀՀ անձնագիր՝ փոխանցելով նրան ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ու իր …
կարդալ ավելինՀոլիվուդյան աստղ Անժելինա Ջոլին այցելել է Պակիստանի՝ երկրաշարժից ավերված շրջաններ՝ տուժածներին բարոյական օգնություն ցուցաբերելու համար: Նա ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է եւ նման նպատակներով արդեն ավելի քան 20 երկիր է այցելել: Դերասանուհին այս տարի արդեն եղել է Պակիստանում, շրջագայել է երկրի տարածքում գտնվող աֆղան փախստականների ճամբարներում: Հիշեցնենք, որ Պակիստանի երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ …
կարդալ ավելինԹեեւ Լեւոն Մինասյանը նաեւ մանդոլին եւ դաշնամուր է նվագում, բայց համարում է, որ իր առաջին գործիքը դուդուկն է: Երեք տարի առաջ Լ. Մինասյանը Ջիվան Գասպարյանի հրավերով եկել է Հայաստան եւ Գյումրիում համերգ ունեցել: Նա հազվադեպ է Հայաստան այցելում, քանի որ խիստ զբաղված է: Իր վերջին այցը համընկավ հայտնի ֆրանսիացի լուսանկարիչ Յան Արտուս-Բերտրանի այցի հետ: Աշխարհի …
կարդալ ավելինՓոփ-աստղ Մադոննան խոստովանել է, որ իր մասին պատմող վավերագրական ֆիլմի վրա աշխատանքները ցանկություն են առաջացրել իրեն փորձել կինոռեժիսորի դերում: «Ես շատ ոգեշնչված եմ այդ ֆիլմի ստեղծման գործընթացով եւ շատ բան եմ իմացել ֆիլմերի արտադրության մասին»,- ասել է Մադոննան՝ բրիտանական ռեժիսոր Գայ Ռիչիի կինը: 47-ամյա աշխարհահռչակ երգչուհին կինոյում սկսել է նկարահանվել 1980-ականների կեսերից, սակայն նրա դերերը …
կարդալ ավելինՆոյեմբերի 25-ին Փարիզում հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվեց Մարդկության բանավոր եւ ոչ-նյութական մշակութային գլուխգործոցներից մեկը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարեւորագույն մանդատներից մեկը հանդիսանում է աշխարհում գոյություն ունեցող մշակութային եւ բնական այն ժառանգության բացահայտման, պաշտպանման եւ պահպանման խրախուսումը, որը բացառիկ նշանակություն է ներկայացնում ողջ մարդկության համար: Վերջինս փորձում է բացահայտել աշխարհի ոչ միայն նյութական, այլ նաեւ` ոչ-նյութական հարուստ …
կարդալ ավելին60-ականների Երեւանն ու գրական մթնոլորտը շատ անհամ կլինեին, եթե չլիներ Սլավիկ Չիլոյանի ներկայությունը: Բանաստե՞ղծ, թե՞ թարգմանիչ. ընկերները հավաստիացնում են, որ ինքն ավելի հակված էր թարգմանիչ համարվելու, սակայն նույն ընկերների հավաստմամբ՝ Չիլոյի կերպարն այնպիսին էր, որ անիմաստ է նման տարբերակում մտցնելը: «Սա այն դեպքն է, երբ պոեզիան կերպարից անքակտելի է, Չիլոն բանաստեղծական մի երեւույթ էր, որը …
կարդալ ավելին«Ինքնագիրը», սակայն, ի տարբերություն «Բնագրի», կխմբագրի միայն Վիոլետ Գրիգորյանը («Բնագրի» դեպքում համախմբագիր էր նաեւ Վահրամ Մարտիրոսյանը): Ինչ որ իմաստով «Ինքնագիրը» նաեւ «Բնագրի» տրամաբանական շարունակությունն է: «Բնագիրը» փակվեց առանց որեւէ կոնֆլիկտի եւ պրոբլեմի, պարզապես ես ուզում էի անել իմ ժուռնալը, ամբողջությամբ՝ սկսած սրբագրական աշխատանքից մինչեւ գեղարվեստական ձեւավորումը ինքս անել, որպես գրող ուզում էի ունենալ մի ամսագիր, …
կարդալ ավելինՎլադիմիր Նաբոկովի որդին պատրաստվում է ոչնչացնել իր հոր վերջին, չտպագրված վեպը: Դմիտրի Նաբոկովն ասել է, որ դա անում է իր հոր վերջին ցանկության համաձայն: «Լարայի ծագումը» վեպը ոչ ընթերցողները, ոչ էլ որեւէ գրականագետ չի կարդա: Վլադիմիր Նաբոկովը կտակել է իր մահից անմիջապես հետո այրել ձեռագիրը, սակայն գրողի այրին` Վերան չի համարձակվել կատարել ամուսնու վերջին կամքը …
կարդալ ավելին«Սլավիկ Չիլոյանն իր կարճ կյանքը՝ ընդամենը 35 տարի (մինչեւ 1975թ. նոյեմբերի 22-ի սառը, անձրեւոտ առավոտը) ապրեց որպես Պոեզիա, որն ավելի հետաքրքիր էր, քան իր գրած պոեզիան, ինչը սեփական կյանքի դալուկ արտացոլումն էր միայն: Մի տեսակ՝ «բանավոր հանճար», որոնցից մի քանիսը դեգերում էին այն տարիների Երեւանում: Ստեղծագործելով շուրջ 13 տարի, նա ինքզինքը մինչեւ վերջ էլ լուրջ …
կարդալ ավելինԱլլա Պուգաչովան եւ նրա 4-րդ ամուսին Ֆիլիպ Կիրկորովն ամուսնալուծվում են: Այս մասին նրանց խնդրանքով հայտնել է «Առանց բարդույթների» հայտնի հեռուստահաղորդման վարող Լոլիտա Միլյավսկայան: Կիրկորովից բաժանվելու մասին Ալլա Բորիսովնան Լոլիտային հայտնել է հեռախոսազրույցի ժամանակ: Պրիմադոննան ասել է. «Մենք լավ հարաբերությունների մեջ ենք, շարունակում ենք մնալ լավ ընկերներ»: Հետո Պուգաչովան խնդրել է «մեղմ ձեւով» այդ բաժանման մասին …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը Հայաստան ժամանեց ռուս «սկանդալային» պարուհի Անաստասիա Վոլոչկովան, որը երեկ Երեւանի օպերային թատրոնում հայ հանդիսատեսին ներկայացավ մեկ համերգային ծրագրով: Պարուհու մամուլի ասուլիսը պլանավորված էր երեքշաբթի երեկոյան «Գոլդեն Փելես» հյուրանոցում, սակայն այն սկսվեց նույնքան սկանդալային ձեւով, որքան Վոլոչկովայի կենսագրությունն է: Լրագրողները մեկ ժամից ավելի սպասում էին պարուհուն: Կազմակերպիչներից ոչ ոք չներկայացավ՝ ուշացման պատճառները մեկնաբանելու համար: …
կարդալ ավելինՇվեյցարական «Focal» աուդիովիզուալ արվեստի զարգացման հիմնադրամը 2004թ. սկզբին անդրկովկասյան երկրներում իրականացրել է կինոյի զարգացման «Ավանտի» ծրագիրը, որի նպատակը կինոշուկայի հիմքերին ծանոթացնելը եւ գեղարվեստական ու վավերագրական կինոյի արտադրությունը խրախուսելն էր: Ռեժիսորները, պրոդյուսերները եւ իրավաբանները տարին մի քանի անգամ հավաքվում էին Թբիլիսիում, սեմինարների մասնակցում, կինովարպետների դասեր լսում եւ սեփական նախագծերը քննարկում: Անկախ ժյուրին պատրաստ էր ֆինանսավորել հաղթանակած …
կարդալ ավելինԲացի գիտելիքներից, ինստիտուտը միշտ աչքի է ընկել յուրահատուկ մթնոլորտով, որի ստեղծման, նաեւ պահպանման համար ուսանողներն ու դասախոսները երախտապարտ պետք է լինեն ինստիտուտի գրադարանի աշխատակիցներին: Գրադարանի տնօրեն Նոնա Սարումյանը հպարտությամբ է հիշում, որ գրադարանը նույնիսկ մեկ օր շուտ է ստեղծվել, քան բուն ինստիտուտը: «Մենք մեր ինստիտուտի կադրերին անգիր գիտենք ու միշտ հպարտությամբ տեսնում ենք, որ մեր …
կարդալ ավելին