Մայքլ Ջեքսոնը պատրաստվում է Հռոմի նախորդ պապ Հովհաննես-Պողոս Երկրորդի ստեղծագործությունների տեքստերի հիման վրա նոր ալբոմ ձայնագրել: Մի քանի օր առաջ Ջեքսոնը Վենետիկ է այցելել, որտեղ Վատիկանի ներկայացուցիչների հետ պայմանագիր է ստորագրել եւ պոնտիֆիկոսի գրված աղոթքները եւ հոգեւոր բանաստեղծություններն իր երգերում օգտագործելու իրավունք ձեռք բերել: Կաթոլիկ եկեղեցու երաժշտական նախագծերի պատասխանատուներն ասել են, որ վաղուց էին ցանկանում Հովհանես-Պողոս Երկրորդի ստեղծագործությունները երաժշտության հետ համադրել: Վատիկանի կարծիքով` Մայքլ Ջեքսոնն այդ նախագիծն իրականացնելու համար ամենահարմար թեկնածուն է: Իսկ Մայքլ Ջեքսոնին մանկապղծության մեջ մեղադրանքները չեն կարող խոչընդոտ լինել, քանի որ դատարանի որոշմամբ` նա անմեղ է ճանաչվել: