Մշակույթ

Երիտգրողները դժգոհ են

14.02.2006

2006թ. Գրողների միությունը, նախագահ Լեւոն Անանյանի բնորոշմամբ, երեք կարեւոր միջոցառում է նախատեսել: «Շատ կարեւոր է հատկապես ապրիլի 6-10-ը Բեյրութում կայանալիք Գրողների համահայկական երրորդ խորհրդաժողովը»,- ասում է Լ.Անանյանը: Առաջին երկու խորհրդաժողովները տեղի են ունեցել Հայաստանում, ինչպես նաեւ` Արցախում, երրորդ խորհրդաժողովի անցկացման վայրի համար քննարկվել են Մոսկվայի, Բեյրութի եւ ԱՄՆ-ի տարբերակները, ընտրությունը կանգ է առել Բեյրութի վրա, …

կարդալ ավելին

Կոմունիզմի արվեստը՝ թանգարաններում

11.02.2006

Իսկ այժմ, ԽՍՀՄ-ի փլուզումից 15 տարի անց, փորձ է արվում թանգարանների եւ հուշարձանների միջոցով վերականգնել կոմունիզմի ստվերը եւ վերաիմաստավորել կոմունիստական խորհրդանիշները: Այս տարի Վաշինգտոնում կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան է բացվելու: Կապիտոլյան բլրի վրա դեռ նախագահ Քլինթոնի հանձնարարությամբ` թանգարանի համար տարածք է տրամադրվել: Շուտով այդտեղ չինացի դիսիդենտ քանդակագործների «Ազատության աստվածուհին» քանդակի պատճենն է տեղադրվելու: 1989 …

կարդալ ավելին

Պատմական այլաբանություն` ըստ Քեոսայանի

11.02.2006

Էկրաններ է դուրս եկել Տիգրան Քեոսայանի նոր` «Նապաստակը անդնդի եզրին» լիրիկական կատակերգությունը, որի գլխավոր հերոսը Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւն է: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած: 1971 թվականին Բրեժնեւը Մոլդավիա է այցելում, որոշում է մենակ զբոսնել, մոլորվում է եւ գնչուներին է հանդիպում: Նա սիրահարված զույգին օգնում է ամուսնանալ, իսկ ամենակարող գնչունական բարոնը կատարում է Բրեժնեւի երազանքը` …

կարդալ ավելին

Վահեն առատ ձյան է սպասում

11.02.2006

Այս օրերին, երբ երեւանցիները դժգոհում են ձյան առատությունից եւ դրա հետեւանքով առաջացած դժվարություններից, իսկ թաղապետարաններն իրենց սուղ միջոցներով փորձում են մաքրել փողոցները, քանդակագործ Վահե Բերբերյանը ձյան դեմ պայքարի յուրահատուկ ձեւ է գտել։ Երիտասարդ սիրահարների ձնակերտ այս արձանն, արդեն մի քանի օր է, Թումանյան փողոցում է։ Սկզբում Վահեն քանդակել է նստարանն ու տղային, բայց ցրտաշունչ ձմռանը …

կարդալ ավելին

Դուետներ՝ աստղերի հետ

10.02.2006

Նախագծի հիմքում զուգերգեր են լինելու: Նորաստեղծ դուետների մի անդամը Հայաստանում հայտնի երգիչ կլինի, իսկ մյուսը` երեխա: «Հայաստանի մանկատներում 1000-ից ավելի երեխա կա, 11.000 երեխա անապահով ընտանիքներում են ապրում, իսկ 8.000 հաշմանդամ երեխա հատուկ գիշերօթիկ դպրոցներում են սովորում: Եվ այդ բոլոր երեխաները ստեղծագործական պրոցեսից անջատ են ապրում: Իսկ նրանց մեջ շատ տաղանդավոր անհատներ կան: Մենք փորձելու …

կարդալ ավելին

Վատիկանը հավանություն է տվել Մայքլ Ջեքսոնի նախագծին

10.02.2006

Մայքլ Ջեքսոնը պատրաստվում է Հռոմի նախորդ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի ստեղծագործությունների տեքստերի հիման վրա նոր ալբոմ ձայնագրել: Մի քանի օր առաջ Ջեքսոնը Վենետիկ է այցելել, որտեղ Վատիկանի ներկայացուցիչների հետ պայմանագիր է ստորագրել եւ պոնտիֆիկոսի գրված աղոթքները եւ հոգեւոր բանաստեղծություններն իր երգերում օգտագործելու իրավունք ձեռք բերել: Կաթոլիկ եկեղեցու երաժշտական նախագծերի պատասխանատուներն ասել են, որ վաղուց էին ցանկանում …

կարդալ ավելին

Ջեքսոնների ընտանիքի հինգերորդ անդամը Հայաստանում է

09.02.2006

Ի տարբերություն իր հայտնի եղբոր` փոփ-կուռք Մայքլ Ջեքսոնի եւ իր ոչ պակաս հայտնի քույրերի` Ջանեթ ու Լա Թոյա Ջեքսոնների, նրա սոլո կարիերան մեծ փառքով չի ուղեկցվել: Մայքլ Ջեքսոնի եղբայրը ձայներիզներ է թողարկել (մեկ ալբոմը նույնիսկ` Սթիվի Ուանդերի հեղինակած երգերով), սակայն փոփ երաժշտության մեջ չի հասցրել զգալի հետք թողնել եւ վերջին քսան տարիների ընթացքում մարդկանց հիշողության …

կարդալ ավելին

Առաջին «Երգիծը»

09.02.2006

«Մի փորձեք երգիծանկարչին բացատրել նրա նկարի իմաստը»,- գրված է հայկական նոր գունազարդ «Երգիծ» ամսագրի նախաբանում, որը լույս է տեսել 2006թ. սկզբին: Մի բացատրեք, քանի որ յուրաքանչյուր երգիծանկարում հումորն ու իմաստը համարժեք են եւ միասին էլ ընկալվում են: Եվ ոչ միայն ծաղրանկարչին, այլեւ` դիտողին իմաստը բացատրելու հարկ չպետք է լինի: Նկարները պետք է նայել: Ժպիտն ու …

կարդալ ավելին

«Armenian Navy Band»-ը՝ Մոսկվայում

09.02.2006

Փետրվարի 20-ին Մոսկվայում տեղի է ունենալու Արտո Թունչ-Բոյաջյանի «Armenian Navy Band» ավանգարդ-ֆոլք անսամբլի համերգը: Այն տեղի կունենա Էստրադայի թատրոնում: Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Ռուսաստանում: Եվրոպական քննադատները «Armenian Navy Band»-ն անվանում են «լեռնային հեղեղ, որ հեղեղել է հոլիվուդյան դիկսիլենդը»: «Armenian Navy Band»-ն օգտագործում է հայկական ազգային երաժշտական (դուդուկ, բլուլ, զուռնա, քանոն եւն) եւ ժամանակակից …

կարդալ ավելին

Չինաստանն արգելել է «Գեյշայի օրագիրը» ֆիլմի ցուցադրումը

07.02.2006

Չինաստանի իշխանություններն արգելել են երկրի կինոթատրոններում «Գեյշայի օրագիրը» հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը: Ճապոնացի գեյշայի կյանքի մասին պատմող ֆիլմի չինաստանյան պրեմիերան նախատեսված էր փետրվարի 9-ին: ՉԺՀ-ի իշխանությունների կարծիքով` ֆիլմը կարող է ժողովրդական զայրույթի ու հակաճապոնական տրամադրությունների ալիք բարձրացնել: Բանն այն է, որ ֆիլմի գլխավոր դերակատարները հանրաճանաչ չինացի դերասանուհիներ են եւ նրանց` գեյշայի դերով էկրանին հայտնվելը կարող է …

կարդալ ավելին

Շերի հայրը Սուխոյ Ֆանտան գյուղի՞ց էր

07.02.2006

Շերն ինքը չի սիրում հիշատակել իր հոր մասին, ում հետ իրականում ծանոթացել է 11 տարեկան հասակում, քանի որ հայրը հեռացել էր ընտանիքից այն ժամանակ, երբ Շերը դեռ մանուկ էր: Ամերիկայում Ջոն Սարգսյանն աշխատել է ֆերմայում եւ բեռնատար ավտոմեքենաներ վարել: Շերն իր հարցազրույցներում հիշել է, որ իր հայրը հարբեցող եւ խաղամոլ է եղել: Իսկ հոր մահվան …

կարդալ ավելին

Ի՞նչ է մեզ համար գլոբալիզացիան

04.02.2006

Ինչպես բազմիցս ասել եմ ու գրել, Հայաստանը կարող է գոյություն ունենալ իբրեւ անկախ պետություն միայն միջազգային փոխշահավետ կապերի գլոբալիզացիայի շրջանակներում, եւ առաջին հերթին գիտատեխնոլոգիական եւ տեղեկատվական համագործակցության, ռազմատեխնիկական ու ռազմական ոլորտներում: Սակայն ինքը` ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ ավելի լայն սպեկտր ունի եւ ըստ ամերիկացի սոցիոլոգ Է.Հիդդենսի` հինգ հիմնական չափում ունի` տնտեսական, տարածքային-քաղաքական, ռազմական, ինդուստրիալ եւ մշակութային: Դրանց ես …

կարդալ ավելին

Արվեստը կարող է փոխել մարդկանց

04.02.2006

Ներկայումս Իտալիայում բնակվող հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը (Վիգեն Ավետիսյան) Երեւանից հեռացել է 1989թ.: «Մի անգամ ընկերուհուս հետ Իտալիա գնացի` որպես տուրիստ: Ֆլորենցիայում ես կարծես ժամանակից դուրս եկա: Շատ սիրուն աղջիկ էր ընկերուհիս, իսկ ես չէի կարող նրա ձեռքը բռնել, նույնիսկ` մեքենա վարել: Այնպիսի զգացմունք էր, որ աշխարհում ուրիշ բան գոյություն չուներ, բացի ինձանից ու այդ …

կարդալ ավելին

Գրքեր, որոնք խոսել եւ պատմել գիտեն

04.02.2006

«Խոսող գրքերը» mp3 ֆորմատով երկու ձայներիզներ են, որոնց մեջ Թումանյանի, Անդերսենի, Գրիմ եղբայրների, Օսկար Ուայլդի մի քանի հեքիաթներ, Չարենցի, Տերյանի, Սեւակի, Սահյանի բանաստեղծություններն ու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» վիպակն են ընդգրկված: Գրականության մեծ օվկիանոսի այս մի քանի ալիքները հասու են դառնում տեսողական խանգարումներ ունեցող մանուկների ու պատանիների համար, ովքեր կարդալու կարողությունը կարող են փոխարինել …

կարդալ ավելին

Օսկարյան ցուցակը հրապարակվեց

04.02.2006

Մի քանի ֆիլմեր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին ներկայացվել են շատ անվանակարգերում: Պոտենցիալ օսկարակիրների անուններն, ըստ էության, սպասելի էին: Ռեժիսոր Էնգ Լիի «Սապատավոր լեռը» միասեռական սիրային սագան, որ ներկայացվել է 8 անվանակարգերում (այդ թվում` որպես լավագույն ֆիլմ, ռեժիսորական աշխատանք եւ դերասան), հավանաբար իր բազում մրցանակների շարքը կհամալրի նաեւ օսկարներով: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այս ժապավենի մրցակիցներն են Բենետ …

կարդալ ավելին

Վարկանիշային տվյալների օգտագործումը՝ մրցակցության խթան

01.02.2006

Փաստ է, որ առանց լուրջ հեռուստավարկանիշային ուսումնասիրությունների ոչ մի հեռուստաընկերություն եթեր-դիտորդ շղթայի օղակները ճիշտ պատկերացնել չի կարող: Կարող է աշխատել, համարելով, որ իր հեռուստաարտադրանքը դիտվում է, սակայն այդ կարծիքն առանց տվյալների անհիմն կլինի: Հեռուստադիտողների նախասիրությունները պարզելու համար հետեւողական ծրագիր է անհրաժեշտ, որը թույլ կտա հեռուստաեթերում դիտորդների տեղաշարժերին հետեւել: Հեռուստավահանակի օգնությամբ մեկ ալիքից մյուսը տեղափոխվելով, յուրաքանչյուր …

կարդալ ավելին

Հայկական ֆիլմը Ռոտերդամում

01.02.2006

Երեկ Ռոտերդամի 35-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է 19-րդ դարում ապրած աշուղ եւ բանաստեղծ Ջիվանուն: «Հիանալի պոետը կարծես գեղեցիկ երկիրը ներկայացնող էքսկուրսավար լինի: Նրա աչքերով եւ բանաստեղծություններով մենք տեսնում ենք նաեւ Հայաստանը»,- այսպես է ներկայացվում ֆիլմը փառատոնի ինտերնետային կայքում: Փառատոնը կավարտվի փետրվարի 5-ին:

կարդալ ավելին

«Ճշտով» թարգմանված մուլտֆիլմեր ենք դիտում

01.02.2006

Տեսաերիզների վաճառքով զբաղվող կետերը «Շրեկ», «Մադագասկար» եւ «Էլդորադո» մուլտֆիլմերի հայկական եւ ոչ արտոնագրված DVD-ները ազատ վաճառում եւ մեծ շահույթ են ստանում: Նկուղային պայմաններում թարգմանված եւ «կրկնօրինակված» մուլտֆիլմեր արտադրելու համար մեծ ծախսեր պետք չեն, մանավանդ, որ պատանի սերունդը մեծ հաճույքով գնում է դրանք: Ռուսական թարգմանությունները շատ երեխաների ու դեռահասների համար դժվար հասկանալի են, նրանք նախընտրում են …

կարդալ ավելին

«Հայաստանը եւ հայերը ներկայիս խնդիրների լույսի ներքո»

27.01.2006

Սկիզբը նախորդ համարում Ռ.Ա. –…Ես պետական քաղաքականության ընդհանուր հարցերում որեւէ ռազմավարություն չեմ տեսնում: Մի ուրիշ օրինակ բերեմ` կապված հանրաճանաչ մարդկանց հետ, եւ դուք կտեսնեք բնորոշ սխալները: Վերջերս Մոսկվայի հայերը Ազնավուրի, Շերի համերգներն էին կազմակերպել: Ի՞նչ է, դա կարելի է համարել հայ մշակույթի հաղթանա՞կ: Այդ համերգներից Նարեկացու, Չարենցի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի կամ Բաժբեուկ-Մելիքյանի ու Սարյանի գինը համաշխարհային …

կարդալ ավելին

Հոլոքոստի զոհերի հիշատակին

27.01.2006

Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ-բնակարանում բացվել է «Ոչ մանկական խաղ» ցուցահանդեսը, որում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհված հրեա երեխաների անձնական իրերը, նկարներն ու օրագրերը: Բացման ժամանակ ընթերցվել է «Երազանք» բանաստեղծությունը, որը լեհական գետտոներից մեկում գրել է 13-ամյա Աբրահամ Կոպլովիչը, ով մի քանի ամիս անց մահացել է Օսվենցիմում: Ցուցահանդեսը բացվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային …

կարդալ ավելին