Երեւանի պետական կրկեսի արտիստներ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյաններն ընդգրկվել են Գինեսի գրքում` 2 րոպեի ընթացքում 16 կոստյումներով կերպարանափոխվելու ռեկորդ սահմանելու համար: «Արմենպրեսին» Երեւանի Պետկրկեսից տեղեկացրել են, որ սեպտեմբերի 2-ին Գերմանիայում հայկական դուետը, ներկայացնելով հագուստների փոփոխման համարը, անմիջապես արժանացել է ժյուրիի գնահատանքին. Գինեսի ռեկորդների գրքի լոնդոնյան ասոցիացիան ներկայացումից հետո հենց ստուդիայում համարը ճանաչել է ռեկորդային եւ գրքում գրանցել որպես ամենաարագ հանդերձավորումն աշխարհում: