Մշակույթ

«Մեր մշակույթում այսօր շատ «աղբ» կա, որը փորձում են որպես արվեստ ներկայացնել»,- ասում է Արմեն Էլբակյանը

18.04.2008

Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց տալով լուծումներ, երբեմն էլ՝ հստակ լուծումների փոխարեն թողնում բազմակետեր, որոնք վերածվելով բազմաթիվ «ինչո՞ւ»-ների ու «ինչպե՞ս»-ների, ներկայացումից ժամեր, անգամ` օրեր անց դեռ հետապնդում են մեզ, երբեմն` պատասխան գտնում, …

կարդալ ավելին

Հարուստներին դիմելու համար պրոֆեսիոնալ մոտեցում է հարկավոր

17.04.2008

Մեր օրերում գրեթե բոլոր արվեստի գործիչները, որոնք տպագրվում, լսվում, լայնորեն ցուցադրվում կամ ներկայանում են, որպես կանոն՝ իշխանամետ են։ Շատերը շնորհակալ են, որ իրենց բեմեր ու հարթակներ են տրամադրվում, եւ այդ շնորհակալությունը չեն թաքցնում։ Ամենից շատ իրենց իշխանամետ կեցվածքի մասին խոսում են թատրոնի ու փոփ-երաժշտության ոլորտի մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր զանգվածային հանդիսատեսի համար են աշխատում եւ …

կարդալ ավելին

Դատապարտել են դերասանուհու սպանությունը

17.04.2008

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են Ստամբուլի մերձակայքում իտալացի դերասանուհի Ջոզեֆինա Պասկուալինո դի Մարինեոյի սպանությունը, ով հարսանեկան զգեստով «խաղաղության ուղեւորություն» էր կատարում Մերձավոր Արեւելքում: «Ես պարզապես բառեր չեմ գտնում այդ վայրագ հանցագործությունը բնութագրելու համար: Մեզ խորապես վշտացրել է խաղաղության պատվիրակի սպանությունը: Թուրք ժողովրդի անունից իմ խորը ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին եւ Իտալիայի ժողովրդին»,- երեկ ասել է …

կարդալ ավելին

«Դժվարությամբ քաղված պտուղը միշտ ավելի համեղ է թվում»,- ասում է Սոֆի Մխեյանը

17.04.2008

Սոֆի Մխեյանը մեր երգարվեստում իր հիմնական գործունեությունը սկսեց 2005թ. եւ շատ կարճ ժամանակահատվածում ստեղծեց իրեն հատուկ երաժշտական ոճ, որն էլ սիրվեց հանդիսատեսի կողմից ու դարձավ երգչուհու հաջողության հիմնական գրավականներից մեկը: Երգչուհու՝ միանգամից երգարվեստ մուտք գործելուց պետք չէ, սակայն, ենթադրել, որ մինչ այդ նա բոլորովին կապ չուներ երգարվեստի հետ: Սոֆին հաճախել է երաժշտական դպրոց՝ սովորելով դաշնամուրի …

կարդալ ավելին

Կոբո Աբե (1924-1993)

17.04.2008

Երբեւէ դուք կկարողանաք հասկանալ առողջության այլանդակությունը: Եթե կենդանիների պատմությունը` էվոլյուցիայի պատմությունն է, ապա մարդու պատմությունը` հետընթաց էվոլյուցիայի պատմությունն է: Կեցցե՛ հրեշը: Հրեշը թույլի մեծն մարմնավորումն է: Կոբո Աբե, «Գաղտնի տեսակցություն» Վատանաբեի հետ իր զրույցներից մեկում Կենձաբուրո Օէն ասում էր. «Այնպիսի զգացողություն է, թե ջրհեղեղը մերձենում է հենց կրծքիդ, հենց հոգուդ: Դա մեր ապրած հոգեւոր ճգնաժամի …

կարդալ ավելին

Մեկ ֆիլմի խնդիրները հայ կինոյի հայելին են

13.04.2008

Ռեժիսոր Արամ Շահբազյանն այն ռեժիսորների սերնդից է, որը մեծ սպասելիքներով ու գիտելիքներով, պատրաստակամությամբ կինո մտավ, սակայն կինոյի բյուրոկրատական մեքենան այնքան արգելքներ (հաճախ` անհեթեթ) առաջ քաշեց, որ ռեժիսորը ստիպված եղավ ոչ տրամաբանական դադար վերցնել: Կինոն, լինելով շատ թանկ արտադրություն, հաճախ դատապարտվում է երկարատեւ դադարի ու պարապուրդի, եթե ճիշտ ժամանակին չի կատարվում կինոստեղծողների սերնդափոխությունը, եւ եթե ֆիլմարտադրությունը …

կարդալ ավելին

Նորոգում են «Էրեբունին»

13.04.2008

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ընթանում են մասնակի վերանորոգման աշխատանքներ: ՀՀ պետբյուջեով հատկացված 7 մլն դրամով վերանորոգվում են ամրոցի միջանցքը, թանգարանի սանհանգույցները, էլեկտրական գծերը, ինչպես նաեւ նախատեսվում է կառուցել նոր ջրագիծ: Արգելոց-թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն «Արմենպրեսին» ասել է, որ կատարվում են նաեւ ամրոցի միջնաբերդի պարսպի վերանորոգման նախագծային աշխատանքներ: Այս ամսվա վերջին կսկսվեն ամրոցի քաղաքային թաղամասի էլեկտրամագնիսական հետազոտման …

կարդալ ավելին

Երվանդ Քոչար

13.04.2008

Մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ մեջբերել մի հատված Թոմաս Վուլֆի «Գուլիվերը» պատմվածքից, որն, ինքնակենսագրական լինելուց զատ, կարող է ընկալվել որպես Երվանդ Քոչարի ամենաճշգրիտ բնութագիրը. «Երբեւէ որեւէ մեկը գիրք կգրի այն մարդու մասին, ով չափազանց բարձր էր եւ ողջ կյանքում տառապում էր իրեն չհամապատասխանող մեծությունների մեջ, ում համար երկրի երեսին չափն ամեն ինչի` աթոռների, մահճակալների, …

կարդալ ավելին

Ուրիշ մշակույթ

11.04.2008

20-րդ դարը հայ ժողովրդի եւ Հայաստանի համար կոնտրաստների դար էր: Հայաստանն ու հայ ժողովուրդը համաշխարհային պատմության թատերաբեմ դուրս եկան հարյուրամյակների երկարատեւ մոռացությունից հետո: Մենք ողբերգական եւ միաժամանակ փայլուն ուղի ենք անցել ինչպես գիտության, տեխնիկայի եւ տեխնոլոգիաների, այնպես էլ մշակույթի ոլորտներում: Այդ ուղին դեռ պետք է հասկանանք ու գնահատենք մենք` հայերս: Այն դեռ գնահատելու է նաեւ …

կարդալ ավելին

«Ե՛վ գեներալ եմ, եւ՛ զինվոր»

11.04.2008

Երեք հազար տպաքանակ, քառասուն դոլար բաժանորդավճար, կամ ընդամենը չորս դոլար յուրաքանչյուրի համար, եւ կարող ես լիովին հագուրդ տալ հայ մշակութային գործիչների թողած ավանդի հանդեպ ունեցած կարոտին: Հենց այս նպատակին էլ արդեն գրեթե տասը տարի ծառայում է «Համայնապատկեր» գրական, մշակութային հանդեսը: Հայաստանի գրողների միության կողմից Միացյալ Նահանգներ գործուղված Սարո Գյոդակյանը, ծանոթանալով տեղի հայալեզու մամուլին, հասկացավ, որ …

կարդալ ավելին

«Երեւան-գունազարդ երկինք 2008»

11.04.2008

Երեկ մեկնարկեց «Երեւան-գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ ապրիլի 13-ը: Փառատոնը կազմակերպվում է «Բոտտլեր ԱԼԿՈ» ընկերության կողմից, որը համագործակցում է Ռուսաստանի օդագնացության միության եւ օդապարիկների գիտատեխնիկական կենտրոնի հետ: Փառատոնի տնօրեն, Ռուսաստանի օդագնացների միության ղեկավար, Ռուսաստանի աերոստատային գիտատեխնիկական կենտրոնի սերտիֆիկացման ղեկավար Վալերի Լատիպովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասել է, որ յուրաքանչյուր տարի աշխարհի …

կարդալ ավելին

Քշիշտոֆ Պենդերեցկու լաբիրինթոսը

11.04.2008

Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր ու դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնի եւ Մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել։ Ապրիլի 7-12-ը հինգ համերգներով ելույթ կունենան տարբեր երկրներից ժամանած կատարողները, որոնք հայ երաժիշտների ու երգչախմբերի հետ կկատարեն Պենդերեցկու ստեղծագործությունները։ Իսկ ապրիլի 12-ի համերգի դիրիժորը կլինի հենց Ք.Պենդերեցկին, ով նկատեց, որ իր գրած երաժշտությունը առաջին անգամ է այսպիսի …

կարդալ ավելին

«Ես եւ իմ ընտանիքը»

11.04.2008

Ռուսաստանում 2008 թվականին հայտարարված Ընտանիքի տարվա միջոցառումների շրջանակներում երեկ Երեւանում Մոսկվայի տանը բացվեց «Ես եւ իմ ընտանիքը. միասին դեպի ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Ռուսաստանի առաջին տիկնայք Բելլա Քոչարյանը եւ Լյուդմիլա Պուտինան, նաեւ ՀՀ նորընտիր նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Անատոլի Նիկոլաեւի խոսքերով` Ռուսաստանում հայտարարված Ընտանիքի …

կարդալ ավելին

Երվանդ Քոչար կամ «հասարակության ինքնասպանը»

11.04.2008

Աննըմանին ով նման. Աննըման: Գ. Նարեկացի Անտոնեն Արտոյի 1947 թվականին լույս աշխարհ եկած «Վան Գոգ` հասարակության ինքնասպանը» գրության վերնագիրը, թե որպես վիճակ, եւ թե որպես իրողություն անվերջորեն կրկնվում է շատ ու շատ հանճարավոր մարդկանց կյանքում, որոնցից ամենափառահեղներից ու ամենաողբերգականներից մեկն էլ Երվանդ Քոչարի «վարքն» էր, ով նույն Անտոնեն Արտոյի խոսքերով ասած՝ կողը խրված վերքի պես` …

կարդալ ավելին

Խմբով երգելու ֆենոմենը

11.04.2008

Երգչախմբային արվեստը, որը ծաղկում էր ապրում խորհրդային տարիներին, անկախ Հայաստանի դպրոցական հաստատություններից իսպառ վերանում է։ Հիմա շատ քիչ դպրոցներ ունեն երգող պատանիների խմբակներ։ Մինչդեռ ինչպես նկատեց Երգչախմբային արվեստի միջազգային ֆեդերացիայի քարտուղար Ժան Կլոդ Ուիլքենսը՝ երգչախումբը ամենամասսայական ու մատչելի արվեստի ճյուղերից է, որը մեծ ֆինանսական ներդրումներ չի պահանջում, փոխարենը սովորեցնում է երեխաներին երգել ու շփվել կոլեկտիվի …

կարդալ ավելին

Բիլանն առաջինն է

11.04.2008

Եվրոպական հայտնի բուքմեյքերական գրասենյակների տվյալներով, «Եվրատեսիլ-2008» երաժշտական մրցույթում հաղթանակի հասնելու ամենամեծ շանսերն ունի Ռուսաստանի ներկայացուցիչ Դիմա Բիլանը, ով արդեն երրորդ շաբաթն անընդմեջ առաջինն է: Առաջին հնգյակում ընդգրկված են նաեւ Սերբիան, Հայաստանը, Իռլանդիան եւ Ուկրաինան: «Eurovision Nation» կայքէջի վարկածով, սակայն, լավագույն հնգյակում ընդգրկված են Շվեդիան, Թուրքիան, Հունաստանը, Ռուսաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան: «Eurovision Statistics» կայքի վարկածով Թուրքիան 15-րդ …

կարդալ ավելին

Ֆերնանդո Պեսոա «Ցաքուցրիվ էջեր»

11.04.2008

Ես այստեղ եմ, բայց որտեղ` ես չգիտեմ: Ես ողջ եմ, բայց այդ ես չեմ: Ֆ. Պեսոա Ես հորինվածք եմ` ցավի չափ ողջ… Ֆ. Պեսոա 1984թ. լույս տեսավ պորտուգալացի արձակագիր, նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագոյի «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» վեպը, որը 2003թ. լույս ընծայեց Մոսկվայի «Մախաոն» հրատարակչությունը: Ռիկարդո Ռեյսը (պորտուգալացի պոետ, ում բանաստեղծությունները տպագրվեցին հետմահու 1942թ.) …

կարդալ ավելին

«Չկայացածի համար կոմպլիմենտներ ստանալը դժբախտություն է»

04.04.2008

«Հետահայաց պեղումներ» ցուցահանդեսը, որը ապրիլի 4-ին կբացվի Ժամանակակից արվեստի թանգարանում, շատ հետաքրքիր ուղերձ ունի մեր համաքաղաքացիներին։ Հինգ հայ նկարիչների՝ Արա Հովհաննիսյանի, Տիգրան Սահակյանի, Րաֆֆի Ադալյանի, Միքայել Հովհաննիսյանի եւ Արա Հայթայանի խիստ տարբեր մոտեցումներն ու ոճերը կներկայանան կողք կողքի՝ որպես 1970-2007 թվականներին ստեղծված գեղարվեստական մի շղթա։ Տարբեր է նկարիչների տարիքն ու տարբեր են նրանց ուղիները, սակայն …

կարդալ ավելին

Պետք չէ օգտագործել ինտելիգենցիային

02.04.2008

Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի դուստրը, մեր թղթակցի հարցին, թե «Լինո՞ւմ են պահեր, երբ արտիստի ճակատագրի մեջ է ներխուժում երկրի ճակատագիրն ու փոխում նրան», պատասխանել է. «Բարեբախտաբար, ստեղծագործողի ճակատագիրը միշտ դուրս է կոնկրետ իրադարձություններից։ Հիշենք ֆրանսիացի հայտնի նկարիչ Սեզանին։ Երբ Ֆրանսիան պատերազմում էր, նա ոչ թե պատերազմ ու հերոսներ էր նկարում, այլ՝ …խնձորներ։ Եվ այսօրվա …

կարդալ ավելին

Աշխարհում միլիոնավոր բազկաթոռներ կան եւ նույնքան էլ՝ ուղիներ

02.04.2008

Նկարչուհի Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանի նկարչական ոճը շատ ինքնատիպ է։ Այն բնավ նման չէ իր հայտնի հոր՝ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի վառ հեքիաթային գույներին, ոչ էլ իր քրոջ՝ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի պարզ ուրվագծված ու էներգիայով լեցուն մոտեցմանը։ Նա թիֆլիսյան նկարչության դպրոցի ներկայացուցիչ է, որին հատուկ է նույնացնել երազն ու իրականությունը, տոն դարձնել վայրկյանը։ Զուլեյկան ստեղծում է բազմաշերտ կտավ-մտորումներ, որոնց մեջ …

կարդալ ավելին