Մշակույթ

«Սերը պատերազմ է, իսկ ընտանիքը՝ բանտ»

27.08.2008

Այդպես է կարծում սկանդալային համբավ ունեցող ֆրանսուհի հայտնի կինոռեժիսոր Կատրին Բրեյան: Նա Հայաստան էր եկել որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր եւ իր էրոտիկ ֆիլմերի ցուցադրումներից առաջին հերթին շոկային ազդեցություն էր ակնկալում: Հայ հանդիսատեսն իսկապես շոկ ապրեց հատկապես նրա «Ռոմանս X» ֆիլմը դիտելու ժամանակ: Թեեւ այդ կինոֆիլմի դիտման առաջին իսկ րոպեներից հետո մեծ թվով հայ …

կարդալ ավելին

Դանիիլ Խարմս (1905-1942)

27.08.2008

Ալբերտ Շվայցերը Բախի մասին իր գրքում կոմպոզիտորների, գրողների, նկարիչների երկու տեսակ է զանազանում: Առաջին գեղարվեստական տեսակին նա դասում է այն կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունն անմիջականորեն կարծես թե կապված չէ նրանց անձնական կյանքին: Այդպիսին էր Բախը: Ժամանակակից կոմպոզիտորներից կարելի է հիշել Վեբերին: Երկրորդ տեսակին է նա դասում կոմպոզիտորներին, որոնց ստեղծագործությունն այնքան սերտորեն է կապված նրանց անձնական կյանքին, …

կարդալ ավելին

Ռուսական մարտաֆիլմ՝ քեոսայանական երանգով

24.08.2008

Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը վերջերս ավարտել է իր նոր ֆիլմի նկարահանումները, որոնք տեղի են ունեցել անապատում։ Ֆիլմի գործողության վայրը չի նշվում, դա ինչ-որ արեւելյան մի երկիր է, որը սովոր է արյունալի իրադարձությունների, եւ որտեղ ծաղկում են մարմնավաճառությունն ու թմրադեղերի եւ զենքի վաճառքը։ «Միրաժ» անվանումն ունեցող ֆիլմը երեք երիտասարդ կանանց մասին է, որոնցից յուրաքանչյուրը անձնական խճճված հարաբերություններից …

կարդալ ավելին

Լորդ Դայսեյնի «Պատմվածքներ»

24.08.2008

Էդուարդ Դանսեյնի (1878-1957) Էդուարդ Ջոն Մորթոն Դրագս Փլանքեթը (այդպիսին է նրա լրիվ անունը) ծնվել է 1878 թվականի հուլիսի 24-ին, ոչ թե ինչ-որ տեղ Իռլանդիայում, ինչպես ենթադրում էր Խ.Լ.Բորխեսը, այլ Լոնդոնում: Նա հնամենի ազնվական տոհմի շառավիղ էր, որ հայտնվել էր Իռլանդիայում դեռեւս 15-րդ դարի սկզբներին: Է.Դանսեյնիի ողջ կյանքը կապված է Դանսեյնի տոհմական ամրոցի հետ, որն իր …

կարդալ ավելին

Բանաստեղծության կեցության եւ գոյության սահմանագծին

24.08.2008

Ժամանակակից Հայաստանում բանաստեղծության մասին խոսելը նույնն է, ինչ Օսվենցիմում բանաստեղծություն գրելը: Սակայն ես այն կարծիքին եմ, որ բանաստեղծությունը՝ լինելով լեզվի ամենաբարձրագույն արտահայտությունը, միաժամանակ ելք է դրությունից, ինչպիսին էլ այն լինի: Հատկապես այն ժամանակներում, երբ տիրապետող է խոսքի քաղաքական ուղղվածությունը: Սույն հոդվածաշարը փորձ է ամփոփելու հայ բանաստեղծության վերջին հարյուրամյակի արդյունքները՝ հիմք ունենալով նրա արտահայտության ժամանակակից ձեւերը: …

կարդալ ավելին

Կներկայացվի սեպտեմբերին

24.08.2008

Երեւանում սեպտեմբերին հեղինակի մասնակցությամբ կներկայացվի մոսկվացի գրող, «Լիտերատուրնայա գազետա» թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովի «Ուլիկը կաթի մեջ» վեպը, որի թարգմանությունն արդեն ավարտել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լ. Անանյանն ասաց, որ գիրքը կներկայացվի Հայաստանում կայանալիք «Ռուս գրչության օրերի» շրջանակում, որոնց մասնակցության հրավեր են ստացել մի շարք ռուս հայտնի …

կարդալ ավելին

«Խոսել արդեն իսկ նշանակում է՝ իմանալ»

24.08.2008

Ստամբուլի միջազգային կինոփառատոնը մեծ հեղինակություն ունի մեր տարածաշրջանում. այն ասիական խոշորագույն փառատոներից մեկն է։ Բացի զուտ մրցույթից՝ Ստամբուլի կինոփառատոնը տարբեր համատեղ ծրագրեր է անցկացնում այլ երկրների կինոգործիչների հետ։ Հայաստանը նույնպես այդ ծրագրերի մասնակիցն է դառնում։ Կինոն որպես երկխոսության մոդել ընկալելով, թուրքական փառատոնը փորձում է ցույց տալ աշխարհին, որ կինոյի լեզվով զրույցի համար խոչընդոտներ չի տեսնում։ …

կարդալ ավելին

Հնում ավելի լավ էր

24.08.2008

Եգիպտոսի անունը լսելիս շատերը միանգամից պատկերացնում են բուրգերը, Սֆինքսի արձանը, փարավոններին ու նրանց ծեսերը։ Այսօրվա Եգիպտոսն ուրիշ է՝ ժամանակակից հանրապետություն։ Սակայն Եգիպտոսով հետաքրքրվողներին (իսկ այդպիսիք շատ են նաեւ Հայաստանում) առաջին հերթին գրավում է հենց հին Եգիպտոսը՝ իր պատմությամբ, հնությամբ, առեղծվածային բնույթով։ Մասնագիտությամբ տնտեսագետ Արթուր Ավետիսյանին ընկերները պարզապես անվանում են «Եգիպտոսի Արթուր»։ Սրանով կարծես ամեն ինչ …

կարդալ ավելին

Հայաստանից մասնակցում է Ռազմիկ Ամյանը

20.08.2008

«Հինգ աստղ. Ինտերվիդենիե» երաժշտական մրցույթը, որի հովանավորը ռուսական առաջին ալիքն է, կմեկնարկի Սոչիում օգոստոսի 28-ին եւ կտեւի չորս օր: Անցած տարի մրցույթը որոշակի փոփոխություններ է կատարել իր կանոնադրության մեջ. այսուհետ մրցույթին կմասնակցեն ոչ միայն ռուսական, այլեւ ԱՊՀ 12 երկրների մասնակիցներ: Այս տարի մրցույթի ժյուրին կնախագահի Իոսիֆ Կոբզոնը, իսկ Հայաստանը ժյուրիում կներկայացնի Ռոբերտ Ամիրխանյանը: Հայաստանը մրցույթում …

կարդալ ավելին

Հայաստանը՝ Ատոմ Էգոյանի նոր ֆիլմում

20.08.2008

Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը հատկապես վերջին տարիներին հաճախ է լինում Հայաստանում, քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահն է եւ տարին մեկ անգամ գոնե մի քանի օրով այցելում է մեր երկիր: Այս տարի, սակայն, նրա ներկայությունը շատ գործնական ու բեղմնավոր էր, քան այլ փառատոնային տարիներին: Ատոմ Էգոյանը փառատոնային հինգ օրերի ընթացքում վարպետության դասեր անցկացրեց երիտասարդ …

կարդալ ավելին

Ջորջիո դե Կիրիկո (1888-1978թթ.)

20.08.2008

Ես պնդում եմ, որ ներկայումս ձեւավորվում է մի ճշմարիտ արդի առասպելաբանություն, եւ հենց Ջորջիո դե Կիրիկոյին է վիճակված դառնալ այդ առասպելաբանությունը հավերժացնող արվեստագետը: Աստված յուր պատկերով է արարել մարդուն, մարդն էլ իր հերթին արձաններ եւ մարդապատկերներ է ստեղծում: Այս հրաշագործ արվեստագետի միակ մտահոգությունն է՝ «շունչ պարգեւել» ամենասովորական կոճղին կամ ճյուղին` այն հարմարեցնելով այս կամ այն …

կարդալ ավելին

«Կարմիր խնձորն ո՞վ ուտի՝ ծե՞ծն ով ուտի»

17.08.2008

Երբ 1960-ականների վերջին «Բիթըլզը» Եվրոպայում մեծ աղմուկ հանեց, աշխարհի երիտասարդները սկսեցին ընդվզել բոլոր տեսակի անազատությունների դեմ, իսկ Սովետական Միությունն ամեն կերպ արգելում էր այդ շարժման ներթափանցումը սովետական երկրներ: Արգելվում էին նմանատիպ խմբերի ձայնապնակների ներթափանցումն ու առհասարակ ազատության գաղափարախոսությունը քարոզող ցանկացած երեւույթ: Երբ «Բիթըլզի» ֆանատներն Արեւմուտքում պատռում էին պաստառները, շապիկները եւ ամեն կերպ ըմբոստանում, Սովետական Հայաստանում …

կարդալ ավելին

Փառատոնն ավարտվեց

17.08.2008

Երեկ ավարտվեց Մնջախաղի թատրոնների առաջին միջազգային փառատոնը, որը Ծաղկաձորում մեկնարկել էր օգոստոսի 10-ից: Փառատոնին մասնակցում էր մնջախաղի ժանրին պատկանող 9 թատրոն` 70 մասնակցով, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Վրաստանից: Փառատոնին մասնակցում էին նաեւ Հայաստանում գործող մնջախաղի թատրոններ ու թատերախմբեր` «Միհր», «Միմ», «Օվասիս» եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոն: Յուրաքանչյուր թատրոն հանդիսատեսին ծանոթացնում էր իր երկրին բնորոշ մնջախաղի …

կարդալ ավելին

Կոբո Աբե «Մանկասենյակը»

17.08.2008

– Նայեք: Ա՜յ այնտեղ… Ոչ, այսօր չի երեւում… Լավ եղանակին, ա՜յ հենց այնտեղ երեւում է հեռուստաաշտարակի կատարը… Տոն է, իսկ գուցե թե սովորական կիրակի: Էլեկտրագնացքի վերջնակայանից ոչ շատ հեռու, հոտերի առատությունից պայթելու պատրաստ լեցուն ռեստորանի մեկուսի անկյունը: Պատուհանի կողքի խարխուլ սեղանի մոտ դեմ դիմաց նստած են տղամարդ եւ կին: Կնոջ առջեւ` պահածոյադրված մրգերով եւ շոկոլադով …

կարդալ ավելին

«Թող փայլուն, կրեատիվ հայերի քանակն ավելանա»

15.08.2008

Կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ով ծնվել ու մեծացել է Լեռնային Ղարաբաղում, հետո սովորել է Երեւանի Թատերական ինստիտուտում, վաղուց արդեն ապրում եւ աշխատում է Կիեւում։ Նա կարծես արձանագրում է. «Ուկրաինան ինձ ամեն ինչ տվել է։ Չկա մի բան, որը ես կուզեի ունենալ, բայց չունեմ։ Ունեմ կոչումներ, գումար, նկարահանում եմ միայն այն, ինչն իրականում ցանկանում եմ։ Եվ եթե …

կարդալ ավելին

Հայկական ժամանակ

14.08.2008

Խոստովանում եմ, հեղինակի «Հայկական ժամանակ» գիրքը չեմ հասցրել ամբողջությամբ կարդալ՝ դրա համար ունենալով երկու արդարացում: Նախ՝ որ այն դեռեւս չի ավարտվել ու, ըստ առաջին տպավորության՝ հազիվ թե ավարտվի, երկրորդ՝ այնպիսի արհեստավարժի համար, ինչպիսին ես եմ, երկու տասնյակ էջերն էլ բավական են, որ պատկերացում կազմեմ գրքի եթե ոչ ողջ բովանդակության, ապա գոնե այնքան մասի մասին, որքան …

կարդալ ավելին

«Չգիտեի՝ ինչպես երջանիկ դարձնել, այդ պատճառով էլ սպանեցի նրան»

14.08.2008

Կինոռեժիսոր Աննա Մելիքյանը հայտնի ու սիրելի դարձավ իր ստեղծած պերսոնաժի շնորհիվ։ Նա կինոէկրաններ բաց թողեց տարօրինակ ու երազկոտ Ալիսային, ով կարողանում է մտքի ուժով ծառից թափել խնձորները, ստիպել, որ շոգենավերը գործի դնեն իրենց սուլիչները, եւ եթե պետք է՝ մտքով այրում է սեփական տունը, փոթորիկ է բարձրացնում, ստիպում է մարդկանց մահանալ կամ էլ ընդհակառակը՝ պաշտպանում է …

կարդալ ավելին

Սեմյուել Բեքեթ (1906-1989)

14.08.2008

Մարմնավորումների շարանըգ Նրա, ով զրկված է մարմնից, ով տեղ է փնտրում, որպեսզի բառ արտաբերի, ավատարների (Avatara-«էջք»-հնդկական առասպելաբանության մեջ աստվածության էջքը երկիր, նրա փոխակերպումը մահկանացու էության «աշխարհի փրկության» համար) շղթան միեւնույն անողոքությամբ տանում է Բելակվային դեռեւս անվստահ դեգերումների, «Ավելի շատ հաչում է, քան կծումից» մինչեւ անշարժ գլուխները, կամ արդեն միայն բերանները, որ խոսում են սափորի միջից …

կարդալ ավելին

Միքելանջելո Անտոնիոնի. գեղեցիկի գիտակը

20.07.2008

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի իր էջերից մեկը նվիրել է այդ մեծանուն ռեժիսորին ու Երեւան է հրավիրել Անտոնիոնիի հիմնադրամի ղեկավարին, լուսանկարչին եւ այրուն` տիկին Էնրիկա Անտոնիոնիին: Երեւանում կանցկացվի Անտոնիոնիի մի քանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր, որոնք կներկայացնեն Անտոնիոնիի դիմանկարը, իսկ Ազգային պատկերասրահում հուլիսի 13-ին կբացվի ռեժիսորի նկարների ցուցադրությունը: Անտոնիոնին սկսեց նկարել այն ժամանակ, …

կարդալ ավելին

Պիամա Գայդենկո «Էսթետիզմի ողբերգությունը» գրքից

20.07.2008

Երկրորդ գեղագետի կերպարը հայտնաբերելը, նրա, ով չի կարող կոչվել «անմիջական-բնական» մարդ, քանզի, ըստ էության, նա արդեն ընտրել է իրեն, ինչը թույլատրում է «Կամ-Կամ» աշխատության մյուս հոդվածների դիտարկումը, եւ ամենից առաջ դրանցից ամենահետաքրքրականը` «երաժշտա-էրոտիկականը», որ նվիրված է Մոցարտի «Դոն Ժուանի» վերլուծությանը: Այդ հոդվածն անմիջականորեն հետեւում է աֆորիզմներին, որոնցով սկսվում է երկը, եւ կարող է յուրատեսակ մուտք …

կարդալ ավելին