Մշակույթ

Նկարիչը՝ որպես անարխիստ

06.10.2007

Պանկերը Գյումրիո՞ւմ, նուդիստները Լիթլ Արմենիայո՞ւմ, love-շքերթ Բուրջ Համուդո՞ւմ, հիպիները Դիլիջանո՞ւմ, Անարխիստը եւ «Երազ» ավտոմեքենա՞ն: Անհնա՞ր է: Եթե հարցականները հանենք, ապա սրանք Արման Գրիգորյանի կտավներն են, եւ անհնարը հնարավոր է դառնում արվեստում: Իհարկե, ֆանտաստիկ՝ ոչինչ, ենթամշակութային խմբերն էլ, հայկական համայնքներն էլ երկրագնդի վրա են, ուղղակի անհամատեղելի են, եւ ինչ ջանքեր ու զոհողություններ անհրաժեշտ կլինեին, որ պահպանողական …

կարդալ ավելին

Կրկեսը փող չունի

06.10.2007

Հայաստանի կրկեսը հոգեվարքի մեջ է: Եվ հոգեվարքը կարող է երկար տեւել, եթե վերակենդանացման ծրագրեր չիրականացվեն: Սեփականաշնորհումից հետո անցել է երկու տարի, եւ լուրջ խնդիրներ ունեցող կրկեսային շենքի վիճակն ու կրկեսային ծրագրեր պատրաստելու անկարողությունը հանգեցրել են մի շատ լուրջ հարցի` արդյո՞ք ամեն ինչ ճիշտ կատարվեց սեփականաշնորհման պրոցեսում եւ, ի վերջո, ինչո՞ւ կատարվեց: Սեփականաշնորհումն արդարացի կամ անարդարացի …

կարդալ ավելին

Գտնվել Է Դա Վինչիի «Իլիկով տիրամայրը»

06.10.2007

Լեոնարդո դա Վինչիի «Իլիկով տիրամայրը» նկարը, որը հափշտակվել էր 2003 թվականին, հինգշաբթի օրը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի Ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: «Իլիկով տիրամայրը», որը գնահատվում Է 25 միլիոն ֆունտ ստեռլինգ (50 միլիոն դոլար), 2003 թվականի օգոստոսին անհայտ անձինք գողացել էին Շոտլանդիայի Դամֆրիս ընդ Գելոուեյի կոմսության Դրամլանրիգի դղյակ-թանգարանից: Կտավը ցուցադրված էր …

կարդալ ավելին

Թարգմանելը ձգողական դաշտ ստեղծելն է

05.10.2007

Հայաստանում հոկտեմբերի 3-5-ը տեղի է ունենալու ծավալուն ու հեռահար նպատակներ հետապնդող համաժողով, որը շատ արդիական ու խորհրդանշական խորագիր ունի՝ «Թարգմանությունը՝ որպես մշակույթների փոխներթափանցման ձգողական դաշտ»։ ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչները, գրողներն ու գրահրատարակիչները փորձելու են վերլուծել գրականության շուկան, վերականգնել, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ զրոյից ստեղծել այն տեղեկատվական ընդհանուր դաշտը, որը կար ԽՍՀՄ-ի տարիներին։ «Մեր երկրները …

կարդալ ավելին

«Թշնամիներ չեմ ունեցել, բայց ինձ նախանձողներ եղել են»,- ասում է Կոնստանտին Օրբելյանը

05.10.2007

Հայաստանի էստրադային նվագախմբի նախկին ղեկավար, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանն արդեն երկար ժամանակ ապրում է Ամերիկայում։ Նա սիրում է կրկնել, որ ինքը ոչ թե ապրում է, այլ՝ աշխատում է ԱՄՆ-ում, իսկ իր իսկական տունը Երեւանում է։ Նա չի ցանկանում վաճառել իր երեւանյան բնակարանն ու անպայման տարին գոնե երկու անգամ հայրենիք է գալիս. «Ես հայրենիքից չեմ հեռացել։ Զարմանալի …

կարդալ ավելին

«Ֆետիշացնում ենք անցյալը, վարկաբեկում ներկան»

03.10.2007

«Հասարակական կյանքում մտավորականի դերին ու առաքելությանը վերաբերող հարցերը մամուլում եւ եթերում ակտիվորեն արծարծվում են, եւ նույնքան ակտիվ վարկաբեկվում է մտավորականը, քանի որ ամենախոցելի անհատն է, որին ով ասես կարող է վիրավորել»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործերի գործակալության պետ, Գրողների միության քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Նրա կարծիքով` նման վերաբերմունքը …

կարդալ ավելին

Կերենի անցյալն ու ապագան

03.10.2007

«Քաղաքագետները թող նայեն այս ամենի քաղաքական ենթատեքստը, ես գիտնական եմ, եւ սա ինձ համար հնագիտական, պատմական, արվեստաբանական արժեք ունի»,- ասում է հնագետ Արտակ Գնունին։ Ստեփանակերտում այսօր ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի դամբարանադաշտում Գնունու եւ երկրաբան Գագիկ Խաչատրյանի մոտ մեկուկես տարվա պեղումների արդյունքը։ Եղջերափող գավաթներ, քրեղաններ, կենդանակերպ սափորներ, զենք ու զրահի կտորներ, որոնք …

կարդալ ավելին

«Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ»

03.10.2007

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս Դե Վաալիի «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը, որի բնօրինակը լույս է տեսել 2004թ., ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մանրամասներն ու դրա հետեւանքները: Գրքի հիմքում ընկած են հեղինակի` Հարավային Կովկասում վեցամսյա ճանապարհորդության ընթացքում արված գրառումները, հանդիպումները, եզակի արխիվներից …

կարդալ ավելին

Ե՞րբ եք վերջին անգամ թատրոն գնացել

01.10.2007

Աշնանը թատրոններում սովորաբար նոր թատերաշրջան է մեկնարկում, իսկ թատրոնների ղեկավարները ներկայացնում են իրենց թատերական սեզոնի նոր աշխատանքները: Երեկ լրագրողների հետ հանդիպեցին թերեւս ամենակայուն ու մշտական հանդիսատեսի բանակն ունեցող երկու թատրոնների ղեկավարները` Արմեն Խանդիկյանը (Դրամատիկական թատրոն) եւ Արա Երնջակյանը (Կամերային թատրոն), ովքեր նախեւառաջ խոսեցին իրենց պրեմիերաների մասին: Դրամատիկական թատրոնը, որն իր խաղացանկում 16 ներկայացում ունի (որոնցից …

կարդալ ավելին

Մաեստրոն դասական նոր սիմֆոնիա է գրում

01.10.2007

«Հայաստանում այսօր դասական երաժշտությունը բավական բարձր մակարդակի վրա է, այդ մասին վկայում են տարբեր նվագախմբերի հաջողված ելույթները թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում»,- երեկվա ասուլիսում հայտարարեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր-դաշնակահար Կոնստանտին Օրբելյանը` էստրադային երաժշտության ժանրում երաժիշտ ստեղծագործողներին ու կատարողներին հորդորելով առաջնորդվել պրոֆեսիոնալիզմով եւ ճաշակով, որպեսզի գործը եւ կատարումը որակյալ եւ բարձրարժեք լինի: «Իմ լավագույն դասական ստեղծագործությունները գրվել …

կարդալ ավելին

Հեղինակները տեղյակ չեն իրենց իրավունքներից

28.09.2007

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը երեկ ներկայացրեց իրենց կողմից մշակած մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության բարելավման մեխանիզմների փաթեթը: Ներկայացվեցին նաեւ հեղինակային իրավունքների ոլորտի օրենսդրությանը վերաբերող բարեփոխումների առաջարկներ: Հեղինակային իրավունքի մասին օրենքի չգործելու պատճառները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի իրավաբան, ծրագրի փորձագետ Արթուր Մելիքյանի կարծիքով` չորսն են` օրենքով նախատեսված իրավունքների չիմացությունը հեղինակների կողմից, խախտված իրավունքների վերականգնմանը հետամուտ չլինելը, պետական մարմինների …

կարդալ ավելին

«Հայֆեստը» ճկուն թատրոնի կողմնակիցն է

28.09.2007

Հոկտեմբերի 4-14-ը Երեւանում արդեն հինգերորդ անգամ կկայանա «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում 100-ից ավելի ներկայացումներ կցուցադրվեն: Փառատոնային ներկայացումների համար օգտագործվելու են երեւանյան 14 թատերաբեմերը: Կմասնակցեն 17 հայ թատերախմբերն ու օտարերկրյա 33 կատարողները: Փառատոնի նախագահ դերասան Արթուր Ղուկասյանն ասաց, որ ավելի ճիշտ կլինի փառատոնը ոչ թե թատերական անվանել, այլ` կատարողական, քանի որ բեմադրությունների ժանրային ամպլիտուդան …

կարդալ ավելին

«Հայերը միայն օտարության մեջ են իրենք իրենց հասկանում»

28.09.2007

Սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը շատ զուսպ ու սկզբունքային մարդ է։ «Ռոմանտիկ տրամադրություն երբեմն ունենում եմ, բայց ես իմ էությամբ ռոմանտիկ չեմ»,- ասում է նա ու յուրաքանչյուր իր ելույթի ընթացքում բոլորին պարուրում սաքսոֆոնի ռոմանտիկ հնչյուններով։ Նա նվագում է տարբեր նվագախմբերում. եւ՛ սիմֆոնիկ, եւ՛ ջազային, սակայն ջազը համարում է ամենաանկեղծ ու ամենացայտուն երաժշտական ուղղությունը: Նա վստահ է, որ …

կարդալ ավելին

Գինեսի գրքում են հայ կրկեսի դերասանները

28.09.2007

Կրկեսային դերասաններ Սոս եւ Վիկտորյա Պետրոսյանները գերմանական Քյոլն քաղաքում անցկացված հեռուստաշոուի ընթացքում կարողացել են ռեկորդ սահմանել ամենաազդեցիկ կրկեսային ժանրերից մեկում` quick change-ում, որը պատրանքային տրանսֆորմացիա է նշանակում: Դա ամենաթանկ եւ ամենատպավորիչ կրկեսային ժանրն է, որին սովորաբար հետեւում ես շունչդ պահած, տրանսֆորմացիայի արագությունը լիակատար իլյուզիայի տպավորություն է ստեղծում: Աչքերդ թարթում ես` դերասանը բոլորովին այլ կերպարով է …

կարդալ ավելին

Տոնինո Գուերայի ֆանտաստիկ լապտերներն ու բառարանը Հայաստան են գալիս

26.09.2007

Անցյալ տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն էր զարմանալի կինոհրաշագործ Տոնինո Գուերան, ով հայտնի է ոչ միայն իր կինոսցենարներով, այլեւ` նկարներով, բանաստեղծություններով, դիզայներական շատրվաններով ու լապտերներով: Իր էությամբ Գուերան Վերածննդի մարդ է, նա հրաշք է տեսնում կյանքի յուրաքանչյուր պտույտում ու կարողանում է հրաշքի սպասումը փոխանցել իր կողքին ապրող մարդկանց: Հայաստանը նրան հիացրել էր, անցյալ տարի նա …

կարդալ ավելին

Տենորն ակրոբատ լինել չի ցանկանում

20.09.2007

Հայաստանի Կոնսերվատորիայում սովորած, այնուհետեւ` Փարիզ տեղափոխված տենոր Ռուբեն Էլբակյանը պատրաստվում է բարեգործական համերգով ելույթ ունենալ Հայաստանում: Այդ նախապատրաստվող համերգը լայնորեն գովազդվում է, երգչի լուսանկարները ոչ միայն ազդերում ու հրավիրատոմսերում, այլեւ` ամսագրերում ու օրաթերթերում են տպագրվում: Գեղեցիկ կեցվածք ու սանրվածք ունեցող տենորը պատրաստվում է սեպտեմբերի 28-ին Օպերային թատրոնի բեմում ներկայացնել նեապոլիտանական երգերից բաղկացած համերգային ծրագիրը: Երգիչը …

կարդալ ավելին

Դասականը վերադառնում է

20.09.2007

Դասական երաժշտության «Վերադարձ» փառատոնը, որը մեկնարկել է երեկ եւ ավարտվելու է սեպտեմբերի 30-ին, շատ խորհրդանշական ուղերձ ունի: Այն մեկ փառատոնի շրջանակներում է հավաքել հայազգի աշխարհահռչակ երաժիշտների, որոնք ելույթներ են ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում, եւ հազվադեպ են Հայաստան գալիս: Դասական երաժշտության միջոցով փառատոնը հայերի ուշադրությունն է հրավիրում արտագաղթի եւ հայրենադարձության խնդիրների վրա: Փառատոնի կազմակերպիչներն են «Արվեստների …

կարդալ ավելին

Օհան Դուրյանի հոբելյանը շարունակվում է

20.09.2007

Աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 85-ամյակին նվիրված հեռուստատեսային ֆիլմ է պատրաստել «Ստաս Նամինի Մշակութային կենտրոն» պրոդյուսերական կազմակերպությունը: Օհան Դուրյանը մի քանի տարի ղեկավարել է այդ կենտրոնի կողմից ստեղծված Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը: Ֆիլմը, որի անվանումն է՝ «Օհան Դուրյան. զգացմունքների մասնագիտություն», շուտով ցուցադրվելու է ռուսական «Կուլտուրա» ալիքով: Ֆիլմի հիմքում Օհան Դուրյանի հետ ստեղծագործական շփումներ ունեցող մարդկանց հուշերն են: …

կարդալ ավելին

«Կիթառահարն իր ձեռքերով է ձայն արարում»,- ասում է Ալ Դի Մեոլան

19.09.2007

Կիթառահար Ալ Դի Մեոլան աշխարհահռչակ է դարձել մի քանի օրվա ընթացքում։ Թեեւ նա մանկուց է կիթառ նվագել սովորել, սակայն խոստովանում է, որ իր համար ամեն ինչ փոխվեց այն ժամանակ, երբ տեղափոխվեց Նյու Յորք։ 19 տարեկանում նրան զանգահարեց «ջազի արքա» Չիկ Կորեան ու համատեղ աշխատելու առաջարկ արեց։ Չիկ Կորեան ու Նյու Յորքը ճակատագրական դարձան երիտասարդ կիթառահարի …

կարդալ ավելին

Լավագույն նվերը փողն է, լավագույն ներդրումը՝ տնտեսականը

17.09.2007

Օրեր առաջ մի խումբ սփյուռքահայեր, մի քանի արվեստագետ եւ մշակույթի ոլորտի մի դյուժին ներկայացուցիչ Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն էին տալիս նկարիչ Մարկոս Գրիգորյանին։ Տխուր այդ արարողության ժամանակ վերապրում էի նկարչի հետ իմ ունեցած սակավ ու կարճատեւ հանդիպումները, որոնց ընթացքում մարդու եւ արվեստագետի հմայքից զատ զգացել էի նաեւ հանիրավի մերժվածի վիրավորանքն ու ցավը։ 1992-93 թվականներին, …

կարդալ ավելին