Էմիլ Միշել Սիորանին (ռումիներեն` Չորան), ով ծնվել է կարպատյան Ռաշինարի գյուղում, Կաշիլոր գետի մերձակայքում, ուղղափառ քահանայի ընտանիքում, ճակատագիրը նետում է Սիբու, Գերմանատադտ եւ Նադաեբեն: Որոշ ժամանակ նա հայտնվում է Բուխարեստի համալսարանի քնատ լսարաններում եւ Թագավորական գրադարանում: Այնուհետեւ՝ ընկերությունը Էժեն Իոնեսկոյի եւ Միրչա Էլիադեի հետ, համեմված «կյանքի փիլիսոփայությամբ», բերգսոնականությամբ, մշակույթի քննադատությամբ եւ ազգային զարթոնքով: Բեռլինում եւ …
կարդալ ավելինՀայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի ավարտից մի քանի օր հետո թատերական մի քանի գործիչների կոչումներ շնորհվեցին եւ փորձ արվեց հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը։ Թատերական «Արտավազդ» ամենամյա մրցանակը, որը պետք է ուշադրության արժանացնի ու նկատելի դարձնի թատերական լավագույն ներկայացումներն ու թատրոնում տարվա ընթացքում ծնված վառ ստեղծագործությունների հեղինակներին, այս տարի անցավ բավականին հանդիսավոր միջոցառման տեսքով։ «Մոսկվա» կինոթատրոնում, …
կարդալ ավելին«Բալետը` մշակույթի դասական մոդելներից մեկը, Հայաստանում այսօր ծանր պայմաններում է եւ բավականին լուրջ խնդիրներ ունի»,- երեկ հրավիրված ասուլիսում ասաց «Արքա» բալետի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Մարտի 27-28-ին տեղի են ունեցել «Վարդանանք» եւ «Տանգո» մեկական գործողությամբ բալետների պրեմիերաները, որոնք բեմադրվել են նաեւ ԱՄՆ-ում, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ռ. Խառատյանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի առաջարկով, …
կարդալ ավելինՋեյմս Ջոյս Օ. Ֆերարի. Բորխես, կան գրքեր եւ կա հեղինակը, որոնք ընթերցողների մեծամասնության համար մնում են հանելուկային, թեեւ դուք մեկ անգամ չէ, որ նրանց մասին խոսել եք եւ մանրամասնորեն: Ես նկատի ունեմ Ջեյմս Ջոյսին եւ նրա «Ուլիսը»: Խ.Լ. Բորխես. Հավանաբար, գիրքը հենց այնպես էր գրվել, որ մնա հանելուկային: Այնպես, որ այն մեկնաբանեն ու բացատրեն: Կարծում …
կարդալ ավելինՀայաստանի սիրված երգչուհիներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը՝ մասնակցելով նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին ու ունենալով ոստիկան ամուսին, ակամայից հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Այդ ուշադրությունը հաճելի ուշադրություն չէ, այն վիրավորական ու նվաստացուցիչ է երգչուհու համար։ Իմանալով Շուշան Պետրոսյանի պրոֆեսիոնալիզմն ու մարդկային կեցվածքը, կարելի էր ենթադրել, որ նա կհակադարձի իրեն «դավաճան» ասողներին, սակայն նա գերադասում է …
կարդալ ավելինՀայաստանի պատմության թանգարանում բացված «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ չինական բրոնզաձույլ 46 ցուցանմուշներ են ներկայացված, այցելուներին առաջարկում է խորասույզ հայացք նետել բազմադարյա ու խիստ ազդեցիկ մի մշակույթի ու մտածելակերպի վրա, որը մեզ գրեթե անծանոթ է։ Չինաստանը անվանում են Երկնատակ, եւ ըստ չինական փիլիսոփայության՝ հենց Երկնատակում (եւ ոչ թե Երկնքում) պետք է բնակվեն անկատար մահկանացուները, որոնք կատարելության …
կարդալ ավելին«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։ Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ գործ է: Թեեւ Սարոյանի գրված յուրաքանչյուր նախադասությունն իր մեջ իմաստուն ու դիպուկ միտք է պարունակում, բեմից այդ խոսքերը պարզապես ասելը դեռ քիչ է, քանի որ խոսքերի շուրջ դատարկություն է գոյանում: Այդ դիտարկումը …
կարդալ ավելինՌուշդիի դեպքը բոլոր հարթությունների վրա եւ ամենատարաբնույթ փոխակերպություններն ապրելուց հետո, մնում է միաժամանակ ամենազավեշտականն ու ողբերգականը: Ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը, թերեւս, ամենաշահարկված ու ամենաքիչ ընթերցված գրքերից մեկն է: Լինելով արեւելյան անորսալի ծալքերով հարուստ ավանդույթի եւ միաժամանակ Ռաբլեի, Լորենս Սթերնի եւ Ջոնաթան Սվիֆթի ժառանգորդը, նա արժանացավ Արեւելքի կույր ատելությանն ու Արեւմուտքի ներողամիտ …
կարդալ ավելինԱպրիլ ամսից հայ ընթերցողին կներկայացվի եւս մեկ ամսագիր, սակայն այն մինչեւ հիմա եղածներից տարբերվում է իր բնույթով եւ նպատակներով: «National Geographic Traveler» ճանապարհորդական ամսագիրը Հայաստան բերելու առաջարկը եղել է հենց ամսագրի հիմնադիրների կողմից, իսկ ամսագիրը դեռեւս 1984 թվականին ստեղծվել է ԱՄՆ-ում եւ հիմա ավելի քան 4.5 մլն ընթերցող ունի: Հայկական «Traveler» ամսագրի գլխավոր խմբագիր, «Պատկեր» …
կարդալ ավելին2004 թվականի օգոստոսի 14-ին 93 տարեկան հասակում Կրակովում մահացավ մեծ լեհ բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Չեսլավ Միլոշը: Նա մահացավ իր տանը` մտերիմների ու բարեկամների շրջապատում: Բանաստեղծը համարյա երեսուն տարի անցկացրեց աստանդականության մեջ, ու հայրենիք վերադարձավ միայն 80-ականների վերջերին, եւ հենց 1980 թվականին նրան Նոբելյան մրցանակ շնորհվեց: Չեսլավ Միլոշը ծնվել է 1911 թվականին Լիտվայի …
կարդալ ավելինXIX դարի դանիացի փիլիսոփա, աստվածաբան եւ գրող Սյորեն Կիերկեգորը մեծ ազդեցություն է գործել XX դարի փիլիսոփայության եւ գրականության վրա: Ռայներ Մարիա Ռիլկեն, Միգել դը Ունամունոն եւ Ջեյմս Ջոյսը դանիերեն են սովորել Սյորեն Կիերկեգորի երկերը բնագրով կարդալու հատուկ նպատակով: Նա մեծ ազդեցություն է գործել նաեւ էքզիստենցիալիզմի ներկայացուցիչների վրա: ԱՌԱԿՆԵՐ ԶԲԱՂՎԱԾ ՓԻԼԻՍՈՓԱՆ Ի՞նչ է մնում անելու փիլիսոփային, …
կարդալ ավելինԳարնանային օրերի ընթացքում Երեւանում անցկացվեց «2007 X» թատերական փառատոնը, որի ընթացքում ցուցադրվեցին վերջին ժամանակներում բեմադրված 8 ներկայացումներ։ Այդ փառատոնը, որը սոսկ հայկական հնչերանգ ուներ, նպատակ էր դրել իր առջեւ՝ յուրահատուկ թատերական ստուգատես իրականացնել, ինչպես ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ «ցանկություն կար շոշափել թատերական դաշտը ներքեւից՝ դրամատուրգիայից սկսած, վերեւով՝ ռեժիսորներով ու դերասաններով վերջացրած»։ Ցուցադրվեցին Վահան …
կարդալ ավելինՄոնրեալի արձանագրության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացրած «Պահպանենք օզոնային շերտը» պաստառն արժանացել է առաջին կարգի մրցանակի: Այդ առթիվ նախարարության համակարգում գործող Օզոնի ազգային կենտրոնին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով շնորհվել է 500 դոլար եւ պատվոգիր: Նախարարության հողերի եւ մթնոլորտի պահպանության պետ, «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում» ծրագրի համակարգող Ասյա Մուրադյանն «Արմենպրեսին» ասել է, որ …
կարդալ ավելինԳրականագետ Դավիթ Գասպարյանի հավաստմամբ` Եղիշե Չարենցի ստեղծագործությունների համապարփակ 10-հատորյակը հրատարակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի մեծանուն գրողի ինչպես՝ հայտնի, այնպես էլ՝ դեռեւս անհայտ ստեղծագործությունները: Խմբում ընդգրկված կլինեն Անահիտ Չարենցը, գրողի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ երկու գրականագետներ: «Արխիվում բազմաթիվ նյութեր կան, որոնք անտիպ են եւ բավականաչափ ուսումնասիրված չեն: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կազմել …
կարդալ ավելին«Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթի` մայիսի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն հանդես կգա 14-րդ համարի ներքո: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի հավաստմամբ` կիսաեզրափակիչում ելույթ կունենան 19 երկրների ներկայացուցիչներ: Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Հունաստանին հնարավորություն է տրվել ընտրելու, թե որ համարի ներքո են ցանկանում հանդես գալ: Հաջորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին, եւ …
կարդալ ավելինԱյս խոսքերի հեղինակն Արմեն Չակմաքյանն է, ով բավական հայտնի մարդ է ԱՄՆ-ում։ Ունի իր ձայնագրման ստուդիան, նվագում է ստեղնաշարային գործիքների վրա, համագործակցել է «Գրեմի»-ակիր «Shadowax» խմբի հետ: Նա նաեւ երաժշտություն է գրում ֆիլմերի (որոնցից մեկն էլ՝ «Tumbleweeds»-ը, ներկայացված է եղել «Օսկար» մրցանակաբաշխությանը) եւ ամերիկյան հայտնի հեռուստահաղորդումների համար: Չակնկալելով արժանանալ նրա ուշադրությանը, բայցեւայնպես, մենք նամակ գրեցինք …
կարդալ ավելինԻսպանիայում մահացել է շվեդական հայտնի ABBA խմբի նախկին թմբկահար Օլա Բրունկերտը: 62-ամյա երաժշտի մարմինը հայտնաբերել են նախօրեի երեկոյան Մայորկա կղզու Բետլեմ գյուղի իր տանը: Ըստ տեղեկությունների, Բրունկերտը մահացել է ընկնելուց ստացած վնասվածքից: Ոստիկանություն եւ շտապ օգնություն է կանչել նրա հարեւանը, ով նկատել է արյունով ծածկված Բրունկերտին պառկած տան առջեւ, սակայն մինչեւ բժիշկների գալը, նա արդեն …
կարդալ ավելինՎերջերս Կանն քաղաքի հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացավ, այսպես կոչված, «նոր վեպի» հիմնադիրներից մեկը` Ալեն Ռոբ Գրիեն: Վլադիմիր Նաբոկովն իր «Սուր կարծիքներ» գրքում ասում էր, որ ոչ մի «նոր վեպ» էլ գոյություն չունի, այլ կա մի մեծ ֆրանսիացի գրող` Ալեն Ռոբ Գրիեն (իհարկե, դժվար է դրան համաձայնելը, քանի որ «նոր վեպի» ներկայացուցիչներից են նաեւ, …
կարդալ ավելինԵս կուզենայի ընթերցողից ներողություն խնդրել այն բանի համար, որ, լինելով հոգեբույժ, խառնվում եմ Պիկասոյի մասին վիճաբանությանը: Եթե հեղինակավոր մարդկանց առաջարկը չլիներ, ես գրիչը ձեռքս չէի վերցնի: Եվ ոչ այն պատճառով, որ այդ նկարիչն իր բացառիկ արվեստով ինձ լուրջ խոսակցության անարժան է թվում, չէ՞ որ գրականության մեջ նրա ընկերակցին` Ջեյմս Ջոյսին, ես անդրադարձել եմ ուշադրությամբ եւ …
կարդալ ավելինԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն մեկ շաբաթից ավելի է, ոչ մի մշակութային միջոցառում չի անցկացվում: «Այսօր այնտեղ պետք է տեղի ունենար ջազմեն Դավիթ Ազարյանի համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել է»,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարի մամլո քարտուղարը: Նրա խոսքով, փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի էր …
կարդալ ավելին