Մշակույթ

Ամրոց-Հայաստանի նոր մտքերի մասին

01.07.2007

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը երեկ հանդիպել էր լրագրողների հետ՝ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված հոգեբանական մթնոլորտի մասին խոսելու համար։ Նա ասաց, որ բողոքի վրա հիմնված մարդկանց հույսերը չեն արդարացել։ «Ես կարծում եմ, որ դա լավ նշան է, քանի որ, եթե Հայաստանում փոփոխությունները հիմնված լինեին սոցիալական հողի վրա, մարդկանց կյանքում էական բան չէր փոխվելու եւ միայն հերթական հիասթափությունը …

կարդալ ավելին

«Արվեստ չսիրող մարդը հայ չէ»,- ասում է Երեւանի Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանը

29.06.2007

– Թատերական ինստիտուտը միշտ տարբերվել է մնացած բուհերից։ Կրթական բարեփոխումների փուլում հնարավո՞ր է պահպանել այդ առանձնահատկությունը։ – Միեւնույն ստանդարտները չեն կարող գործել արվեստի բուհերում։ Ուրիշ բուհերում դասախոսությունը հնարավոր է լինի մոտավորապես 300 ուսանողի շրջանակներում, իսկ մեզ մոտ դա անհնար է, որովհետեւ դասընթացի մեծ մասն անհատական է եւ պրակտիկ դասընթացներ են։ Արվեստում գնահատվում է արվեստագետի անհատականությունը։ …

կարդալ ավելին

Հայկական ձեռագրերին միայն հայի ձեռքն է դիպչելու

29.06.2007

Մատենադարանի ձեռագրերի թվանշայնացման խնդիրը շարունակում է արդիական մնալ: Թվանշայնացման անհրաժեշտությունը եւ այդ պրոցեսն ապահովող սարքերի որոնումները կարծես թե սկսել էին կապվել միայն ամերիկյան Մինեսոտա նահանգի «Հիլլ» թանգարանի առաջարկի հետ: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Արշակ Բանուչյանը մեզ տեղեկացրել էր, որ իրենք երկար ժամանակ գործընկերներ էին որոնում, բայց, բացի ամերիկացիներից, այլ առաջարկ չեն ստացել: Եվ հայ-ամերիկյան պայմանագիրը, որը …

կարդալ ավելին

Հայկական պատմությունը՝ իտալացի կինոռեժիսորների ֆիլմում

22.06.2007

Կինոռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիներն իրենց բոլոր ֆիլմերը նկարահանում են միասին` ստեղծելով բարդ այլաբանական առասպելներ քաղաքական ու հասարակական մթնոլորտի, բողոքի եւ պայքարի պատրաստ մարդկանց մասին: Սոցիալական ընդվզումն ու արդարության որոնումները շատ գեղեցիկ հոգեվիճակներ են, եւ Տավիանի եղբայրները դա անընդհատ ընդգծում են: Նրանց ֆիլմերը մանիֆեստային չեն, այլ` խոհական են ու, որպես կանոն, հիմնված են բազմաթիվ ճյուղավորումներ …

կարդալ ավելին

Մեծ կյանքի փոք հատվածները

22.06.2007

Ճապոնացի լուսանկարիչ Թակուջի Շիմուրան ապրում է Փարիզում: Նրա տունը գտնվում է աշխարհի գեղեցկության պաշարները ցուցադրող Լուվր թանգարանի մոտակայքում, սակայն ճապոնացի լուսանկարչի համար ներշնչանքի աղբյուրը ոչ թե պատմական գանձերն ու լույսերով ողողված փարիզյան կենտրոնն է, այլ` Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանները, որոնք շատ յուրահատուկ ռիթմով ու օրենքով ապրող վայրեր են: Արվարձանները գեղեցիկ են, բայց այդ գեղեցկությունը վայրի, անսանձ …

կարդալ ավելին

Գրամոլական հեղեղի տակ

20.06.2007

Ժամանակակից հայ գրականության խնդիրների մասին երեկ զրուցում էին երկու սերնդի գրողները` ազատաշունչ 1960-ականների մթնոլորտի դրոշմը կրող գրող, թարգմանիչ, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանն ու երիտասարդ բանաստեղծ, դասախոս Վահե Արսենյանը: Երկու բանախոսները դժգոհ են արդի հայ գրականության հանդեպ ստեղծված վերաբերմունքից ու կարեւորում են «պետական հոգածությունը»: Ա.Թոփչյանը նկատեց, որ ժողովուրդը ետ է մղվել գրքից այն ժամանակ, երբ միլիոնավոր գրքեր …

կարդալ ավելին

Հայկական կինոյի վախճանի մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են

17.06.2007

Մասնավորեցված «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդը համարվող «Հայաստանի ազգային կինոկենտրոնը», որն ավելի քիչ, քան մեկ տարվա կենսագրություն ունի, երեկ առաջին անգամ լրագրողներին ներկայացրեց իր ծրագրերը։ Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ «կինոկենտրոնն իր տեսակի մեջ հանրապետությունում կինոմշակութային քաղաքականություն ձեւավորող եզակի կառույց է, որը կինոյի զարգացման հեռանկարներ է նախանշում»։ Կինոկենտրոնը բազմաթիվ ծրագրեր ունի. ցանկանում է ֆիլմերի արտադրությունն ավելացնել …

կարդալ ավելին

«Դրա սերմերը մենք ենք ցանել»

17.06.2007

«Արձագանք» խումբը գործում է 1969-ից: Խմբի անդամներ Եղիշե Պետրոսյանն ու Արտավազդ Բայաթյանը ժամանակին ստեղծել են նաեւ «Արձագանք» ստուդիան եւ համանուն ռադիոկայանը: Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եղիշե Պետրոսյանը նշեց, որ խումբը ստեղծելիս իրենք ցանկացել են «մնայուն արժեք» ստեղծել. «Այն ժամանակ խնդիր կար հայկականացնելու մեր էստրադան, քանի որ խորշում էին հայերեն երգելուց, ռուսերեն էին երգում: Ու …

կարդալ ավելին

Փողոցները լցվելու են երաժշտությամբ

15.06.2007

Հունիսի 21-ին, երեկոյան ժամը 18:00-ից Երեւանի փողոցներում երաժշտություն է հնչելու: Ֆրանսիայի դեսպանության եւ ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այդ օրը մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներում տեղի կունենան բացօթյա ելույթներ, որոնք ոչ թե համերգ կհիշեցնեն, այլ տոնի կվերածեն մեր փոքր-ինչ տխուր ռիթմով ապրող քաղաքը: Երաժշտական նման տոներ հաճախ են տեղի ունենում եվրոպական քաղաքներում, ու անցորդներին առաջարկում մի …

կարդալ ավելին

Հարվածայինների պարահանդես

15.06.2007

«21-րդ դարի հեռանկարներ» երաժշտական փառատոնի հրավերով Երեւանում օրերս ելույթ ունեցավ հունգարական «Ամադինդա» հարվածային քառյակը, որի մասնակիցները տարբեր մայրցամաքներում ծնված հազվագյուտ ազգային պերկուսիոն գործիքների ու ավանդական երաժշտության ուսումնասիրողներ են: «Ամադինդա» բառը «հնչող ստեղներ» է նշանակում, այդպես է կոչվում եւ՛ խումբը, եւ՛ ուգանդական քսիլոֆոնը, որն աֆրիկյան ամենահայտնի հարվածային գործիքներից մեկն է: Չորս հունգարացիները կատարում են եւ՛ էթնիկական, …

կարդալ ավելին

Երաժշտությունը կարող է հակաթույն լինել

15.06.2007

Հայաստանի Կամերային նվագախմբի եւ երգչախմբի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը համոզված է, որ երաժիշտներն անվերապահորեն պետք է հավատան դիրիժորին, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Նա արվեստում կամավոր դիկտատուրայի կողմնակիցն է: Երգչախմբի փորձերը Ռ. Մլքեյանի համար ամենաերջանիկ ժամերն են: 35 հոգուց բաղկացած Կամերային երգչախումբն ամիսն առնվազն երկու անգամ ելույթներ է ունենում Կամերային երաժշտության տանը եւ լայն երգացանկ ներկայացնում: …

կարդալ ավելին

Դիտարկումներ երաժշտության մասին

13.06.2007

Երաժիշտ Վահան Արծրունին եւ երգչուհի Աննա Մայիլյանը երեկ հանդիպել էին լրագրողի հետ՝ ժամանակակից երգարվեստի խնդիրների ու բարդությունների մասին զրուցելու համար։ Այդ երկու երաժիշտները բեմական ու մարդկային մեծ հմայքի տեր մարդիկ են։ Գուցե դա իրենց պրոֆեսիոնալիզմի ու սեփական գնի գիտակցման շնորհիվ է։ Նրանք երկուսն էլ չեն մտահոգվում բեմի որոնման ու ինքնագովազդ անելու արդի խնդրով։ Նրանք միայն …

կարդալ ավելին

Չորսամյա «Ոսկե ծիրանը»

10.06.2007

Եկավ ամառը, շուտով կհասնի ծիրանն ու կբացվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Արդեն չորսամյա այս կինոփառատոնը մեծ փորձ, կապեր ու հովանավորներ է ձեռք բերել: Ինչպես ասաց փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը` «Ոսկե ծիրանի» այս տարվա բյուջեն նախորդ տարիների համեմատությամբ` ամենամեծն է լինելու: Պետությունը փառատոնի համար 50 մլն դրամ է տրամադրելու, իսկ մի քանի անգամ ավելի խոշոր …

կարդալ ավելին

Ալեքսանդր Վարպետյանն արդեն 5 տարի «սեւ ցուցակում» է

10.06.2007

2002-ից առ այսօր արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան: Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երեւանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն: Սակայն, երբ 1994-ին Հայաստանում …

կարդալ ավելին

Ձանձրույթից է սկսվում աղետը

10.06.2007

Ծովինար Չալոյան-Հակոբյանն այն հազվագյուտ մարդկանցից է, ով կարողանում է կյանքի ամեն վայրկյանն ու առիթն օգտագործել` նոր բան տեսնելու, ծանոթանալու, վերաիմաստավորելու ու հիանալու համար: Գեղագիտությունը նրա մասնագիտությունն է եւ միաժամանակ աշխարհի հետ ծանոթանալու միջոցը: Ծովինար Չալոյանը գեղեցիկը գնահատող մարդ է, մեծ հաճույքով պատրաստ է «վարակել» իր զրուցակիցներին գեղեցիկը պեղելու ու դրանով հարստանալու իր կարողությամբ: Իսկ գեղեցիկը …

կարդալ ավելին

Ամերիկացիներն այլեւս չեն ցանկանում համագործակցել Մատենադարանի հետ

03.06.2007

Մատենադարանում բավականին խառը ու լարված մթնոլորտ է։ Հանգիստ ռիթմով ապրող ձեռագրատունն այժմ անցումային փուլում է գտնվում։ Ձեռագրատունը ոչ միայն «Հիլլ» թանգարանի հետ կնքված պայմանագրի մասին է մտածում, այլեւ՝ նոր տնօրենի գալստյանն է նախապատրաստվում։ Շատերը ոչ գրագետ կազմված ու ամերիկյան կողմին տարօրինակ մեծ իրավունքներ տվող այս պայմանագիրը օգտագործում են, որպեսզի հետագայում հանդես գան որպես ազգային հարստություն …

կարդալ ավելին

Երաժշտությունը՝ անիվների վրա

03.06.2007

Եվրոպական թափառական երաժիշտների՝ տրուբադուրների ավանդույթները շարունակելու հետաքրքիր մոդել են գտել ֆրանսիացի երաժիշտներ Օլիվիեն եւ Սուազին։ Նրանք թեթեւ, հեշտ, քիչ բենզին ծախսող, ընդամենը երկու ձիաուժ ունեցող ավտոմեքենա են մոգոնել ու պատրաստել, վերցրել են ֆրանսիական ավանդական երաժշտական գործիքներն ու ճամփա ընկել։ Նրանց ճամփան շատ հետաքրքիր ու երկար է ստացվելու, քանի որ իրենք մտադրություն ունեն շրջել գրեթե ողջ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ հենց Մինեսոտայի «Հիլլը»

30.05.2007

Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինությունը ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում գտնվող Սուրբ Հովհաննես վանք-համալսարանի, կից գործող «Հիլլ» գրադարան-թանգարանի` ՀԹՁԳ, հետ համաձայնագիր-պայմանագիր-հուշագիր էր կնքել, ըստ որի` ամերիկյան կողմը պատրաստ է Մատենադարանում սկսել հին ձեռագրերի թվանշայնացումը: Ըստ պայմանագրի` ամերիկյան կողմը պարտավորվում է յոթ տարվա ընթացքում թվանշայնացնել ձեռագրերը, իսկ անհրաժեշտ սարքավորումները աշխատանքից հետո նվիրել Մատենադարանին: Ստորագրված …

կարդալ ավելին

«Մարդ կա՝ փող է ծախսում ու ջիպ է գնում, ես ստուդիա եմ բացում։ Սա էլ իմ ջիպն է»,- ասում է Վազգեն Ասատրյանը

30.05.2007

Երեւանում երկու բան կա, որը առատորեն օգտագործվում է, դա երաժշտությունն ու սուրճն է։ Գրեթե չկա մի մարդ, ով սուրճ չի խմում ու երաժշտություն չի լսում։ Այդ երկու հասկացողությունները ոչ միայն բիզնեսի ոլորտի հետ են առնչվում, այլեւ՝ ճաշակ ու ոճ են ձեւավորում։ Երաժիշտ, կիթառահար Վազգեն Ասատրյանի կյանքում միշտ առաջին տեղում երաժշտությունն է եղել։ Նույնիսկ այն բանից …

կարդալ ավելին

«Ապրում եմ քանդակով…»

30.05.2007

Փարիզաբնակ քանդակագործ Խաչիկ Գազանճյանը շատ հետաքրքիր ճակատագրի տեր մարդ է։ Հայ լինելով, նա երբեք Հայաստանում չի եղել. ապրել է Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ յուրաքանչյուր երկրի գույնն ու տեխնիկան օգտագործում է իր աշխատանքներում։ Նա դաստիարակվել ու մեծացել է՝ մեծ հարգանք տածելով բնության կողմից մարդուն ընծայված նյութերի հանդեպ։ Խաչիկ Գազանճյանը երեք տարի աշխատել է Փարիզի հայտնի …

կարդալ ավելին