Այս հոգեմաշ տոթ օրերին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Հայաստանի բնակչությանը Երեւանի քաղաքապետարանը միջոցառումներով հագեցած օրեր է խոստանում: Քաղաքապետարանում կայացած երեկվա ասուլիսի հյուրն առեւտրի եւ սպասարկման, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Արման Սահակյանն էր: Նա տեղեկացրեց, որ ՌԴ-ում հայտարարված Հայաստանի տարվա կապակցությամբ տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների թվում հուլիսի 9-ին Երեւանի քաղաքապետարանը եւ Մոսկվայում Երեւանի …
կարդալ ավելինՍակայն երկու պետությունների սահմանագծում գտնվող հայկական Այգեպարն ու ադրբեջանական Ալիբեյլին կարծես տարբեր մոլորակներ լինեն: Երկու գյուղերի բնակիչների միջեւ պատերազմը երկար չի տեւել, սակայն մարդիկ իրենց սրտերում կրել են եւ մինչ օրս էլ կրում են այդ պատերազմի հետքերը: Ֆիլմերի նկարահանումը ֆինանսավորել են «Կաթոլիկ օգնության ծառայություններ» (CRS) հայկական մասնաճյուղը, «Հայկական Կլոր սեղան հիմնադրամը» եւ Նիդեռլանդների «Համագործակցության զարգացման …
կարդալ ավելինԱվարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, եւ հայտնի դարձան հաղթող ֆիլմերի անունները: Փառատոնի ժյուրին իր մրցանակները հանձնում է միայն ֆիլմերի ռեժիսորներին, քանի որ փառատոնի սկզբունքներից մեկը հեղինակային ֆիլմերի խրախուսումն է: «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել թայվանցի ռեժիսոր Հու Սյաո-սյենի «Երեք ժամանակ» ֆիլմը, որը երեք նովելներից բաղկացած սիրային պատմություն է: «Միջազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգում լավագույնը …
կարդալ ավելինՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ տիկին Բելա Քոչարյանը երեկ Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Ի դեպ, երեկ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին «Մոսկվա» կինոթատրոնում դիտում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում ընդգրկված «Ուղեւորություն դեպի Հայաստան» խաղարկային ժապավենը: Վերջինս նկարահանվել է 2005թ. ամռանը մարսելահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի կողմից: «Ուղեւորություն …
կարդալ ավելինՀայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը վավերագրական կինոյին հաղորդեց այն փիլիսոփայական իմաստը, մոնտաժային այն սկզբունքները, որոնք ողջ աշխարհում հայտնի են որպես փելեշյանական։ Նա փաստագրական նյութերին գեղարվեստական շունչ տվեց։ Վերջին 14 տարիների ընթացքում Ա. Փելեշյանը հազվադեպ է Հայաստան այցելում: Նա խուսափում է նաեւ հրապարակավ խոսելուց եւ առհասարակ հարցազրույցներ տալուց: Այս տարիների ընթացքում նա ոչ մի նոր ֆիլմ չի …
կարդալ ավելինՏոնինո Գուեռան` համաշխարհային կինոյի իսկական հրաշագործը, իր ներկայությամբ պատվեց Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: «Կինոլեգենդ» ասելով, շատ հաճախ ինչ-որ վեհ, կարծրացած եւ աստեղային հիվանդության տարրերով վարակված մարդու ենք սպասում: Իսկ Տ. Գուեռան, ինչպեսեւ պետք է լինի իսկական հանճարը, առաջին հերթին պոետ է: Նա կարողանում է զվարճություն հաղորդել ամենալուրջ թեմային, եւ այդ նույն զվարճությունը կոտրել փիլիսոփայական …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում «168 Ժամի» լուսանկարիչը, ով հավատարմագրված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լուսաբանման գործընթացին, ականատես է եղել տարօրինակ միջադեպի: Ֆիլմերից մեկի ցուցադրումից առաջ դահլիճի մուտքի մոտ կանգնած հսկիչը մի քանի երիտասարդների, որոնց կրծքներին փակցված են եղել կինոփառատոնի անձնակազմի «բեյջերը», պարզապես թույլ չի տվել մասնակցել ֆիլմի դիտմանը: Հսկիչը մատնացույց է արել «ադմինիստրատորին»` ասելով դիմեք …
կարդալ ավելին– Դուք առաջին անգամ Հայաստանում եղել եք 1989 թվականին: Ի՞նչ նպատակով էիք այցելել: – Արդեն քառասուն տարի է, ինչ ես կինոփառատոների ղեկավար եմ: Այն ժամանակ Բեռլինի կինոփառատոնի տնօրենն էի, եւ, միաժամանակ, իմ կինը ղեկավարում էր Նիոնի ֆիլմերի փառատոնը, որ մենք հիմնել էինք 1969 թվին Շվեյցարիայում: Մենք եկանք Հայաստան՝ հայկական վավերագրական ֆիլմերի առաջին ռետրոսպեկտիվը պատրաստելու համար: …
կարդալ ավելինԼեհ հայտնի կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի «Անցանկալի անձ» («Persona non grata») ժապավենը տեղ է գտել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում: Զանուսիի եւ Նիկիտա Միխալկովի 2005թ. այս նախագիծը դժվար թե հնարավոր լինի դասել լեհական կինոյի «ոսկե» գործերի շարքին: Նախ, անորոշ է մնում ֆիլմի ժանրը` հոգեբանական դրամա՞ է, մելոդրամա՞, թե՞ քաղաքական ժապավեն է այն: Ռեժիսորը …
կարդալ ավելինԳրբավիցան թաղամաս է Բոսնիայի մայրաքաղաք Սարաեւոյում, որտեղ քաղաքի պաշարման ժամանակ սերբերի եւ բոսնիացիների միջեւ դաժան մարտեր են մղվել: Ժբանիչին հաջողվել է ստեղծել մի հիանալի գործ, որտեղ յուրօրինակ ձեւով ներկայացված են պատերազմի չարիքները: Սա համեստ եւ պարզ մի դրամա է` հետպատերազմական Բոսնիայում ապրող Էսմայի եւ իր 12-ամյա դստեր` Սառայի մասին: Պատերազմի ուղղակի դրվագներ ֆիլմում չկան, բայց …
կարդալ ավելինՄեր հեռուստաընկերությունների մասին ինչքան խոսես՝ կխոսվի։ Հեռուստացույցով հայկական ալիքներ դիտելը դարձել է առողջության համար ուղղակի վտանգ ներկայացնող զբաղմունք։ Հասկանում ես, ինչքան էլ գրես, միեւնույն է, իրենց արածն անելու են, ու Գրիգոր Ամալյանն էլ հաճույքով նայելու է, թե իր «հոգեզավակներն» ինչեր են անում։ Սակայն երեկ արդեն չափն անցան։ Ֆուտբոլի առաջնությունն արդեն հետեւում է։ Շատերը խոսեցին մեր …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի զանգվածային միջոցառումները (ինչպես եւ թելադրում է փառատոնի անվանումը) արդեն երեք տարի սկսվում են ծիրանի օրհներգության արարողությամբ: Մենք բացում ենք մեր երկրի դռները միջազգային կինեմատոգրաֆի առջեւ, եւ առաջարկում հյուրերին` համտեսել այն եզակի խորհրդանիշներից մեկը, որը ենթակա չէ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ հասարակական տատանումների` մեր ծիրանը: Շառլ Ազնավուրի հրապարակում երեկ երեկոյան …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկեց Երեւանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Սկսվեցին ֆիլմերի ցուցադրումները եւ ժյուրիի աշխատանքը: Իսկ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում եւ կինոթատրոնի մերձակայքում տեղի ունեցան փառատոնի բացումը եւ ծիրանօրհներգի արարողությունը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ժյուրին այս տարի գլխավորում է լեգենդար Մորց դե Հադելնը՝ մի մարդ, ով ստեղծել է Լոկարնոյի փառատոնը, երկար տարիներ եղել է Բեռլինի կինոփառատոնի նախագահը եւ …
կարդալ ավելին«Վիվա Սելլ» ընկերության մամուլի համակարգող Միհրան Սահակյանը երեկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմկոմիտեի հետ համատեղ ասուլիսում հավաստիացնում էր, որ իրենք մեծ պատրաստակամությամբ եւ հպարտությամբ են հովանավորում փառատոնը եւ որեւէ շահույթ չեն հետապնդում: Իսկ փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ «Վիվա Սելլը» ոչ թե պարտադրում է իր ընկերության գովազդային հոլովակների ցուցադրումը, այլ` ուղղակի իր ցանկությունը եւ …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը մեկնարկելու է հուլիսի 10-ին, լուրջ խնդրի առաջ է կանգնած: Փառատոնի գլխավոր հովանավորի` «Վիվա Սելլ» ընկերության պնդման համաձայն` այսուհետ փառատոնի աշխատանքների լայն լուսաբանումը, ֆիլմերի եւ հյուրերի ներկայացումը ԶԼՄ-ներում պետք է ընկերության գովազդային հոլովակով ուղեկցվի, բացառություն կկազմեն միայն լուրերի մի քանի րոպեանոց թողարկումները: Այդ մասին տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ով եւ …
կարդալ ավելինԱյն պահից, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորը դարձավ «Վիվա Սելլ» ընկերությունը, փառատոնի կազմակերպիչները կարծես թե ազատ շունչ քաշելու հնարավորություն ստացան, քանի որ պետբյուջեից հատկացված մոտ 50 մլն դրամը փառատոնի բոլոր ծախսերն ու պահանջները բավարարել չէր կարող: Սակայն փառատոնի մեկնարկից հինգ օր առաջ հայտնի դարձավ, որ «Վիվա Սելլը»` հովանավորելով մեր երկրի թերեւս ամենախոշոր մշակութային իրադարձությունը, …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» միջազգային կոնոփառատոնի հիմնադիրներից մեկը՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյանն այս օրերին ոչ մի րոպե ազատ ժամանակ չունի: Կազմվում, ուղղվում, շտկվում եւ տպագրվում են փառատոնի ծրագրերը: Կինոդիտումների օրերն ու ժամերն են հստակեցվում: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան բերված ֆիլմերը հայերեն են թարգմանվում, նաեւ` հայերեն սուբտիտրեր` տողատակեր արվում: Սա այս տարվա փառատոնի նորույթն է, որի շնորհիվ ֆիլմերը հնարավոր …
կարդալ ավելինԱյս տարի «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի շարքում կլինի նաեւ հայտնի պոետ, գրող եւ կինոսցենարիստ Տոնինո Գուեռան, ով բազմաթիվ սցենարների հեղինակ է, կենդանի կինոլեգենդ: Նա աշխատել է Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Վիտորիո դե Սիկայի եւ Անդրեյ Տարկովսկու հետ: Եղել է նաեւ Սերգեյ Փարաջանովի մտերիմ ընկերը: Երեւան այցելելով` նա հատուկ մրցանակ կստանա. Փարաջանովի տուն-թանգարանում նրան կինոյում ունեցած …
կարդալ ավելինԱվարտվեց Մոսկվայի միջազգային հերթական կինոփառատոնը, որը շատերի կարծիքով` բավականին ձանձրալի էր, քանի որ փառատոնն այս տարի չփայլեց ոչ հայտնի անուններով, ոչ էլ փայլուն ֆիլմերով: Ամեն բան անհաջող ընթացավ դեռ սկզբից: Փառատոնի տնօրեն Նիկիտա Միխալկովը ստիպված էր ժյուրիի նախագահ փնտրել փառատոնի մեկնարկից երկու օր առաջ, քանի որ եւ ավստրիացի ռեժիսոր Միխայել Խանեկեն, եւ անգլիացի ռեժիսոր Պիտեր …
կարդալ ավելինԱյս ֆիլմը հստակ քաղաքացիական դիրքորոշում ունի. հեղինակը ներկայացնում է հայ-վրացական փոխհարաբերությունները` սկսած միջնադարից, վերջացրած` մեր օրերով: Եվ ահազանգում է, որ հարեւան Վրաստանում իրականացվող «մշակութային ջարդը» ոչնչով չի տարբերվում Նախիջեւանում հայկական խաչքարերի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացումից: Հայաշատ Ջավախքում հայաթափման ծրագիր է իրականացվում, այդ մասին են վկայում հարցազրույցների մասնակցած վիրահայերը, որոնք բորբոքված պատմում են, թե ինչպես են …
կարդալ ավելին