Մշակույթ

Տեղ չգտած հերոսները

06.02.2008

Շուտով էկրաններին կբարձրանա Քոեն եղբայրների նոր՝ «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» մռայլ, ծանրակշիռ ու չափազանց գեղեցիկ ֆիլմը: Ամերիկացի կինոբեմադրիչները, որոնք հայտնի են իրենց արյունալի ու միստիկ ֆիլմերով, այս անգամ անդրադարձել են «նախկինում ավելի լավ էր» ընդունված դժգոհությանը, որը կայանում է նրանում, որ բոլորը փնովում են մեծահարուստներին, կշտամբում են ամոթի զգացում չունեցող երիտասարդներին ու համարում են, որ …

կարդալ ավելին

Հայկական երգեր` ֆրանսիական շնչով

06.02.2008

Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա կատարել է հայկական երգեր: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը` իտալացի: Էլեն Սեգարան միջազգային բեմեր է նվաճում եւ իր բոլոր համերգների ընթացքում պատմում է Հայաստան կատարած իր այցի մասին: «Անցյալ տարի Շառլ …

կարդալ ավելին

Տիեզերքը «Բիթըլզ» կլսի

06.02.2008

Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման նախաձեռնությունը պատկանում է ամերիկյան NASA կազմակերպությանը, որը երգը գերժամանակակից հաղորդակներով ուղղելու է դեպի Հյուսիսային աստղ: Երգի հեղինակ Փոլ Մաքքարտնին այդ գաղափարը «շշմեցուցիչ» է անվանել: «Բիթըլզի» այդ երգը կդառնա առաջինը, որը նման հսկայական …

կարդալ ավելին

Դեգրադացված հերոսուհին

06.02.2008

Լոնդոնում նոր բալետ են բեմադրում, որի հերոսուհին է լինելու ամերիկյան փոփ-կուռք Բրիթնի Սփիրսը: Բալետը «ժամանակակից ողբերգություն» է, որը կներկայացնի երգչուհու հոգեբանական դեգրադացիան: Բեմում Բրիթնին հարձակվելու է լրագրողների վրա, սափրելու է գլուխը, իսկ վերջում բժիշկների ուղեկցությամբ հոգեբուժարան է տեղափոխվելու: Ներկայացման հեղինակներն ասել են, որ իրենք ցնցված են երգչուհու ճակատագրով: Այսօր դժվար է գտնել որեւէ մի թերթ …

կարդալ ավելին

Ռոբերտ Վալզեր

06.02.2008

Վերջերս, այսինքն, մեզ համար բոլորովին վերջերս` 2004-2005 թթ. ռուսերեն Ռոբերտ Վալզերից երկու գիրք հրատարակվեց: Առաջին եւ միակ գիրքը լույս էր տեսել 1987թ., իսկ առաջին եւ միակ պատմվածքը հայերեն՝ 60-ականներին` Ռ.Բենի թարգմանությամբ, «Նոր էջ» իրանահայ հանդեսում: Դա «Գյուղական պատմություն» հիասքանչ ու թափանցիկ պատկերն էր, որից հետո ստիպված եղանք սպասելու 1987թ. ռուսերեն հրատարակությանը, իսկ հիմա` 2004 եւ …

կարդալ ավելին

Ոչ թե ազգի կոմպոզիտոր կամ երգիչ դառնալու համար

04.02.2008

Հինգերորդ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում էր փոփ-երաժշտության ժանրում աշխատող երաժիշտների ու կատարողների համար, այս տարի դարձել է պետական մրցույթ եւ, բացի «Հ1» հեռուստաալիքի որոշումներից, հաշվի կառնվի նաեւ ՀՀ Մշակույթի նախարարության կարծիքը։ Լավագույն երգերն ու երգիչներին ընտրելու է 35 մասնագետներից բաղկացած ժյուրին, որոնց թվում կլինեն նաեւ նախարարության ներկայացուցիչները։ Մրցանակաբաշխության հիմնադիր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը պատմեց, …

կարդալ ավելին

Թող չօգտագործվեն

04.02.2008

Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների քարոզարշավներին: «Ի՞նչ ենք մենք հասկանում՝ «քաղաքականացվածություն» ասելով: Եթե մարդը հստակ իր դիրքորոշումը ցուցաբերում է, այսինքն՝ ասում է, թե՝ քարոզում եմ այս անհատի օգտին, ես դրա մեջ վատ բան չեմ …

կարդալ ավելին

Կախարդական սրինգը

04.02.2008

Խորագիրը, որ այսուհետ լույս կտեսնի «168 Ժամի» շաբաթ օրվա համարում, վարում է Վարդան Ֆերեշեթյանը։ Նա կներկայացնի արտասահմանյան եւ հայ գրողների հետաքրքիր գործերը, որոնք անծանոթ են հայ ընթերցողին։ Ի դեպ, երեքշաբթի օրերին Վ. Ֆերեշեթյանը իր երկրորդ խորագրում «168 Ժամի» ընթերցողին կներկայացնի հայ եւ արտասահմանյան հեղինակների լավագույն գործերը։ «Ես միշտ շատ սիրել ու մինչեւ այժմ էլ շատ …

կարդալ ավելին

100 հատորանոց հանրագիտարան

04.02.2008

Պեկինում լույս է տեսել 100 հատորանոց «Չինաստանի մեծ հանրագիտարանի» առաջին մասը: Հանրագիտարանի վրա աշխատանքը սկսվել է 1992 թվականին, եւ այժմ Պեկինում հրատարակվել են առաջին 49 հատորները, հաղորդել է Սինհուա գործակալությունը: Առաջին հատորներն ավելի քան 20 հազար հնագույն գրքերի եւ հնադարյան ստեղծագործությունների հիման վրա պատմում են չինական քաղաքակրթության բոլոր ասպեկտների մասին՝ խորը հնադարից մինչեւ 20-րդ դարի …

կարդալ ավելին

Հրաժարական է տալու

04.02.2008

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ, հրաժարականի պատճառը դեռեւս պարզ չէ:

կարդալ ավելին

«Վախենում ենք ծիծաղելի թվալ…»

04.02.2008

Դաշնակահար Վահագն Հայրապետյանի համար ջազը եւ՛ մասնագիտություն է, եւ՛ ապրելաձեւ: Նա ամենահայտնի ու պոպուլյար ջազային երաժիշտներից է, ով կարծես մեր քաղաքի շարժիչ ուժը լինի, քանի որ ոչ մի վայրկյան կանգ չի առնում, նվագում է տարբեր երաժշտական խմբերում, ակտիվորեն շրջագայում է, խթանում է նոր խմբերի ստեղծումը… պարզապես ապրում է երաժշտությամբ: «Ջազն իր էներգետիկայով շատ մոտ է …

կարդալ ավելին

Ֆրանսիական մաքիաժի հայազգի թագավորը

30.01.2008

Շարլի (Կարպիս) Կուբեսերյանը շատ հայտնի դիմահարդար է Ֆրանսիայում, կինոմաքիաժի խոշորագույն վարպետ է, ում անունը ֆրանսիական կինոյի լավագույն տարիների խորհրդանիշն է դարձել։ 1970-80-ական թվականներին նկարահանած ֆրանսիական ֆիլմերի տիտրերում հաճախ կարելի է հանդիպել նրա անվանը։ Վիզուալ կերպար ստեղծելու արվեստը Շարլի Կուբեսերյանը սկսել է մոդայի ցուցադրումներից, հետագայում աշխատել է ֆրանսիական հեռուստաընկերություններում։ Փարիզում ծնված Կարպիսի ծնողները Արեւմտյան Հայաստանից գաղթել …

կարդալ ավելին

Աննա Մելիքյանը` «Սանդենսի» մրցանակակիր

30.01.2008

Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Ֆիլմը պատմում է Ալիսա աղջկա մասին, որը կարծում է, թե օժտված է ցանկությունների կատարման շնորհով: «Սանդենսը»՝ անկախ կինոյի աշխարհում խոշորագույն համաժողովներից մեկն, ավարտում է աշխատանքը Փարկ Սիթի քաղաքում (Յուտայի նահանգ): «Գեղարվեստական կինո» կատեգորիայում ժյուրիի բարձրագույն պարգեւին արդեն …

կարդալ ավելին

Վլադիմիր Վիսոցկի. լեգենդ եւ մարդ

27.01.2008

«Բարին ձեզ. Վիսոցկի». այսպես էր ստորագրում իր ձայնասկավառակների ու գրքերի վրա պոետ, երաժիշտ, երգիչ, դերասան Վլադիմիր Վիսոցկին։ Նրա անունը լսելով, մենք միանգամից պատկերացնում ենք Վիսոցկու խռպոտ ձայնային տեմբրը (որն, ի դեպ, նա մանկուց ուներ եւ պատմում էր, որ նույնիսկ հինգ տարեկանում, երբ երգում էր, մարդիկ ասում էին՝ տես, երեխա է, բայց արդեն հարբեցող է), նրա …

կարդալ ավելին

Ավելի խելոք էին

27.01.2008

ՌԴ կառավարությունը օրեր առաջ որոշում էր կայացրել «Լենֆիլմ» կինոստուդիան սեփականաշնորհելու մասին։ Սակայն երեկ հայտնի դարձավ, որ այդ որոշումը այլեւս իրականություն չի դառնա, եւ այն կմնա պետության հսկողության տակ, քանի որ ռուս չինովնիկները պարզել են, որ կինոստուդիայի վերապրոֆիլավորման վտանգ գոյություն ունի, իսկ պետությունը շահագրգռված չէ կորցնել իր կինոստուդիան։ Մինչ այդ Սանկտ Պետրբուրգի բնակչությունը նամակով դիմել էր …

կարդալ ավելին

Գառնիի «Քարե սիմֆոնիայի» քարերով տուն կառուցելու եւ հայհոյելու համար

27.01.2008

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2007թ. դեկտեմբերի 26-ի հրամանագրով արվեստի եւ մշակույթի որոշ գործիչներ արժանացել են պետական մրցանակների, որոնք երեկ նրանց հանձնվեցին. գրողներից՝ Դավիթ Հովհաննեսին` «Նոր քրոնիկոն» գրքի համար, երաժշտության ոլորտում պարգեւատրվել է Ռուբեն Սարգսյանը` նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար, Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը` Հայաստանին նվիրված բնանկարների, դիմանկարների, նատյուրմորտների, ֆիգուրատիվ ազատ հորինվածքների համար, ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը …

կարդալ ավելին

Ճապոնիան կհատկացնի 23.000 ԱՄՆ դոլար

27.01.2008

Ճապոնիայի կառավարության եւ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-մատենադարանի միջեւ ստորագրվել է հուշագիր, ըստ որի` Ճապոնիայի կառավարության կողմից այս տարի Մատենադարանին կհատկացվի 23 հազար ԱՄՆ դոլար, որով Մատենադարանի ձեռագրերի վերականգնողական աշխատանքների համար ձեռք կբերվեն սարքավորումներ:

կարդալ ավելին

«Շառլ Ազնավուրը միայն երգիչ չէ, նա նաեւ բանաստեղծ է»

27.01.2008

Ալեքս Երամյանն ապրում եւ աշխատում է Փարիզում։ Տասնյակ հազարավոր հայերի նման նրա ծնողները 20-րդ դարի սկզբին գաղթել են հայրենիքից ու հաստատվել Եվրոպայում։ Ալեքս Երամյանը փայլուն կրթություն է ստացել, հիանալի տիրապետում է հայերենին ու անուղղելի լավատես է։ Նա իր տիկնոջ հետ Փարիզի սրտում՝ Շանզ Էլիզե փողոցում գեղեցկության սրահ է բացել, որը պոետիկ անվանում ունի՝ «Սքանչելի»։ Սակայն …

կարդալ ավելին

9 մլրդ 758,4 մլն դրամ` մշակույթի ոլորտին

27.01.2008

ՀՀ կառավարության 2008-2010թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով մշակույթի ոլորտին (ներառյալ կառավարման ապարատի եւ կապիտալ շինարարության ծախսերը) նախատեսվում է 2008 թվին ուղղել 9 մլրդ 758,4 մլն, 2009-ին` 10 մլրդ 453,9 մլն եւ 2010-ին` 10 մլրդ 038,2 մլն դրամ: Ծախսերի նվազումը 2008-ին 2007-ի նկատմամբ կկազմի 7,4 տոկոս, իսկ 2009-ին 2008-ի նկատմամբ ծախսերը կաճեն 7,1 տոկոսով: 2008-2010թթ. մշակույթի ոլորտին …

կարդալ ավելին

Խաչվանքյանը չէր ընդունում միջակությունը

27.01.2008

Երեկ լրացավ Կարպ Խաչվանքյանի 85-ամյակը: Մեծանուն դերասանի մասին իր հիշողություններն է պատմել Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը: «Պարոնյանի անվան թատրոնին հաճախ ասում են՝ Խաչվանքյանի թատրոն, ուրեմն ինչքան հարգանք ու սեր է վայելում»,- ասաց նա: Բ. Պեպանյանը պատմել է, որ Խաչվանքյանը չէր ընդունում միջակությունը, չէր էլ բարեւում այդ մարդկանց. …

կարդալ ավելին