Մշակույթ

Ֆլամենկո. վիրավոր ոգու պար

25.08.2007

Ֆլամենկո ոճի պարը տեսնելով, անհնար է չսիրահարվել տաքարյուն, կրակոտ եւ միաժամանակ` զուսպ ու դրամատիզմով լի արվեստի այդ տեսակին: Այդ պարում ամեն ինչը կարեւոր է` կրունկների հարվածներից ծնված ռիթմը, թարթիչների շարժումը, գլխի պտույտը, հայացքն ու զգեստները: Պարուհի Լորի Բաղդասարյանը ծնվել է Փարիզում, բայց երբ 15 տարեկան հասակում առաջին անգամ մեկնել է Իսպանիա եւ ծանոթացել ֆլամենկոյի հետ, …

կարդալ ավելին

Ժամանակակից կյանքն էկրան է բարձրանում

24.08.2007

Հեռուստատեսությունները սովորաբար նոր եթերաշրջանը սկսում են սեպտեմբերին, եւ հենց աշնան սկզբից էլ փորձում են նոր հաղորդաշարեր հեռարձակել: Ուշագրավ է, որ որոշ ալիքներ, արդեն ավանդական դարձած երաժշտական եւ պարային մրցույթներից, հեռուստատեսային կամ էստրադային «աստղեր» պատրաստելուն միտված շարունակական ծրագրերից բացի, առաջին «քարերն» են դնում ազգային սերիալների եւ հեռուստատեսության բազայի վրա նկարահանվող ֆիլմերի կառույցների հիմքում: Այս տարի միանգամից …

կարդալ ավելին

Գրի մոգականությունը

24.08.2007

Մարսելի Պանիե կոչվող հին թաղամասերից մեկում բլրի վրա տեղադրված է հեռվից հազիվ նկատելի, սակայն անակնկալներով լի մի կառույց: Այդ շինությանը մոտենալու համար պետք է անցնել բլրի զառիվեր փողոցներով, գողտրիկ անցումներով, փոքր հրապարակներով, որոնք իրենց ամբողջության մեջ ներկայացնում են կարծես նախապես մտածված, մի հմայիչ, գեղարվեստական անկանոնություն: Ճարտարապետն է Պիեռ Պյուժեն, որը հայտնի է նաեւ որպես քանդակագործ: …

կարդալ ավելին

Կինոն ունակ է ճամփորդելու

24.08.2007

Ֆրանսիական կինոարտադրությունն աշխարհի ամենադիմացկուն ու ճկուն համակարգն ունի: Կինոն ծնվել է Ֆրանսիայում, եւ 20-րդ դարի սկզբին, երբ կինոյի մասին լուրերը դեռ չէին հասել ամերիկյան մայրցամաքներ, Ֆրանսիան արտադրում էր համաշխարհային կինեմատոգրաֆի 90 տոկոսը: Երբ ֆրանսիական կինոն ամերիկյանի ճնշման տակ սկսեց զիջել իր դիրքերը, ֆրանսիական պետությունը շատ արագ արձագանքեց դրան` խնդիրը լուծելով տնտեսական ճանապարհով: Կինոյի աջակցության ֆրանսիական …

կարդալ ավելին

Բասկ ռոմանտիկ կինոռեժիսորը

24.08.2007

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Հայաստան ժամանած ռեժիսոր Ռաուլ դե լա Ֆուենտեն ներկայացված էր որպես իսպանացի ռեժիսոր, սակայն նա իր զրուցակիցներին միշտ զուսպ հպարտությամբ ուղղում էր՝ ասելով, որ ինքը ոչ թե իսպանացի է, այլ՝ բասկ։ Լեռներով շղթայված Բասկերի երկիրն արդեն երկար տարիներ կանգնած է իր ազգային ինքնությունը պահպանելու եւ պաշտպանելու խնդրի առջեւ։ Փոքրաթիվ եւ հպարտ այդ ժողովուրդը …

կարդալ ավելին

Մազմանյանը միտինգի չի գնա։ Էղա՞վ …

21.07.2007

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Մազմանյանը երեկ հրավիրված ասուլիսում փորձեց վերլուծել, թե ինչպիսի՞ն է մտավորականության դերը քաղաքականության մեջ: Ուղղակի եւ անուղղակի կերպով քաղաքականությամբ զբաղվող ռեժիսորը, գնահատելով քաղաքական ներկայիս զարգացումները, ասաց. «Եթե մենք հասկանում ենք՝ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է լինել որեւէ կուսակցության անդամ կամ ունենալ սեփական կուսակցություն, ապա այդ իմաստով ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Եթե …

կարդալ ավելին

Թատրոնի ձանձրույթի ու ակադեմիզմի մասին

21.07.2007

Դերասանուհիներ Նելլի Խերանյանն ու Լալա Մնացականյանը տարբեր բնավորությունների եւ խաղաոճի տեր մարդիկ են: Նելլին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասանուհիներից է, ում կարելի է տեսնել թատրոնի խաղացանկային ներկայացումներում: Նա շատ խիստ եւ անվարան անձնավորություն է, համարում է, որ դերասանը պետք է աշխատի, լավ հանդիսատեսը պետք է թատրոն հաճախի, իսկ վատ հանդիսատեսը` տանը նստի: …

կարդալ ավելին

Ժամանակները փոխվեցին, հերոսները՝ նույնպես

19.07.2007

«Մարդկային պատմություններ պատերազմի եւ խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայտնությունը դարձավ ու միանգամից մի քանի անվանակարգերում հաղթող ճանաչվեց: Այն հայտնություն էր նաեւ հայ հանդիսատեսի համար, որը կոնֆորմիզմի սովորելով` սկսել էր մոռանալ, որ պարտվածի ու հարմարվողի հոգեբանությամբ ապրելը բնավ էլ միակ ապրելակերպը չէ: Կար պատմություն, որը հերոսական է եղել, իսկ մեր կողքին ապրող մարդիկ …

կարդալ ավելին

Հնդիկ դերասանները միայն չեն երգում, պարում կամ կորցնում իրենց երեխաներին

19.07.2007

Հնդկական կինոմշակույթը շատերիս ծանոթ է պարերի, երգերի եւ սիրո թեմաներով կրկնվող սյուժեների տեսքով: Սակայն այն, ինչ ներկայացվեց այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում, դեմ էր հնդկական կինոյի պրիմիտիվության ստերեոտիպին։ Հնդիկ ռեժիսոր Ռամչանդրա Փի Էնը, ով կինոփառատոնի շրջանակներում ժամանել էր Հայաստան, իր «Ջնջվող ծեսեր» կինոնկարով հնդկական կինոինդուստրիան ներկայացրեց այլ տեսանկյունից։ Այստեղ չկան կորած զավակներ, իրար սիրահարված …

կարդալ ավելին

Ծիրանի այգում երկու ծառ է աճել

18.07.2007

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն ավարտվեց, կազմակերպիչները պարգեւատրեցին հաղթողներին եւ ուղիղ հեռուստահեռարձակմամբ փակեցին փառատոնը։ Որքան էլ խոսենք այն մասին, որ փառատոնը նախեւառաջ լավ ֆիլմերն ու մարդկային շփումներն են, չենք կարող չնշել, որ փառատոնը նաեւ շրջանակներ են, սահմաններ, որոնք գծում են կազմակերպիչները։ Նրանք են ընտրում ժյուրիի անդամներին, մասնակիցներին, նրանք են կազմում մրցութային եւ այցելության ծրագրերը։ Իսկ այս տարվա …

կարդալ ավելին

Անձրեւ, անձրեւ, մի արի

18.07.2007

Որպես կանոն՝ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվում են միջոցառումների բացման եւ փակման արարողությունները, քանի որ դրանք նախանշում եւ եզրափակում են իրադարձությունը։ Այդ օրերին միշտ ավելի մեծ թվով հանդիսատես է լինում, քան բուն միջոցառման ժամանակ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ազդարարվեց բացման արարողությունը վարող, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի թեթեւ ձեռքով, որպես «կինոյի փառքի տոն», իսկ փակվեց՝ որպես տոնի …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրանի» երկու հյուրերը

15.07.2007

Լեոս Կարաքսը «քույր ոգի» է որոնում Ֆրանսիացի կինոռեժիսոր Լեոս Կարաքսը հանճարեղ եւ խենթ ֆիլմերի հեղինակ է: Նա ընդամենը չորս ֆիլմ է նկարահանել, սակայն այդ չորս պատմություններն էլ կինոիրադարձություններ են համարվել: Լեոս Կարաքսը լեգենդներով է պարուրել իր անունն ու նկարահանում է ֆիլմեր, որոնց կենտրոնում սերն է: Նրա «Պոլա X» ֆիլմում նկարահանված դերասանուհի Կատրին Դենյովն ասել է. …

կարդալ ավելին

Արտույտներն ուզում են երգել

15.07.2007

Իտալական գրականության դասախոս, թարգմանչուհի ու վիպասան Անտոնիա Արսլանը խոստովանում է, որ «Արտույտների ագարակը» վեպը գրել է իր հարազատների հուշերի ու պատմությունների վրա հիմնվելով: Խարբերդից գաղթած Արսլանյանների ընտանիքը բնակություն է հաստատել Իտալիայում, նոր արմատներ գցել ու փորձել պահպանել իրենց նախնիների հողի հուշերը: Հայկական արմատների որոնումները տիկին Անտոնիային տվել են այն հոգեկան հանգստությունը, որի պակասը նա միշտ …

կարդալ ավելին

Իրանական արգելված ֆիլմը՝ «Ոսկե ծիրանում»

15.07.2007

Իրանցի հայտնի ռեժիսոր Ջաֆար Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմը, որ պետք է ցուցադրվեր «Ոսկե ծիրանի» շրջանակներում: հուլիսի 10-ին Երեւանի «Նաիրի» կինոթատրոնում, տեխնիկական պատճառներով ձախողվեց։ Ռեժիսորը, ում ֆիլմերը շատ հաճախ արգելում են ցուցադրել Իրանում, սրանում ոչ մի միտումնավոր բան չի տեսնում եւ հուսով է, որ ֆիլմի հաջորդ ցուցադրումների ժամանակ նման բան այլեւս չի լինի։ «Ցանկացած երկրի ցանկացած …

կարդալ ավելին

Հայկական կինոյի զուսպ տեղաշարժերը

11.07.2007

Յուրաքանչյուր կինոփառատոն իր առջեւ նախեւառաջ սեփական երկրում կինոարտադրությունը խթանելու ու գնահատելու նպատակներ է դնում: Համաշխարհային ֆիլմերի ու ստեղծագործողների հետ ծանոթանալուց բացի, հարկավոր է նկատել նաեւ երկրի ներսում տեղի ունեցող շարժն ու շնորհալի հեղինակներին: Ազգային կինոյի զարգացման համար թարմ գաղափարներ, ֆինանսական աջակցություն ու շնորհակալ հանդիսատես է հարկավոր: Մեզ մոտ այդ երեք բաղադրիչներն էլ կաղում են: Եթե …

կարդալ ավելին

Կյանքը՝ ժապավենի վրա եւ ժապավենից դուրս

10.07.2007

Արվեստի մարդու համար անձնական կյանքը` լի ուրախ եւ ողբերգական էջերով, միշտ էլ հույզերի ու զգացմունքների աղբյուր է դառնում: Այն, ինչը զգում ես, ուզում ես տեղ հասցնել, համատեղ վերապրելու, հաղթահարելու ու մաքրագործվելու ուժը ցուցադրել: Այլ կերպ արվեստում չի լինում, մանավանդ` թատրոնում, որտեղ մերկ մարդը մերկ բեմում իր սիրտն ու նյարդերն է մերկացնում: Մեծ դերասան Ֆրուզիկ Մկրտչյանն …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրանը» գումարային մրցանակներ է շնորհելու

06.07.2007

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին` Ազատության հրապարակում ստեղծված բացօթյա բեմահարթակի ու էկրանի վրա: Այդ նորամուծությունը փառատոնի կազմակերպիչներն ավելի դեմոկրատական են համարում, քան նախորդ տարիներին տեղի ունեցած «էգոիստական» կինոդահլիճային բացումները: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կարող է 500 մարդ տեղավորվել, իսկ հրապարակում ստեղծվելու են 1500 նստելու եւ 2000 կանգնելու տեղեր, ինչի շնորհիվ գրեթե բոլոր …

կարդալ ավելին

Կառավարության որոշումը՝ իրավական խոտան

06.07.2007

Մատենադարան-«Հիլլ» խայտառակ համաձայնագրի եւ պայմանագրերի կնքումից հետո, ինչպես հայտնի է, մեծ աղմուկ բարձրացավ։ Ակնհայտ էր, որ իր ազգային արժեքների հանդեպ ոչ անտարբեր մտավորականության ընդվզումը գնալով ավելի մեծ ընդգրկում էր ստանում։ Ի վերջո, Մատենադարանի այժմ արդեն նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը հետ կանգնեց նշված հաստատությունում պահվող անգին ձեռագրերի ու մանրանկարների թվային պատճեններն օտարներին տալու վտանգավոր գործարքից։ ՀՀ …

կարդալ ավելին

Թափանցիկ ու թեթեւ հով է գալիս

06.07.2007

«Հովեր» երգչախումբն արդեն 15 տարեկան է: Այդ երգչախումբը հայկական երաժշտության կատարման ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում ու լրացնում է այն բացը, որը ստեղծվել էր խորհրդային կարգերի ավարտից հետո: Խորհրդային տարիներին երգում էին գրեթե բոլորը, եւ գրեթե բոլորը նույն կերպ էին երգում, քանի որ պարտադրված ոճ ու պաթոս կար, որոնք դարձել էին «խոր» բառի հոմանիշները: …

կարդալ ավելին

Երկու թշնամի, երկու մարդ

04.07.2007

Օրերս Երեւանում տեղի ունեցավ «Թշնամիները» կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Դավիթ Մաթեւոսյանն է, որ իր ֆիլմի դրամատուրգիական հիմք է դարձրել ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի համանուն փոքր պատմվածքը։ Նա դա արել է իր հոր՝ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի խորհրդով, ով ժամանակին ասել էր, թե Գարշինի այդ պատմվածքը կարող է շատ դիպուկ …

կարդալ ավելին