Երաժշտությունը` կրկին պատկերասրահում

22/04/2006

Հայաստանի Ազգային պատկերասրահում ապրիլի 20-ից սկսվելու է «Ազգային պատկերասրահ» երկրորդ երաժշտական փառատոնը, որն ավանդաբար տեղի է ունենալու որմնանկարների սրահում: Փառատոնի շրջանակներում ելույթ կունենան երգիչներ Բարսեղ Թումանյանը, Արաքս Դավթյանը, Սերգեյ Բաբայանը (Ռուսաստան), դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), Արամ Ղարաբեկյանի ղեկավարած Երեւանի Կամերային նվագախումբը: Այս տարվա փառատոնը նվիրվելու է պատկերասրահի 85-ամյա հոբելյանին: