Իսպանիայում մահացել է շվեդական հայտնի ABBA խմբի նախկին թմբկահար Օլա Բրունկերտը: 62-ամյա երաժշտի մարմինը հայտնաբերել են նախօրեի երեկոյան Մայորկա կղզու Բետլեմ գյուղի իր տանը: Ըստ տեղեկությունների, Բրունկերտը մահացել է ընկնելուց ստացած վնասվածքից: Ոստիկանություն եւ շտապ օգնություն է կանչել նրա հարեւանը, ով նկատել է արյունով ծածկված Բրունկերտին պառկած տան առջեւ, սակայն մինչեւ բժիշկների գալը, նա արդեն մահացած է եղել: Ոստիկանությունը նաեւ չի բացառում երաժշտի մահվան այլ վարկածներ եւ սկսել է հետաքննությունը: Օլա Բրունկերտը ABBA խմբի հետ համագործակցել է 1977-80թթ. ընթացքում: