Փարիզում նոր երաժշտական գործիք է ստեղծվել: Պոմպիդու կենտրոնում այցելուներին առաջարկվել է քայլել երաժշտական աստիճաններով եւ սեփական քայլերի համապատասխան մեղեդի հնարել: Յուրաքանչյուր այցելու` ոտքը աստիճանավանդակին դնելով, քսիլոֆոնի հնչյուններ է լսում եւ յուրահատուկ երաժշտական կոմպոզիցիաներ ստեղծելու հնարավորություն է ստանում: Աստիճաններով բարձրացող եւ իջնող մարդիկ ստեղծում ու նվագում են իրենց տրամադրությանը համապատասխան երաժշտություն: