Մշակույթ

Ժուլյեն Գրակ

13.06.2008

Սյուրռեալիստական օջախի մոտ, որ հետագայում շատերը լքեցին, ձեւավորվում ու աճում էին գրողներ եւ նկարիչներ, եւ այդ պատճառով այդ Միջավայրի ողջ շռայլ լույսն ուղղել միմիայն Անդրե Բրետոնի մռայլ սիլուետի վրա, անթույլատրելի կամայականություն կլիներ: Սակայն, իրադարձությունների անսովոր բերումով, նորեկի հետաքրքրությունն անխուսափելիորեն գրավում է հենց այդ կարեւոր կերպարը, ով ասես «բոլոր թելերն» իր ձեռքերում է պահում:

կարդալ ավելին

Անդրե Բրետոն (1896-1966թթ.)

13.06.2008

Երեւակայությունն այն է, ինչն իրականություն դառնալու հատկություն ունի: Անդրե Բրետոն 1996 թվականի փետրվարին ողջ աշխարհը նշեց Անդրե Բրետոնի հարյուրամյակը: Սյուրռեալիզմի նշանակությունը համաշխարհային գրականության եւ ընդհանրապես արվեստի համար վիթխարի է եւ բազում ուսումնասիրությունների եւ հետազոտությունների նյութ է դարձել: Պոպ-արտը, կոնցեպտուալիզմը, նոր վեպը, վեպ-կոլաժը, Ջեքսոն Փոլոքի action-painting-ը, Արեւմտյան Եվրոպայի եւ Հարավային Ամերիկայի մոգական ռեալիզմը, ինչպես նաեւ Ռայմոն …

կարդալ ավելին

Կաննում Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրություն կա

08.06.2008

Հայաստանում կինո նկարահանելու համար առաջին հերթին ոչ թե ֆինանսներ ու գաղափարներ են հարկավոր, այլ՝ քաջեր։ Ընդ որում, այդ քաջերը պիտի խորամանկ ու բանիմաց լինեն։ Համատեղ ֆիլմարտադրության դարում հետաքրքիր կինոնախագծեր ֆինանսավորել ցանկացողներ կգտնվեն եւ՛ Եվրոպայում, եւ՛ Ասիայում։ Տեխնիկական համապրոդյուսերներ կարելի է գտնել, պարզապես պետք է ծանոթ լինել աշխատանքային այն մոդելին, որը վաղուց արդեն ոչնչով չի հիշեցնում …

կարդալ ավելին

Կարլ Գուստավ Յունգ «Առաջաբան»

08.06.2008

Մինչեւ ուղնուծուծն աշխարհընկալմամբ եվրոպացի լինելով, ակամա խորին զարմանքի զգացում եմ ապրում՝ կարդալով այս չինական տեքստերը: Իհարկե, իմ գիտելիքներն Արեւելքի կրոններում եւ փիլիսոփայական ուսմունքներում օգնում են ինձ որոշ չափով հասկանալ դրանցում պարփակված գաղտնիքները, հար եւ նման այն բանին, թե ինչպես ես կարող եմ հասկանալ պրիմիտիվ հավատալիքների պարադոքսներն «ազգաբանության» կամ «կրոնների համեմատական պատմության» կատեգորիաներում: Հիրավի, այդպիսին է …

կարդալ ավելին

Վլադիմիր Մալյավին «Կարլ Յունգը՝ հոգեւոր կատարելության մասին դաոսիզմում»

08.06.2008

Կարլ Յունգը (1875-1961)՝ հայտնի շվեյցարացի հոգեբանն ու մշակույթի տեսաբանը, ժամանակակից խորքային «հոգեբանության հիմնադիրներից» մեկն է: Նա անսովոր լայն, երբեմն, թվում էր, անհամատեղելի հայացքների տեր գիտնական էր՝ կանտական տիպի ագնոստիցիզմ դասավանդող գործող հոգեբույժ, էմպիրիկ: Եվ նույն ինքը՝ մտածող, ռոմանտիկ, որ երազում էր մարդու կյանքի ամբողջականության վերստեղծման, մարդկային կյանքում հավերժության առկայության վերականգնման մասին: Յունգի ողջ ստեղծագործությունը ներթափանցված …

կարդալ ավելին

Առանց քաղաքական գործիչների

06.06.2008

Առաջիկայում ստեղծվելիք Հասարակական պալատում նախատեսվում է ներգրավել ինչպես քաղաքական գործիչների ու հասարակական կազմակերպությունների, այնպես էլ այլ ոլորտների ներկայացուցիչների` մշակութային գործիչների, գիտնականների եւ այլոց: Երեկ Հասարակական պալատի ձեւավորման անհրաժեշտության մասին «Հայացք» ակումբում իրենց տեսակետներն արտահայտեցին Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ռեժիսոր, «Գոյակ» մշակութային կենտրոնի ղեկավար Արմեն Մազմանյանը եւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը: Լ. Անանյանը նշեց, որ Հայաստանում …

կարդալ ավելին

20-21 դարերի աշխարհիկ ճարտարապետությունը Հայաստանում

06.06.2008

Հայ ժողովուրդը, 1918թ. անկախություն ձեռք բերելով, «ձեռք բերեց» նաեւ իր ճարտարապետին` Ալեքսանդր Թամանյանին: Ի դեպ, նա ոչ միայն մեծ ճարտարապետ էր, այլեւ մեծ քաղաքաշինարար ու մեծ մարդ: Եվ այսպես, ազգային ճարտարապետություն եւ քաղաքաշինություն ունենալու համար անհրաժե՞շտ է արդյոք ազգային պետություն ունենալ: Անշո՛ւշտ: Առանց դրա անհնարին է հասկանալ, թե ո՞վ է պատվիրատուն տվյալ տարածքում: Հայերի ինտեգրումը …

կարդալ ավելին

«Շնորհակալ եմ, որ անցել եմ բոլոր ճանապարհներով»

06.06.2008

Դերասան, թատերական ռեժիսոր եւ երաժիշտ Նարեկ Դուրյանը զարմանալի ճակատագրի տեր մարդ է։ Նա իր կյանքում երեք՝ իրարից խիստ տարբեր քաղաքական իրավիճակներում է ապրել՝ հայտնվելով երեք տարբեր երկրների խաչմերուկում։ Եվ կարծես թե միշտ ամեն բան սկսել է զրոյից։ Լեզուն, մարդկային փոխհարաբերություններն ու արվեստի ընկալումները Փարիզում ապրող Նարեկ Դուրյանի համար շրջադարձային նշանակություն են ունեցել։ Խորհրդային Հայաստանը Նարեկ …

կարդալ ավելին

Մերգելյանն 80 տարեկան է

06.06.2008

Երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է հայտնի մաթեմատիկոս, գիտության ականավոր գործիչ եւ կազմակերպիչ Սերգեյ Մերգելյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորելով մաթեմատիկոսի 80-ամյակը` ասել է, որ Սերգեյ Մերգելյանի դերը եւ ներդրած ավանդն անգնահատելի է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում: Ս. Մերգելյանը բնակվում է ԱՄՆ-ում եւ առողջական վատ վիճակի պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան …

կարդալ ավելին

Իոսիֆ Կոբզոնը չի մասնակցել

04.06.2008

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նախօրեին հնչել է Միքայել Թարիվերդիեւի կողմից կինոյի համար գրված երաժշտությունը, որին մասնակցել են Թամարա Գվերցիտելին, Աննա Մայիլյանը, Շուշան Պետրոսյանը, Հովհաննես Մանուկյանը, «Մերիդիան» տրիոն, Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ այլք: Համերգին պետք է մասնակցեր նաեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը «Panorama»-ի …

կարդալ ավելին

Լորենս Դարել (1912-1990)

04.06.2008

Մուրակամիների, Էկոների եւ Կոելյոների «անվերջանալի ֆայլերի» տարափի տակ երբեմն ռուսերեն տպագրվում են հեղինակներ, որոնք մնում են տարօրինակորեն անհայտ եւ անծանոթ: Դրանցից մեկն է Լորենս Ջորջ Դարելը` 20-րդ դարի լավագույն արձակագիրներից մեկը, ով իռլանդական ծագում ունի եւ ծնվել է Հնդկաստանում`1912 թվականի փետրվարի 27-ին` Ձկների համաստեղության ներքո։ Կլոդին Բրելեի հետ իր հարցազրույցներից մեկում Դարելն ասում էր. «Համարվում …

կարդալ ավելին

Թարիվերդիեւի օրերը Հայաստանում

01.06.2008

«Միքայել Թարիվերդիեւի ճակատագրի 17 ակնթարթները» համերգային ծրագրերը մայիսի 31-հուլիսի 3-ը կներկայացվեն Երեւանում ու Շուշիում։ Կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիեւան ասաց, որ համերգի անվանումը ծագել է երկու հայտնի ֆիլմերի` «Գարնան 17 ակնթարթ» եւ «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմերի վերնագրերի խառնուրդից։ Այդ ֆիլմերը Թարիվերդիեւի կյանքում ամենահայտնիներն են։ Նրա երաժշտությունը հնչում է ավելի քան 130 կինոֆիլմերում ու նուրբ …

կարդալ ավելին

Տոնավաճառ-համերգ՝ ի նպաստ երեխաների

01.06.2008

«Հայ օգնության ֆոնդն» ունի Երեխաների աջակցության կենտրոն (գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու Յորքում), որը հունիսի 1-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպելու է «Լավագույնը երեխաներին» միջոցառումը։ Այդ միջոցառումը անվանվել է «աննախադեպ» եւ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ համընկնելով, ըստ կազմակերպիչների՝ պետք է օգնի կարիքավոր երեխաներին ու նպաստի մեր հանրապետությունում բարեգործության մշակույթ ձեւավորելու գործին։ Կենտրոնը «Մայր Հայաստան» արձանի մոտ …

կարդալ ավելին

Գալու են

01.06.2008

Հայկական ջազի 70-ամյակը նշելու համար Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ Ալ Ջերան, Ջորջ Բենսոնը, Հերբի Հենկոկը: «Այս ծրագրի շրջանակներում մի քանի համերգներ արդեն եղել են: Հիմա ես հստակ ցուցակ չեմ կարող ներկայացնել, բայց որ հետաքրքիր միջոցառումներ լինելու են` դա հստակ է»,- երեկ հայտարարել է Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական նվագախմբի ղեկավար Մարտին Վարդազարյանը: Հանրային ռադիոյի եւ …

կարդալ ավելին

Միշել Լեյրիս (1901-1990)

01.06.2008

Բանաստեղծ, արձակագիր, ազգագրագետ Միշել Լեյրիսը սյուրռեալիստ բանաստեղծի հազվագյուտ օրինակ է, ով փորձեց գիտությամբ զբաղվել եւ գրեց «Աֆրիկա` ուրվական» գիրքը, որտեղ ճամփորդական նոթերն ուղեկցվում են նրբին գիտական դիտարկումներով: Իր գրողական բնույթով նա երեւի թե բանաստեղծ-լեզվաբան էր: Ներթափանցումը լեզվի մեջ, հնչյունային զուգորդումների խաղը բնորոշում են ոչ միայն նրա առանձին ժողովածուները եւ «բառարանները», որոնք կրում են սյուրռեալիստական «ավտոմատիկ …

կարդալ ավելին

«Մանկության աշխարհ EXPO-2008»

01.06.2008

Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում երեկ բացվեց եւ մինչեւ հունիսի 1-ը կգործի «Մանկության աշխարհ EXPO-2008» երկրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Այն կազմակերպել է «LOGOS EXSPO» կենտրոնը՝ ՀՀ Էկոնոմիկայի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի աջակցությամբ: Եռօրյա ցուցահանդեսի նպատակը երեխաների համար նախատեսված ապրանքների տեսականիով …

կարդալ ավելին

Երկու թատերային ներկայացումներ տեսանք

01.06.2008

Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց-թատրոնի հյուրախաղերը Երեւանում, որոնք անցան մայիսի 23-27-ը, իսկական տոն էին մեր հանդիսատեսի համար, որը վաղուց արդեն իսկական թատրոնի «համն ու հոտը» չէր զգացել։ Թատրոնի առաջին ներկայացումը գրեթե ուսանողական թատրոնին հատուկ անվանում ուներ, այն կոչվում էր «Պատերազմ ու խաղաղություն. Վեպի սկիզբը. Տեսարաններ»։ Լեւ Տոլստոյի էպիկական, բազմահատոր վեպը թատրոնի դերասաններն ու իրենց ղեկավարը՝ Պյոտր Ֆոմենկոն, …

կարդալ ավելին

Ազգային քանդակագործությունը ծնվել է 20-րդ դարում

01.06.2008

Հայ պրոֆեսիոնալ քանդակագործությունն ի հայտ է եկել 19-20-րդ դարերի սահմանագծին: Զարմանալի է, որ թեեւ հայկական մշակույթում քանդակագործությունը միշտ էլ կարեւոր տեղ է ունեցել, սակայն պրոֆեսիոնալ չի եղել: Քիչ չեն եղել ժողովրդական վարպետներ, որոնք աշխատել են տարբեր ուղղություններով` եկեղեցիների պատերին արված բարձրաքանդակներ, մահարձաններ, խաչքարեր եւ այլն: Սակայն քանդակագործները պրոֆեսիոնալ կրթություն սկսեցին ստանալ միայն 20-րդ դարի սկզբին` …

կարդալ ավելին

Ինչպիսի՞ն կլինի «Մշակույթ» ալիքը

29.05.2008

«Մշակույթ» հեռուստաալիք ստեղծելու ցանկությունը մեր հանրապետության կառավարությունն արդեն հայտնել է։ Ալիքը գործելու է Հանրային հեռուստաընկերության կոմերցիոն մուտքերի հաշվին գոյատեւող «Նոր ալիքի» բազայի հիման վրա։ Եվ պետք է ենթադրել, որ ալիքն այլեւս կոմերցիոն լինել չի կարողանա, քանի որ մշակույթն ու կոմերցիան անհամատեղելի են մեդիայի ֆորմատում։ Երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ալիքի ձեւավորման հարցում խորհրդակցել էր ՌԴ …

կարդալ ավելին

Կադրերն ու ազգային շահերը մշակույթ են ստեղծելու

29.05.2008

Պաշտոնական չոր լեզվով ասած՝ մեր հանրապետության մշակույթը գերակա ուղղություններ է ստացել։ Երեկ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց մշակութային գերակայությունները, որոնք մշակել է ու կյանքի է կոչելու ՀՀ կառավարությունը 2008-2012թթ. ընթացքում։ Պահպանման, զարգացման, խթանման, հռչակման եւ էլի շատ խնդիրներ ունեցող մշակութային ոլորտը (չշփոթել ամենօրյա ու ամեն քայլափոխի աչքի ընկնող կենցաղային «կուլտուրայի» հետ, որի համար լավ …

կարդալ ավելին