Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում արդեն մեկ շաբաթից ավելի է, ոչ մի մշակութային միջոցառում չի անցկացվում: «Այսօր այնտեղ պետք է տեղի ունենար ջազմեն Դավիթ Ազարյանի համերգը, որը հասկանալի պատճառներով հետաձգվել է»,- «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի նախարարի մամլո քարտուղարը: Նրա խոսքով, փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի էր ունենալու Արաքս Գյուլզադյանի 100-ամյակին նվիրված միջոցառում, իսկ փետրվարի 27-ին Օպերայում ցուցադրվելու էր «Արշակ Երկրորդը», որոնցից ոչ մեկը տեղի չի ունեցել: «Ամեն ուրբաթ սիմֆոնիկ երաժշտության երեկո է կազմակերպվում, որն, արդեն երկրորդ ուրբաթն է, չի լինում»,- ասել է նա: