Չինաստանն արգելել է «Գեյշայի օրագիրը» ֆիլմի ցուցադրումը

07/02/2006

Չինաստանի իշխանություններն արգելել են երկրի կինոթատրոններում «Գեյշայի օրագիրը» հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը: Ճապոնացի գեյշայի կյանքի մասին պատմող ֆիլմի չինաստանյան պրեմիերան նախատեսված էր փետրվարի 9-ին: ՉԺՀ-ի իշխանությունների կարծիքով` ֆիլմը կարող է ժողովրդական զայրույթի ու հակաճապոնական տրամադրությունների ալիք բարձրացնել: Բանն այն է, որ ֆիլմի գլխավոր դերակատարները հանրաճանաչ չինացի դերասանուհիներ են եւ նրանց` գեյշայի դերով էկրանին հայտնվելը կարող է բացասական ռեակցիա առաջացնել նրանց հանդեպ, քանի որ չինացիները գեյշաներին համարում են մարմնավաճառներ: