Պոեզիայի միջազգային օրվան նվիրված՝ Գրողների միջազգային P.E.N. ակումբի հայկական մասնաճյուղի հայտարարած պոեզիայի մրցանակաբաշխության առաջին մրցանակակիր է ճանաչվել երիտասարդ պոետ Վահե Արսենը: Ուշագրավն այն է, որ նա Նոբելյան մրցանակի հավակնորդ եւ ղարաբաղյան կլանի բանաստեղծ համարվող Արտեմ Հարությունյանի քրոջ որդին է, եւ մրցանակի հանձնման արարողության ժամանակ դահլիճից բացականչություններ են հնչել՝ «Քեռուդ մաղարիչ կանես»:
Այս մրցանակը երիտասարդ զարմիկի եզակի ձեռքբերումը չէ. ըստ Գրողների միության պաշտոնական կայքէջի (նա նաեւ ՀԳՄ անդամ է) ՝ 28-ամյա Վահեն արդեն դասախոսում է ԵՊՀ-ում, ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի պատգամավոր է։