Մշակույթ

Հասունանում է սկանդալ

03.03.2008

Վերջերս արվեստի աշխարհում տեղի ունեցած սենսացիայի մասին է հաղորդում «Նոյյան տապան» գործակալությունը։ Սերգեյ Փարաջանովի «Խորհրդավոր ընթրիք» աշխատանքը ռուսական արվեստի լոնդոնյան ՄաքԴուգլ (Mac-Dougall) աճուրդում վաճառվել է 178.101 ԱՄՆ դոլարով: Մինչ օրս 20-րդ դարում համաշխարհային հռչակի արժանացած խորհրդային ռեժիսորի կոլաժների գինը չէր գերազանցում 9000 դոլարը: Սակարկությունները սկսվել էին 40.000 ֆունտ ստեռլինգից: Սակայն, ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի …

կարդալ ավելին

Սերգեյ Փարաջանով – Ռոնալդ Ռեյգան

29.02.2008

Նյու Յորքի միջազգային կինոփառատոնի ժամանակ պատվավոր հյուրերը իրավունք են ստանում ոչ միայն ցուցադրելու իրենց ֆիլմերը, այլեւ շփվելու հանդիսատեսի, լրագրողների հետ: 1988թ. աշնանն այդպիսի հնարավորություն տրվեց Սերգեյ Փարաջանովին, որը Նյու Յորքի XXVI միջազգային կինոփառատոնին էր ներկայացրել «Աշուղ ղարիբ» ֆիլմը: Ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո հանդիսատեսներն ու կինոքննադատներն այդպիսի ներկայացում չէին տեսել: Մինչեւ Նյու Յորքում տեղի …

կարդալ ավելին

Ժորժ Պերեկ (1936-1982)

26.02.2008

Ֆրանսիացի գրող, լրագրող, սցենարիստ եւ կինոռեժիսոր Ժորժ Պերեկը 20-րդ դարի ամենաուշագրավ արձակագիրներից մեկն է, ով սերում է Լեհաստանից գաղթած հրեա ծնողներից, որոնց գազանաբար սպանեցին համակենտրոնացման ճամբարներում (ինչպես նաեւ Պերեկի եւս երեք նախնիների): Այնպես որ, գրականությունը եւ, զուգահեռաբար, տարեցտարի՝ ավելի շատ կինոն` Ժ. Պերեկի համար միակ հնարավորությունն էր վերադարձնելու, ավելի ճիշտ` հիշողություններ ստեղծելու համար: Լրագրողներից մեկը …

կարդալ ավելին

Գյուղական պատմություն

26.02.2008

Մեծ դժգոհությամբ ես նստում եմ գրասեղանիս առաջ, նվագելու համար դաշնամուրս, այսինքն, պատմելու կարտոֆիլի անբերության մասին, որ պատահեց տարիներ առաջ մոտ երկու հարյուր մետր բարձրության բլրի վրա ընկած գյուղում: Դժվարությամբ ես ինձանից պոկում եմ մի պատմություն, որը պատմում է ոչ այլ բանի մասին, քան մի գեղջուկ աղջկա: Վերջինս, քանի գնում, այնքան ավելի չգիտեր, թե ինչով օգնի …

կարդալ ավելին

Էնրիկե Վիլա Մատաս. այստեղ լալիս է ինքն՝ արձակը

26.02.2008

Հովանոցով հենվելով ձյունածածկ հողին, Ռոբերտ Վալզերն ասում է իր միակ ընկեր Կարլ Զելիգին` «Մի՞թե հաջողակ գրողի մեջ չկա ինչ-որ բան մարդասպանից»: Տարիներ անց Էլիաս Կանետին, ով խորապես հիանում էր Վալզերի արձակով եւ հավանաբար չգիտեր հաջողության եւ սպանության մասին նրա խոսքերը, կարծես թե զարգացնում է Վալզերի հարցը Զելիգին այսպիսի խոսքերով` «Յուրաքանչյուր գրողի, ով անուն է վաստակել …

կարդալ ավելին

«Վեց փոքրիկ պատմություններ» շարքից

26.02.2008

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՍԻՆ Բանաստեղծը հակվում է սեփական բանաստեղծությունների վրա, որոնք քսանն են: Նա դարձնում է էջն էջի հետեւից ու հասկանում, որ յուրաքանչյուր բանաստեղծություն իր մեջ միանգամայն յուրահատուկ զգացում է ծնում: Աներեւակայելի ջանքեր գործադրելով, նա գլուխ է ջարդում Անիմանալի Գաղտնիքի վրա, որ ճախրում է իր եւ իր ստեղծագործությունների վրա: Նա սեղմում է, բայց բան դուրս չի գալիս, …

կարդալ ավելին

Շատ բաներ սովորել եմ Ալբերտ Յավուրյանից

25.02.2008

Բուհերի ուսանողության այն հատվածը, որը մասնագիտության բերումով տեխնիկայի կարիք ունի եւ խնդրի լուծում չի ստանում` կամ համակերպվում է տեխնիկայի բացակայության հետ, կամ էլ հետեւում է մեր այս հոդվածի հերոսի օրինակին: Դավիթը Երեւանի պետական մանկավարժական համալսարանի (ԵՊՄՀ) Մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնի չորրորդ կուրսի ուսանող է: Համալսարանը տեխնիկապես չի ապահովում ուսանողներին, իսկ եղած տեխնիկան էլ, ինչպես ասացին …

կարդալ ավելին

Անրի Միշո (1899-1984)

25.02.2008

«Անրի Միշոն իր բազմադիմի գրքերում շրջում է ոչ միայն երկրային թագավորություններում, այլ շատ ավելի անհասանելի երեւակայության անվիճարկելի ու արտասովոր արքայություններում»,- գրում էր Խորխե Լուիս Բորխեսը, ով Միշոյի լավագույն գրքերից մեկի` «Բարբարոսն Ասիայում» երկի թարգմանիչն էր այն օրերին, երբ Միշոյի մուտքն Արգենտինա արգելված էր` մի քանի կծու խոսք ասելու պատճառով: Նա հիանալիորեն գիտեր, որ ոչ մի …

կարդալ ավելին

«Երջանկություն է, երբ դու չես վախենում խաբեբայից»

18.02.2008

Գեղանկարիչ Բորիս Եղիազարյանը զարմանալի կարողությամբ է օժտված, նա կարողանում է սովորական թվացող դեպքերի ու դեմքերի մեջ տեսնել հավերժի եւ բացահայտ մաքուրի հետքերը։ Նրա ստեղծագործական կյանքը հարթ չի եղել, երկար տարիներ նա կարծես որոնել է ու վերջապես գտել է իր լուսավոր, գունեղ, անկեղծ ու միաժամանակ՝ թատերականացված ձեռագիրը։ Արցախյան ազատամարտի մասնակիցը լինելով, Բորիս Եղիազարյանը մասնակցել է ռազմական …

կարդալ ավելին

Յասունարի Կավաբատա

18.02.2008

Եղերերգ Գարնան կեսին ուսիս՝ աշնանային Մի ինքնասպան տերեւ հանգավ: Յասունարի Կավաբատա ընթերցելիս, ես մշտապես հիշում եմ հենց իր էսսեներից մեկում մեջբերած Ակուտագավայի մահառաջ գրած տողերը՝ «Ինչ հիասքանչ է բնությունը, երբ արտացոլվում է իմ վերջին հայացքում»: Ահա, այստեղ արտահայտված է ճապոնական արվեստի եւ գեղագիտության ամենաուշագրավ պահերից մեկը՝ իրերի տրտմաթաքուր հմայքը: Ճապոնական արվեստում, ինչպես եւ ավանդական այգում, …

կարդալ ավելին

Կթվայնացվեն հաջորդ տարվանից

15.02.2008

Հայաստանի ազգային գրապալատում պահվող մամուլի բոլոր հրապարակումների թվայնացման աշխատանքները կսկսվեն 2009-ին: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը, առաջին փուլում էլեկտրոնային տարբերակով կներկայացվեն հայագիտական հոդվածները: Աշխատանքներն ավարտվելուց հետո կստեղծվի համապատասխան ինտերնետային կայք, որտեղ էլ կտեղադրվեն մամուլի հրապարակումները: Ազգային գրապալատը դեռեւս 2003-ից իրականացնում է հայ գրքի մատենագիտության թվայնացման աշխատանքներ: Էլեկտրոնային շտեմարանի ստեղծման ծրագրով 2007-ին …

կարդալ ավելին

Հայկական երգի հմայքն ու ուժը

15.02.2008

Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը վերջին տարիներին իր գիտելիքներն ու ողջ ժամանակը տրամադրում է երեխաներին։ ԱՄՆ-ի հայաշատ Լոս Անջելեսում, ուր երգչուհին բնակվում է 2000 թվականից, արդեն գործում են երեք մանկական երաժշտական դպրոցներ, որոնք կրում են «Ֆլորա Մարտիրոսյանի դպրոց» անվանումը։ Սակայն երգչուհին ինքն արդեն որոշել է, որ հասունացել է հայրենիք վերադառնալու պահը, եւ այս տարվա ամռանն արդեն իր …

կարդալ ավելին

Բեմի տիրուհին, միեւնույն է, էստրադան էր

13.02.2008

2007թ. երաժշտական ստուգայցը՝ հնչեղ անվանում ունեցող զգային երաժշտական մրցանակաբաշխությունը, փետրվարի 10-ին պարգեւատրեց իր հաղթողներին։ Մրցանակաբաշխությունից մոտ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ էստրադան միակ ներկայացվող ժանրը չի լինելու, ինչը հաճելիորեն ուրախացրեց երաժշտական այլ ժանրերում աշխատող անհատներին ու խմբերին։ Հանրային հեռուստատեսության նախաձեռնությամբ իրականացվող մրցույթին այս տարի միացավ նաեւ ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը նոր անվանակարգեր սահմանեց ժողովրդական, …

կարդալ ավելին

Երգող աղբամանները, կեղծ ժպիտներն ու լավ երգերը

11.02.2008

«Մարդիկ լաց են լինում, իսկ ես ուրախանում եմ»,- ասում է Արթուր Իսպիրյանը։ Իհարկե, նա ոչ մոլագար է, ոչ էլ խենթ է։ Նա շատ նուրբ, կիրթ ու գեղեցիկ երաժշտական կատարումների հեղինակ է։ Արթուրը պարզապես սիրում է, երբ Կասկադի բացօթյա համերգների ժամանակ մարդկանց այտերին արցունքներ են երեւում։ Կազմակերպելով համերգները, նա փորձում է մարդկանց սրտերում արթնացնել լավ երաժշտության …

կարդալ ավելին

Հեքիաթ փուչ ընկույզնեռի մասին

11.02.2008

1992 թվականին «Նաիրի» հրատարակչությունը լույս ընծայեց Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը` վեպ, պատմվածքներ, մանրապատումներ` Արմեն Շեկոյանի առաջաբանով, որտեղ գրված էր. «Դժվար է գրել Ռուբեն Ֆիլյանի մասին, բայց անհրաժեշտ է, անհրաժեշտ է առաջին հերթին հենց մեզ: Համոզված եմ, որ իր մասին շատ-շատերն են գրելու, մանավանդ` սույն գիրքն ընթերցելուց հետո»: Կանխատեսումը, ցավոք սրտի, իրականություն չդարձավ, եւ …

կարդալ ավելին

Հափշտակել են Պիկասոյի 2 նկարներ

11.02.2008

Շվեյցարիայի Պֆեֆիկոն փոքր քաղաքում, որ գտնվում է Ցյուրիխի մերձակայքում, ցուցահանդեսից հափշտակել են իսպանացի մեծ գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի երկու նկար: Գողացվել են «Ձիու գլուխ» եւ «Բաժակ եւ սափոր» կտավները, որոնց արժեքը հաշվվում է միլիոնավոր դոլարներով: Հանցագործները թանգարանի փակվելուց առաջ կարողացել են անջատել ազդասարքերը, ինչից հետո մթության քողի ներքո շենքից դուրս են տարել կտավները: Երկու նկարներն էլ, …

կարդալ ավելին

«Անհետացած կայսրությունը»

08.02.2008

Այսպես է կոչվում կինոբեմադրիչ Կարեն Շահնազարովի նոր ֆիլմը: Գործողությունը ծավալվում է անցյալ դարի 70-ական թվականներին: «Ինձ չեն հետաքրքրել կառավարության հանդիպումները, ժողովներն ու նիստերը, ես ցանկացել եմ ցույց տալ, որ նոր ժամանակը սկսել է գալ, երբ երիտասարդները ստեղծում էին երաժշտական խմբեր, երբ նրանք փորձում էին գնել ջինսեր եւ «Բիթլըզ» խմբի ձայնապնակներ»,- լրագրողներին ասել է Շահնազարովը: Գլխավոր …

կարդալ ավելին

10.000 այցելու՝ մի քանի օրում

08.02.2008

«Ըստ էության, ես հիմա պետք է նախագահական ընտրություններից խոսեմ: Բայց Հայաստանում այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում, եւ մարդկանց զրկել ուրիշ լուրերից՝ ճիշտ չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Կիեւում՝ Ուկրաինայի Գեղարվեստի ազգային թանգարանում հունվարի 30-ին բացվել է Ս. Փարաջանովի աշխատանքների իր մեծությամբ թվով երկրորդ ցուցահանդեսը: Այս ցուցահանդեսը կարեւորվում է …

կարդալ ավելին

«Ուզբեկներն ավելի շատ են կարդում, քան հայաստանցիները»

08.02.2008

«Անտարես» հրատարակչական հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը` լինելով մասնագիտությամբ մաթեմատիկոս, գրքի շուկան դիտարկում է որպես կոնկրետ եւ համախմբված քայլեր պահանջող ոլորտ։ Եվ այդ քայլերից առաջնայինը համարում է գրքի պրոպագանդան։ Գրողները սովորաբար դժգոհ են ընթերցողներից, իսկ ընթերցողն էլ, որպես կանոն, չի գտնում իր գրողին։ Եվ հրատարակիչը կարող է դառնալ նրանց հանդիպման երաշխավորողը։ Սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ամեն …

կարդալ ավելին

Մերկ ցուցանմուշներ

08.02.2008

Իրանական երկսեռ, տարբեր ձայներ հանող թակիչները` նախատեսված կանանց ու տղամարդկանց համար, Րաֆֆի Դավթյանի ստեղծագործություններում այլ «դռների» վրա են հայտնվել. «Մարդկային դռներ» նախագծում, որ ներառում է 27 լուսանկարների գիրքը, լուսանկարային ֆիգուրներով ինստալացիաներն ու վիդեոն, մերկ կանայք ու տղամարդիկ իրենց սեռական անդամը ծածկել են իր սեռի համար նախատեսված թակիչով։ Նման երկսեռ թակիչներ միայն Իրանում են եղել, որոնք …

կարդալ ավելին