Մշակույթ

Խաղադրույքներ

12.10.2006

Շվեդական ակադեմիան հոկտեմբերի 12-ին կհրապարակի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գրողի անունը։ Բրիտանական տոտալիզատոր – կայքէջում ապագա հաղթողի անունը գուշակելու համար խաղադրույքներ են ընդունվում։ Հնարավոր մրցանակակիրներից է թուրք գրող Օրհան Փամուկը, ով հավաքել է ձայների մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է սիրիացի բանաստեղծ Ադոնիսը, երրորդ տեղում՝ լեհ լրագրող Ռիշարդ Կապուշինսկին։

կարդալ ավելին

Պատկերասրահի պատկերահանդեսը Ֆրանսիական օրերի շրջանակում

12.10.2006

Օրերս Ազգային պատկերասրահում բացված ֆրանսիացի դասական արվեստագետներ Ժ. Բրաքի եւ Գրոյի աշխատանքների ցուցադրությունը, որ տարվա ցուցահանդեսն էր, իր նշանակալիությամբ հանդերձ` փոքր-ինչ ստվերել էր ոչ պակաս ուշագրավ այլ պատկերահանդեսներ, որոնցից առաջինը ներկայացնում է XX դարի ֆրանսիական լուսանկարչության տարեգրությունը, իսկ մյուսը` ֆրանսահայ նկարիչներ Է. Շահինի, Հ. Գյուրջյանի, Գառզուի եւ Ժանսեմի պատկերասրահի պահոցից հանված գործերը։ Լուսանկարչությունը, որ սկիզբ …

կարդալ ավելին

Սկսել են հայտնի վրացիներից ու վրացի երեխաներից

12.10.2006

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ակադեմիայում խախտումներ կան, բյուջեից հատկացված 2.1 մլն ռուբլին ոչ նպատակային էր օգտագործվել, եւ ակադեմիան ծրագրեր է իրականացնել` առանց մրցույթ հայտարարելու կամ մրցույթի սկզբունքներին ծանոթացնելով միայն սեփական կայքէջում եւ ոչ թե այլ ԶԼՄ-ներում, ինչպես պահանջում է կանոնադրությունը: Պարզվել է նաեւ, որ ակադեմիայում գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որոնք նորմատիվ իրավական ակտերով նախատեսված …

կարդալ ավելին

Բեմադրում ենք այնպես, ինչպես ասֆալտ ենք անում

10.10.2006

Մեր թատրոնն, անկասկած, նորոգման կարիք ունի: Թատրոնում կարծես սովորույթ է դարձել որեւէ դասական գործի ու մեր օրերի միջեւ զուգահեռներ անցկացնել, ոճավորել անցյալը, մի քանի արդիական շտրիխ ավելացնել ու ներկայացում սարքել` հանդիսատեսին համոզելով, որ հենց այսպիսի մոտեցումն է ամենաճիշտը: Վերջին ամիսներին լայն գովազդվել ու «բացառիկ» են անվանվել երկու թատերական ներկայացում: Առաջինը Հակոբ Ղազանչյանի «…Եվ օրինավոր բանտ» …

կարդալ ավելին

Բրաքը` Երեւանում

10.10.2006

Նորություն չէ, որ դասական եւ ժամանակակից արտասահմանյան կերպարվեստը Հայաստանում գրեթե չի ներկայացվում` բացառությամբ հատուկենտ դեպքերի։ Եվ եթե Երեւանում բացվում է արտասահմանցի որեւէ հեղինակավոր արվեստագետի աշխատանքների ցուցադրություն, ուրեմն այն արդեն եզակի է։ Սակայն օրերս Փարիզի Մագ (Maeght) պատկերասրահի համագործակցությամբ Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսը հենց այդպիսին էր, մանավանդ, որ այդ «հեղինակավոր գեղանկարիչը» XX դարի առաջին կեսի …

կարդալ ավելին

Հասմիկ Պապյանի եւ Վարդան Մամիկոնյանի Կոմիտասը

06.10.2006

Հասմիկ Պապյանը, ով բնակվում է Ավստրիայում ու ելույթներ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում, Կոմիտասի երգերի ձայնագրումը նախաձեռնել էր դեռ 15 տարի առաջ. «Իմ առաջին իսկ քայլերից որոշել էի, որ եթե ձայնագրություն պիտի անեմ, ապա անպայման Կոմիտասը կլինի: Եվ ահա իմ երազանքն իրականացավ»: Ինչպես ասաց երգչուհու ամուսինը` Ավստրիայի պետական թատրոնի եւ Մյունխենի օպերային թատրոնի դրամատուրգ Կոնրադ …

կարդալ ավելին

Փարիզը` լուսանկարներում ու լույսերի մեջ

06.10.2006

Ֆրանսիացիները Երեւան են բերել նաեւ Փարիզի հիասքանչ պատկերները, որոնք որսացել է ֆոտոխցիկը մի ողջ դարաշրջանի ընթացքում: Փարիզը ոչ միայն նորաձեւության ու արվեստի կենտրոնն է, այլեւ` լուսանկարչության հայրենիքը, հենց այս քաղաքում է առաջին անգամ մետաղյա թերթի վրա` հատուկ քիմիական եղանակով իր լուսանկարներն արել Դագերը, ով պատմության մեջ առաջին անգամ որսաց ու հավերժացրեց հարափոփոխ ներկան ու ստեղծեց …

կարդալ ավելին

Նապոլեոնից` մինչեւ նորաձեւության աքսեսուարները

06.10.2006

Հայաստանում մեկնարկեցին Ֆրանսիայի օրերը: Առաջին եւ հնչեղ ակորդը Երեւանի Հանրապետության հրապարակում կազմակերպված «Ազնավուրը եւ ընկերները» բացօթյա համերգն էր: Հաջորդ միջոցառումները տեղի ունեցան Ազգային պատկերասրահում, որտեղ միանգամից մի քանի թեմատիկ ցուցադրումներ բացվեցին: Առաջին թեման Նապոլեոնն է: Լուվրից Հայաստան է բերվել ռոմանտիզմի խոշորագույն վարպետ, գեղանկարիչ Անտուան Գրոյի «Բոնապարտը Արկոլի կամրջի վրա» կտավը, որտեղ Նապոլեոնը պատկերված է շրջադարձային, …

կարդալ ավելին

«Comedy club»-ը հասակ է առնում

03.10.2006

Ռուսական հեռուստատեսության ամենաշոկային ու ամենահումորային նախագիծը` «Քոմեդի քլաբը» շուտով փոխելու է իր հասցեն ու ամենամեծ սփռումն ունեցող «Առաջին» ալիք է տեղափոխվելու: Արդեն նոր նկարահանումներ են իրականանում, թեեւ եթերի ստույգ օրն ու ժամը դեռ որոշված չեն: «Քոմեդի քլաբի» գլխավոր գործող անձինք` Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան ու Գարիկ Խառլամովը կշարունակեն ելույթ ունենալ սեղանների շուրջ նստած հյուրերի առջեւ, …

կարդալ ավելին

«Արահետը» մնաց մաքսակետում

03.10.2006

Ավարտվեց Անապայի «Կինոշոկ» միջազգային 15-րդ կինոփառատոնը, որին ավանդաբար իրենց նոր ֆիլմերն են ներկայացնում ԱՊՀ եւ Բալթյան երկրների կինեմատոգրաֆիստները: Կինոգետ Արմեն Մեդվեդեւի գլխավորած ժյուրին լավագույնը ճանաչեց էստոնացի ռեժիսոր Պեետեր Սիմմի «Մինչեւ կոկորդս կուշտ եմ» ֆիլմը: Փառատոնի մրցութային ծրագրում ներկայացված են եղել նախկին Խորհրդային Միության 11 երկրների ֆիլմերը, որոնց թվում պետք է լիներ նաեւ հայ-ամերիկյան արտադրության «Արահետ» …

կարդալ ավելին

Ֆոն Տրիերը հակաքրիստոս է ստեղծում

03.10.2006

Դանիացի հայտնի կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը սկսել է իր նոր ֆիլմի նկարահանումները: «Հակաքրիստոս» անվանումն ունեցող ֆիլմը սարսափ ֆիլմերի սկզբունքով է կառուցվելու եւ հիմնվելու է այն վարկածի վրա, ըստ որի` աշխարհը ոչ թե Աստված է ստեղծել, այլ՝ Սատանան: Իր համարձակ նորամուծություններով ու կինոէքսպերիմենտներով հայտնի ռեժիսորը որոշել է հրաժարվել տաղավարային նկարահանումներից եւ դեկորացիաներից ու օգտագործել միայն բնությունն …

կարդալ ավելին

Անհեթեթության հասնող կոռեկտությունը

03.10.2006

Բեռլինի Deutsche Opera-ն որոշել է բեմ չհանել Մոցարտի «Ինդոմենիոս, Կրետի արքա» օպերայի բեմականացումը, քանի որ վախեցել է մուսուլմանների կողմից հնարավոր ագրեսիվ քայլերից: Բանն այն է, որ ըստ ռեժիսորի մտահղացման՝ բեմ է հանվում Մոհամեդ մարգարեի գլուխը: Թատրոնի այդ որոշումը տարաբնույթ արձագանքների ալիք է առաջացրել: Ոմանք համոզված են, որ եթե Եվրոպան նման վախվորած դիրքորոշում ցուցաբերի ու արգելի …

կարդալ ավելին

«Ինչո՞ւ են հենց ինձ նախանձում»

29.09.2006

Հայաստանում նրան բոլորը գիտեն, լսում են նրա երգերն ու շատերը նրան… անթաքույց նախանձում են: Նա հաջողության է հասել եւ բեմում, եւ բիզնեսում, բայց քչերն են նրան իսկապես ճանաչում: Նա ոչ մեկին թույլ չի տալիս սեփական ներաշխարհը մտնել. «Ինչի՞ համար անկեղծանամ ու թույլ տամ, որ կեղտոտ կոշիկներով իմ կյանքը մտնեն»: Սիրում է հիշել իր անցած ճանապարհը, …

կարդալ ավելին

«ՀԱՅՖԵՍՏԻ» սպասելիքներն ու առաջարկները

29.09.2006

Իրականում «Հայֆեստը» երկու մարդու շնորհիվ է կայանում` դերասան Արթուր Ղուկասյանի (նա է հիմնադրել Հայ Դերասանների Միությունը) եւ Լեւոն Աբրահամյանի (ղեկավարում է «Ալֆաել» պրոդյուսերական կենտրոնը): «Հայֆեստն» անցնելու է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի բարձր աջակցությամբ: Կազմակերպիչների համար գումարային խնդիրները թերեւս ամենալուրջ մտահոգությունն են: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի ճաշակը, փորձն ու կապերը հայ հանդիսատեսին թույլ են տալիս ծանոթանալ …

կարդալ ավելին

Թաղում ենք ու ժպտում

24.09.2006

Սեպտեմբերի 15-ին երիտասարդ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հայ հանդիսատեսին ներկայացրեց իր առաջին` «Մեծ պատմություն փոքր քաղաքում» գեղարվեստական ֆիլմը: Ամերիկայում ապրող երիտասարդ ռեժիսորը նոր է ավարտել իր ուսումը եւ այս ֆիլմը որպես իր դիպլոմային աշխատանք է ներկայացնելու: Երեւանում հումորով լի «Մեծ պատմությունը…» շատ ջերմ ընդունվեց, ֆիլմը շատ դինամիկ ու զվարճալի է: Թեեւ ռեժիսորը այն «տրագիկոմեդիա» է անվանում, …

կարդալ ավելին

Պայծառ մարդը, տաղանդավոր արվեստագետը

24.09.2006

Սեպտեմբերի 19-ին Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացվեց գրաֆիկ եւ գեղանկարիչ, գրքարվեստի (գլխավորապես մանկապատանեկան) հազվագյուտ վարպետ Անդրանիկ Կիլիկյանի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքների հետմահու ցուցադրությունը։ Հատկապես մեծ են գրքարվեստում Անդրանիկ Կիլիկյանի նվաճումները, որոնք արժանացել են ոչ միայն իր հայրենակիցների ուշադրությանը, այլեւ դուրս են եկել Հայաստանի սահմաններից (Ճապոնիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Լիտվա, Լիբանան), իսկ Մոսկվայի …

կարդալ ավելին

«Ռեժիսորն առաջին հերթին հանդիսատես է»

22.09.2006

Ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան միաժամանակ եւ շատ իմաստուն է, եւ լի է հեգնանքով: Նա ամեն վայրկյան պատրաստ է փոխել խաղի կանոնները: Հարցազրույցն իր համար նույնպես խաղի պես բան է: Թատերական աշխարհահռչակ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան 100-ից ավելի թատերական եւ օպերային բեմադրությունների հեղինակ է։ Վրացի վարպետի ներկայացումները չի կարելի որպես զվարճանք դիտել, դրանք լի են փիլիսոփայական ընդհանրացումներով ու …

կարդալ ավելին

Այլեւս վաստակավոր են

22.09.2006

«Ժողովրդական արտիստ» եւ «Արվեստի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումների են արժանացել այն մարդիկ, ովքեր մեծ ներդրում են ունեցել մշակութային կյանքում, ինչպես նաեւ ըստ արժանվույն են ներկայացրել հայ մշակույթն արտերկրում: Կոչումների արժանացածների ցանկում այս տարի կային նաեւ մասսայական, փոփ-արվեստի ներկայացուցիչներ, որոնց պարգեւատրումը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության եւ հենց պարգեւատրվողների կողմից: Արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ Ակսել Բակունցը …

կարդալ ավելին

ՌԴ ֆիլմերը գնում են «Օսկարի»

22.09.2006

Ռուսական օսկարյան կոմիտեն հրապարակել է այն 14 ֆիլմերից ցուցակը, որոնք կարող են հավակնել «Օսկարի»՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այդ ժապավեններն անցյալ տարվա ՌԴ առեւտրային մեծ նախագծերն են՝ Ֆյոդոր Բոնդարչուկի «9 վաշտերից» մինչեւ Պավել Լունգինի «Կղզին»: Ամերիկյան կինոակադեմիայի կանոնների համաձայն, մինչեւ սեպտեմբերի 30-ն «Օսկարի» հավակնող բոլոր ֆիլմերը պետք է հայտնվեն վարձույթում:

կարդալ ավելին

Անկախության հեքիաթը

22.09.2006

Երեւանում բացվեց «Հայաստան. անկախության 15 տարի» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են հայ 15 լուսանկարիչների աշխատանքները: Լուսանկարները ներկայացնում են մեր անցած ճանապարհն ու ներկան: Եվ ինչպես պահանջում է հոբելյանական տարեդարձը` ավելի շատ լուսավոր ներկան է ցուցադրվում, քան դժվարին անցյալը: Մեր անկախությունը դժվար է սկսվել՝ ցույցերից ու հանրահավաքներից: Դժվար է ընթացել ու դժվար է գիտակցվել: Եվ երկրաշարժ, …

կարդալ ավելին