Այս օրերին Կաննում ընթացող միջազգային կինոփառատոնի շրջանակներում Եվրամիության անդամ-երկրների մշակույթների նախարարները համատեղ հռչակագիր են ստորագրել, որը պետք է կարգավորի եվրոպական կինոյի հետագա զարգացումը: Եվրոպայի հիմնական մտահոգությունը եվրոպական կինոն արտաքին շուկա հանելն է: Եվ հռչակագիրը պետք է օգնի ամրացնել կինոարտադրության տեխնիկական բազան եւ արտահանել եվրոպական ֆիլմերը: Եվրոպական 13 երկրների նախարարների կարծիքով, եվրոպական կինոն պետք է ավելի …
կարդալ ավելինՀունական ուղղափառ եկեղեցու ղեկավար արքեպիսկոպոս Խրիստոդուլոսն իր կիրակնօրյա պատարագի ժամանակ պատմել է այն ցնցումների մասին, որը նա ապրել է, երբ «Եվրատեսիլ 2006» ամենամյա երգի մրցույթում հաղթել է ֆիննական «Lordi» խումբը: Խրիստոդուլոսը խմբի մասնակիցներին անվանել է «հրեշներ» եւ «սատանաներ»: «Ո՞վ կսպասեր, որ Եվրոպան եւ մասնավորապես` Հունաստանը կընտրեր այդ խմբին: Մի՞թե դա գեղագիտություն է: Մի՞թե դա արվեստ …
կարդալ ավելինՀայաստանի կողմից առաջադրված երգը հայրենիքում բուռն բանավեճերի առիթ դարձավ, շատերի ցանկությունը լավագույն կատարողով եւ երգով ներկայացված լինելն էր: Սակայն մրցույթի վերջնական արդյունքներն ապացուցեցին, որ այս «Եվրատեսիլից» լավ երգերի խրախուսում ու գնահատում սպասել այլեւս պետք չէ, քանի որ Եվրոպայի ճաշակը անկանխատեսելիորեն արագ է փոփոխվում, եւ սեփական երգերն այդ ճաշակին համապատասխանեցնելն անշնորհակալ գործ է: Միեւնույն է՝ կուշանաս: …
կարդալ ավելինԴահլիճում ծափահարություններն էլ ավելի ուժգնացան, երբ միջին տարիքի, նուրբ կազմվածքով եւ թեթեւ քայլվածքով մի կին մտավ բեմահարթակ: Նրա հագին երկար մոխրագույն շրջազգեստ էր, որը հայկական տարազ էր հիշեցնում, իսկ ձեռքին լարային գործիք էր, որը նրա միագույն հագուստին շարժ եւ երանգ էր հաղորդում: Քիմ Քաշքաշյանը բարձրացրեց ալտը եւ հարմարեցրեց իր դիրքին: Դահլիճում լռություն տիրեց: Դիրիժոր Էլիաու …
կարդալ ավելինՔանի որ մեր գրողներն իրենց մասին սկանդալից սկանդալ են կարողանում հիշեցնել, չի բացառվում, որ գրող բառը շուտով սկսի կապվել ավելի շատ Միության շենքը քանդել֊չքանդելու, քան գրականության հետ։ Բարեբախտաբար, դրսից եկող լուրերն ավելի հուսադրող են. այս տարի Ֆրանսիայում սպասվում է հայ պոեզիայի 3 (գուցեեւ ավելի) անթոլոգիաների հրատարակություն։ Դրանցից առաջինն արդեն սեղանի վրա է՝ Ռոն֊Ալպի պոեզիայի տան …
կարդալ ավելին«Եվրատեսիլը» ոչ այնքան երգի մրցույթ է, որքան քաղաքական քարտեզում ամրապնդվելու յուրահատուկ միջոց: Այդ պատճառով էլ այդ մրցույթին լուրջ նախապատրաստվում են հիմնականում Եվրամիության նորեկ անդամները եւ նախկին խորհրդային պետությունները, քանի որ բեմ բարձրանալը սեփական երկրի մասին հիշեցնելու հիանալի առիթ է: «Եվրատեսիլի» ամենահետաքրքիր մասը թերեւս միավորներ բաշխելու հատվածն է: Ո՞վ, ո՞ւմ եւ որքա՞ն միավորներ է տալիս: Հայաստանը …
կարդալ ավելին«Եվրատեսիլը» թեեւ երգի մրցույթ է, այնուամենայնիվ, քաղաքականությունն այնտեղ նույնպես իր մեծ դերակատարումն ունի: «Եվրատեսիլ 2006»-ը նույնպես բացառություն չէր: Ռուսաստանը եւ Հայաստանը փոխանակվեցին ամենաբարձր (12) միավորներով: Թուրքիան Հայաստանի ներկայացուցչին տվեց 10 միավոր` Եվրոպային ցույց տալով, թե «իրենք մեր նման չեն»: Սակայն ամենահետաքրքիր քաղաքականությունը Ֆրանսիայինն էր: Այդ երկիրը 10 միավորը տվեց Հայաստանին, իսկ 12-ը` Թուրքիային: Այդ քայլը …
կարդալ ավելինՌուբեն Հախվերդյանը` մշակույթի ներկայիս նախարար Գեւորգ Գեւորգյանին համարելով պարկեշտ մարդ, ուզում է հավատալ, որ նա «լափող» չէ: Նրա կարծիքով` այնպիսի փոքրիկ «թագավորություններն», ինչպիսին մերն է, պետք է ունենան հստակ մշակութային քաղաքականություն, Մշակույթի նախարարություն եւ մշակույթի իսկական նախարար: «Ես հույս ունեմ, որ էս վերջինն ինչ-որ տեղաշարժ կանի: Կարծում եմ, որ նույնիսկ քաղաքի գլխավոր ճարտարապետը նրա հետ …
կարդալ ավելինԵրեկ «Հայելի» ակումբում նա ձայնասկավառակից զատ իրեն հատուկ ինքնատիպ ոճով անդրադարձավ մի շարք խնդիրների: Նա ընդվզեց լրագրողի դեմ, ով իրեն անվանեց հեղինակային երգիչ՝ ասելով, որ դա նույնն է, ինչ Ջիվանու նման երգչին ասեն` հեղինակային երգիչ: Նա առաջարկեց հեղինակային երգիչ անվանել «բնությանն անհայտ մի կենդանու», իսկ իրեն պարզապես ասել` Ռուբեն: Երգիչը վստահ է, որ այնպիսի փոքրիկ …
կարդալ ավելինԱնդրեն թեեւ մի փոքր հուզված էր, այնուամենայնիվ, կարողացավ իր բարդ պարային համարի տակից դուրս գալ ու անցնել եզրափակիչ: Հուսով ենք, հայաստանյան երգիչն այսօր ավելի վստահ հանդես կգա բեմում, քանզի վիճակահանությամբ նա երգելու է վերջինը: Դա էլ է հայի բախտ. կամ առաջինն ենք, կամ` վերջինը: Թուրքերից էլ «անպակաս» ենք. թուրք երգչուհի Սիբել Տուզունը երգելու է Անդրեից …
կարդալ ավելին«Ոսկե ծիրանը» հեղինակություն ու քաշ է սկսում ձեռք բերել աշխարհի կինոքարտեզի վրա: Ֆիլմերի անվանակարգերն անփոփոխ կմնան, նրանք մրցելու են խաղարկային (ժյուրիի նախագահ Մորից դե Հադելն), վավերագրական (ժյուրիի նախագահ Գոդֆրի Ռեջիո) եւ «Հայկական համայնապատկեր» (ժյուրիի նախագահ Արսինե Խանջյան) անվանակարգերում: Փառատոնի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, վարպետության դասեր, կլինեն հետահայաց ցուցադրումներ եւ արտամրցութային ծրագրեր: Փառատոնի կազմակերպիչների կազմն արդեն հասցրել …
կարդալ ավելինԱմբողջ աշխարհի լրատվամիջոցները հեղեղված են այն լուրերով, որ բոլոր քրիստոնյա երկրներում հոգեւորականությունը մեղադրում է Ռոն Հաուարդի «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ մայիսի 18-ին Կաննում: Հաջորդ օրը ֆիլմն էկրան բարձրացավ մի շարք երկրներում: Արձագանքեց նաեւ Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Բանն այն է, որ ֆիլմում վարկած է առաջ քաշվում, իբր Հիսուս Քրիստոսն ամուսնացած է …
կարդալ ավելինԺյուրիի նախագահը չինացի ռեժիսոր Վոնգ Կար-Վայն է: Ժյուրիի կազմում են նաեւ դերասանուհիներ Մոնիկա Բելուչչին, Հելենա Բոնեմ Կարտերը, Չժանգ Տզին, դերասաններ Թիմ Ռոտը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, ֆրանսիացի ռեժիսոր Պատրիս Լեկոնտը: «Ոսկե արմավենու» համար կպայքարեն 20 ֆիլմեր: Փառատոնը կավարտվի մայիսի 28-ին: Հիշեցնենք, որ այսօր Կաննի փառատոնում, ինչպես նաեւ աշխարհի շատ երկրներում (այդ թվում` Հայաստանում) առաջին անգամ էկրան …
կարդալ ավելինՆկարչուհի Կարինե Մացակյանն ինքն իրեն դեպրեսիկ մարդ է համարում, քանի որ աշխարհում տիրող անորոշությունը լավատեսության առիթներ քիչ է տալիս: Ավանգարդ արվեստը նրա համար սեփական մտորումներն ու ցասումն արտահայտելու միջոց է: Նրա կտավները մարդկանց եւ հատկապես` կանանց ուղղված բազմաշերտ ուղերձներ են: Կարինե Մացակյանը զգացել է, որ ինքնահաստատվել ցանկացող անհատը պետք է իզոլյացված լինելու դժվարին փուլ անցնի, …
կարդալ ավելին«Մոսկվա» կինոթատրոնի առջեւ կանգնած ձիերը, ցուլը, ռնգեղջյուրը ծանոթ ու սիրելի են դարձել երեւանցիների համար: Արա Ալեքյանի արձանները պատվանդանի վրա դրված թեմատիկ հուշարձաններ չեն, նրանք քաղաքի փողոցները, պուրակները եւ զբոսայգիները զարդարող էակներ են, որոնք միաժամանակ ուրախ ու գեղեցիկ տրամադրություն են ստեղծում եւ լրացնում են հրապարակներն ու շինությունները: «Արձանները մարդկանց հետ անմիջական շփման մեջ են հայտնվում: Ես …
կարդալ ավելինՄոսկվայում ապրող բեմադրիչ Բորիս Հայրապետյանն ու դիրիժոր Էդվարդ Թոփչյանը նախաձեռնել են Ջուզեպպե Վերդիի «Դոն Կառլոս» օպերայի բեմադրությունը։ «Էդվարդ Թոփչյանը շատ է գնահատում օպերային արվեստը եւ հետաքրքրված է Օպերայի ազգային թատրոնի խաղացանկի ընդլայնմամբ, ընդհանրապես օպերայի մասին մեծ կարոտով է խոսում, իսկ մեր Սիմֆոնիկ նվագախումբը հաճախ օպերաների համերգային տարբերակներ է նվագում։ Դա շատ եզակի դեպք է Հայաստանում»,- …
կարդալ ավելինՎերջերս նշվեց Մոսկվայի Վարշավսկոյե մայրուղու վրա Ռուսաստանի հայերի միության կողմից ստեղծված հայկական «Neo» դիսկո ակումբի 4-ամյակը: Ակումբը գործում է յուրաքանչյուր շաբաթ օր: Դիսկոտեկի այցելուների թիվը հասնում է 300-400-ի, իսկ երբեմն էլ` 600-ի: Հաճախորդները հիմնականում հայեր են եւ նրանց ռուս կամ այլազգի ընկերները: Ակումբի տոմսի արժեքը 8 ԱՄՆ դոլար է, իսկ Ռուսաստանի հայերի միության անդամների համար …
կարդալ ավելինՎերջերս Կրեմլի պետական կենտրոնական համերգասրահում տեղի ունեցած «Հայաստանի աստղերը» խորագրով համերգի ժամանակ ելույթ ունեցան նաեւ «Եվրատեսիլ-2006»-ին Հայաստանը եւ Ռուսաստանը ներկայացնող Անդրեն եւ Դիմա Բիլանը: Նրանք ներկայացրին մրցույթի երգերը` «Without Your Love» եւ «Never Let You Go» ստեղծագործությունները: Հանդիսատեսը երկուսին էլ հավասարապես դիմավորեց: Հիշեցնենք, որ եւ՛ Անդրեն, եւ՛ Բիլանը մայիսի 18-ին կմասնակցեն «Եվրատեսիլ» մրցույթի կիսաեզրափակիչին:
կարդալ ավելինԱյն անձը, որը Նյու Յորքի «Sotheby’s» աճուրդում 95,2 մլն դոլարով գնել է Պաբլո Պիկասոյի «Դորա Մաարը կատվի հետ» կտավը, ռուսաստանցի է: Որոշ տվյալներով, անհայտ անձը մոսկվացի միլիարդատեր, 44-ամյա Ռուստամ Տարիկոն է, որն իր հարստությունը կուտակել է բանկային գործառնությունների եւ օղու վաճառքի հաշվին: Նրա կարողությունը «Forbes» հանդեսը գնահատել է 1,9 մլրդ դոլար: Մեկ այլ տեղեկության համաձայն, …
կարդալ ավելինԵրեւանի «Ականաթ» պատկերասրահում 16 հայ նկարիչների մասնակցությամբ ցուցադրություն է բացվել: Նրանք շատ տարաբնույթ ու բազմաշերտ են, սակայն բոլորին միավորում է մեր փոփ-իրականությունը ցուցադրելու ցանկությունը: «Մենք որոշեցինք ցուցահանդեսը ոչ թե «Հայկական փոփ-արտ» անվանել, այլ «Հայկական համաշխարհային ոճ», որովհետեւ նախկինում կարելի էր «սովետահայ նկարիչ» ասել, իսկ հիմա` ինչ ա, հա՞յ պիտի ասենք: Պիտի համաշխարհային հայ ասենք: Հիմա …
կարդալ ավելին