Մշակույթ

«Մշակութային պոռթկումների համար ուզում ենք դաշտ ստեղծել»,- ասում է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը

24.11.2006

– Ձեր կարծիքով` ՀՀ Մշակույթի նախարարությունն ավելի շատ կարելի է անվանել մշակույթի պահպանմա՞ն, թե՞ զարգացման գերատեսչություն: – Նախարարության պահպանողական ֆունկցիաները դանդաղորեն պետք է իրենց տեղը զիջեն զարգացմանը միտված ֆունկցիաներին։ Հասարակարգերի փոփոխման պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել։ Որքան էլ դժգոհենք անցած տարիներից, փաստ է, որ մենք այն տարիներին, այնուամենայնիվ, կարողացանք պահպանել մեր մշակութային օջախներն ու մեր …

կարդալ ավելին

Մշակույթով հետաքրքրված լինելու շահի մասին

22.11.2006

«168 Ժամին» կից «Պրեսսինգ» ակումբի երկու վերջին քննարկումները նվիրված էին պետության PR-ին, քաղաքական ու տնտեսական ոլորտներում իրականացվող, երբեմն` իր նպատակին հասնող, իսկ երբեմն էլ՝ կաղացող PR կամպանիաներին: Հասարակության հետ կապեր հաստատելու ու որոշ իմաստով հասարակությանն ուղղորդելու խնդրի շուրջ ծավալվող քննարկումները հաճախ հանգում էին այն մտքին, որ ամենանպատակային, հեռատես ու ազդեցիկ PR-ը կարող է իրականացնել միայն …

կարդալ ավելին

Ամեն ինչ հետաքրքրության կայծից է սկսվում

21.11.2006

«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնն արդեն վեցերորդ անգամ է անցկացվում: Նոյեմբերի 20-30-ը Համազգային թատրոնի բեմում իրենց ներկայացումները կցուցադրեն Հայաստանի տարբեր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի մանկապատանեկան թատերախմբերը: Այս տարի «Նռան հատիկի» առաջին փուլն անցկացվել է մարզերում, ապա լավագույն 15 ներկայացումները հրավիրվել են Երեւան: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշեց, որ այս փառատոնը կայացել է կազմակերպիչների համառության ու սիրո …

կարդալ ավելին

«Ով գնում է` փրկում է մարմինը, ով մնում է` փրկում է հոգին»

18.11.2006

Ծառը կարեւոր տեղ է զբաղեցնում նկարիչ-սիմվոլիստ, քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի արվեստում: Ղարաբաղում մինչ այժմ պահպանվել են ծառի, քարի հեթանոսական պաշտամունքների մնացորդներ: Ծառն օջախի ու ազգի խորհրդանիշն է: Երկաթյա նռան ծառը նրա տան բակում կանգնած է արդեն չորս տարի: Այն պետք է տեղադրեն Ստեփանակերտի կենտրոնում, ջրավազանում, իսկ նռներից պետք է շատրվան ցայտի: «Երեւի հաջորդ տարի,- ասում է …

կարդալ ավելին

Ռուսաստանը ջինին շշից բաց է թողել

18.11.2006

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պաշտպանել իր քաղաքացիներին, եւ եթե` այո, ապա ինչպե՞ս է դա պատրաստվում անել: Առաջին սպանություններից անմիջապես հետո Հայաստանում այդ դեպքերի նկատմամբ արձագանքը շատ հուզական եղավ, որը սակայն հետզհետե մարեց: Հայաստանում կարծես ընդունեցին ու հաշտվեցին Ռուսաստանում առկա ազգամիջյան սուր ընդհարումների ու ցուցադրաբար կատարված սպանությունների հետ, մանավանդ, որ Ռուսաստանում ոչ միայն հայերի նկատմամբ է …

կարդալ ավելին

Թատրոնը նույնքան կարեւոր է, որքան երշիկը

17.11.2006

Նա համոզված է, որ թատրոնը պետք է նույնքան բազմաբնույթ լինի, որքան այսօրվա խանութներն ու խանութներում առաջարկվող մթերքի տեսականին: «Չէ՞ որ մենք չենք առաջարկում, որ բոլոր կուսակցությունները գործեն մեկի ներքո, չենք ասում` եկե՛ք բոլորս մի մեծ տան մեջ ապրենք, ամեն մեկս իր ընտանիքն ունենա, բայց ճաշը միասին ուտենք»,- համոզված է ռեժիսորը: Նա վստահեցնում է, որ երբ …

կարդալ ավելին

«Թատրոնը բարեգործական հիմնադրամ չէ»

17.11.2006

Օրերս Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն այցելած մի խումբ ծնողներ դիմել էին խմբագրություն` նշելով, թե ներկայացումների տոմսերի գներն ամսեամիս թանկանում են: Երկու մանկահասակ հանդիսատեսի մայր Նազենի Սիմոնյանն ասում էր, որ անցած աշնանը մեկ տոմսի արժեքը 300 դրամ էր, այս գարնանը 400 դրամ էր, իսկ հիմա դարձել է 600 դրամ: Նա նաեւ ափսոսանքով հիշում …

կարդալ ավելին

«Մեծացեք, խելոքացեք, իսկ մենք հետո կգանք»

10.11.2006

Այժմ Ռոլան Բիկովի անվան հիմնադրամի նախագահն է Արմեն Մեդվեդեւը, ում նախաձեռնությամբ Հայաստանում կազմակերպվում է Մանկապատանեկան ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն այս օրերին անցկացվում է «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն աչքի է ընկնում հանդիսատեսի անտարբերության եւ անտեղյակության մթնոլորտով: Հիմնադրամի եւ փառատոնի հիմնական սկզբունքն է` պահպանել եւ խթանել մանկական ֆիլմերի արտադրությունը, որը հազվադեպ է եկամտաբեր լինում: Կինոդահլիճները տրամադրելով մանուկներին …

կարդալ ավելին

Շվեդահայ գրողը ձերբակալվել է Լոս Անջելեսում

10.11.2006

Այն, ինչ կատարվել է շվեդահայ գրող Վահե Ավետյանի հետ Ամերիկայում, կարող է ընթերցողին անհավանական թվալ, բայց փաստ է: Սկսեմ սկզբից: Դեռ սեպտեմբերին Վահեն զանգեց Ֆլորիդայից: Պարզվեց` Ստոկհոլմից (որտեղ բնակվում է վերջին տասը տարիներին) եկել է Ամերիկա՝ ճանապարհորդելու, հանդիպումների, նոր գրքի համար նյութեր հավաքելու համար: Մայամի, Վաշինգտոն, Նյու Յորք եւ վերջապես` Լոս Անջելես: Ամեն ինչ կընթանար …

կարդալ ավելին

Ծովի «անսահման կապույտում» լողում են նավակ-երազանքները

04.11.2006

Այս տարի օգոստոսին Գյումրիում տեղի ունեցով 5-րդ Բիենալեն, որին մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած նկարիչները: Նրանք իրենց աշխատանքները ստեղծեցին «Ծով, երազանքներ, պատրանքներ» թեմայի շուրջ: Բիենալեն արվեստագետներին շփման առիթ տալուց ու ցուցադրություններ կազմակերպելուց բացի, նպատակ ուներ ապակենտրոնացնել մշակույթն ու նորույթ-ցուցադրությունը Երեւանի սահմաններից դուրս ներկայացնել: «Չնայած Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, սակայն այնտեղ շատ քիչ մշակութային իրադարձություններ են …

կարդալ ավելին

Լոս Անջելեսում ձայներիզների վաճառքի առաջատարը Թաթան է

04.11.2006

Այս փոքրիկ խանութում կարելի է գտնել ամեն ինչ` երեւանյան ամենավերջին CD-ներից ու DVD-ներից մինչեւ Ալլա Պուգաչովա եւ Ձախ Հարութ: Սեփականատերը 80-ամյա Գեւորգ Բարսեղյանն է. «Մարդիկ կարծում էին, որ այս գործը ես հիմնեցի փողի համար: Բայց դա այդպես չէ: Սա սկսեցինք ու հայկական ձայներիզներ էինք վաճառում հայապահպանման համար: Այն ժամանակ Եվրոպայից տեղափոխված հայերը, որոնց մեծ մասը …

կարդալ ավելին

«Պորտալարը պոկվում» է, եւ մենք «տիեզերական աուտում» ենք հայտնվում

03.11.2006

Ալվարդ Պետրոսյանի եւ Հակոբ Մովսեսի բանավեճ-հանդիպումը, որը կայացավ «Հայելի» ակումբում, չգիտես ինչու, սկսվեց շատ տարօրինակ հարցադրումով` լա՞վ է, թե՞ վատ՝ թուրք գրողին Նոբելյան մրցանակ տալը: Կարծես թե Նոբելյան մրցանակի կոմիտեն պատրաստվում է հարցնել Հայաստանի կարծիքը: Պարզվեց, որ երկու բանախոսներն էլ Օրհան Փամուկի գրքերից եւ ոչ մեկին ծանոթ չեն, չեն կարդացել, սակայն Հակոբ Մովսեսը խոստովանեց, որ …

կարդալ ավելին

Ֆիլմ Չե Գեւարայի մասին

03.11.2006

Հոլիվուդյան ռեժիսոր Ստիվեն Սոդերբերգն էկրանավորում է մեծ հեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի կենսագրությունը: Հաշվի առնելով վերջինիս անձի մեծությունը` ռեժիսորը մտադիր է նրա կյանքի պատմությունը պատմել երկու ֆիլմերում: «Արգենտինա» անվանումը կրող առաջին ֆիլմի գործողությունները կսկսվեն այն պահից, երբ 1956թ. Չեն իր կողմնակիցների հետ Մեքսիկայից տեղափոխվեց Կուբա եւ երկու տարի հետո Ֆիդել Կաստրոյի հետ վերացրեց Բատիստայի ռեժիմը: «Պարտիզան» …

կարդալ ավելին

«Կինն ավելի մաքրասեր է, քան տղամարդը»,- ասում է Ռուբեն Հախվերդյանը

03.11.2006

Երեւանում սերունդներ են ծնվում, մեծանում, հեռանում Երեւանից, Երեւան վերադառնում, սիրահարվում, երազում ու… լսում Ռուբեն Հախվերդյանի երգերը: Նրա երգերի համն ու հոտը, գեղեցիկ երաժշտությունն ու զարմանալի «մաքուր» բառերն անպայման մնում են մարդկանց սրտերում ու հիշողության մեջ: Ինչպիսին էլ որ ներկայանա Ռուբեն Հախվերդյանը, նա դրա իրավունքն ունի, քանի որ նա այն հազվադեպ մարդկանցից է, ով իր ետեւից …

կարդալ ավելին

Լեւոն Շարաֆյանը նկարահանվել է Սպիլբերգի ֆիլմում

03.11.2006

Գլենդելում այդ ներկայացումից հետո բոլորը գինովցած էին: Լեւոնի վաղեմի բարեկամն ու ընկերը, 70-ականների սեքս-խորհրդանիշ, այժմ ամերիկահայուհի Ալլա Թումանյանն առաջարկեց ԱՄՆ քաղաքացիության համար դիմում գրել: Ինչպե՞ս է լրացրել ու ի՞նչ է գրել` Շարաֆյանը հիմա չի էլ հիշում: Ու չէր էլ հիշի դրա մասին, եթե այդ միջադեպից երկու տարի անց՝ 2001թ., ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու թույլտվության մասին …

կարդալ ավելին

Թարմացվելու են երաժշտական գործիքները

03.11.2006

Ֆրանսիայի ու Հայաստանի մշակութային համագործակցությունը նոր ծրագրի սկիզբ է դնում: Շուտով Հայաստան կժամանեն «Culture 2000» եվրոպական ծրագրի մասնակիցները, որոնց առաքելությունն է լինելու երաժշտական գործիքների վերանորոգումն ու երաժշտական գործիքներ վերականգնող մասնագետների պատրաստումը: «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի տնօրեն Ֆիլիպ Բակմանն ասաց, որ երաժշտական գործիքները վերականգնելու խնդրանքով իրենց են դիմել հայ երաժիշտները: «Հայաստանում հիանալի, բարձրակարգ երաժիշտներ կան, սակայն …

կարդալ ավելին

«Մեղավոր եմ ես, ոչ թե աշխարհը». ասում է Քիքին

01.11.2006

Այս օրերին Հայաստանում էր գտնվում հայտնի աբստրակցիոնիստ Քիքին (Գրիգոր Միքայելյան), ով 1993 թվից ապրելով ԱՄՆ-ում` շարունակում է ստեղծել իր բոբոների շարքը: Բոբոների փիլիսոփայության հիմքում մարդն է, իսկ մարդուն եւ հակամարդուն նկարիչը նույնացնում է՝ համարելով, որ երկուսն էլ նույնն են: Բոբոն «Բոբոն հակամարդը, ահ ու սարսափն է, մեր ներսի անհայտը, անհասկանալին է: Մարդու միջի անհանգստությունն է, …

կարդալ ավելին

Աննի Ժիրարդոն ոգեւորել է Լուժկովին

01.11.2006

Լեգենդար ֆրանսիացի դերասանուհի Աննի Ժիրարդոն իր ծննդյան 75-ամյա հոբելյանը տոնել է Մոսկվայում: Դերասանուհու համար սկզբում ստեղծագործական երեկո են կազմակերպել «Հոկտեմբեր» կինոթատրոնում, իսկ հետո` խնջույք թանկարժեք ռեստորանում: Ժիրարդոն շոյվել է ընդունելությունից եւ ասել, որ չի փոշմանել, որ հեռու է իր հայրենիքից: Դերասանուհուն մեծարելու է եկել նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը: Նա Ժիրարդոյին առաջարկել է ապրելու նպատակով …

կարդալ ավելին

Օպերան՝ ինտերնետով

31.10.2006

Աշխարհի ամենահեղինակավոր թատրոններից մեկը՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերան» սկսել է իր ներկայացումներն «օն-լայն» ռեժիմով հեռարձակել ինտերնետի միջոցով։ Այդ նորամուծությունը թույլ կտա պրոպագանդել օպերային արվեստն ու հանդիսատեսի ավելի երիտասարդ սերնդին թատրոնի հետ կծանոթացնի։ Նոր թատերաշրջանի ընթացքում «Մետրոպոլիտեն օպերան» կէժանացնի ներկայացումների տոմսերի արժեքն ու բեմում կատարվող գործողությունները կցուցադրի Նյու Յորքի փողոցներում տեղադրված լայնաֆորմատ էկրանների վրա։

կարդալ ավելին

Ստամբուլն ու Երեւանն իրար «բարեւ» են ուղարկում

29.10.2006

«Մենք մեր Ստամբուլը հայերին ենք վստահել, իսկ հայերն իրենց Երեւանը` մեզ»,- ասաց թուրք լուսանկարիչ Օսջան Յուրդալանը` ներկայացնելով «Մերհաբարեւ» հայ-թուրքական համատեղ ֆոտո նախագիծը: Այն սկիզբ է առել կես տարի առաջ` Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ: Հինգ հայ լուսանկարիչներ մեկնել են Ստամբուլ, իսկ հինգ թուրք լուսանկարիչներ Երեւան են ժամանել: Երկու հարեւան երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ …

կարդալ ավելին