Վերջին տարիների ամենահայտնի եւ լավ վաճառվող Դեն Բրաունի «Դա Վինչիի կոդը» վեպն արդեն էկրանավորվել է եւ շուտով կներկայացվի Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Գաղտնիքներով եւ Վերածննդի շրջանի առեղծվածային ու միստիկական ծեսերով լեցուն ստեղծագործությունը ժամանակակից բլոկբաստերի տեսքով է ներկայացված, որտեղ եւ լավ հյուսված ինտրիգ, եւ Լեոնարդոյի ստեղծած գլուխկոտրուկների գաղտնիքների բացահայտում, եւ բոլոր դժվարությունները հաղթահարող սեր կա: Ֆիլմի …
կարդալ ավելինԴանիացի թատերական ռեժիսոր Ֆլեմինգ Յենսենը պատրաստվում է «քաղաքակրթությունների բախման» մասին նոր ներկայացում բեմադրել: Հիմքում Մոհամեդի ծաղրանկարների տպագրման շուրջ ծավալված կոնֆլիկտն է լինելու: Ռեժիսորը համոզված է, որ նման խնդրին կարելի է միայն հումորով մոտենալ. «Հումորը նման կոնֆլիկտը լուծելու միակ զենքն է»: Մուսուլմանական բողոքներից Դանիան չի վախենում, սակայն ծաղրանկարները բեմում չի ցուցադրելու:
կարդալ ավելին«Իրաքյան գայլերի հովիտը» նոր թուրքական ֆիլմն ամերիկյան զինվորներին մարդասպաններ է դարձրել: Ֆիլմը մեկ շաբաթ առաջ է ցուցադրվել Թուրքիայի կինոդահլիճներում եւ այցելության ռեկորդներ է սահմանել: Առաջին երեք օրվա ընթացքում այն հասցրել է մեկ միլիոնից ավելի մարդ դիտել: Թուրքական թերթերը գրում են. «Նա, ով կդիտի այս ֆիլմը, ավելի շատ կսիրի իր հայրենիքը»: Եվ չնայած արյունոտ դրվագների առկայությանը, …
կարդալ ավելին«Մեր նախագահի հետ հանդիպելու շատ առիթներ եմ ունեցել: Անձամբ շնորհավորում եմ նրան, Ռոբերտն իմ ախպերն ա, Աստված նրա թոռնիկին հազար տարվա կյանք տա»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ռաբիս երգիչ Արամ Ասատրյանը ու հետո լրագրողների մեծ խմբի ներկայությամբ սկսեց երգել մի քանի օրական Բելլա Քոչարյանի համար. «Ամեն կործանված ծովի ալիքներ,/ Ռոբերտ պապի սիրելի թոռնիկներ..»:
կարդալ ավելինԵրկար ժամանակ հայրենի հող չայցելած երգիչը երեկ շուքով, նազանքով, սեթեւեթանքով եւ երգերով համեմված ասուլիս էր հրավիրել, որպեսզի ապացուցեր, որ իր մոտ ամեն ինչ կարգին է եւ մեծ գումարների հետ կապված «green card»-ի իր ամերիկյան ընդհատակյա եւ ապօրինի բիզնեսը միայն անտեղյակ մարդկանց հորինվածք է: «Ի՞նչ գրին քարտերի մասին եք խոսում, եթե ես ինքս գրին քարտ չունեմ»,- …
կարդալ ավելինՎերջին տարիների հայ քանդակագործության առավել նշանակալից գործերից է Գետիկ Բաղդասարյանի «Համո Սահյան» արձանը, որը զարմանալիորեն նկատվեց եւ գնահատվեց պետության կողմից։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ ի տարբերություն Երեւանը, մասնավորապես նրա կենտրոնը, խեղդող արձանների ու այլեւայլ քանդակների, այս գործը դրվել է Սիսիանում։ Բացի այն, որ տվյալ դեպքում ներդաշնակորեն համընկել են արձանի տեղը, միջավայրը եւ բովանդակությունը, …
կարդալ ավելինԵրիտասարդ կինոբեմադրիչ Արտակ Սեւադան (Գրիգորյանը) ապրում է ԱՄՆ-ում: Ֆիլմ է նկարահանել, որը թեեւ հայ հանդիսատեսին անծանոթ է, սակայն հայկական կինոարվեստի համար շատ խորհրդանշական կարող է լինել: Փոքր ֆորմայի, կարճամետրաժ ու սակավաբյուջե ֆիլմեր նկարահանելու համար ոչ մեծ ներդրումներ, ոչ էլ ներդրողներից կախվածություն է պետք: Միայն գաղափարներ եւ ցանկություն է անհրաժեշտ, քանի որ, բարեբախտաբար, թվային տեխնիկայի տարածումը …
կարդալ ավելինՓետրվարի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի թատերական ձեւավորումների եւ բեմազգեստների էսքիզների ցուցադրությունը: Ցուցադրության նմուշները հավաքվել են Սարյանի տուն-թանգարանի, Չարենցի տուն-թանգարանի եւ պատկերասրահների հավաքածուներից: Արխիվային նյութ հանդիսացող էսքիզներից շատերը քիչ ծանոթ կլինեն պատկերասրահի այցելուների համար եւ կբացահայտեն Սարյանի թատերական թարմ ու գունեղ աշխատանքները, որոնցից ամենահայտնիները Սպենդիարովի «Ալմաստ» օպերայի, Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի, Ռիմսկի-Կորսակովի …
կարդալ ավելինԲեռլինի 56-րդ կինոփառատոնի «Ոսկե արջը» բաժին ընկավ բոսնիական «Գրբավիցա» ժապավենին: Ռեժիսոր Յասմիլե Ժբանիչին մրցանակը հանձնել է ժյուրիի նախագահ բրիտանական դերասանուհի Շառլոտա Ռեմպլինգը: Ֆիլմը պատմում է ետպատերազմյան Բալկաններում բռնաբարված աղջկա մասին: Իր ելույթում Ժբանիչն ասել է. «Ուզում եմ բոլորիս հիշեցնել այն մասին, որ թեեւ Բոսնիայի պատերազմն ավարտվել է 13 տարի առաջ, այնուամենայնիվ, ռազմական հանցագործներ Կարաջիչն ու …
կարդալ ավելինՀայտնի իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմադովարն ավարտել է իր նոր` «Վերադարձ» ֆիլմի նկարահանումները: Բազմակի օսկարակիր ռեժիսորը չի շտապում իր նոր ստեղծագործությունը որեւէ մրցույթի ներկայացնել: «Վերադարձի» պրեմիերան կկայանա մարտին, Մադրիդում: Ալմադովարն իր նոր ֆիլմը կոչել է «սերունդների կոմեդիա», որն, ինչպես Ալմադովարի բոլոր ֆիլմերը, պատմում է կանանց դժվարին ու խճճված ճակատագրերի մասին: Նոր ֆիլմի հերոսուհիները տարբեր տարիքի ու …
կարդալ ավելինՄինչ ողջ Եվրոպան ալեկոծում է «ծաղրանկարային» պատերազմը, Լոնդոնում ծաղրանկարների թանգարան է բացվում: Երեկ տեղի է ունեցել թանգարանի հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինը` կոմս Ֆիլիպը: Ընդհանուր առմամբ թանգարանն ունենալու է հինգ հազարից ավելի ցուցանմուշ. երեք հազար կոմիքսներ եւ գրքեր, թերթերում տպագրված հեղինակային ծաղրանկարներ, պլակատներ, որոնց օգնությամբ կարելի է պատկերացում կազմել անգլիական ծաղրանկարչության …
կարդալ ավելին1. Ազգային մշակույթը ժողովրդի ու պետության միակ հավաստի կոլեկտիվ հիշողությունն է: Աշխարհայացքային եւ աշխարհընկալման հիմնախնդիրների համակարգը, որ բարձրացվում են իբրեւ կարեւորագույնը ստեղծագործողի կամ ժողովրդի` որպես կոլեկտիվ ստեղծագործողի, ինքնաճանաչման ներսում, տվյալ ազգի գոյության կարեւորագույն արդարացումն է տվյալ տարածքում ու ժամանակի տվյալ հատվածում: Ազգային մշակույթը բաղկացած է երկու բաղադրիչից` մշակութային ժառանգությունից եւ ժամանակակից մշակութային գործընթացից: Առաջինի դեպքում …
կարդալ ավելինԱշխարհահռչակ «System of a down» ռոք խումբը, որի բոլոր անդամները հայեր են, «Լավագույն hard rock կատարում» անվանակարգում արժանացել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի: Վերոնշյալ անվանակարգում ներկայացված են եղել նաեւ «Audioslave»-ը, «Nine Inch Nails»-ը, «Robert Plant»-ը եւ «Queens of the Stone Age»-ը: Մրցանակը խմբին է հանձնվել «Mezmerize» ալբոմի «B.Y.O.B.» երգի համար:
կարդալ ավելին1921թ. Լոնդոնում արձակագիր Դաուսոն Սկոտն ու Ջոն Գոլսուորդին հիմնադրեցին P.E.N (poets, essayists, novelists) գրողների համաշխարհային ընկերակցությունը՝ նպատակ ունենալով բարեկամական կապեր հաստատել բոլոր երկրների գրողների միջեւ՝ անկախ ազգությունից, ռասայից, կրոնից ու համոզմունքներից: Նրանք պաշտպանում էին խոսքի ազատությունն ու սատարում աջ կամ ձախ ամբողջատիրական վարչակարգի զոհերին, մերժում քաղաքական որեւէ հանձնառություն: P.E.N-ը մեծ արձագանք գտավ աշխարհում եւ շատ …
կարդալ ավելինԵրեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում նոր ռեկտոր է ընտրվել բեմադրիչ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը: Ռեկտորի այլ թեկնածություն առաջադրված չի եղել, ուսումնական գծով պրոռեկտոր Հրաչյա Գասպարյանը միակ թեկնածուն է եղել, ում որպես իր գործունեության հետնորդ ցանկացել է տեսնել Սոս Սարգսյանը: Ս. Սարգսյանը մի քանի անգամ հարցազրույցներում համոզմունքով նշել է, թե նա չի քանդի ինստիտուտը եւ ամեն …
կարդալ ավելին«Mea culpa» թատերական ներկայացումը անտրեպրիզային մասնավոր նախագիծ է, որը բավականին հաճախ գովազդվում է հեռուստատեսությամբ եւ պարբերաբար ցուցադրվում Երեւանում: Ներկայացումը երեք տարվա ընթացքում ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ` արտասահմանյան այն երկրներում, որտեղ մեծ սփյուռք կա, քանի որ այն հասկանալի ու ընդունելի կարող է լինել միայն հայկական արմատներ ունեցող մարդկանց համար: Թեման է շատ հայկական: Եվ …
կարդալ ավելինԱՄՆ Պետդեպարտամենտի «Կրոնական բազմախոհությունը ԱՄՆ-ում» ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 150 երկրներից մասնակցության հնարավորություն ստացած 17 երկրների ցանկում եղել է նաեւ Հայաստանը: Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, կրոնագետ Հովհաննես Հարությունյանը եղել է ԱՄՆ տարբեր նահանգներում, ուսումնասիրել տեղի կրոնական կազմակերպություններն ու դրանց դերը հասարակական կյանքում: – Ամերիկայում ինչպիսի՞ն է վերաբերմունքն աղանդների հանդեպ: – Այնտեղ դրանք կոչվում են ուղղակի կրոնական …
կարդալ ավելինՑանկացած ժողովրդի մշակույթը կյանքի բարձրակետն է, մարդկային հիշողության կվինտէսենցիան, որն արտահայտվում է որպես հոգեւոր ու բարոյական արժեքների կուռ համակարգ, որպես մարդու էության ըմբռնում: Մշակույթը ազգի կյանքի, պետականության զավակն է կամ համակարգի արդյունքը: Որքան բարդ ու նուրբ է պետական իշխանության մեխանիզմը, այնքան դժվար է մարդու էությունը, նրա փիլիսոփայական ու էթիկական տեղը Տիեզերքում հասկանալը, այնքան հարուստ է …
կարդալ ավելինՍկզբում հրատարակչական բում սկսվեց, տպագրվում էին մինչ անկախությունն արգելված հեղինակների գործերը, որոնք մեծ պահանջարկ ունեին: Սակայն այդ բումը կարճ տեւեց, «դեֆիցիտային» գեղարվեստական գրականությունն անսահմանափակ չէր: Հետո ի հայտ եկավ ազատ շուկայի գլխավոր խնդիրը` ի՞նչ տպագրել, որպեսզի գումարը չկորչի: Գրքի վաճառքը հրատարակչության կամ տպարանի խնդիրը չէ, նա իր արտադրանքի սպառումով մտահոգված չէ: «Մենք տպագրում ենք, չենք …
կարդալ ավելինՓետրվարի 14-ին Ալեքսանդրիայի գրադարանում Մատենադարանի գանձերի ցուցադրություն է բացվել: Ցուցադրվում են հայկական 8 ձեռագրերի ու 24 մանրանկարների ֆաքսիմիլային ու ձեռատիպ պատճենները, անցկացվել է գիտաժողով, որի ընթացքում 7 զեկույց է ներկայացվել: Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանը տեղեկացրեց, որ ցուցադրության բոլոր նմուշները հայ-արաբական կապերի հետ են առնչվել: «Մենք դեպի Եվրոպա ենք ձգտում, բայց չպետք է մոռանանք, որ արաբական …
կարդալ ավելին