Հայկական ֆիլմը Ռոտերդամում

01/02/2006

Երեկ Ռոտերդամի 35-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» վավերագրական ֆիլմը: Այն նվիրված է 19-րդ դարում ապրած աշուղ եւ բանաստեղծ Ջիվանուն: «Հիանալի պոետը կարծես գեղեցիկ երկիրը ներկայացնող էքսկուրսավար լինի: Նրա աչքերով եւ բանաստեղծություններով մենք տեսնում ենք նաեւ Հայաստանը»,- այսպես է ներկայացվում ֆիլմը փառատոնի ինտերնետային կայքում: Փառատոնը կավարտվի փետրվարի 5-ին: