Պարոն Գէովճիանը մեծ հայրենասեր է, եւ իր ամբողջ ուժն ու ժամանակը տրամադրում է Հայաստանի եւ Սփյուռքի կապերի ամրացմանը: Նա ֆրանսահայ կազմակերպությունների համադրող խորհրդի ատենապետ է: Ներկայումս Ֆրանսիայում մոտ 200 ֆրանսահայ ասոցիացիաներ կան, որոնք իրենց առջեւ տարբեր խնդիրներ ու նպատակներ են դրել` տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային, երիտասարդական: Ալեքսի Գէովճիանը նշում է, որ իրենց խորհուրդը համագործակցում է …
կարդալ ավելինՀուլիսի 26-ից օգոստոսի 1-ը Ղարաբաղում անց էր կացվում Համահայկական երիտասարդական հիմնադրամի կողմից նախաձեռնած «Բազեի օրերն Արցախում» համահայկական երիտասարդական փառատոնը, որին մասնակցում էին Սփյուռքի, Ջավախքի, Հայաստանի եւ Արցախի թվով 9 ջոկատներ, որտեղ ընդգրկված էին 12-ական երիտասարդներ: Փառատոնի ընթացքում բազեականները հանդես եկան մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներում: Բացի մրցույթներից, երիտասարդները հանդիպումներ ունեցան ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, արտաքին …
կարդալ ավելինԼրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները նախընտրական եռուզեռի եւ այլ քաղաքական զարգացումների պատճառով արդեն մոռացության են մատնել Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի բնաջնջման իրողությունը։ Այս համոզման է նաեւ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետ Ա. Գրիգորյանը։ Փաստացի վավերագրերն անգամ ավելորդ են, որպեսզի ենթադրեք, որ Ադրբեջանի տարածքում գտնվող եւ սահմանից չհսկվող երբեմնի հայկական եւ հայաբնակ վայրերում արդեն իսպառ …
կարդալ ավելինՀայաստանի նոր օրհներգի տեքստի եւ երաժշտության համար հայտարարված մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը լրացավ օգոստոսի 1-ին: Մշակույթի նախարարությունը հայտնի եւ անհայտ կոմպոզիտորներից եւ բանաստեղծներից ստացել է պետական օրհներգի 85 հայտ-վարկած: Մրցույթի առաջին փուլը կավարտվի, երբ կընտրվեն 5 լավագույն տարբերակները, որոնք եւ կներկայացվեն հանրության ուշադրությանը: Հայտերի բնույթը բազմազան է, քանի որ գոյություն ունեն օրհներգի մի քանի մոդելներ. …
կարդալ ավելինԵրիտասարդ երգիչների օգտին կարծես թե բոլորը սկսեցին ազգովի քվեարկել, իսկ վերջին երկու մասնակիցների միջեւ ծավալված մրցակցությունն իսկական կրքոտ պայքարի վերածվեց: Ֆինալ հասած երկու աղջիկների` Աննա Ավետյանի եւ Սուսաննա Պետրոսյանի երկրպագուներն ու հարազատները միմյանց կողմնապահության եւ անարդար լինելու մեջ էին մեղադրում: Գործի դրվեցին դստեր համար «կողմ» քվեարկող ձայներ գնող «ամենազոր հայրիկի», «ամենակարող հորեղբոր եւ քեռու» գործոնները: …
կարդալ ավելին«Coup de boule», այսինքն` «Գլխով հարված» երգը ֆրանսիական հիթ-շքերթներում առաջին հորիզոնականներն է զբաղեցնում: Երգը կարիբյան հնչերանգներ ունի եւ ստեղծվել է որպես ֆուտբոլի առաջնության եզրափակիչ հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի հումորիստական նմանակում: Խոսքը Զինեդին Զիդանի հայտնի հարվածի մասին է, երբ նա գլխով հարվածեց իտալացի Մարկո Մատերացցիին: «Գլխով հարված» երգը սկսել է տարածվել ինտերնետի միջոցով եւ այժմ …
կարդալ ավելինՕգոստոսի 2-ին Գյումրիում կբացվի «Ծով, երազներ եւ պատրանքներ» խորագիրը կրող ժամանակակից արվեստի բիենալեն: Տարբեր երկրներից` Ավստրիայից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Իրանից ժամանած ժամանակակից արվեստի 80 արվեստագետներ կներկայացնեն իրենց աշխատանքները ինչպես ստատիկ ցուցադրությունների, այնպես էլ արարման պրոցեսը պատկերող պերֆորմանսների տեսքով: Ցուցադրումները, ինստալյացիաները, պերֆորմանսները, վիդեո-արտ ժանրի ակցիաները տեղի կունենան Գյումրիի թանգարաններում, դահլիճներում եւ պարզապես …
կարդալ ավելինԴերասան Մուրադ Ջանիբեկյանը երկու տարի առաջ նկարահանեց իր «Համլետը»: Համլետի դերը շարունակում է բոլոր ժամանակների դերասանների երազանքը համարվել: Սակայն Մ.Ջանիբեկյանը ձեռքերը ծալած իր երազանքին չէր սպասում, այլ «Համլետն» էկրանավորելու համար գումար էր որոնում: «Շատ դռներ ծեծեցի, որոնք չբացվեցին»,- ասում է նա: Եվ նա իր Դանիական թագավորությունը եւ իր հերոսին պատկերելու համար որոշեց վաճառել սեփական ամառանոցը …
կարդալ ավելինՕգոստոսի 4-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում յուրահատուկ ցուցահանդես է բացվելու: «Արվեստ առանց սահմանների» խորագիրը կրող ցուցահանդեսին Հայաստանի արվեստագետների աշխատանքների հետ կցուցադրվեն նաեւ հարեւան երկրներում` Վրաստանում, Իրանում, Թուրքիայում ստեղծված արվեստի գործերը: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն 25 գեղանկարչական, լուսանկարչական աշխատանքներ, ինստալյացիաներ եւ խառը տեխնիկայով ստեղծված գործեր: Այս նախագիծը ՆՓԱԿ-ի եւ նրա հիմնադիրներ Սոնյա եւ Էդուարդ Բալասանյանների երկարատեւ բանակցությունների …
կարդալ ավելինԾրագիրը, որի շրջանակներում կովկասյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները մեկնել էին Անգլիա, կոչվում է «Լրատվամիջոցների դերը կառավարության գործունեության մոնիտորինգի գործընթացում», կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի կողմից։ Ֆինանսավորումն իրականացրել էին Բրիտանական կառավարությունն ու Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը։ Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ կառավարության ծրագրերի մոնիտորինգի միջազգային փորձին, լուսաբանման եւ մեկնաբանման մեթոդներին։ Օրական 5-6 ժամ տեւող դասերի ընթացքում խոսվեց գրեթե ամեն …
կարդալ ավելինԱմերիկյան «Ֆորբս» հեղինակավոր հանդեսը հերթական անգամ գնահատել է ռուսաստանյան հեղինակությունների առեւտրային հաջողությունները, այս անգամ՝ 2005թ. հուլիսի 1-ից 2006թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Այս ցուցակում եւս հայերն իրենց հեղինակավոր տեղն ունեն: «Կոմեդի Կլաբ» երգիծական նախագիծը զբաղեցնում է ռուսական հաջողակների ցուցակի 9-րդ տեղը: Այս ցուցակում նախորդների համեմատ նոր անուններ առանձնապես չեն հայտնվել, սակայն շատերի դիրքերը փոփոխվել են: …
կարդալ ավելին«Կարո՞ղ է ես փոքրիկ ժամանակ մի սիրուն բալիկ եմ եղել, ցիգանները գողացել- փոխել են ինձ ուրիշի հետ»,- Վարդան Պետրոսյանի՝ «Ի՞նչ անել» նոր ներկայացման մեջ ասում է հոգեկան շեղում ունեցող տղան: Վ. Պետրոսյանը պատահական չէ ընտրել այս կերպարին: Այն խորհրդանշում է մի ժողովուրդ, որը չգիտի իր պատմությունը: Խոսքը հայ ժողովրդի մասին է: «Մարդիկ ասում են, թե …
կարդալ ավելինՌուսաստանում ապրող կինոռեժիսոր Լեւոն Գրիգորյանը որպես ռեժիսորի օգնական աշխատել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանման հրապարակում: Նա հստակ իմանալով, որ Ս. Փարաջանովը «Նռան գույնի» երկու վարկած է ունեցել, որոշել է վերականգնել ֆիլմի այն տարբերակը, որն ավելի հոգեհարազատ էր Փարաջանովին: «Փարաջանովը նախատեսել էր իր ֆիլմը «Սայաթ-Նովա» անվանել, ես էլ իմ ֆիլմը «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» եմ …
կարդալ ավելինԱ. Ադաբաշյանը կինեմատոգրաֆ իր մուտքը պատահական է համարում: Նա մասնագիտությամբ նկարիչ է: Ստրոգանովի գեղարվեստական ուսումնարանն ավարտելուց հետո գործարանում է աշխատել, հաշվարկներ է արել, օրինակ, թե ի՞նչ գույնի պետք է լինեն գործարանի պատերը, որպեսզի բանվորների աշխատանքն ավելի արդյունավետ լինի: Որպես ռեժիսոր` Ա. Ադաբաշյանն իր առաջին ֆիլմը Ֆրանսիայում է նկարահանել: «Սկզբում ես միայն սցենարի հեղինակն էի, բայց …
կարդալ ավելինԴերասանուհի Արսինե Խանջյանը ծանոթ եւ սիրված հյուր է Հայաստանում: Նա հաճախ է այցելում իր պատմական հայրենիք` փորձելով հայկական եւ համաշխարհային մշակույթների միջեւ կապեր ստեղծել: Իր ամուսնու հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ նա այս տարի մասնակցեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աշխատանքներին եւ գլխավորեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրին: Վերջին տարվա ընթացքում ստեղծված հայկական ֆիլմերը դիտելով, նա ծանոթացավ …
կարդալ ավելինՀայտնի եւ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ մասնակցում էր հանրահայտ ջութակահար Օլեգ Կագանի անունը կրող փառատոնին: Նա այդ փառատոնի պատվերով նոր երաժշտական ստեղծագործություն է գրել, որը կոչվում է «Agnus Dei»: «Ես միակ կոմպոզիտորն եմ, ում փառատոնը գործ էր պատվիրել»,- ասաց Տ. Մանսուրյանը: Այսօրվա մեր մշակութային դաշտը Տ. Մանսուրյանը համեմատում է խորհրդային …
կարդալ ավելինԱյս տարվա փառատոնը լավ ֆիլմեր դիտելու եւ մեծ կինոհեղինակությունների հետ շփվելու շատ առիթներ տվեց, սակայն ակնհայտ դարձավ, որ փառատոնին ուղղակի օդի պես անհրաժեշտ են լավ կազմակերպիչներն ու թարգմանիչները, ինչպես նաեւ` կինոթատրոնների տնօրինությունների եւ հովանավորների հետ գրագետ պայմանագրեր կնքել կարողացող մարդիկ: Այլապես փառատոնը աճ չի ունենա, նույնիսկ եթե հյուրերն ու ֆիլմերը շարունակեն լավը լինել: Բեմադրիչ Արմեն …
կարդալ ավելինԿինոռեժիսոր, դիզայներ եւ նկարիչ Ռուսթամ Խամդամովը, ով իր գեղեցիկ եւ ոճավորված ֆիլմերով հետխորհրդային կինոտարածքում ուրույն տեղ է զբաղեցնում, ավելի շատ արտասահմանում է հայտնի, քան Ռուսաստանում, որտեղ եւ ապրում է: Նա Երեւան էր այցելել եւ «Ոսկե ծիրան» կինոփառատոն բերել իր «Վոկալ զուգահեռներ» ֆիլմ-համերգը, որը նկարահանվել է Ղազախստանում: Ռ.Խամդամովն ընդամենը չորս ֆիլմերի հեղինակ է, սակայն նրա բոլոր …
կարդալ ավելինԱմերիկացի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը պլանավորում է նկարահանել կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ժապավենը: Նկարահանումները պետք է սկսվեն մոտ ապագայում Իտալիայում: Ֆիլմը 15-րդ դարում Ֆլորենցիա քաղաքի տիրակալ Լորենցո Մեդիչիի մասին է: Ամենայն հավանականությամբ, Գիբսոնի ֆիլմում հիմնականում հանդես կգան իտալացի դերասաններ: Պատմական այս դրամայի բյուջեն նախապես գնահատվում է 200 մլն դոլար, ինչը ռեկորդային թիվ է ոչ …
կարդալ ավելինԱշխարհը` Ամերիկայի գլխավորությամբ, կանգնած է կործանման եզրին: Խոսքը ոչ թե համաշխարհային պատերազմների, այլ հոգեւոր արժեքների անկման մասին է: Դրա վառ ապացույցն այն է, որ «Կարիբյան ծովի ծովահենները. հանգուցյալի սնդուկը» ֆանտաստիկ ժանրի հեքիաթ-ֆիլմն արդեն 2-րդ շաբաթն է, ինչ գլխավորում է հյուսիսամերիկյան վարձույթի դրամարկղային հասույթի վարկանիշային ցուցակը: Ջոնի Դեպի մասնակցությամբ այս ֆիլմի տոմսերի վաճառքից ստացված հասույթը միայն …
կարդալ ավելին