Մշակույթ

Ամեն ինչ երեխաների համար

23.03.2007

«Մանկության աշխարհ EXPO-2007» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որն առաջին անգամ անցկացվեց Երեւանում` «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում, մեկ կարեւոր նպատակ էր հետապնդում. ներկայացվում էր մանուկների եւ դպրոցական տարիքի երեխաների համար նախատեսված հայրենի արտադրանքը: Ցուցահանդեսի կազմակերպիչ «LOGOS EXPO Center»-ի տնօրեն Սուրեն Նազինյանն ասաց, որ վերջին տարիներին մանկական ապրանքներ արտադրող ընկերությունների թիվը Հայաստանում ավելացել է, եւ նրանց պետք է ցուցադրվելու …

կարդալ ավելին

Հայ եւ թուրք երաժիշտները միասին են աշխատում

23.03.2007

Հայազգի լրագրող, թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի աղմկահարույց սպանությունն աշխարհում որպես ոճրագործություն ընկալվեց եւ մտորումների մեծ ալիքի սկիզբ դարձավ: Թուրքիայում ծնված երաժիշտ, «Armenian Navy Band» խմբի ղեկավար, էթնո-ջազային կոմպոզիցիաների հեղինակ Արտո Թունչբոյաջյանը, ով Դինքի վաղեմի ընկերներից է, յուրահատուկ ակցիա է ձեռնարկել: Ազգամիջյան ատելության, թշնամանքի եւ վրեժի դեմ պայքարող հայազգի լրագրողը երկու պետությունների միջեւ կամուրջներ …

կարդալ ավելին

Նկարահանվելու է «Կիլիկիան»

21.03.2007

Երեկ հեռուստալրագրող Արթուր Բախտամյանը, գրող Վահրամ Մարտիրոսյանը, կոմպոզիտոր Վահան Արծրունին, օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանը եւ մոդելյոր Լիլիթ Մարգարյանը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում ներկայացրին իրենց նոր լայնածավալ նախագծի՝ «Կիլիկիա» ինը մասանոց հեռուստաֆիլմի գաղափարը, որի մեկնարկը տրվելու է սույն թվականի մայիսին։ Նկարահանող խումբը ներկայացնելու է 300 տարվա պատմություն ունեցող «Կիլիկիա» երկիրը՝ միաժամանակ վավերագրական եւ խաղարկային ֆիլմի մոդելով։ «Մենք սիրում …

կարդալ ավելին

Հավանաբար կգնա

20.03.2007

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախօրեին տեղեկացրել է, որ Թուրքիայի մշակույթի նախարարից հրավեր է ստացել մարտի 29-ին մասնակցելու Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ վերանորոգված եկեղեցու բացմանը եւ, ամենայն հավանականությամբ, կընդունի այն: «Կարող է՝ ես գնամ, կարող է՝ տեղակալը: Բայց, հավանաբար, գնալու ենք»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 10-րդ դարում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնվել …

կարդալ ավելին

Գրախանութային գրաքննություն. գրական հանդեսի ճանապարհը փակվում է

20.03.2007

Երեք գրախանութ հրաժարվել են վաճառել եւ հետ են վերադարձրել «Ինքնագիր» գրական հանդեսի 2-րդ համարը «Առէջ» դիստրիբյուտորին այն բանից հետո, երբ ծանոթացել են նրա բովանդակությանը եւ 38-րդ էջում հայտնաբերել, այսպես կոչված, ոչ նորմատիվային բառապաշարով տեքստեր։ Երեւանի մյուս երկու գրախանութներին «Առէջը» չէր առաքել հանդեսը, քանի որ «Ինքնագրի» խմբագրությունը նախօրոք տեղեկացրել էր, որ նրանք նախկինում հրաժարվել էին վաճառել …

կարդալ ավելին

«Արամը մեռավ, դուք հասկանո՞ւմ եք, Արամի նման էլ երգիչ չունենք»

20.03.2007

Երգի այս խոսքերով են սգում սիրված երգիչ Արամ Ասատրյանի վաղաժամ մահը նրա ընկերները, իսկ հարազատները դեռ չեն հավատում։ «Արամ Ասատրյանը բոլորի սրտում կա, բոլորն էլ այդպես են մտածում, որ Արամը կա, չի բացակայում, ուղղակի համերգներով շրջագայում է. այդպես է ապրում Արամ Ասատրյանը մեր մեջ»,- ասում է երգչի կրտսեր որդին` Արտաշ Ասատրյանը: «Արամ Ասատրյանը երգել է …

կարդալ ավելին

Փորփրում են «աստղերի» կյանքը

20.03.2007

«ՆՏՎ» ռուսական ալիքը սկսելու է նոր ռեալիթի-շոու, որը պատմելու է փոփ-երգիչ Դիմա Բիլանի ամենօրյա կյանքի ու աշխատանքի մասին։ Այն կոչվելու է «Live-ը Բիլանի հետ»։ Նկարահանումները միջազգային կլինեն, քանի որ կատարվելու են Կոպենհագենում, Լոնդոնում եւ Մոսկվայում։ Թիվ մեկ ռուս երգչից բացի, շոուում տեղ կգտնեն նաեւ Սթիվի Ուանդերը, Բեոնսե Նուլսը, Մայքլ Ջեքսոնը։ Բիլանի չորս ամսվա կյանքի ականատեսը …

կարդալ ավելին

Գեղեցիկը՝ անտունների աչքերով

20.03.2007

Ամերիկյան Օրեգոն նահանգի անօթեւանները դարձել են յուրահատուկ սոցիալական ակցիայի մասնակիցներ։ Մշտական կացարանից զրկված ու փողոցներում գիշերող մարդկանց լուսանկարչական խցիկներ են բաժանել ու հորդորել են ստեղծագործել։ Արդյունքները շատ ռոմանտիկ են եղել, քանի որ պարզվել է, որ անտունները սեփական կյանքի գեղեցկությունը բոլորովին այլ կերպ են պատկերացնում, քան պրոֆեսիոնալ լուսանկարիչները։ Սովորաբար անտունների առօրյան ու ճակատագիրը մամուլում եւ ինտերնետային …

կարդալ ավելին

«Վիրուսից» զերծ մնջախաղի թատրոնը

15.03.2007

Երեւանի մնջախաղի պետական թատրոնը զարմանալի կուռ ու պրոֆեսիոնալ թատերախումբ է: Զարմանալի է, որովհետեւ պետական կարգավիճակ, ներուժ եւ ճաշակ ունեցող թատրոնը չի մանրանում ու ցածրանում` անլուծելի թվացող խնդիրների բեռան տակ: Թատրոնը որքան ուզես գեղեցիկ ու թարմ գաղափարներ, գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մնջախաղացներ ունի, սակայն բեմ չունի եւ բեմադրությունները ցուցադրել չի կարող: Վերջին տասնամյակում թատրոնն անընդհատ շենքային խնդիրների …

կարդալ ավելին

Հայկոն 23-րդն է

14.03.2007

ՀՀ ԱԺ ընտրությունների օրը՝ մայիսի 12-ին Հելսինկիում կկայանա «Եվրատեսիլ-2007» երգի մրցույթը: «Եվրատեսիլ-2007»-ին Հայաստանը կներկայացնի Հայկոն` «Enytime you need» երգով: Ֆինլանդիայում կայանալիք այս մրցույթին մասնակցում են 46 երկրների ներկայացուցիչներ, որոնցից 14-ը, այդ թվում` նաեւ Հայաստանը` անմիջապես եզրափակիչ փուլին: Այս տարի մրցույթի մի շարք մասնակիցներին` նաեւ ՀՀ ներկայացուցչին, թույլատրվել է որոշել իրենց մասնակցության համարը: Հայկոն հանդես կգա …

կարդալ ավելին

Կոնֆլիկտների վավերագրողուհի

14.03.2007

Շվեդահայ կինովավերագրող ու լրագրող Սյուզան Քարդալյանն աշխատում է տարին երկու անգամ Հայաստան այցելել: Նրա համար իր պատմական հայրենիքը շատ թանկ է։ «Ցավոք, իմ աշխատանքների փոքր մասն է միայն Հայաստանին վերաբերում»,- ասում է նա։ Հայաստանն ու նրա խնդիրները հազվադեպ են դառնում Ս. Քարդալյանի ֆիլմերի առանցքը, քանի որ իր խոստովանությամբ՝ նա «սիրահարված է կոնֆլիկտների», իսկ Հայաստանն այսօր …

կարդալ ավելին

Թատրոնում հեռախոսներ չեն հնչելու

13.03.2007

Ռուսաստանը հավանություն է տվել թատրոններում եւ այլ մշակութային հիմնարկներում բջջային հերախոսակապն արգելող նախագծին։ Միխայիլ Շվիդկոյը թեեւ այդ որոշումը մարդու իրավունքների խախտում է համարում, այնուամենայնիվ, ասում է. «Այս դեպքում ես մարդու իրավունքների խախտման կողմնակիցն եմ»։ 2007թ. մարտի 1-ից Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում բջջային կապի արգելման համակարգ է տեղադրվել, նման արգելման սարքավորումներն ակտիվորեն կիրառվում են ողջ աշխարհում, …

կարդալ ավելին

Ո՞վ կկառուցի 21-րդ դարի առաջին հանրային գրադարանը

10.03.2007

Ժամանակակից գրադարանները վաղուց արդեն միայն գիրք եւ պարբերական սպասարկող հաստատություններ չեն: Արեւմտյան երկրներում գրադարանային տացքի մեկ երրորդը կազմում է CD/DVD-ների, տեսաֆիլմերի եւ զանազան համակարգչային գործածության միավորների սպասարկումը: Գրադարաններն իրականացնում են բազմաթիվ ոչ ավանդական գործառույթներ, որոնք ավելի են բարձրացնում նրանց հասարակական դերը: Ասենք` Ֆինլանդիայում հանրային գրադարաններում են տեղակայվում մեզանում ՆԳ համակարգում ներառված անձնագրային սեղանները, եւ հանրային …

կարդալ ավելին

Հայերին եւ վրացիներին մերձեցնում է լատինոն

10.03.2007

Երեկոները երաժիշտները նվագում են իսպանական լատինո: Ելույթից առաջ առավոտից դնում են ձայնը, ընդմիջումներին խաղաթուղթ են խաղում եւ խմում են: Երեւի գինի: Երեւի վրացական («Մի երեք բաժակ պետք է, որ սկսես նորմալ երգել»,- վստահեցնում են նրանք): «Իսկ մնացած ժամանակ,- ազնվորեն խոստովանում են երաժիշտները,- սիրահարվում ենք: Հայաստանին»: «Դիլա-լատինո» խումբը, որ վրացերեն նշանակում է «լատինական առավոտ», արդեն մեկուկես …

կարդալ ավելին

«Արմենոիդս». էմոցիա եւ բանականություն

10.03.2007

«The Armenoids» խմբում երիտասարդ, համակրելի ու խելացի տղաներ են հավաքված, որոնք ամեն ինչը սեփական ուժերով են անում` գաղափարներ են ծնում, ուսումնասիրում են կյանքն ու կյանքի պահանջները, երաժշտություն են գրում, գործիքավորում են կատարում, տեսահոլովակներ նկարահանում: Նրանք իրենց երաժշտական կոմպոզիցիաներում սինթեզում են փոփ-երաժշտության գրեթե բոլոր հայտնի ուղղություններն ու ոճերը եւ համադրում դրանք հայկական ֆոլքի հետ: Խմբի անդամները …

կարդալ ավելին

«Իշխանությունների ինադու չենք գնալու ընտրության»,- ասում են «Ինադ» ռոք խմբի անդամները

10.03.2007

Ժամանակին ստեղծված աղջիկների «Ինցեստ» ռոք խումբը քանդվել է: Համարձակ, ընդվզող միտք, առերեւույթ, շինծու բարքերին, անկատար օրենքներին եւ անարդարություններին դեմ գնացող պայթյունավտանգ գիտակցություն եւ նպատակասլաց գործունեություն: Նման կերպարանքով ուշադրություն հրավիրելու եւ սուր ասելիքը տեղ հասցնելու բոլոր նախապայմանները կային: 2006թ.Մարինայի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ինադ» խումբը, որից հետո նրանք Ծօմակին հրավիրեցին իրենց հետ համագործակցելու: Ծօմակն ու Մարինա Գրիգորյանը պանկեր …

կարդալ ավելին

Լավագույն նկարները Թենի Վարդանյանինն էին

10.03.2007

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 12-ից փետրվարի 1-ն անցկացված 10-րդ միջազգային բիենալեում հայ նկարչուհի Թենի Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: Այս տարի բիենալեում ներկայացված է եղել 58 երկրների մոտ 400 նկարիչների աշխատանք: Թ. Վարդանյանը Կահիրե էր ուղարկել իր երեք կտավները. «Մարդու պատմությունը», եւ երկու նկար «Աթոռներ» շարքից: «Այս մրցանակն ինձ համար շատ անսպասելի եւ հաճելի էր, …

կարդալ ավելին

Պաշտպանում են Մազմանյանին

10.03.2007

Ռեժիսոր Արմեն Մազմանյանի կողմնակից արվեստագետները (երգչուհի Շուշան Պետրոսյան, արձակագիր Ավետիք Այվազյան, դերասան Մանուկ Հախվերդյան եւ այլք) մարտի 9-ին նամակով կդիմեն ՀՀ գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին. նրանք պահանջում են վերանայել Ա. Մազմանյանի դեմ 1-ին ատյանի կայացրած վճիռը եւ իրենց նույնպես ներգրավել դատական գործընթացի մեջ` որպես մեղադրյալ: Ինչպես երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Ա. Մազմանյանը, դատավճիռը բողոքարկելու …

կարդալ ավելին

3700-ից մնացել են 250-ը

03.03.2007

Հայ եւ բուլղար ժողովուրդների մշակութային կապերն է արտացոլում երեկ Հայաստանի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսը` բաղկացած մի քանի բաժիններից: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ ցուցահանդեսը նվիրված է թուրքական լծից Բուլղարիայի ազատագրման օրվան: Բուլղարական գրականությունից գրադարանի ֆոնդում ունեցած 3700 միավոր գրքերից այստեղ ներկայացված է 250-ը: Դրանք ընդգրկում են բուլղարացի եւ հայ հեղինակների գրքերի թարգմանությունները հայերեն ու …

կարդալ ավելին

Նվեր Կաննի փառատոնից

03.03.2007

Կաննի միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նշում է իր 60-ամյակը, հանդիսատեսի համար անակնկալ նվեր է պատրաստել: Փառատոնի նախագահ Ժիլ Ժակոբը 35 հայտնի ռեժիսորների պատվիրել է ֆիլմ նկարահանել: Տարբեր ազգերի, տարբեր տարիքների ամենահայտնի ռեժիսորներից յուրաքանչյուրը 3 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ կնկարահանի, ֆիլմերը հետո կամբողջանան եւ կինոալմանախ կստեղծեն: «Ամեն մեկին իր կինոն» պայմանական վերնագիր ունեցող ֆիլմը կցուցադրվի մայիսի …

կարդալ ավելին