«Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթի` մայիսի 20-ին կայանալիք կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն հանդես կգա 14-րդ համարի ներքո: Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականյանի հավաստմամբ` կիսաեզրափակիչում ելույթ կունենան 19 երկրների ներկայացուցիչներ: Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Հունաստանին հնարավորություն է տրվել ընտրելու, թե որ համարի ներքո են ցանկանում հանդես գալ: Հաջորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 22-ին, եւ հանդես կգան նույնքան երկրներ: Այս փուլում իրենց ելույթի համարը որոշելու հնարավորություն է տրվել Մակեդոնիային, Պորտուգալիային եւ Դանիային: Ըստ Դ. Մնացականյանի` Սիրուշոյի «Քելե-քելե» երգի բեմականացման նախագիծն արդեն ներկայացվել է «Եվրատեսիլի» կազմակերպիչներին: