Կան հնչյուններ ու մեղեդիներ, որոնք մեր գեների մեջ են։ Եվ, ուզենք թե չուզենք, նրանք գենետիկ հիշողություն են արթնացնում, կապում են մեզ մեր սարերի, քարերի, ծովերի ու քամիների հետ, բերում ու մխրճում են մեր սրտերի մեջ ավետյաց հողի, ծաղկած այգիների, օրորոցում պառկած մանկիկի, աղետին դիմակայելու ներքին ուժի, սատար կանգնող ընկերոջ ուսի ու դանդաղ՝ կաթիլ առ կաթիլ …
կարդալ ավելինԿարեւորը մարդու մեջ` մարմնից անդին է, ուրեմն, ինչու չհաղորդել այդ կարեւորը գեղանկարչության միջոցներով: Ամենագաղտնապահ մարդն էլ շրջապատված է իր միջավայրով: Անրի Միշո «Բանաստեղծներն առաջինը դադարեցին նկարագրել իրականությունը, եւ նրանց հետեւելով՝ նկարիչները դադարեցին ընդօրինակել այն»,- գրում էր Պիեր Ռեւերդին 1919 թվականին իր «Կուբիզմ, կամ պոեզիան կտավի վրա» խոհագրությունում: Լոտրեամոնից եւ Ռեմբոյից սկսած բանաստեղծին առավելապես գրավում է …
կարդալ ավելին«Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Սիրուշոն երեկ Մեծ Բրիտանիայի «Սկալա» ակումբում ներկայացրել է «Քելե, քելե» երգը: Մեծ Բրիտանիայից Սիրուշոն կմեկնի Գերմանիա, որից հետո՝ Նիդեռլանդներ:
կարդալ ավելինՀունիսի 14-ին Կիեւի հանրահայտ Մայդանում համերգով ելույթ կունենա սըր Պոլ ՄըքՔարտնին։ Համերգային ծրագիրը կոչվելու է «Անկախության համերգ»։ Այն հնարավոր է դարձել իրականացնել ուկրաինացի մի բիզնեսմեն մեկենասի գումարներով։ Իսկ Հայաստանում փորձում եn կազմակերպել «System of a down» խմբի նախկին անդամ, այժմ սոլո կատարումներով հայտնի Սերժ Թանգյանի համերգը, ով ամռան սկզբին այցելելու է Մոսկվա։ Ցանկություն կա մինչեւ …
կարդալ ավելինԵրեկ լրացավ հայտնի աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանի 90-ամյակը։ Ընդ որում, նա աճպարարության ոլորտում աշխատող միակ արտիստն է, ով արժանացել է այդ կոչմանը։ Երեք տարի առաջ իր մահկանացուն կնքած արտիստը Խորհրդային Միության սիմվոլն էր։ Նա իր մասնագիտության մեջ հասցրեց անհնարինն անել, եւ դա արեց արտիստիկ կեցվածքով, խստապահանջությամբ ու հմայքով։ Հ. Հակոբյանը ծնվել է Երեւանում, …
կարդալ ավելինԺան Տարդյե ԿԱՆԴԻՆՍԿԻ Այդ օրիֆլամները1, այդ ծովաստղերը, այդ դրոշմանշանները կապուտակ կամ ոսկե դաշտում, գունավոր անկյունագծերն ու լանջագոտիները, այդ գալարաձեւ մանրէները, այդ թափանցող զարդարանքները, այդ նրբին, այդ կենդանի օդաքարերը, որ նշմարվում են, որպեսզի մեկեն անհետեն ներքին տեսողության երկնակամարում, երբ տրորում ես կոպդ կամ քնի մեջ ես թաղվում, որից էլ նրանք հայտնվում են, բայց ո՞ւր, ասացեք խնդրեմ, …
կարդալ ավելինԿանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի վերջին՝ «Երկրպագություն» կինոնկարն ընդգրկվել է այն 19 ֆիլմերի ցուցակում, որոնք մայիսին պայքարելու են Կաննի կինոփառատոնի մրցանակների համար: «Երկրպագությունը» դրամա է երիտասարդների մասին, ովքեր փորձում են շփվել միմյանց հետ հաղորդակցման ժամանակակից միջոցներով, մասնավորապես, ինտերնետի եւ հեռախոսային sms-ների օգնությամբ: Ի վերջո, գլխավոր հերոսին հաջողվում է ստեղծել էլեկտրոնային միջոցներով միմյանց հետ հաղորդակցվող երիտասարդների մի …
կարդալ ավելինԳերմանիայի Քյոլն քաղաքում երեկ բացվել է «Ֆեմինալե» միջազգային կինոփառատոնը: Այն կանանց կինոփառատոների շրջանում ամենահայտնիներից եւ ամենածավալուններից մեկն է, որտեղ 20 տարի ամբողջ աշխարհի կին ռեժիսորները ներկայացնում են իրենց աշխատանքները: Միջազգային փառատոնը կշարունակվի մինչեւ ապրիլի 27-ը: Գերմանական DW-WORLD.DE ինտերնետային կայքի հաղորդմամբ, այս տարի փառատոնին ներկայացված է 30 երկրների կին ռեժիսորների ավելի քան 95 կինոնկար: Դեբյուտային ֆիլմերի …
կարդալ ավելինԵրեւանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը, ով ՀՀ Մշակույթի նախարարության հետ երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերին վերաբերող համաձայնագիր ստորագրեց: Շուտով Հայաստանում կանցնեն «ռուսական մշակույթի սեզոնները», որի ընթացքում ռուսական մշակույթը կներկայանա հիմնականում թատերարվեստի տեսքով: «Պլաստիկ արվեստը հիմա Ռուսաստանում ծաղկում է, եւ այն ներկայացնելն ամենաճիշտ քայլն է»,- ասաց Մ.Շվիդկոյը: Նախատեսվում …
կարդալ ավելին«Հեղինակ-հրատարակիչ համագործակցությունն այսօր ապահովված է, եւ Հայաստանում պետպատվերով հրատարակվող բոլոր գրքերի հեղինակային իրավունքները պաշտպանված են»,- հայտարարել է ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը երեկ Գրքի եւ հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ հեղինակային իրավունքը պահպանվում է նաեւ թարգմանությունների դեպքում: Ըստ Է. Միլիտոնյանի, Հայաստանի անկախացումից …
կարդալ ավելինՄաթեմատիկոս, կինոպրոդյուսեր Մելիք Կարապետյանն այն մարդկանցից է, ով չի սիրում պարզապես խոսել ու տարիներ շարունակ մտորել վեհ գաղափարների շուրջ: Նա շատ հանդարտ ու ծրագրված իր գործն է անում. Հայաստանի Ազգային պատկերասրահում դասական ֆիլմերի ցուցադրումներ է կազմակերպում, մեծ պատրաստակամությամբ ցանկանում է կինոյի ոլորտում բաց ու գործնականորեն աշխատող ինֆորմացիոն դաշտ ստեղծել: Այժմ Պատկերասրահի 9-րդ հարկում գտնվող դահլիճում …
կարդալ ավելին«Այսօր հայ կինն իր ազգային կերպարը կորցրել է: Հիմնականում կանայք շատ նյարդային են, ջղային եւ չկայացած»,- երեկ կայացած ասուլիսում նման կարծիք է հայտնել Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը` նկատելով, որ հայ կնոջ նյարդային լինելու պատճառը հիմնականում նրա կյանքի սոցիալական վատ պայմաններն են: Նրա կարծիքով՝ այսօր կանայք ընկած են ձեւի հետեւից` թե՛ կենսակերպում, թե՛ հագուստի …
կարդալ ավելինԼինում են այնպիսի պատմական պահեր, երբ հին կոյուղու խողովակները պայթում են եւ դուրս են թափում ողջ իրենց պարունակությունը: Ներս են մտնում երեք ազատ մարդ, եւ նրանց հետ՝ իրենց կապրալը: Իմ փտող ուղեղը, ասես ինչ-որ մեխանիզմ, շարունակում է իր աշխատանքը գերեզմանից անդին: Ալֆրեդ Ժարրի Ալֆրեդ Ժարրին, ով իր ողջ կյանքը վերածել էր անընդմեջ հեփենինգի, եւ ով …
կարդալ ավելինԱյս օրերին Երեւանում է գտնվում ռուս դերասան Վենիամին Սմեխովը, ով կինոսիրողներին առաջին հերթին ծանոթ է որպես խորհրդային արկածային «Երեք հրացանակիրները» ֆիլմի Աթոսի դերակատար։ «Բոլորն ինձ որպես Աթոս են ճանաչում, եւ դա ամենավատ փաստն է իմ կյանքում»,- ասաց Վ. Սմեխովը, ով բազմաթիվ դերեր է ստեղծել Մոսկվայի ամենահետաքրքիր եւ ուրույն պոետիկ ձեռագիր ունեցող Տագանկայի թատրոնում։ «Դերասանի համար …
կարդալ ավելինԱպրիլին անցկացվող Ստամբուլի կինոփառատոնի շրջանակներում տեղ գտավ նաեւ հայ-թուրքական համատեղ սեմինարը, որի ընթացքում երկու հանրապետությունների կինոստեղծագործողներն անցկացրեցին ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։ Սեմինարի թեման՝ կինոն ու կինոյի միջոցով սեփական երկրի պատմությունը արտացոլելու փորձերն էին։ Հայաստանյան պատվիրակությունը Ստամբուլում ցուցադրեց Արտավազդ Փելեշյանի երկու վավերագրական ֆիլմերը, Ֆրունզե Դովլաթյանի «Երկունքը», «Այգեպար.Ալիբեյլի» հայ-ադրբեջանական երկու ֆիլմերից բաղկացած համատեղ նախագիծը, Տիգրան Խզմալյանի «Արմին …
կարդալ ավելինԵԽ ԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի` Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ օգ Հարան ԵԽ ԽՎ երեկվա նիստում վստահեցրել է, որ մինչեւ տարեվերջ իրեն հնարավորություն կտրվի այցելելու Նախիջեւան եւ հարակից շրջաններ: Նա նաեւ հայտարարել է, թե ադրբեջանական կողմն անընդհատ հնարավորություն չէր տալիս փաստահավաք առաքելությանն այցելել Նախիջեւան` Նոր Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցների ավերման ահազանգով: Իսկ ԵԽ …
կարդալ ավելինԻնչպես գրում էր Խ. Լ. Բորխեսն իր՝ Ակուտագավային նվիրված կարճառոտ-հիանալի էսսեում. «Հստակորեն տարբերակել արեւելյանն ու արեւմտյանն Ակուտագավայի պարագայում, թերեւս, անհնար է, եւ հենց եզրերն էլ, ի վերջո, միմյանց չեն բացասում` քրիստոնեությունը, որը սեմիտների ժառանգությունից է ծագում, այսօր բնորոշում է Արեւմուտքը: Եվ, համենայն դեպս, ես չէի վիճի այն պնդման դեմ, թե Ակուտագավայի թեմաներն ու զգացմունքներն արեւելյան …
կարդալ ավելինԺամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես էին պաշտպանում Յանուկովիչին, երգում նրա համար՝ գների շուրջ բառիս բուն իմաստով «բազար» անելով։ Եվ հետո, երբ պարզ դարձավ, որ Յուշչենկոն գալիս է իշխանության, նրանք դարձան ամենաակտիվ հեղափոխականները։ Այս մասին …
կարդալ ավելինՄոտավորապես 18-րդ դարի կեսերից ազգային մշակույթի, ինչպես նաեւ՝ պատմության մեջ որպես արժեք սկսեց գերակշռել հայի կյանքը: Ազգը ծանր սթրես էր ապրում, իսկ ցեղասպանության ժամանակաշրջանում այս հարցն առանձնակի իմաստ ստացավ: Այն դարձավ ցավագին ակտուալ: Այո, ծագումն ավելի կարեւոր էր, քան այն, ինչ տվյալ ստեղծագործողը, մարդն առաջարկում էր: Այսօր այս հարցը շարունակում է մեզ համար կարեւոր լինել, …
կարդալ ավելինՔանդակագործ եւ բեմանկարիչ Դավիթ Մինասյանը գաղափարներով ու էնտուզիազմով լի ստեղծագործող է։ Մարդկային ու պրոֆեսիոնալ լավ հարաբերություններ ունենալով հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ, նա համոզված է, որ ժամանակն է փոխել մեր հանրապետության «աստղային» սանդղակը: Դ. Մինասյանը զգում է, որ ջերմություն ու փիլիսոփայական ժպիտ փոխանցող քաղաքային քանդակների կարիք Երեւանը հիմա շատ ունի։ Իսկ քաղաքի մթնոլորտն ուղիղ …
կարդալ ավելին