«Կոմեդի քլաբն» իր հանդուգն հումորով սկզբում նվաճեց հեռուստալսարանի համակրանքը, իսկ այժմ այն պատրաստվում է ներխուժել մեծ կինոյի ոլորտ: Արդեն պատրաստ է «Չափազանց ռուսական կինո» ֆիլմը, որի ստեղծման գաղափարը պատկանում է «Կոմեդի քլաբի» ռեզիդենտներին, եւ որն էկրան կբարձրանա գարնանը: Ֆիլմի ժանրը պարոդիան է: Ֆիլմում հումորիստական նմանակմանն են արժանացել վերջին տարիների ամենաաղմկահարույց ռուսական ֆիլմերը, այդ թվում` «Բրիգադան», …
կարդալ ավելինԱրվեստաբան Անելկա Գրիգորյանին ծանոթ եւ նրա դասախոսությունները լսած մարդիկ այլեւս չեն կարողանում մոռանալ նրա մագնետիկ կերպարը, մտքերն ու խոսելաոճը: Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները միշտ շնորհակալ են նրան` արվեստի մասին արվեստի լեզվով պատմելու համար: Լուրջ ու սթափ չափանիշներով ինքդ քեզ գնահատելու, սեփական կարողությունների սահմանները հասկանալու համար նա միշտ, կամա թե ակամա, անդրադառնում է Շեքսպիրին: Նրա …
կարդալ ավելին«Ես ամեն ինչից մի քիչ անում եմ` պարում եմ, երգում եմ, խոսում եմ, հանդես եմ գալիս որպես դերասան: Ժամանակին ես շատ խելոք գտնվեցի ու որոշեցի սոլո բեմադրություններ անել: Այսինքն՝ այն, ինչը սիրում եմ: Եթե ես դա չանեի, ապա հիմա որեւէ բալետային խմբում երկրորդական դերեր կկատարեի»,- ասում է մեկ օր առաջ Հայաստան ժամանած բրիտանացի պարող եւ …
կարդալ ավելինԵրիտասարդ ֆրանսուհի Ինա Նյուկը Երեւանի «Նարեկացի» կենտրոնում երեկ բացեց իր լուսանկարների ցուցահանդեսը, որը մի քանի տարվա ընթացքում կատարած ճամփորդությունների արդյունք է։ 21-ամյա Ինա Նյուկը հասցրել է լինել Իրմայում, Թուրքիայում, Լեհաստանում, Չեխիայում, Հնդկաստանում (20-ից ավելի երկրներում), որտեղ նա որպես կամավոր է աշխատել։ Եվ լուսանկարել է այն, ինչը տեսել է։ Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, պարզապես ցանկանում է …
կարդալ ավելինԵրեկ Նիդեռլանդներում բացվեց Ռոտերդամի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը հաճախ «կինոդեբյուտների» փառատոն են անվանում: Այն ավանդաբար գնահատում է անկախ, մեյնստրիմին հակառակվող ֆիլմերը, որոնք երիտասարդների կողմից են նկարահանվում եւ որոնք անհատական կինոլեզվով պատմում են սեփական, ուրիշներից տարբերվող կյանքի ու միջավայրի մասին: Լավագույն երեք ֆիլմերին հանձնվում են դրամական պարգեւներ ու վագրի պատկեր ունեցող մրցանակներ: Սակայն փառատոնը, բացի մրցույթից, …
կարդալ ավելինԸստ «Արմենպրեսի»` Երեւանում փետրվարից մինչեւ մայիս IFES, IREX կազմակերպությունների, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի եւ Հայաստանում Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ կանցկացվի ֆոտոլրագրության մրցույթ, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկությունը թափանցիկ ու արդար ընտրությունների կարեւորության հարցում: IFES-ից տեղեկացրել են, որ մրցույթին յուրաքանչյուր ամսվա համար կհայտարարվի առանձին թեմա, իսկ անկախ փորձագետների հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն աշխատանքները կցուցադրվեն Աբովյան փողոցում` ԱՕԿՍ-ի …
կարդալ ավելինԵրեւանի «Արտ Բրիջ» սրճարանը ոչ միայն արվեստի ու մի գավաթ սուրճի միջեւ ստեղծված կամուրջն է, ոչ միայն հաճելի ու ոչ պարտադրող մթնոլորտ է, այլեւ՝ ուղղակի սկզբունքային մի նոր վայր է մեր քաղաքում, որը շատ լուրջ ուղերձ ունի։ Մենք` հայերս, հանդիսավոր ու բազմամարդ հավաքների ենք սովոր, իսկ այս սրճարանը ճիշտ հակառակ մոտեցում է առաջարկում, որը կարելի …
կարդալ ավելինՍույն թվականի գարնանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել առաջին բնապահպանական փառատոնը: «Sun child», այսինքն՝ «Արեւորդի» փառատոնը նպատակ ունի ուշադրություն հրավիրել մեր տարածաշրջանի էկոլոգիական հարցերին` ֆիլմերի ու սեմինարների շնորհիվ ծանոթացնելով առկա խնդիրներին եւ մշակելով համագործակցության ցանց: Դիլիջան քաղաքում ապրիլի 1-15-ն անցկացվող փառատոնի գլխավոր հասցեատերն ու հիմնական դերակատարները երեխաներն են լինելու, քանի որ, բացի ֆիլմերի ցուցադրումներից, երեխաները պետք …
կարդալ ավելինԱմերիկյան հայտնի «Sundance» անկախ ֆիլմերի փառատոնը, որը շատ մեծ համբավ ու հեղինակություն ունի կինեմատոգրաֆիստների շարքերում, իր այս տարվա փառատոնային ծրագրի բացման արարողությունը սկսել է մի ուշագրավ հայտարարությամբ: «Sundance» նախագահ դերասան եւ ռեժիսոր Ռոբերտ Ռեդֆորդը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշից պահանջել է ներողություն խնդրել, քանի որ նա չի արդարացրել ամերիկացիների վստահությունը: «2001 թվականի Սեպտեմբերի 11-ից հետո մենք, …
կարդալ ավելինԱնցած տարվա վերջին ամիսների քաղաքական քննարկումների հիմնական թեման մեր երկրի օրհներգն էր: 2006-ին վերջապես մշակույթի նախարար ունեցանք, ով հասարակությանը չսպառնաց, թե խթանելու է ազգային մշակույթը: Նոր նախարարի ելույթներն այլեւս հրապարակային ընթերցանության նյութեր չէին: Նախարարը ոչ Բորոդինին էր հյուրանոցային լյուքս համար պատվիրում, ոչ էլ հացի կտորն էր գետնից բարձրացնում ու «մեղա» ասելով՝ մի բարձր տեղ դնում, …
կարդալ ավելինՓարիզի հանրահայտ Լուվրը 2007 թվականի սկզբին հայտարարել է, որ պատրաստվում է Արաբական էմիրությունների մայրաքաղաքում բացել իր մասնաճյուղն ու իր հավաքածուների որոշ մասը ցուցադրության տեղափոխել Աբու Դաբի: Երկու պետությունների միջեւ ստորագրած պայմանագրի համաձայն` Լուվրը պետք է 20 տարվա ընթացքում արաբական թանգարանին իր ցուցանմուշները տրամադրի: Նախատեսվում է, որ այդ ժամկետի ավարտից հետո արաբական թանգարանը կհասցնի իր սեփական …
կարդալ ավելինՀունվարի 15-ին Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (ԱՄՀԱ) շնորհեց իր ամենամյա «Ոսկե գլոբուս» հեղինակավոր կինոմրցանակները: «Ոսկե գլոբուսն» անվանում են «Ճանապարհ դեպի Օսկար», քանզի Ամերիկյան կինոակադեմիան հիմնականում կրկնում է ԱՄՀԱ-ի քայլերը (իհարկե, երբեմն անակնկալներ էլ է մատուցում): Լավագույն դրամա ճանաչվեց մեքսիկացի Ալեխանդրո Գոլսալես Ինյարիտուի «Բաբելոն» ժապավենը, որը մեծ աղմուկ հանեց եւ 3 մրցանակ ստացավ Կաննի կինոփառատոնում: Ֆիլմը, …
կարդալ ավելինՀամոզված է ռուս գրող, էսսեիստ, լրագրող եւ «Կուլտուրա» ալիքի «Այն ժամանակ» վերլուծական ծրագրի հեղինակ Ալեքսանդր Արխանգելսկին, ով իր ստեղծագործական խմբով Հայաստան էր այցելել՝ Մատենադարանի մասին հեռուստաֆիլմ նկարահանելու համար: Մատենադարանը աշխարհի խոշորագույն թանգարանների շարքում իր նոր տեղն է զբաղեցնելու: Այդ նախագիծն իրականություն դարձավ Ռուսաստանի եւ Հայաստանի Մշակույթի նախարարությունների համագործակցության շնորհիվ: – Ձեր ֆիլմում Հայաստանը միայն Մատենադարանո՞վ …
կարդալ ավելինՀուշարձանները կարող են ոչ միայն պատմության վկաները լինել կամ որեւէ պատմական փաստի արձանագրություն համարվել, այլեւ կարող են դառնալ այն առասպելը, որը հուշում է այն, ինչը չի եղել, բայց լավ կլիներ, եթե լիներ: Հուշարձանը պատմության խաղալիքն է, որն արվեստի ու հումորի լեզվով, փոքր, խոսուն ու համակրելի հետք է թողնում անցորդների սրտում, նույնիսկ, եթե այն բնավ էլ …
կարդալ ավելինՀունվարի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսելու է Լեւոն Աբրահամյանն ընդդեմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործը: Երաժշտական կամերային թատրոնի նախկին տնօրեն Լ. Աբրահամյանը դատական կարգով ցանկանում է անվավեր ճանաչել նախարարի այն հրամանը, որով իրեն ազատել են տնօրենի պաշտոնից: Ի դեպ, թատրոնում արդեն նշանակվել է նոր տնօրեն: Լ. Աբրահամյանն ասում է, որ թատրոնի …
կարդալ ավելինԵրգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանը համարվում է հայկական ժամանակակից էստրադայի հիմնադիրներից մեկը: Ինչպիսի՞ն է հայ էստրադան այժմ, ինչպե՞ս կարելի է մտնել այս ասպարեզ: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Ա. Գրիգորյանի հետ: – Պրակտիկան ցույց է տվել, որ դու աշխատում ես, բայց էն մարդը, ով կարողանում է դուրս գալ էստրադա, հաստատ դուրս կգա: Դրա համար պետք …
կարդալ ավելինՀունվարի 11-ին Երեւանի Օպերայի ու բալետի թատրոնում տեղի կունենա համերգ, որին կմասնակցեն միջնադարյան տաղերի, շարականների մեկնաբան Կարո Չալիկյանը, «Կադանս» անսամբլը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, օպերային երգիչներ Մարինե Դեինյանը եւ Մարտին Օրոն (Շվեյցարիա) եւ Սանկտ Պետերբուրգի բալետի թատրոնների դերասանները: Այդ օրվա դիրիժորը կլինի արգենտինացի Ֆագունդո Ագուդինը, ով, արդեն մի քանի տարի է, համագործակցում է Երեւանի Օպերայի թատրոնի …
կարդալ ավելինՆա 20-րդ դարի կինոհանճարներից էր: Սերգեյ Փարաջանովն իր կյանքի ընթացքում նկարահանել է հինգ հայտնի ֆիլմ ու գրել է չորս կինոսցենար: Դա այդքան էլ շատ չէ: Բայց նրա ստեղծած պոետիկ ու պատկերավոր կինոլեզուն ապշեցրել ու հիացրել է դեռեւս նախորդ դարում, ու շարունակում է հիացնել նաեւ այսօր: Նա հասցրեց իր նախագծերի միայն չնչին հատվածն իրականացնել, սակայն նրա …
կարդալ ավելինԿյանքի 77-րդ տարում վախճանվեց դերասան Շահում Ղազարյանը, փայլուն դերասանական դպրոցի վերջին ներկայացուցիչներից մեկը, ով բեմում, ֆիլմերում, հեռուստատեսային ու ռադիոբեմադրություններում անմոռանալի կերպարներ է ստեղծել: Նա 40 տարի «ծառայել» է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, այնուհետեւ` Համազգային թատրոնում, դասավանդել ինստիտուտում, զբաղվել ասմունքով: Հեռուստաբեմադրություններն ու կինոֆիլմերը («Կյանքի լավագույն կեսը», «Հին օրերի երգը») հաջորդ սերունդների համար կպահպանեն Շ.Ղազարյանի …
կարդալ ավելինԱռաջին մաս Անտեսանելի գիրքը Նախաբան Տագնապի զգացումով եմ գրիչ վերցնում: Ո՞Ւմ է հետաքրքիր գրական անհաջողակի անկեղծությունը: Ուսանելի ի՞նչ կա նրա խոստովանության մեջ: Էլ չասած, որ կյանքս զուրկ է արտաքին ողբերգականությունից: Ես բացարձակապես առողջ եմ: Ինձ սիրող ազգուտակ ունեմ: Մշտապես պատրաստ են ինձ աշխատանք տրամադրել, ինչը կապահովի կենսաբանական նորմալ գոյությունս: Սրանից զատ, առավելություններ ունեմ: Առանց ջանքի …
կարդալ ավելին