Մշակույթ

Հակիրճ, վավերագիր ու պրոֆոսիոնալ

16.12.2006

Հայաստանի կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիան իր գործունեությունը սկսել է 1996 թվականից՝ միավորելով կինոգետների, տեսաբանների ու կինոյին անդրադարձող լրագրողների աշխատանքը։ Ասոցիացիան կինոյի զարգացմանն ուղղված սեմինարներ է կազմակերպում եւ Հայաստանի ամենախոշոր կինոփառատոնի՝ «Ոսկե ծիրանի» համահիմնադիրն է։ Ասոցիացիան մեծ գործ է անում՝ թողարկելով կինոուղեցույցներ եւ հայկական կինոյի մասին պատմող լիակատար կատալոգներ։ Իր տասնամյա գործունեությունը ասոցիացիան որոշեց նշել հերթական …

կարդալ ավելին

Բանաստեղծական հեռանկար

16.12.2006

Ֆրանսիայում վերջերս հրատարակվեց «Փնտրվում է» (Avis de recherche) վերնագրով ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիա, որտեղ ընդգրկված են 20 հայաստանցի եւ սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ: Այս առիթով Ֆրանսիայում անթոլոգիայի հեղինակներից չորսը հոկտեմբերի 6-11-ը հանդիպումներ ունեցան մի քանի քաղաքներում ֆրանսիացի ընթերցողների հետ: Երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) այս անթոլոգիան հրատարակել է «Պարանտեզ» (Parentheses) հրատարակչությունը 2000 տպաքանակով, ֆինանսապես աջակցել է Ֆրանսիայի Մշակույթի նախարարության …

կարդալ ավելին

Արվեստի պահապանները

13.12.2006

Թանգարանները տարբեր են լինում. պետական, մասնավոր, թեմատիկ, արդիական, կան թանգարաններ, որոնք գրադարաններ կամ արխիվներ են հիշեցնում, քանի որ հիմնական ֆունկցիան համարում են արվեստի գործերի պահպանումը: Կան թանգարաններ, որոնք ընդհակառակը` փորձում են ուղղորդվել նորաթուխ գաղափարներով ու մոդեռն տեխնիկայով, ցուցադրել նյութերով ստեղծված աշխատանքներ: Թանգարանների ու ցուցասրահների բազմազանությունն ու տարբեր նպատակները ստեղծում են այն մթնոլորտը, որտեղ տեղի է …

կարդալ ավելին

Լավագույն 10-յակը

13.12.2006

Ամերիկյան կինոմատոգրաֆիստների ինստիտուտը երեկ հայտնել է 2006թ. 10 լավագույն ֆիլմերի անունները։ Դրանք են՝ «Յունայթեդ 93»-ը (այն 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին է), «Նամակներ Իվոզդիմայից» (Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին), «Բաբելոն», «Երազանք աղջիկները», «Բռնված չէ՝ գող չէ», «Բորատ», «Նելսոնի կեսը», երկու կատակերգություններ՝ «Փոքրիկ միսս Երջանկությունը» եւ «Սատանան «Պրադա» է կրում», ինչպես նաեւ պինգվինների մասին պատմող «Փախիր» մուլտֆիլմը։ …

կարդալ ավելին

Քեյջը հեռանում է

13.12.2006

Հայտնի դերասան Նիկոլաս Քեյջը մտադիր է թողնել մեծ կինոն եւ իր նոր բնակավայրում՝ Բահամյան կղզիներում, զբաղվել անկախ կինոների ստեղծմամբ։ «Ինձ թվում է, ես արդեն շատ եմ նկարահանվել ֆիլմերում, եւ ցանկանում եմ ինձ փորձել այլ կերպարում։ Օրինակ՝ սցենարներ գրեմ կամ պրոդյուսերությամբ զբաղվեմ»,- ասել է Բահամյան կղզիներում անցկացվող կինոփառատոնի ժամանակ, որտեղ նա արժանացավ Շոփարդի մրցանակին։ Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Հայկական ցուցահանդես Ստրասբուրգում

13.12.2006

Դեկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Ստրասբուրգի փոխքաղաքապետ, քաղաքային համայնքի նախագահ Ռոբեր Գրոսմանի հետ: Հանդիպմանը հաջորդել է Ստրասբուրգի քաղաքապետարանի սրահում «Հայկական մշակութային ժառանգության իրավիճակը Նախիջեւանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ Վարդան Օսկանյանը հանդես է եկել ելույթով: Ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, կազմակերպվել է Ստրասբուրգի քաղաքապետարանի հովանու ներքո՝ «Էլզաս-Հայաստան բարեկամություն» ֆրանս-հայկական …

կարդալ ավելին

«Ճչացողները»` ԱՄՆ-ում

13.12.2006

Կալիֆոռնիայի մի շարք քաղաքներում երեկ ցուցադրվել է «Ճչացողները» կինոնկարը, որը նվիրված է վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանություններին: Ֆիլմում նկարահանվել է System of a Down ամերիկահայ խումբը, որն ակտիվորեն մասնակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ծավալված արշավին: Համույթի ղեկավար Սերժ Թանգյանի 97-ամյա պապը ցեղասպանությունը վերապրածներից է: Կինոնկարի ռեժիսորն է Կարլա Կարապետյանը, որն աշխատել է …

կարդալ ավելին

Ալմոդովարը շարունակում է հաղթարշավը

13.12.2006

ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է 2006թ. լավագույն ֆիլմերի ցուցակը: Քլինթ Իսթվուդի «Նամակներ Իվոջինայից» ժապավենը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմը: Ամերիկացիների դեմ կռված ճապոնացի գեներալի իրական պատմությունը ներկայացնող այս ֆիլմը վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 20-ից: Կինոքննադատների ազգային խորհուրդը լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչել Պեդրո Ալմոդովարի` արդեն աղմուկ հանած «Վերադառնալ» ժապավենը: Լավագույն ռեժիսոր է դարձել Մարտին Սկորսեզեն, …

կարդալ ավելին

«Համլետը»՝ Դրամատիկականում

13.12.2006

Շեքսպիրի «Համլետի» հավերժական հարցերն ու որոնումները կրկին Երեւանի բեմ բարձրացան: Հայ թատրոնը միշտ սիրել ու բեմադրել է Դանեմարքայի իշխանի եւ նրա շրջապատի ողբերգությունը: Ընդհանրապես, «Համլետն» աշխարհի ամենահաճախ բեմադրվող եւ մեկնաբանությունների անծայրածիր դաշտ բացող պիեսն է, քանի որ Շեքսպիրի ստեղծած մարդկային տարբեր տիպարներն ու իրավիճակները կարելի է անընդհատ փորփրել, գաղտնիքներ պեղել ու նորովի ներկայացնել: «Համլետի» նյութի …

կարդալ ավելին

Արդեն տնօրենի նոր պաշտոնակատար կա

13.12.2006

Ստացվել է այնպես, որ Երեւանի Կամերային երաժշտական թատրոնը հայտնի է դարձել ոչ թե իր բեմադրություններով, այլ՝ սկանդալներով։ Գուցե շուտով էլ ավելի հայտնի կդառնա նաեւ դատական պրոցեսներով, քանի որ թատրոնի այլեւս նախկին տնօրեն Լեւոն Աբրահամյանը որոշել է դատարան դիմել՝ իր նախկին պաշտոնը վերականգնելու համար։ Նա պնդում է, որ Մշակույթի նախարարությունն իրեն պաշտոնից հեռացնելու պատճառ չուներ, քանի …

կարդալ ավելին

Դուդուկի ոգին` Կրեմլում

13.12.2006

Դեկտեմբերի 4-ին Մոսկվայի հսկայական Կրեմլյան դահլիճը լեփ-լեցուն էր, մարդիկ եկել էին լսելու փոքրիկ հայկական ազգային երաժշտական գործիքի՝ դուդուկի մեծ վարպետ, վիրտուոզ Ջիվան Գասպարյանի նվագը։ Ջիվան Գասպարյանը վաղուց արդեն միջազգային համբավ է ձեռք բերել, նրա հետ ձայնագրություններ անելն ու ելույթ ունենալն աշխարհի հայտնի շատ երաժիշտներ պատիվ են համարում։ Մոսկվայում մեծ դուդուկահարը ելույթ ունեցավ Ռուսական ազգային սիմֆոնիկ …

կարդալ ավելին

Ջիվան Գասպարյանը՝ Հոլիվուդում

10.12.2006

Դուդուկահար Ջիվան Գասպարյանն օրերս Լոնդոնում մասնակցել է հոլիվուդյան ֆիլմի երաժշտության ձայնագրմանը: «Նեզավիսիմայա գազետա» թերթի փոխանցմամբ՝ ֆիլմը կոչվելու է «Ադամանդ»: Նույն թերթին Ջ. Գասպարյանն ասել է նաեւ, որ վերջերս ելույթ է ունեցել Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Առաջիկայում սպասվում է դուդուկահարի համերգը Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ, որի ծրագրում ընդգրկված է ռուսական, իտալական եւ ֆրանսիական դասական երաժշտություն:

կարդալ ավելին

Նրանք լուռ են ու զգացմունքային

10.12.2006

Երիտասարդության շրջանում հաճախ ինչ-որ բան փոխելու ցանկություն է առաջանում: Երբ նման ցանկություն ունեցավ Ցոլակ Գալստյանը, ծնվեց մի նոր թատրոն, որը, կոչվելով «Միհր», սկսեց աշխատել պլաստիկ պարային թատրոնի սկզբունքներով: Ինչո՞ւ «Միհր»… «Ազդեցիկ է, շատ լակոնիկ, լավ է թարգմանվում աշխարհի տարբեր լեզուներով, հնչողության մեջ ուժ կա եւ հայեցի է, հեթանոսական ոչ մի ուղղվածություն չունի»,- պարզաբանում է Ցոլակը: …

կարդալ ավելին

Հայկական ֆիլմի բյուջեն մոտ կես մլն դոլար է

10.12.2006

Հանրային հեռուստառադիոընկերության կողմից նկարահանվող «Մի՛ վախեցիր» ֆիլմը, որը նվիրված է Հայաստանի անկախության հռչակման եւ բանակի ձեւավորման 15-ամյակին, պատրաստ կլինի հունվար-փետրվար ամիսներին: «Ֆիլմը մի պատմություն է երեւանցի տղայի մասին, որը հանգամանքների բերումով հայտնվում է Ղարաբաղում եւ պարզ զինվորից դառնում է մինչեւ հրամանատար: Ֆիլմում ներկայացված են նաեւ այն իրադարձությունները, որ այդ ժամանակ տեղի էին ունենում Երեւանում ու …

կարդալ ավելին

Երկու թատրոն, մեկ ճանապարհ

08.12.2006

Վերջին տարիներին Երեւանի երկու պետական թատրոնների՝ Երաժշտական կամերային թատրոնի եւ Երիտասարդական Փորձարարական թատրոնի՝ «Փոսի», աշխատանքը գրեթե կանգ է առել, իսկ թատրոնների հետագա ճակատագիրն ինքնահոսի է թողնվել։ Թատրոններում առկա բազմաթիվ իրար միահյուսված խնդիրները զուտ արվեստի ոլորտից տեղափոխվել են մի քանի անձնավորության հավակնությունների բախման դաշտ։ Երաժշտական կամերային թատրոնի խնդիրները ջրի երես ելան այն ժամանակ, երբ թատրոնում նոր …

կարդալ ավելին

ՀՀ եռագույնը Ռիոյի կառնավալում

28.11.2006

Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, 2007թ. կայանալիք բրազիլական կառնավալի ընթացքում երկրի ամենահեղինակավոր կառնավալային դպրոցներից մեկը, որպես իր սցենարի բաղկացուցիչ մաս, կներկայացնի Հայաստանը: Շքերթի դուրս բերված 5 մեքենաներից մեկը, որը կունենա 17մ երկարություն եւ 12մ բարձրություն, կխորհրդանշի մեր երկիրը` որպես «մարդկության վերածնման օրրան, հնագույն քաղաքակրթության երկիր եւ քրիստոնեական հավատի առաջամարտիկ»: Արարատի հսկա մակետից եւ Նոյյան …

կարդալ ավելին

Հանգիստ խղճով ասենք՝ «MADE IN ARMENIA»

28.11.2006

Ֆիրմային հագուստն ու տոնավաճառային միօրինակությունը համերաշխ գոյատեւում են կողք կողքի։ Այդպես ամենուրեք է, ապրանքի մրցունակությունը պայմանավորվում է գնով, որակով եւ արտադրողի «բրենդով», որն այդ երկու չափանիշներն ուղղակի միացնում է եւ որակի երաշխավորն է դառնում: Սակայն հայաստանյան շուկայում շատ մտահոգիչ մի երեւույթ է նկատվում. մարդիկ չեն ցանկանում գնել Հայաստանում արտադրված հագուստն ու նախընտրում են անհայտ ծագում …

կարդալ ավելին

Մահացել է Ֆիլիպ Նուարեն

27.11.2006

Նոյեմբերի 23-ին Փարիզում 76 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ֆիլիպ Նուարեն: «Նրա մահով թատրոնի եւ կինոյի աշխարհը որբացավ: Նա գիտեր` ինչպես ըմբռնել եւ արտահայտել գլխավորը ֆրանսիական հոգում»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը: Չնայած իր համաշխարհային համբավին` Նուարեն եղել է շատ համեստ անձնավորություն: Երկար տարիներ նա հրաժարվել է Պատվավոր լեգիոնի շքանշանից եւ …

կարդալ ավելին

Փողի մուննաթ

24.11.2006

Այն, որ տարբեր խողովակներով Հայաստան բավական մեծ գումարներ են մտնում՝ գաղտնիք չէ: Այդ գումարների մի մասը, վասն ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացման, տալիս են միջազգային կազմակերպությունները, եւ գաղտնիք չէ, որ այդ գումարների զգալի մասը ծախսվում է ձանձրալի եւ ոչինչ չտվող սեմինարների, քննարկումների, համաժողովների եւ այլ քաղաքացիական կերուխումերի վրա: Թե որքանով Է նման սեմինարներից Հայաստանում ավելանում …

կարդալ ավելին

Ռուսական ջազը` դուդուկով

24.11.2006

Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում «Կապույտ թռչուն» ջազ-ակումբում տեղի կունենա ջեմ-սեյշն` հանրահայտ ջազմենների, երգիչների եւ արտիստների մասնակցությամբ: Արմեն Ջիգարխանյանն ու Լեոնիդ Ագուտինն իմպրովիզացիաներ կանեն երեկոյի ընթացքում: Իսկ Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունների ներքո դեկտեմբերի 4-ին Կրեմլում ելույթ կունենան ռուսական ջազի վարպետները:

կարդալ ավելին