Մշակույթ

Քանդվող եւ վերակենդանացող խաչքարեր

20.09.2006

«Ես հավատում եմ, որ խաչքարերը կենդանի էակներ են…Նրանք պատմության վկաներն են, որոնք ապրում են` ցուցադրելով բնության հետ նույնանալու մարդու բարձագույն ձգտումը»,- համոզված է նկարիչ Արարատ Սարգսյանը, ով իր ստեղծագործական կյանքի ընթացքում բազմաթիվ գեղանկարչական նախագծեր է իրականացրել` հաճախ իրար ձուլելով արվեստի տարբեր տեսակները, նյութերն ու ստեղծագործական տեխնիկաները: Ա. Սարգսյանը Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումն «իսկական մշակութային վանդալիզմ …

կարդալ ավելին

Համաշխարհային երաժշտություն

20.09.2006

Հաճելի է նկատել, որ զգալիորեն ավելի շատ համաշխարհային մեծ համբավ ունեցող երաժիշտներ գալիս են Հայաստան: Ավանգարդ ֆոլկ երաժշտության ակումբը էթնիկ եւ ջազ երաժշտության շրջանակներում ներկայացնում է աշնանային համերգների շարքը: Սեպտեմբերյան համերգներին իր մասնակցությունը կունենա Aly Keita եւ “The Magic Balafon” խումբը: Հերթական անգամ ակումբը հնարավորություն է տալիս հայ երաժշտասերներին ծանոթանալ այժմ երաժշտական աշխարհում իշխող ժամանակակից …

կարդալ ավելին

Հայ ճարտարապետները Վենետիկում

20.09.2006

Հայաստանը մասնակցում է «Քաղաքներ` հասարակություն եւ ճարտարապետություն» 10-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին, որը տեղի է ունենում Իտալիայի Վենետիկ քաղաքի մոտակայքում գտնվող Ջարդինի դի Քաստելլո դ`Արսենալե վայրում: Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ճարտարապետության ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: Հայկական տաղավարում ներկայացված կլինեն Լեւոն Վարդանյանի, Հովհաննես Մութաֆյանի, Գագիկ Հովհաննիսյանի եւ ամերիկացի Դեւիդ Հադսոնի աշխատանքները:

կարդալ ավելին

Քայլում ես ու նվագում

20.09.2006

Փարիզում նոր երաժշտական գործիք է ստեղծվել: Պոմպիդու կենտրոնում այցելուներին առաջարկվել է քայլել երաժշտական աստիճաններով եւ սեփական քայլերի համապատասխան մեղեդի հնարել: Յուրաքանչյուր այցելու` ոտքը աստիճանավանդակին դնելով, քսիլոֆոնի հնչյուններ է լսում եւ յուրահատուկ երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու հնարավորություն է ստանում: Աստիճաններով բարձրացող եւ իջնող մարդիկ ստեղծում ու նվագում են իրենց տրամադրությանը համապատասխան երաժշտություն:

կարդալ ավելին

Համակարգչային խաղերն արվեստ են

20.09.2006

Ֆրանսիայի խորհրդարանն առաջարկում է համակարգչային խաղերի ինդուստրիան արվեստի ճյուղ համարել: Եթե այդ առաջարկն ընդունվի Եվրոպական միությունների հանձնաժողովի կողմից, ապա համակարգչային խաղեր ստեղծող ընկերությունները պետությունից մեծ ֆինանսական օգնություն կստանան եւ կինոարտադրության հետ միասին պետության ուշադրության կենտրոնում կհայտնվեն: Ազգային կինոյին, թատրոնին եւ երաժշտությանն աջակցելու համար Ֆրանսիան տարեկան 1,6 մլրդ եվրո է ծախսում:

կարդալ ավելին

Մեր մեծերն առողջանում են

17.09.2006

Մաեստրո Օհան Դուրյանն ու անվանի շախմատիստ, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Սմբատ Լպուտյանն առողջանում են: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Օ.Դուրյանն ինսուլտ էր տարել եւ բավականին երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: «Հիմա լավ է,- մեզ ասաց դիրիժորի կինը՝ տիկին Ալիսան: -Դեպի լավն է գնում: Արդեն խոսում է, բայց լսողությունն ամբողջությամբ չի վերականգնվել: Բավականին վերականգնվել է …

կարդալ ավելին

Ծերունի ավազակներ Ջիգարխանյանն ու Կալյագինը

14.09.2006

Մոսկվայի մերձակայքում գտնվող հին առանձնատներից մեկում մոսկվացի ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանը նոր արկածային ֆիլմ է նկարահանում։ Ֆիլմն ամերիկյաններին հատուկ անվանում ունի: Այն կոչվում է «Ռուդը եւ Սեմը», իսկ հերոսներին մարմնավորում են Արմեն Ջիգարխանյանն ու Ալեքսանդր Կալյագինը, որոնք ստիպված են իրենց կյանքի վերջին օրերը ծերանոցում անցկացնել։ Սակայն այդ տխուր իրողությունը հերոսներին բնավ էլ չի տխրեցնում, քանի որ …

կարդալ ավելին

Շիրակն ու Ազնավուրը կգան, իսկ Կաա՞սը

14.09.2006

Սեպտեմբերի 30-ին Շառլ Ազնավուրի եւ ֆրանսիացի այլ երգիչների մասնակցությամբ` Երեւանի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով կմեկնարկեն Հայաստանում Ֆրանսիայի օրերի միջոցառումները, որոնք կտեւեն մինչեւ նոյեմբերի 30-ը: Չի բացառվում, որ Հայաստան կժամանի նաեւ Պատրիսիա Կաասը: «Նստելատեղերի» արժեքը կկազմի 40-120 հազար դրամ, սակայն բաց երկնքի տակ կայանալիք համերգը կարող են ունկնդրել բոլոր ցանկացողները: Ֆրանսիայի օրերի շրջանակներում Երեւանի 2 կինոթատրոններում …

կարդալ ավելին

Ադրբեջանցի հակերները վնասել են կայքերը

14.09.2006

Երեկ ադրբեջանցի հակերները վնասել են www.cilicia.com եւ www.armeniapedia.org հայկական ինտերնետային խոշոր կայքերը, որը ստեղծել է ամերիկահայ Րաֆֆի Քոջյանը։ Կայքի առաջին էջում հակերները ստորագրել են «Polygon Azeri Hackers Team» եւ զրպարտիչ նյութեր են ներկայացրել հայերի եւ համաշխարհային տեռորիզմի կապի մասին։

կարդալ ավելին

Հայկական առաջին սերիալը

14.09.2006

Հայաստանում շուտով սկսվելու են առաջին հայկական հեռուստասերիալի նկարահանումները։ «Մի վախեցիր» աշխատանքային անվանումը կրող սերիալը բաղկացած է լինելու հինգ մասից եւ պատմելու է մեր ոչ այնքան վաղ անցյալի մասին՝ ներկայացնելով մեր երկրի վերջին տասնհինգ տարվա պատմությունը վերապրող հերոսներին։ «Հ1» հեռուստաընկերության եւ «Երեւան» ստուդիայի նախաձեռնությամբ սերիալի նկարահանող ստեղծագործական խումբը շուտով մեկնելու է Արցախ, որտեղ մոտ մեկ ամիս …

կարդալ ավելին

Շեքսպիրյան շաբաթ Երեւանում

13.09.2006

Այսօր Երեւանում տեղի կունենա Շեքսպիրյան մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հանդիսավոր բացումը։ Արդեն չորրորդ անգամ անցկացվող «Արմմոնոն» քայլ առ քայլ ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում եւ հետզհետե հեռանում է իր անվանման մեջ ծրագրված մոնոթատրոնի սկզբունքներից։ Ինչպես ասաց փառատոնի նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը՝ իր երազանքը Հայաստանում «փոքր ֆորմաների Շեքսպիրյան փառատոն ունենալն է»։ Այդ երազանքն արդեն …

կարդալ ավելին

Նոր ռոյալը համերգի առիթ դարձավ

13.09.2006

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում սեպտեմբերի 19-ին կայանալու է դասական երաժշտության համերգ, որի ընթացքում Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբն ու դաշնակահար Արթուր Փափազյանը կկատարեն Ա. Խաչատրյանի եւ Չայկովսկու ստեղծագործությունները: Այդ համերգը ուշագրավ է ոչ միայն իր երաժշտական նյութով: Այդ օրը հանդիսատեսին կներկայացվի վերջերս գնված նոր ռոյալը: Hamburg Steinway ռոյալը ձեռք բերելու համար դաշնակահար Արթուր Փափազյանն անձամբ …

կարդալ ավելին

Գումարներն ու գաղափարները՝ «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում

10.09.2006

Փառատոնի 10 օրերի ընթացքում իրենց ներկայացումները կցուցադրեն Ռուսաստանից, Իսպանիայից, Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Լատվիայից, Արգենտինայից, Խորվաթիայից եւ այլ երկրներից ժամանող թատերական կոլեկտիվները։ «Հայֆեստը» 300-ից ավելի հյուր է ունենալու։ Փառատոնի բացումը տեղի կունենա Երեւանի տիկնիկային թատրոնի շենքում, որտեղ նորաստեղծ եւ Մոսկվայում շատ պոպուլյար «Պրակտիկա» թատերախումբը կներկայացնի իր նոր՝ «Պիես փողի մասին» ներկայացումը։ «Պրակտիկան» հիմնադրել է «Ոսկե …

կարդալ ավելին

Շնորհավորել է

10.09.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ շնորհավորել է դիրիժոր Օհան Դուրյանին ծննդյան 84-ամյակի կապակցությամբ: Նա մաեստրոյին մաղթել է առողջություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ՝ ակնկալիքով, որ մաեստրոն ոգեշնչող կատարումներով ու նվիրումով կրկին հանդես կգա իր սիրելի հանդիսատեսի առջեւ: Վարչապետի որոշմամբ, ազգանվեր գործունեության եւ մշակույթի բնագավառում ներդրած ավանդի համար Օհան Դուրյանը խրախուսվել է վարչապետի շնորհակալագրով:

կարդալ ավելին

Օրհներգի տարբերակների շվաքի տակ

10.09.2006

Օրհներգի տարբերակների քննարկմամբ զբաղվող հանձնաժողովի անդամները, արվեստի ոլորտի մարդիկ եւ պարզապես շահագրգռված անձինք այս վերջին օրերին թեժ բանավեճեր են վարում հին ու նոր օրհներգերի շուրջ, իրար մեղադրում կողմնապահության եւ հապճեպ որոշումներ ընդունելու մեջ։ Որոշ հեղինակներ, հանձնաժողովի անդամներ եւ մտավորականներ գրեթե ամեն օր ելույթ են ունենում հեռուստատեսությամբ եւ տպագիր մամուլին հարցազրույցներ են տալիս՝ ներկայացնելով իրենց տեսակետներն …

կարդալ ավելին

Շեկոյանի «Հայկական ժամանակը». վեպի պատմության այս անծանոթ մարմինը

10.09.2006

Ինչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երեւում, մանավանդ, որ այն պատմում է խորհրդային անցյալը՝ միախառնված ներկայի հետ։ Գրող Միլան Կունդերան գրում է՝ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնվել է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից եւ վրեժ է պատմության …

կարդալ ավելին

«Մեզ ամեն քայլափոխի ռմբագոծում են կերպարներով»

10.09.2006

Կինոյի հրաշագործ, սցենարիստ, դիզայներ եւ բանաստեղծ Տոնինո Գուեռան՝ այցելելով մեր երկիր եւ մասնակցելով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, իր համար հայտնագործեց Հայաստանը։ Նրա համոզմամբ՝ անհայտ եւ ոչ մեծ հեղինակություն ունեցող փառատոներն ավելի հետաքրքիր եւ անակնկալներով լի են եւ նոր բան հայտնագործելու առիթներ են տալիս։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ նա Հայաստանում մնաց նախատեսված ժամկետից ավելի, եւ իր տիկնոջ՝ …

կարդալ ավելին

Օրհներգի ամեն տարբերակին՝ 1 միլիոն 113 հազար դրամ

05.09.2006

Կառավարությունը 5 մլն 565 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը՝ ՀՀ օրհներգի մրցույթի 2-րդ փուլ անցած ստեղծագործությունների Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբով եւ քառաձայն երգչախմբով հրապարակային կատարմանը մասնակցող նվագախմբի եւ երգչախմբի երաժիշտներին եւ դիրիժորներին հոնորարներ վճարելու համար։ Այդ գումարից դրամաշնորհ կտրամադրվի «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ նոտաների արտագրության ու …

կարդալ ավելին

63-րդ անգամ՝ Վենետիկում

05.09.2006

Բացվեց Վենետիկի հայտնի կինոփառատոնը, որը համարվում է աշխարհի ամենահնագույն փառատոնը: 1932 թվականին մեկնարկած առաջին փառատոնին նույնիսկ հասցրել է մասնակցել Լյումիեր եղբայրներից մեկը: Ֆիլմերի ցուցադրումները, որպես կանոն, անցկացվում են Վենետիկից որոշակի հեռավորության վրա գտնվող Լիդո կղզում, որտեղ հնարավոր է հասնել միայն հատուկ հրավիրատոմսերով: Իսկ Վենետիկի հրապարակներից մեկում անվճար անցկացվելու են իտալական դասական ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ եւ …

կարդալ ավելին

Լլոյդ Վեբերի նոր մյուզիքլը

05.09.2006

Հայտնի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերը, ով «Հիսուս Քրիստոս-սուպերսթար», «Կատուներ» մյուզիքլների հեղինակն է, նոր նախագիծ է իրականացնում. պատրաստվում է գրել օպերա Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի հիման վրա: «Ես ուզում եմ անհնարինն անել»,- ասել է կոմպոզիտորը, ով Սովետական Մոսկվա այցելած Սատանայի եւ նրա շքախմբի պատմությունը համարում է ամենաֆանտաստիկ եւ բազմաշերտ պատմությունը:

կարդալ ավելին