Այս վերնագրով 2006թ. Մոսկվայում երկրորդ հրատարակությամբ լույս է տեսել փիլ. գիտ. թեկնածու, փոխգնդապետ Վ. Կրիվոպուսկովի գիրքը: Այնտեղ հրապարակված են հեղինակի` ռուս սպայի օրագրային գրառումները, որը 1990-1991թթ. եղել է ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ ՆԳՆ Օպերատիվ-հետախուզական շտաբի պետը: Գրքում փաստագրական ճշգրտությամբ տեղեկություններ կան ղարաբաղյան շարժման առաջնորդների եւ ընդհատակի, նաեւ՝ ԽՍՀՄ ՆԳՆ աշխատակիցների, սպաների ու շարքային զինվորների մասին: Կրիվոպուսկովին հաջողվել …
կարդալ ավելինՓարիզում ապրող նկարչուհի Սիլվա Առաքելյանը, ով հանդես է գալիս Ասիլվա անվան տակ, ցանկանում է իր քանդակների, փորագրությունների, գեղանկարչական եւ պլաստիկ աշխատանքների միջոցով ոչ թե զարմացնել կամ հիացնել հանդիսատեսին, այլ պարզապես խորհելու առիթներ տալ: Թուրքիայում ծնված նկարչուհին խոստովանում է, որ ներքուստ ամուր կապեր ունի Հայաստանի հետ եւ ուզում է ուրախություն ու վառ գույներ բերել մեր երկիր: …
կարդալ ավելինԱմերիկացի երաժիշտ, կիթառահար Ալ Դի Մեոլան համարվում է աշխարհի ամենահայտնի կիթառահարներից մեկը, նա կատարում է ֆյուժն ոճի երաժշտություն, որտեղ միահյուսված են իսպանական ֆլամենկոն, ջազն ու բրազիլական մեղեդիները: Դի Մեոլան համագործակցել է Էրիկ Քլեփթոնի, Ջիմի Մուրի եւ շատ այլ երաժիշտների հետ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ երաժիշտը նշեց, որ մենահամերգն իր համար յուրահատուկ է, քանի որ …
կարդալ ավելինԲրազիլիան աշխարհին կրքոտ սամբա, գեղեցիկ ֆուտբոլ ու երկարատեւ սերիալներ է տվել: Սերիալների պակաս մեր հանդիսատեսը հաստատ չունի: Իսկ սամբան եւ ֆուտբոլը, ինչպես նաեւ` բրազիլական երաժշտությունն ու բրազիլական խոհանոցը շուտով Հայաստանում կհայտնվեն: Սեպտեմբերի 14-17-ը Երեւանում, այնուհետեւ` Գյումրիում եւ Վանաձորում, առաջին անգամ մեկնարկելու է բրազիլական մշակութային շաբաթը: Շաբաթվա սկիզբը կդնի բրազիլուհի դաշնակահար Մարիա Ժոզե Քարասկերիայի ելույթը, ով …
կարդալ ավելին«Ֆիլմարտադրությունը 2008-ին լինելու է Հանրային հեռուստատեսության գերակա ուղղություններից մեկը»,- երեկ հրավիրած ասուլիսում ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը: Նա նշել է, որ 2008թ. համար բազմաթիվ նոր ֆիլմեր նկարահանելու ծրագրեր կան: «Երեւան» ստուդիայում նկարահանվել է նոր ֆիլմ` «Սկյուռներ եւ արջեր» պայմանական վերնագրով: Երկու ամսից սկսելու ենք հայկական թեթեւ սերիալի նկարահանումները, որի համար գնել ենք …
կարդալ ավելինԱյսօր Երեւանի Պատմության թանգարանում կբացվի «Սուրբ Հայաստան` վերադարձ տուն» ցուցահանդեսը, որը մի քանի ամիս շարունակ ներկայացվել է Փարիզի հանրահայտ Լուվր թանգարանում: «Սուրբ Հայաստան` Armenia Sacra» ցուցահանդեսը Հայաստանի գանձերի ամենախոշոր ու տպավորիչ ցուցադրումներից է, որը երբեւիցե կազմակերպվել է արտասահմանում: Պատմության թանգարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Մատենադարանի ավելի քան 200 ցուցանմուշներն ամբողջացնում են մեր ժողովրդի քրիստոնեական …
կարդալ ավելինՍեր նվագող դուդուկը Ջիվան Գասպարյանը հայկական դուդուկը լեգենդ դարձրեց, ցույց տվեց աշխարհին, որ փայտից պատրաստված երաժշտական այդ փոքրիկ գործիքը կարող է հնչել սիմֆոնիկ, ջազային եւ ռոքային նվագախմբերի հետ, ֆիլմերին ու մշակումներին խորություն եւ նոր երանգներ հաղորդել: Նրա շնորհիվ աշխարհը (մենք էլ այդ աշխարհի հետ) սկսեց հպարտությամբ լցված ծափահարել նրան: «Դուդուկով կարելի է յուրաքանչյուր ոճի երաժշտություն …
կարդալ ավելինԹուրքիայում՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուց հետո եւս մեկ հայկական կոթող է վերականգնվում՝ Դիարբեքիրի (նախկին Տիգրանակերտ) Սուրբ Աստվածածին եկեղեցին: Բացի այդ, սկսվել են Անիում հուշարձանների վերականգնման հնգամյա ծրագրի նախապատրաստական աշխատանքները: «Ազատություն» ռ/կ-ին այս մասին ասել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա կարծիքով՝ կարեւոր է փորձել, որ Հայաստանն էլ մասնագիտական մասնակցություն ունենա վերականգնողական աշխատանքներին՝ հուշարձանների պահպանության …
կարդալ ավելինԵրեւանի պետական կրկեսի արտիստներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն ընդգրկվել են Գինեսի գրքում` 2 րոպեի ընթացքում 16 կոստյումներով կերպարանափոխվելու ռեկորդ սահմանելու համար: «Արմենպրեսին» Երեւանի Պետկրկեսից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 2-ին Գերմանիայում հայկական դուետը, ներկայացնելով հագուստների փոփոխման համարը, անմիջապես արժանացել է ժյուրիի գնահատանքին. Գինեսի ռեկորդների գրքի լոնդոնյան ասոցիացիան ներկայացումից հետո հենց ստուդիայում համարը ճանաչել է ռեկորդային եւ …
կարդալ ավելինԿա արվեստի մի ճյուղ, որն ուղղակիորեն ժամանակի մեջ է ապրում եւ ձգտում է «կանգնեցնել» ու հավերժացնել ակնթարթը։ «Ակնթարթային» արվեստը՝ լուսանկարչությունը, կանգնեցված ու շրջանակի մեջ առնված վայրկենական պատկերներով, օգնում է պահպանել անցյալը։ Այն անցյալը, որը ոչ վաղ ժամանակներում ներկա էր։ Քաղաքների ու մարդկանց ճակատագրերի մասնիկները, մեծ ու փոքր իրադարձությունները վերականգնվում են մեր հիշողության մեջ հենց լուսանկարների …
կարդալ ավելինԽաղաղության համաշխարհային օրվա՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Ստամբուլում տեղի ունեցած համերգում դուդուկահար Ջ. Գասպարյանի նվագը հմայել է թուրքերին: Ըստ «Միլիեթի»՝ համերգի առաջին մասում ելույթ է ունեցել անատոլիական ժողովրդական երգի գիտակ սազահար Յավուզ Բինգյոլը: Երկրորդ մասում Ջ. Գասպարյանին բազմահազար հանդիսատեսը ծափողջունել է հոտնկայս: Հանդիսատեսի խնդրանքով համերգի «երրորդ» մասում երկու կատարողները ելույթ են ունեցել միասին՝ դուետով: Թերթը հիացմունքով …
կարդալ ավելինՕրերս լույս է տեսել Արտո Թունչբոյաջյանի հեղինակած գրքույկը, որը կոչվում է «200 խոսք, 200 միլիոն իմաստ (Դրսից ներսդ նայիր)»: Այն մի յուրօրինակ ճամփորդություն է դեպի մարդու, բնության ու կյանքի ներդաշնակ աշխարհը: Այն, ըստ Արտո Թունչբոյաջյանի` իր կյանքի փորձն է մարդկության մասին: Գրքույկում տեղ են գտել Արտոյի երկու հարյուր մտքերը մարդկության, երջանկության, ազգության ու կրոնի, սիրո …
կարդալ ավելինՀամահայկական խաղերի ընթացքում տեղի ունեցած խայտառակ միջադեպի մասին, երբ Երեւանի բասկետբոլի թիմի տղաները «հյուրընկալության» կանոնների համաձայն՝ հենց խաղադաշտում ծեծել էին Կահիրեի հայերին, բոլորն իմացան։ Մամուլում հրապարակումներ եղան, խաղացողներ որակազրկվեցին եւ այլն։ Երեկ թուրքական «Սաբահ» էլեկտրոնային թերթը տեղեկություն է հրապարակել մի միջադեպի մասին (կրկին բասկետբոլի խաղերի հետ կապված), որը հայկական մամուլի ուշադրությունից կարծես դուրս է մնացել։ …
կարդալ ավելինՌուբեն Հախվերդյանը մեր երկրում կատարվող իրադարձությունների եւ կատարվող երգերի մասին միշտ յուրահատուկ կարծիք ունի։ Նրա յուրաքանչյուր ասածի հետեւից ձգվում են նրա երգերը, իսկ այդ երգերը հաշտեցնում են շիլաշփոթ իրականության հետ ու հեղինակին իմաստուն դարձնում։ Ռ. Հախվերդյանը խոստովանում է, որ չի սիրում սեփական երգերը լսել, քանի որ ազատված է ինքնասիրահարված կեցվածքից։ «Եթե արվեստագետը սիրահարված է սեփական …
կարդալ ավելինՀանրային ռադիոն կանգնած է նոր եթերաշրջան հայտարարելու անհրաժեշտության առջեւ։ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը երեկ հայտնեց լրագրողներին, որ եթերաշրջանի նորամուծություններն իրենց արագ զգացնել չեն տա, բայց շրջադարձային կլինեն։ «Ռադիոյով հեռարձակվող երգերի 90%-ը հայերեն լեզվով կլինի»,- ասաց նա՝ չմանրամասնելով՝ թե այդ երգերն ի՞նչ ժանրի երգեր են լինելու։ Նա ասաց, որ մեր շուկայում հայկական երգերը քիչ են, …
կարդալ ավելինՎլադիմիր Մուսայելյանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ ամենաերկարակյաց եւ «ամենահանդարտ» առաջնորդի` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի անձնական լուսանկարիչը: Նրան անվանում էին «կայսրության վերջին լուսանկարիչը», քանի որ նա ոչ միայն Բրեժնեւի անձնական ֆոտոարխիվն էր ամբողջացնում, այլեւ` հավաքագրում ու սոցիալիստական երկրում կատարվող իրադարձությունների խրոնիկան էր կազմում: Բրեժնեւյան դարաշրջանը, որի ընթացքում ոչ մի ցնցում, պատերազմ ու աղետ պարզապես լինել չէր …
կարդալ ավելինՀինգերորդ շեքսպիրյան «Արմմոնո» փառատոնն այս տարի անցկացվելու է Երեւանում` սեպտեմբերի 12-18-ը: Ավանդույթի համաձայն` աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մենաներկայացումներն ու դերասանները: Պատվավոր հյուրերի շարքում են լինելու աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան, Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր քարտուղար Ջենիֆեր Ուոլփոլը, Մոնոթատրոնի միջազգային ֆորումի նախագահ Վալերի Խազանովը, մոնոթատրոնի միջազգային շարժման հիմնադիր, Չիկագոյի եւ Վրոցլավի հնագույն մոնոներկայացումների փառատոների տնօրեն Վեցլավ …
կարդալ ավելին«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը, ով թեեւ հասցրել է նկարահանել ընդամենը երկու ֆիլմ, սակայն համարվում է ռուս ամենահայտնի երիտասարդ ռեժիսորը, որը կարողացել է հեղինակային կինոյին նոր ուժ հաղորդել։ Նա խոստովանում է, որ իր ամենասիրելի գրողներն են Դոստոեւսկին, Սարոյանը եւ Կորտասարը։ Զվյագինցեւի առաջին՝ «Վերադարձ» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում երկու «Ոսկե առյուծ» մրցանակի …
կարդալ ավելինՌուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Կուրիանովիչը Մոսկվայի Դատախազություն է դիմել` առաջարկելով քրեական գործ հարուցել կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի դեմ: Պատգամավորը մեղադրել է մոսկվաբնակ ռեժիսորին ազգամիջյան թշնամանք քարոզելու եւ այլազգիների նկատմամբ անհանդուրժողականություն ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ Տիգրան Քեոսայանը ռուսական «Ռեն-TV» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային ծրագրի ընթացքում մեջբերել է իր հոր` կինոռեժիսոր, անորսալի վրիժառուների մասին պատմող ֆիլմերի …
կարդալ ավելինԼատվիայի ծովափնյա հանգստյան քաղաք Յուրմալայում անցկացվող «Նոր ալիք» երիտասարդ երգիչների մրցույթն այս տարի անցավ առանց հայերի մասնակցության, թեեւ երկու հայ երիտասարդ երգչուհիներն էլ` Մարիաննա Հովհաննիսյանն ու Վարդուհի Դավթյանը (Վակա), նաեւ մոսկվաբնակ երգիչ Մհեր Մեսրոպյանը, որոնք մասնակցության հայտ էին ներկայացրել, մեծ հույսերով էին մեկնել մրցույթի կիսաեզրափակչին: Կիսաեզրափակիչն անցել է Մոսկվայում` «Մետելիցա» համալիրում, որտեղ 150 կատարողներ մի …
կարդալ ավելին