Իտալացի երաժշտագետ եւ գրող Ալեսանդրո Բարիկոն ծնվել եւ մեծացել է Տուրինում: Փիլիսոփայական ֆակուլտետն ավարտելուց հետո համագործակցել է տարբեր հրատարակությունների հետ, գովազդային տեքստեր է գրել եւ զբաղվել երաժշտագիտությամբ: 1988 թվականին լույս տեսավ նրա առաջին գիրքը` «Հանճարի փախուստը. Ռոսինիի երաժշտական թատրոնը» ծավալուն խոհագրությունը, այնուհետեւ` «Հեգելի հոգին եւ Վիսկոնսինի կովերը» էսսեն: Նրա առաջին վեպը՝ «Զայրույթի ամրոցները» (1991թ.), նրան …
կարդալ ավելին«Հայկական հանրագիտարան» հրատարակչության կողմից վերջերս լույս է տեսել Դպրոցական մեծ հանրագիտարանի առաջին գրքի առաջին մեծ հատորը: Այդ առիթով երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալվել էին «Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը, ԳԱԱ Հայագիտության հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս, քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը եւ ՀՀ Մշակույթի նախարարության Գրահրատարակչական գործի գործակալության պետ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: Դպրոցական հանրագիտարանի 1-ին հատորում …
կարդալ ավելին«Գեւորգյան» ցուցասրահում բացվել է հայ նկարիչների երեւակայությամբ ողողված ափսեների ցուցադրությունը։ Գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանը, ով հանդիսանում է այդ հավաքածուի սեփականատերը, մեծ ցանկություն ունի Հայաստանում վերականգնել ափսե նկարազարդելու արվեստը։ Նա նշում է, որ ափսեներ նկարազարդելու ավանդույթը կորսվել է Արեւմտյան Հայաստանի կորստի հետ։ Մինչդեռ դեկորատիվ եւ փիլիսոփայական ուղերձներ պարունակող ափսեները նկարազարդելու արվեստը հազարամյակների պատմություն ունի։ Տիցիանը, Ռեմբրանդտը, …
կարդալ ավելինՌ.Ժ. Ինչ-որ տեքստում ինձ ահա այսպիսի նախադասություն պատահեց. Վլադիմիր Մալյավինը ռուս է, ով արեւմտյան ուսում է ստացել, պրոֆեսիոնալ կերպով հետազոտում է Արեւելքը, երբեմն այցելում է Ռուսաստան: Ինչպե՞ս է գոյում այդպիսի տարօրինակ խառնածինը: Վ.Մալյավին. Գրող մարդու առջեւ ընդհանրապես երկու ուղի կա: Կան գրողներ, ովքեր սիրում են իրենց «ես»-ի պատյանը, եւ նրանց համար գիրը եւ, ընդհանրապես, ողջ …
կարդալ ավելինՄարդկանց եւ ժողովուրդների համար չկա ավելի ընդհանրական բան, քան սեփական բացառիկության զգացողությունը: Ազգերի իրական յուրահատկությունն այն է, թե ինչպես է մեկը մյուսին կապվում: Ցանկացած ֆրանսիացի իր ողջ կասկածամտությամբ եւ ընդդիմադրությամբ հանդերձ՝ բարեհաճությամբ կլսի խոսակցությունն այն մասին, որ Ֆրանսիան ռացիոնալ մտքի օրրանն է, որ ճառագում է բանականն ու լուսավորը` Փարիզից մինչեւ ամենայն ծայրամասերը: Ամերիկացիներն արդեն առանց …
կարդալ ավելինՀայկական երաժշտությունն ազգի հանճարի մեծագույն դրսեւորումներից մեկն է արվեստի բնագավառում: Ազգի զարմանալի երաժշտականությունն իր դրսեւորումն է գտել բոլոր ոլորտներում` սկսած ճարտարապետությունից` մինչեւ ոսկերչություն, պոեզիայից (այս իմաստով ուղղակի ցնցող է հայոց այբուբենը, որը բնության շատ ձայներ կարողացել է լսել ու ներկայացնել տառերի տեսքով), մինչեւ գեղագրություն, խաչքարից մինչեւ ասեղնագործություն եւ գեղանկարչություն, մանրանկարչությունից` մինչեւ ժամանակակից նկարիչները: Իսկապես, ազգային …
կարդալ ավելինՇվեդիայի մայրաքաղաքում երեկ հայտարարվել են 2008թ. «Փոլար» երաժշտական մրցանակի դափնեկիրները, որը համարում են «Նոբելյան մրցանակ երաժշտության բնագավառում»: Դափնեկիրներ են դարձել ամերիկացի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը եւ բրիտանական «Փինկ Ֆլոյդ» խումբը: «Փոլարը» հիմնել է շվեդական «ԱԲԲԱ» խմբի կառավարիչ Ստիկան Անդերսոնը, որն այդ նպատակով ստեղծել է հիմնադրամ 42 մլն կրոնի (4,2 մլն դոլարի) չափով, որն այժմ ավելացել …
կարդալ ավելինՆախօրեին հայտնի դարձան «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթի եզրափակիչի առաջին տասը մասնակիցները: Առաջին կիսաեզրափակիչի արդյունքում մրցույթի գլխավոր փուլ են անցել Հունաստանի, Ռումինիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Ադրբեջանի, Հայաստանի, Լեհաստանի եւ Նորվեգիայի ներկայացուցիչները: Ինը մասնակիցներին որոշել են հեռուստադիտողները, եւս մեկին` մասնակից երկրների պահեստային ժյուրիները: Եզրափակիչ չմտան Չեռնոգորիան, Էստոնիան, Մոլդովան, Սան Մարինոն, Բելգիան, Սլովենիան, Անդորրան, Նիդեռլանդները …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանն արձակագիր է, բանաստեղծ, երկար տարիներ աշխատել է ԼՂՀ հեռուստատեսությունում, եւ այժմ, արդեն յոթ ամիս է, ինչ Արցախի մշակութային կյանքի պատասխանատուն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներքաղաքական ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունի, ինչպես ասում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` «չկա մի օր, երբ Արցախի հողում կրակոցներ …
կարդալ ավելինՄշակույթի գրեթե բոլոր գործիչներին մտահոգում է այն, թե ինչպիսին կլինի հայկական նոր մշակութային ալիքը, որի ստեղծման մասին վերջերս շատ է խոսվում: Նաեւ այդ թեման էր երեկ քննարկվում «Հայելի» ակումբում` կոմպոզիտորներ Արամ Սաթյանի եւ Լեւոն Չաուշյանի մասնակցությամբ: Վերջիններս նախ հույս հայտնեցին, որ այս ալիքի ստեղծմամբ առաջին հերթին կվերականգնվի իսպառ բացակայող քննադատական մոտեցումը, քանի որ հիմա ամեն …
կարդալ ավելինԱնտոնեն Արտոն միակն է մեր դարաշրջանից, եւ հենց այդ պատճառով նա վերստին բացահայտեց թատրոնի իմաստը, եւ դա այժմ էլ դաժանության թատրոնն է, եւ կյանքում էլ նա պերսոնաժ էր, որ սարսափ էր ապրում ու զոհաբերվում: Դաժանությունը մարդու հանդիպման վայրն է տիեզերքի օրենքների հետ: Մարդկանցից ոմանք, որոնց միշտ կոչել են բանաստեղծներ կամ մարգարեներ, քաղաքի եւ եկեղեցու հավերժական …
կարդալ ավելին«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Սիրուշոն բրիտանացի եւ սերբ բուքմեյքերների կողմից ընդգրկվել է առաջատարների եռյակում: Բրիտանական «Ուիլյամ Հիլլ» բուքմեյքերական գրասենյակը առաջատար է համարում ռուսաստանցի Դիմա Բիլանին՝ 3 գործակցով: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Սիրուշոն եւ սերբ Ելենա Տոմաշեւիչը՝ 5-ական գործակցով: Նույնն են սերբ բուքմեյքերների դրույքները՝ այն տարբերությամբ, որ Դիմա Բիլանի գործակիցն է՝ 4,5, իսկ …
կարդալ ավելինԲոլորովին վերջերս Արաբկիրի թաղապետարանի, «Թեքեյան» մշակութային կենտրոնի եւ Հայաստանի Ազգային պարարվեստի միության աջակցությամբ թողարկվեց Միացյալ Նահանգներում բնակվող երաժիշտ Արծրուն Բաբախանյանի «Մենք ենք, մեր պարերը» նույն խորագրով թվով երկրորդ խտասկավառակը: Սկավառակում ընդգրկված են հայկական ժողովրդական 12 մեղեդիների ժամանակակից մշակումներ` Տարոնի, Մուշի, Վանի, Ալաշկերտի հին ժողովրդական մասունքներ, որոնք բանահավաքչության արդյունքում կրկին վեր են հանվել, իսկ Արծրուն Բաբախանյանի …
կարդալ ավելինՕտար մշակույթի ճանաչողությունը, փիլիսոփայությանը խորամուխ լինելու պես, ամենից հաճախ, Արիստոտելի հայտնի ձեւակերպմամբ, սկսվում է զարմանքից եւ հափշտակվածությամբ նրա տարաշխարհիկ սքանչելիքներով: Մենք անհոգ զմայլվում ենք չինական արվեստի հազվագյուտություններով, մինչեւ որ հանկարծ հայտնաբերում ենք, որ այդ համարյա ֆանտաստիկ կենաց գունագեղ նախշերը, որ բանված են չինական արարողակարգերից» եւ «ճենապակյա տաղավարներից»` սոսկ թեփուկ են վիթխարի վիշապի մարմնի վրա, անհամեմատ …
կարդալ ավելինՀունիսի սկզբին «Չորս կարիճ» հասարակական կազմակերպությունը նախատեսում է անցկացնել նկարների ցուցահանդես, որը կլինի բացօթյա եւ կտեւի 5 օր: Հ/կ-ի նախագահ Հայկ Մութաֆյանի խոսքերով` ցուցահանդեսի յուրաքանչյուր օրվա ընթացքում տարբեր ժանրերի երաժշտական կատարումներ կհնչեն. «Առաջին օրը` սիմֆոնիկ, ապա` էլեկտրոնային, ռոք, ռեփ, վերջին օրը` ջազ: Պլանավորում ենք միջոցառումն անցկացնել Ազատության հրապարակում: Երեկ դիմել ենք քաղաքապետարան, եւ մյուս շաբաթվա …
կարդալ ավելինՄեր բախտը բերել է արդեն նրանով, որ գտնվելով ռուսական մշակույթի ազդեցության ոլորտում, մենք` հայերս, կարողացանք արագ ընդգրկվել նախահեղափոխական ռուսական կինոյի նկարահանող խմբերի կազմի մեջ: Ավելին, հայերը սիրահարված էին արվեստի այս նոր ճյուղին եւ ցանկանում էին որքան կարելի է լավ հասկանալ, ըմբռնել այն ու տիրապետել այս նոր ժանրին: Սակայն, ինչպես գիտենք, արվեստը կարող է ազգային լինել …
կարդալ ավելինՎերջերս Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ նոր եթերաշրջանից «Նոր ալիքը» դառնալու է բացառապես մշակութային ալիք, ինչպես ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքը: Երեկ հենց այս հեռուստաալիքի հետագա ծրագրային քաղաքականության մասին իրենց առաջարկներն ու մտավախություններն էին հայտնում «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանը եւ Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Էդվարդ Թոփչյանը: Երաժիշտների համոզմամբ, մշակութային ալիք ունենալը նշանակում …
կարդալ ավելինԵս շատ եմ սիրում Հայաստանը: Սիրում եմ Հայաստանի քարը: Ինձ համար քարը սրբություն է: Սիրում եմ Հայաստանի քարը, ծառը, արեւը, մարդուն: Վիլյամ Սարոյան Իրոք, Վիլյամ Սարոյանը սիրահարված էր այս աշխարհին, մեր աշխարհին, Հայոց աշխարհին: Նրա վերջին իղձն էր՝ արժանանալ մայր հողին: Նա հարստացրեց Պանթեոնը. ննջեց Կոմիտասի, Խաչատրյանի, Շիրվանզադեի, Իսահակյանի, Թումանյանի, Սարյանի, Ներսիսյանի, Փափազյանի, Աճեմյանի կողքին: …
կարդալ ավելին– Էդգա՛ր, Դուք ամեն երեւույթ դիտարկում եք գլոբալ տեսանկյունից` որքանո՞վ է այն ներդաշնակ տիեզերական կարգին, որքանո՞վ է բխում հոգեւոր կանոններից: Ըստ այդմ, հետաքրքիր է, Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններն այդ բարձրությունից ինչպե՞ս են ընկալվում: – Բերեմ անգլիական հեքիաթի օրինակը: 3 մարդ պետք է տուն կառուցեին: Յուրաքանչյուրն իր տունը կառուցեց իր կերպին համապատասխան: Մեկը` ծղոտից, մեկը` …
կարդալ ավելինԲյուրավոր մրջյուններով, ուտիճներով եւ մորեխներով շրջապատված, զննելով նրանց եւ հաճույք ապրելով նրանց միջատային սիրուց (ինչպես մի ժամանակ հաճույք էր ապրում ինքն՝ Արաբալն, իր «Միջատների երազները» բանաստեղծական գրքում), ապրում է ջահել մի աղջիկ տարօրինակ կացարանում, որը նա կոչում է մեկ Ձմեռային Այգի, մեկ Երկնակամար, նրա հարեւանն է` միոտանի մի ծերուկ, նրա ընկերներն են` գիրուկ ճապոնացի Կենկոն, …
կարդալ ավելին