Երաժիշտ Արա Գեւորգյանն ավարտել է իր նոր ստեղծագործությունը, որի համար նրանից գրեթե յոթ տարի է պահանջվել: Երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երաժիշտը նշեց, որ 8 րոպե 40 վայրկյան տեւողությամբ ստեղծագործությունը կոչվում է «Սիրեցե՛ք զմիմյանս»: Այն կոչ է ամբողջ աշխարհին` ապրել համերաշխ, միմյանց հանդեպ հանդուրժող լինել, որպեսզի չլինեն պատերազմներ, քանի որ պատերազմների ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ …
կարդալ ավելինՄանկական «Եվրատեսիլի» մրցույթում ընդամենը մեկ միավորով զիջելով Բելառուսի մասնակցին եւ երկրորդ տեղը գրավելով` «Արեւիկ» խմբի երեխաները բարձր տրամադրությամբ են վերադարձել Երեւան: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը նշեց, որ մեր երեխաները կարողացան «գրավել Եվրոպայի սիրտը»: Նրա կարծիքով` երկրորդ տեղը նույնպես հաղթանակ էր, քանի որ մեր երեխաները յոթ անգամ 12 միավոր ստացան, ու …
կարդալ ավելինԴեկտեմբերի 8-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մանկական «Եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրեց 2-րդ տեղը: «Արեւիկը» քվեարկության գրեթե ողջ ընթացքում առաջատարն էր, սակայն վերջնական արդյունքներով ընդամենը մեկ միավորով առաջատարի դիրքը զիջեց Բելառուսի 11-ամյա ներկայացուցիչ Ալեքսեյ Ժիգալկովիչին: Նշենք, որ ՀՀ-ի ներկայացուցիչները ստացել էին 136 միավոր:
կարդալ ավելին– Պարո՛ն Գրիգորյան, յուրաքանչյուր ժամանակաշրջանի մասին կարելի է դատել տվյալ շրջանում ստեղծված մշակութային արժեքների որակից: Եթե որոշ ժամանակ անց փորձ արվի ժամանակակից երգարվեստի միջոցո՛վ կարծիք կազմել մեր ժամանակների մասին, ըստ Ձեզ, ի՞նչ եզրակացություն կարելի է անել: – Շատ վատ եզրակացություններ, որովհետեւ միապաղաղությունը եւ փնթիությունը դոմինանտվել է: Կա անճաշակության մի գիծ, որն, ինձ թվում էր` շուտ …
կարդալ ավելինԱմեն ինչ սկսվեց Էջմիածնի առաջին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի աշխատասենյակից, 6 ամիս առաջ: Էջմիածին քաղաքը պետք է ունենա թատրոն: Իր թատերական գործունեությունն արդեն իսկ Ջուղայում իրականացնող էջմիածինցի ռեժիսոր Գրիգոր Ամյանին վստահվեց այդ պատասխանատու գործը, իսկ այն կանխատեսում էր հավաքագրել թատերախումբ բացառապես տեղական ուժերով ու միջոցներով: «Բարեբախտաբար, դերասանները չեն ընտրվել ու չեն հրավիրվել, նույնիսկ մեծ հայտարարություններ չեն …
կարդալ ավելինՀնագետ Արտակ Գնունին այն մարդկանցից է, ովքեր սիրով ու ոգեւորությամբ են պատմում այն գաղտնիքների մասին, որոնք պահպանվում են հազարամյակների պատմությունը թաքցրած հողի տակ։ Նա ուսումնասիրում է «քաղաք» հասկացությունը եւ վստահ է, որ հնագույն Երեւանը դեռ շատ բան ունի մեզ պատմելու։ Մնում է միայն, որ մենք ցանկանանք լսել այդ պատմությունը։ – Քաղաքը մեր կյանքի ամենահետաքրքիր ու …
կարդալ ավելին«Շուշի վերածնունդ» հասարակական բարեգործական ներդրումային հիմնադրամը գործում է շուրջ մեկ ու կես տարի։ Անցած ժամանակահատվածի ընթացքում Հիմնադրամն իրագործել է շինարարական, սոցիալական, կրթական եւ մշակութային բնույթի բազմաթիվ ծրագրեր։ Ամերիկյան բարձրակարգ մասնագետների կողմից մշակվել է Շուշիի նոր գլխավոր հատակագիծը, որը լավագույնս համադրում է պատմական նկարագրի պահպանումը եւ նոր կառուցապատումը։ Քաղաքում գործում է ԼՂՀ միակ կինոթատրոնը՝ զինված ժամանակակից …
կարդալ ավելինԿարճատեւ եւ հանդիպումներով հագեցած այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի մտավորականների մի խումբ, որի կազմում էին ՌԴ Մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը, «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Ալեքսանդր Շիրվինդտը, Վենիամին Սմեխովը, Իգոր Կոստոլեւսկին, «Օգոնյոկ» ամսագրի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել, որը մի շարք մշակութային …
կարդալ ավելինԱյսօր Ֆրանսիայի Ազգային գրադարանն առաջին անգամ այցելուներին կցուցադրի էրոտիկ ստեղծագործությունների իր հսկայական հավաքածուն։ Կցուցադրվեն էրոտիկ եւ պոռնոգրաֆիկ գրքերը, նկարները, պաստառները։ Այդ հավաքածուն մինչ այդ փակի տակ է եղել եւ կրել է «Դժոխք» խորագիրը։ Իսկ այսօրվանից հավաքածուն կարող են տեսնել բոլոր ցանկացողները։ Ցուցադրված կլինեն մարկիզ դը Սադի ձեռագրերը, Շարլ Բոդլերի նկարները, բազմաթիվ լուսանկարներ, որոնք արել են …
կարդալ ավելինՀովհաննես Թումանյանի տուն-թանգարանն արդեն չորս ամիս է, ինչ նոր տնօրեն ունի։ Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը համոզված է, որ թանգարանում շատ շուտով շրջադարձային փոփոխություններ են լինելու։ Նա պատրաստ է աշխատել ու փոխել թանգարանի հանդեպ ստեղծված կարծրատիպային մոտեցումը։ «Հավերժ բան աշխարհում չկա, մենք փոխվում ենք, թանգարանն էլ պետք է փոխվի»,- ասում է նա։ Վերջերս թանգարանը մի շարք …
կարդալ ավելինԵրկու օր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռուսական «Ռուդը եւ Սեմը» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերակատարներն էին հայտնի դերասաններ Արմեն Ջիգարխանյանն ու Ալեքսանդր Կալյագինը։ Այդ երկու հիանալի դերասանները միասին վերջին անգամ խաղացել էին «Բարեւ, ես ձեր մորաքույրն եմ» կատակերգությունում։ Իսկ այժմ արդեն պատկառելի տարիքում նրանք նկարահանվել են ռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանի նոր ֆիլմում, որը շատ թեթեւ, կատակներով …
կարդալ ավելինՆոյեմբերի 27-28-ը Երեւանում տեղի ունեցավ «Հիշողությունից՝ հիշատակում» միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի ստեղծման 40-ամյակին։ 1967 թվականին ավարտվեց հուշարձանի ստեղծումը, հենց այդ թվականից սկսած, յուրաքանչյուր տարի մարդիկ Ծիծեռնակաբերդ են բարձրանում ու հիշում Եղեռնի զոհերին։ Հուշարձանը մեր քաղաքում իր խորհրդանշական տեղը գրավեց նախեւառաջ իր զուսպ, պարզ ու հասկանալի կառույցի շնորհիվ։ Նա տարբերվում …
կարդալ ավելինԵրեւանի ժամանակակից արվեստի թանգարանը, որը տարիներ առաջ բացվել էր գրեթե անճեղքելի թվացող գրաքննության ու սոցռեալիզմի գեղագիտության պայմաններում, այսօր շարունակում է գործել շատ ավելի փոքր թանգարանային տարածքում` փորձելով վերականգնել երբեմնի խանդավառությունը: Թանգարանի նախկին շենքը վաճառվել է, եւ շուտով այնտեղ առեւտրի կենտրոն է բացվելու: Իսկ բուն թանգարանը տեղափոխվել է հարեւանությամբ գտնվող կցորդ-շինություն, որտեղ 2007 թվականի սեպտեմբերին մշտական …
կարդալ ավելինՀայաստանի Կրկեսը ֆինանսական խոշոր պարտքեր ունի պետությանը եւ չի շտապում կատարել նաեւ իր ներդրումային պարտավորությունները: Պարտավորությունները չկատարելու փաստը պետք է արձանագրի Կրկեսում ստուգումներ անցկացնող մոնիտորինգային խումբը, որը նաեւ պետք է տուգանային սանկցիաներ կիրառի Կրկեսի կոլեկտիվի նկատմամբ, քանի որ Կրկեսի սեփականատերը հանդիսանում է հենց կոլեկտիվը: Կրկեսի ներդրումային եւ հարկային պարտավորությունները վերահսկող աշխատախումբը դեռ չի ավարտել ստուգումները: …
կարդալ ավելինՄոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի փոխտնօրեն Եկատերինա Սելեզնյովան շատ հմայիչ կին է: Նրա խոսելաոճը, մտքերը, զրուցակցին ուշադիր լսելու ու մշակույթի մասին սրտի թրթիռով խոսելու կարողությունը հիշեցնում է, որ ռուս ժողովրդի ամենամեծ հարստությունը ոչ թե գազն ու նավթն են, այլ` մարդիկ: Այն ռուս ինտելիգենտները, որոնք կարող են խելացի, կարեկից ու համբերատար լինել: Ռուսաստանի գլխավոր թանգարանի փոխտնօրենի հետ մեր …
կարդալ ավելինՄաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի հետնամասում նախատեսվում է կառուցել նոր գիտական մասնաշենք` նկատի ունենալով հայագիտության զարգացման հեռանկարային ծրագրերը: «Սա Մատենադարանում իրականացվող եւ իրականացվելիք մեծ ծրագրի բաղկացուցիչ մասն է»,- «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նրա տեղեկացմամբ` նման փորձ արվել է նաեւ 1980-ականներին` ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախաձեռնությամբ, սակայն այն ժամանակ ծրագիրն …
կարդալ ավելինՄ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում երեկ աշխատանքը սկսեց Մատենադարանի 30-րդ գիտական նստաշրջանը: Եռօրյա գիտաժողովին մասնակցում են 30 գիտնականներ, հիմնականում` Մատենադարանի գիտաշխատողներ եւ միջնադարագիտության ոլորտի հրավիրյալ մասնագետներ: Գիտաժողովի զեկույցների նյութերն ընդգրկում են միջնադարագիտության գրեթե բոլոր ոլորտները` աստվածաբանություն, փիլիսոփայություն, պատմագիտություն, ձեռագրագիտություն, արվեստագիտություն եւ այլն: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն իր խոսքում նշեց, թե գիտաժողովը մի մեծ նախագիծ …
կարդալ ավելինՆոյեմբերի 12-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական եւ գիտական մտավորականության երկրորդ ֆորումը, որին մասնակցեցին բոլոր նախկին խորհրդային պետությունների պատվիրակությունները՝ բացառությամբ Բալթյան երկրներից։ ԽՍՀՄ անհետացումից հետո աշխարհի քարտեզում հայտնվեցին երիտասարդ անկախ պետություններ, որոնք այլեւս չունեին ոչ ընդհանուր շփման մեկ լեզու, ոչ տեղեկություններ իրար մասին, ոչ էլ այդ բացը լրացնելու ցանկություն։ Պետությունների ինքնահաստատումը …
կարդալ ավելինԺողովրդական երգիչ Համլետ Գեւորգյանը «Sonicbids» հանրահայտ միջազգային ընկերության երգիչների ինտերնետային մրցույթում գրավել է առաջին տեղը: Մրցույթում Հ. Գեւորգյանին ներկայացրել է «Armenian music center» կազմակերպությունը՝ «Համլետ Գեւորգյան» պրոդյուսերական կենտրոնի հետ համատեղ: «Sonicbids» ընկերության ամենամյա մրցույթի նպատակն է՝ երգիչներին ներկայացնել միջազգային ասպարեզում եւ գովազդել նրանց: Երկրների եւ ժանրային սահմանափակում չկա:
կարդալ ավելինԱյս օրերին աշխարհը նշում է հիանալի հեքիաթային հերոսների «մայր» Աստրիդ Լինդգրենի 100-ամյա տարեդարձը։ Նա զարմանալի ազատատենչ ու արտասովոր կերպարներ է ստեղծել, որոնք մանուկների, նաեւ՝ մեծահասակների համար մնալու են երեւակայական աշխարհում ապրող ու միշտ անկախ կյանքին ձգտող էակներ։ Աստրիդի կյանքը նույնպես նման ազատագրական տարրերով է լեցուն եղել։ 16 տարեկանում, դպրոցը ավարտելուց հետո, Աստրիդ Աննա Էմիլիա Էրիքսոնը …
կարդալ ավելին