Իմ տեսակետով, Թունչայ Օզքանի Թյուրք կանալը հինգշաբթի երեկոյան կարեւոր տաբու հաղթահարեց: Այդ հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց բավական հայտնի «Արարատ» ֆիլմը, որը միջազգային հասարակական կարծիքի մակարդակով քարոզում է հայերի դեմ ցեղասպանություն գործելու մեղադրանքները: Ֆիլմն ինձ դուր չեկավ: Այն շատ խճճված սյուժե ուներ, եւ բացահայտ խրախուսում էր հայկական սփյուռքի համակրությունները: Ֆիլմի տարբեր դրվագներում ներկայացված է նաեւ թուրքական դիրքորոշումը, …
կարդալ ավելինԱմստերդամ քաղաքն ու ամստերդամյան կյանքի ռիթմը դժվար է մոռանալ: Թեեւ դժվար է վերհիշել` ի՞նչն է ավելի ազդեցիկ տպավորություն թողել: Լավ կամ վատ չափանիշներն այստեղ չեն գործում: Այստեղ ամեն բան ուրիշ է: Ընդհանրապես Հոլանդիան զարմացնում է իր չափված-ձեւված օրենքներով, նաեւ օրինապաշտությանը մեծ ազատություն է միահյուսում: Ամստերդամի կենտրոնի գեղեցիկ, գունավոր, ամեն հարկում երկու կամ երեք պատուհան ունեցող …
կարդալ ավելին– Հիշում եմ առաջին հաճոյախոսությունն իմ մասին` «սա իսկական ՏՅՈՒԶ-ական է», որից էլ սկսվեց ամեն ինչ: Այդ ժամանակ Հրաչյա Ղափլանյանը Մոսկվայում էր ու ցանկացել էր տեսնել իմ նկարը, համոզվելու համար՝ արժե՞ ինձ իր թատրոն վերցնել, թե՞ ոչ: Դրանից երկու օր հետո ինձ կանչեցին Պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ էլ մինչեւ վերջ աշխատեցի: Հիմնականում խաղում էի տղաների …
կարդալ ավելին«Armenian navy band»-ի ղեկավար, էթնո-ջազի վարպետ Արտո Թունչբոյաջյանը եւ ժամանակակից ամենահայտնի ռոք խբերից մեկի` «System of a down»-ի երաժիշտ ու վոկալիստ Սերժ Թանգյանը պատրաստվում են համատեղ նախագիծ անել: Նախագիծը կոչվելու է Serart-2: Առաջին Serart-ը նրանք մի քանի տարի առաջ էին ձայնագրել: Նոր ձայնագրությունը ոչ մի կապ չի ունենա «Հայկական նավատորմի» եւ SOAD-ի հետ, այն երկու …
կարդալ ավելինՀայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 20-ից սկսվելու է «Ազգային պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենալու որմնանկարների սրահում: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան երգիչներ Բարսեղ Թումանյանը, Արաքս Դավթյանը, Սերգեյ Բաբայանը (Ռուսաստան), դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Երեւանի Կամերային նվագախումբը: Այս տարվա փառատոնը նվիրվելու է պատկերասրահի 85-ամյա հոբելյանին:
կարդալ ավելինՍակայն նախքան ֆիլմի ցուցադրումը թուրք հեռուստադիտողներին հոգեբանորեն նախապատրաստել են, որպեսզի նրանք վատ չզգան կոտորածի սարսափելի տեսարաններից։ Ցուցադրումից առաջ թուրքական հեռուստակայանի խմբագիրը հանդես է եկել մեկնաբանություններով՝ ֆիլմը ներկայացնելով իբրեւ քարոզչություն։ «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հաթեճյանին, փոխանցում է, որ «Kanalturk»-ի խմբագիրը ցուցադրումից առաջ հեռուստադիտողներին կոչ է արել չմոռանալ, որ դա «իմպերիալիստական քարոզչության մի կինոնկար …
կարդալ ավելին– Մենք առօրյա կյանքում հաճախ գիտակցաբար կամ չգիտակցելով արարքներ ենք թույլ տալիս, որոնք հետագայում տանջում են մեզ. չգիտենք՝ մեղք գործեցի՞նք, թե՞ ոչ: Մենք թեեւ գիտենք, որ ամենակարող Աստված ներողամիտ է, սակայն, Տեր հայր, ի՞նչ է մեղքը, մենք հո չե՞նք կարող անընդհատ մեղք գործել ու գնալ ապաշխարել՝ ապավինելով Աստծո գթասրտությանը: – Դժվար է մեղքի մասին ամբողջական …
կարդալ ավելինԱյսօր երեկոյան «Kanalturk» թուրքական մասնավոր հեռուստակայանը ցուցադրելու է Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արարատ» ֆիլմը: Հեռուստակայանի խոսնակը երեկ հավաստիացրել է, որ կինոնկարը ցուցադրվելու է առանց կրճատումների ու գրաքննության: Նրա վկայությամբ՝ ֆիլմը որոշվել է ցուցադրել այն բանից հետո, երբ հարցումը ցույց է տվել, որ հեռուստադիտողների 72%-ը ցանկանում է տեսնել Էգոյանի կինոնկարը: «Ֆրանսպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը …
կարդալ ավելին2002թ. սկսած BBC ռադիոընկերությունը մրցույթ է հայտարարում՝ որոշելու տարվա World Music ոճի լավագույն կատարողներին: World Music Award-ը, որը շնորհվում է ողջ աշխարհի երաժշտասերների ունկնդրումից հետո կատարած քվեարկությունների շնորհիվ, աշխարհի ամենապատվավոր մրցանակներից մեկն է: Այս մրցույթի շրջանակներում «Armenian Navy Band»-ն այս տարի շահել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը. էլեկտրոնային քվեարկությամբ շուրջ 20.000 հոգի բարձր են գնահատել մեր …
կարդալ ավելինՄի քանի ամիս է, գեղանկարիչ, լուսանկարիչ եւ բանաստեղծ Սամվել Սեւադան գտնվում է Հայաստանում: 16 տարի Ամերիկայում ապրելով` Ս. Սեւադան միշտ նկարել է, նաեւ` Լոս Անջելեսում մանկական գեղանկարչական դպրոց է բացել, որտեղ տարբեր ազգությունների երեխաներին սովորեցրել է իրենց տպավորությունները հանձնել կտավին: 1996թ. նա եղել է Երեւանի գլխավոր նկարիչը` փորձելով մեր մռայլ ու անլույս մայրաքաղաքի արտաքին տեսքն …
կարդալ ավելին– Հուսիկ, «Գարուն» ամսագիրը գնալով հաճելի հիշողություն է դառնում միայն, ի՞նչ ես մտածում: – Գարունն արդեն շուրջ 40 տարի մշակութային մեծ առաքելություն է կատարել ու կատարում է այսօր էլ: Մնում է երիտասարդական միակ ամսագիրը, միակ մամուլի միջոցը, որտեղ մշտապես երիտասարդներ են տպագրվում, էական չի, որ խմբագիրը կամ բաժնի խմբագիրները կարող են համամիտ չլինել գրական, գրականագիտական …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Գրողների միությունը վաճառել է իր սեփականությունը հանդիսացող Իսրայելյան 37/8 հասցեի մեկսենյականոց բնակարանը, որը նախատեսված է եղել ԳՄ անդամներին որպես արվեստանոց տրամադրելու համար: Բնակարանը, որ մինչեւ մահը տնօրինել է Համո Սահյանը, բանաստեղծի մահից հետո տրվել է արձակագիր Վահան Թամարյանին բնակության համար: 2005թ. Վ. Թամարյանի մահից հետո, քանի որ ոչ Թամարյանը, ոչ կինն ու զավակներն …
կարդալ ավելին«Կյանք է, դինամիկ զարգացումներ են, որտեղ յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն փնտրում է իր ապագա գոյատեւման երաշխիքները»,- այսպիսի վերաբերմունք ունի ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը Գրողների միության տան վերակառուցման ծրագրերին: Չնայած ՀԳՄ անդամների մտավախությանը, ԳՄ քարտուղարը բացառում է, որ շենքը կարող են քանդել: «Իրականությունն այն է, որ փոխշահավետ սկզբունքներով Գրողների միության շենքի վերակառուցման առաջարկ է եղել, որը քննարկվել …
կարդալ ավելինՆկարիչ-քանդակագործ Սամվել Սարդարյանը 1994-ին է մեկնել Մոսկվա։ Տարիների ընդմիջումից հետո նա օրերս Երեւանում էր։ Այցելության նպատակն էր ընտրել երեք երիտասարդ քանդակագործների` իրեն Մոսկվայում աշակերտելու համար։ 54-ամյա քանդակագործի կոչումները Ռուսաստանի Դաշնությունում բազմաթիվ են։ Գեղարվեստի ակադեմիայի, Քանդակագործության աջակցության ֆոնդի, Նկարիչների ստեղծագործական միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ Վերջերս աշխարհահռչակ գեղեցկուհի Ջինա Լոլոբրիջիդայի նրա կերտած արձանը հիացրել էր իտալացի …
կարդալ ավելին– Չե՞ք կարծում, որ այժմ նկարահանման հրապարակում ռեժիսորի դիկտատ գոյություն ունի: – Հիմա այդպես է, եւ դա նորմալ է, որովհետեւ ռեժիսորն, ի վերջո, ֆիլմի հեղինակն է: Իսկ այն ժամանակ մի քանի մարդ էր նկարահանման պրոցեսի պատասխանատուն: Հիմա կինոն փոխվել է, սովետական տարիներին ռեժիսորներին սովորեցնում էին բեմադրել, իսկ օպերատորին` նկարել: Անգլերենով իզուր չեն ասում` director of …
կարդալ ավելինՀոբելյանական երեկոները, հուշ-երեկոները կամ պարզապես տոնական օրերի կապակցությամբ ստեղծված «հավաքովի» համերգները մեր օրերում մեծ տարածում են ստացել: Ցուցանակներից, հեռուստագովազդից անընդհատ կարելի է տեղեկանալ, որ պրոֆեսիոնալ թատերախմբերից ու պարի համույթներից բացի` տեղի են ունենում նաեւ ինքնուս կամ էլ հասարակական հիմունքներով ստեղծված տարբեր միջոցառումներ: Եվ կազմակերպիչները` դահլիճ վարձակալելու գումար չունենալով` աջակցության ակնկալիքով, հաճախ դիմում են քաղաքապետարան եւ …
կարդալ ավելինԿիրակի օրը Հանրային հեռուստատեսությամբ (Հ1) ներկայացվեց «Եվրատեսիլին» Անդրեի երգի մասնակցության մասին քննարկում-շոու, որին հրավիրված էին երգի հեղինակ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, գործիքավորող Արա Գեւորգյանը, տեսահոլովակի հեղինակ Հրաչ Քեշիշյանը, «Կենտրոն» հ/ը հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը, «Արմենիա» հ/ը հեռուստալրագրող Գեւորգ Ալթունյանը, երգիչ Հայկոն, երգչուհիներ Շուշան Պետրոսյանը, Վարդուհի Վարդանյանը, Սիրուշոն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը, Հանրային հեռուստառադիոընկերության …
կարդալ ավելինՊոեզիայի միջազգային օրվան նվիրված՝ Գրողների միջազգային P.E.N. ակումբի հայկական մասնաճյուղի հայտարարած պոեզիայի մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր է ճանաչվել երիտասարդ պոետ Վահե Արսենը: Ուշագրավն այն է, որ նա Նոբելյան մրցանակի հավակնորդ եւ ղարաբաղյան կլանի բանաստեղծ համարվող Արտեմ Հարությունյանի քրոջ որդին է, եւ մրցանակի հանձնման արարողության ժամանակ դահլիճից բացականչություններ են հնչել՝ «Քեռուդ մաղարիչ կանես»: Այս մրցանակը երիտասարդ զարմիկի …
կարդալ ավելինՄարտի 31-ին Օտտավա համալսարանում Հայկական մշակութային միության նախաձեռնությամբ ցուցադրվել է «Ցեղասպանությունն իմ մեջ» 50 րոպեանոց վավերագրական կինոնկարը: Ֆիլմի հեղինակն է մոնրեալցի երիտասարդ ռեժիսոր Արազ Արթինյանը: Ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի մի շարք երկրներում, պատմում է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ցեղասպանությունը վերապրածների երեք սերունդների վրա:
կարդալ ավելինՉնայած Նկարիչների միությունը (ՆՄ) հասարակական կազմակերպություն է, այդուհանդերձ, ըստ միության նախագահ Կարեն Աղամյանի՝ ՀՀ պետական քաղաքականությունն այնպիսին է, որ Նկարիչների միությունը երբեմն շփոթում են խաղատան կամ շոգեբաղնիքի հետ: Այսպես է բացատրում այն, որ միության 50 տարի վաղեմություն ունեցող շենքը «Լինսի» ծրագրերում տեղ չգտավ: Կ. Աղամյանը զարմացել է, որ շենքը վերանորոգելու իր նախաձեռնությունը լրատվամիջոցների կողմից «նենգափոխվում» …
կարդալ ավելին