Ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այն հանգամանքին, որ նախընտրական շրջանում մշակույթի գործիչներից շատերը քաղաքականացվել են եւ ինչ-որ կերպ մասնակցում են թեկնածուների կամ կուսակցությունների քարոզարշավներին: «Ի՞նչ ենք մենք հասկանում՝ «քաղաքականացվածություն» ասելով: Եթե մարդը հստակ իր դիրքորոշումը ցուցաբերում է, այսինքն՝ ասում է, թե՝ քարոզում եմ այս անհատի օգտին, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Բայց տեսնում եմ, երբ որ քաղաքական մոտեցումները մտնում են համակարգի մեջ: Եթե մշակույթի ոլորտը կառավարվում է այդ սկզբունքով, այդտեղ ես, իսկապես, խնդիր եմ տեսնում»,- ասում է տիկին Պողոսյանը: Իսկ չի՞ կարծում արդյոք Հ. Պողոսյանը, որ այդպիսով ժողովրդի մեջ արդեն նսեմանում է մշակույթի գործչի կերպարը: Որ երգիչ-երգչուհիները քարոզարշավների ժամանակ երգելով՝ պարզապես օգտագործվում են թեկնածուների եւ կուսակցությունների կողմից: «Է, թող չօգտագործվեն, թող դա ամեն մեկի ներքին, այդպես ասած, բարոյական սկզբունքը լինի»,- պատասխանեց նախարարը: