Մշակույթ

«Մաքուր» կոմերցիան միայն օգնում է մշակույթին

28.09.2008

Մաչի Պարտիկան արվեստի մենեջեր է: Նա Վարշավա քաղաքում ստեղծել է մասնավոր ընկերություն, որը զբաղվում է ցուցահանդեսների ու համերգների կազմակերպմամբ, նաեւ՝ նպաստում է Լեհաստանի կառավարության հեռահար նպատակների կատարմանը։ Իսկ նպատակը մեկն է՝ կրթել երիտասարդներին։ Մենք սովոր ենք այդ գործը համարել միայն պետության պարտականությունը, իսկ Լեհաստանի կառավարությունը մշակել է մի ճկուն մոդել, որի շնորհիվ այդ գործով զբաղվում …

կարդալ ավելին

Իմ բարեկամը Սարոյանին երբեք չի տեսել, բայց մի տարի ապրել է նրա տանը

28.09.2008

Այդ մարդը մի տեսակ անսպասելի հայտնվեց: Կարելի է ասել` ոնց որ գլխիդ 10 տոննայանոց տրամվայն ընկնի հանկարծ, այն էլ՝ ուղեւորներով լի: Թեեւ մյուս կողմից` նա չէր շտապում, թերեւս չէր համարձակվում ինձ անմիջապես գտնել այս սառը, թատերական-միստիկ Պետերբուրգում: Քաղաքը նրա խոսքերից, գործողություններից, անհանգիստ խառնվածքից տաքացավ ասես: Ես չգիտեմ, թե ինչու, երբ եւ ինչ հանգամանքներ էին նրան …

կարդալ ավելին

Վալտեր Բենիամին «Առ Պրուստի դիմանկարը»

28.09.2008

Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներումի» տասներեք հատորյակները` չկանխագծած համադրման արդյունք է, որում միաձուլվում են միստիկի խորասուզումը, արձակագրի վարպետությունը, երգիծաբանի ներշնչանքը, գիտնականի իմացությունը եւ Մոնոմախի կաշկանդվածությունը` կազմելով ինքնակենսագրական ստեղծագործություն: Լիիրավ ասում են, որ գրականության բոլոր մեծ ստեղծագործությունները տեսակ են ստեղծում, կամ այն քայքայում, մի խոսքով՝ առանձնահատուկ դեպքեր են: Այդ բոլորի մեջ սա ամենաանիմանալին է: Սկսած կոմպոզիցիայից, …

կարդալ ավելին

«Իմ վեպն անավարտ է մնալու»,- ասում է Արմեն Շեկոյանը

28.09.2008

– Բավական ժամանակ է՝ լրագրողներին հարցազրույց չեք տալիս։ Ասելի՞ք չունեք, թե՞ ժամանակ։ Թե՞ հարցազրույցի ժանրում էլ է մուսայի այցելությունը պարտադիր։ – Մուսայի առկայությունը նույնիսկ նարդի խաղալիս է պարտադիր։ Ինչ վերաբերում է ասելիքին ու ժամանակին, երկուսն էլ վերջերս քչություն են անում։ Եթե ասելիք ունենում եմ, շտապում եմ այն մտցնել վեպիս մեջ, որովհետեւ արդեն հինգ տարի է՝ …

կարդալ ավելին

«Թող Աստված թատրոնը հեռու պահի ավանտյուրիստներից»

28.09.2008

Արմեն Ջիգարխանյանն իր ղեկավարած թատրոնի հետ Հայաստանում է գտնվում: Ռուս դերասանները երեք ներկայացում են բերել, որոնք անցնում են «Ռուսական սեզոնների» շրջանակներում: Իսկ բազմաթիվ մրցանակների ու կոչումների արժանացած Արմեն Ջիգարխանյանը Հայաստան է հրավիրել նաեւ իր ընկերներին` դերասան Ալեքսանդր Կալյագինին ու ռուս լրագրողուհի Ելենա Յամպոլսկայային, որոնց հետաքրքիր են ոչ միայն թատրոնի հյուրախաղերը, այլ` ընդհանրապես մեր տարածաշրջանի զարկերակը: …

կարդալ ավելին

MIDEM-ը` Շառլ Ազնավուրին

28.09.2008

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը 2009թ. հունվարի 19-ին կստանա MIDEM-ի սահմանած մրցանակը «Ստեղծագործական կյանքում ունեցած ներդրման համար» անվանակարգում: BUSINESS WIRE լրատվական գործակալության փոխանցմամբ, MIDEM-ը համաշխարհային երաժշտական բիզնեսի ամենախոշոր տարեկան տոնավաճառն է, որին մասնակցում են երաժշտական աշխարհի առաջատար գործարարները, աստղերը եւ երաժշտական հեղինակավոր ԶԼՄ-ները: Տոնավաճառի շրջանակներում կազմակերպվում են խորհրդաժողովներ, քննարկումներ, երիտասարդ կատարողների պրեմիերաներ, տեղի են ունենում մրցանակաբաշխություններ …

կարդալ ավելին

«Կերար՝ պիտի վճարես»

24.09.2008

Իշխանության ու արվեստի փոխհարաբերությունների մասին դերասան Հրանտ Թոխատյանն ու երգերի հեղինակ (ժամանակին` նաեւ բեմադրիչ) Ռուբեն Հախվերդյանը տարբեր կարծիքներ ունեն։ Սակայն երկուսն էլ դժգոհ են, որ հասարակությանը, մանավանդ՝ լրագրողներին, ավելի շատ հետաքրքրում են իրենց քաղաքական գնահատականները, քան իրենց ստեղծած բուն արվեստը։ «Գիտեմ, որ երաժշտական տեսաբանների հոծ զանգված կա, բայց նրանցից ոչ մեկը երբեք չի արձագանքել ու …

կարդալ ավելին

Վերահրատարակվել են Վարդան Այգեկցու «Խրատները»

24.09.2008

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ Եկեղեցու հայրեր» շարքից վերահրատարակել է ԺԲ-ԺԳ դդ. նշանավոր ազգային-եկեղեցական գործիչ Վարդան վարդապետ Այգեկցու խրատները: Մայր Աթոռի մամլո դիվանի փոխանցմամբ` «Խրատներ քահանաներին եւ ժողովրդին» բաժինն աշխարհաբարի են վերածել Մայր Աթոռի միաբաններ Տ. Գեւորգ աբեղա Սարոյանը եւ Տ. Մկրտիչ աբեղա Պռոշյանը, իսկ «Խրատներ» …

կարդալ ավելին

Հակոբ Մովսես. ես-ի զոհաբերման բանաստեղծական կերպը

24.09.2008

Գրականության ըմբռնման եւ գնահատման հարցում անկախ Հայաստանում առանձնապես ոչինչ չի փոխվել, մինչդեռ, երբ փոխվում է իշխանությունը, ենթադրելի է, թե պիտի փոխվի նաեւ իմացությունը: Ամենեւին չկարծելով, թե այդ դրույթը լիովին ճիշտ է, կարծում եմ, որ Հայաստանում պարզապես իշխանությունը, կամ, որ նույնն է՝ իշխանության նկատմամբ վերաբերմունքը չի փոխվել, ուստի եւ չէր կարող փոխվել նաեւ իմացությունը՝ լինի այն …

կարդալ ավելին

Ջիգարխանյանի թատրոնը` Երեւանում

24.09.2008

«Ռուսական մշակույթի սեզոն» միջոցառման շրջանակներում երեկվանից մինչեւ սեպտեմբերի 29-ը Երեւանում հյուրախաղերով հանդես է գալու Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Ներկայացվելու են թատրոնի «Երեք քույրեր», «Դոն Ժուան կամ Քարե հյուրը», «Մի երկու մուժիկ էլ որ լիներ», «Մեզ սպասում են հաստատ ոչ այստեղ» բեմադրությունները: Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոնն» անցկացվում է 2008 թ. մայիսից: Այս ընթացքում արդեն …

կարդալ ավելին

Լեոնիդ Ցիպկին (1926-1982)

24.09.2008

Ահա թե ինչ է գրում «Թարգմանչի խնդիրը» հոդվածում Վալտեր Բենիամինը. «Թարգմանությունները, որ շատ ավելին են, քան բովանդակության մատուցումը, լույս աշխարհ են գալիս հենց այն ժամանակ, երբ իր ժամանակը գերազանցած ստեղծագործությունը հասնում է փառքի շրջանին: Վատ թարգմանիչների պնդմանը հակառակ, այդպիսի թարգմանությունները չեն ծառայում ստեղծագործությանը, այլ ավելի շուտ իրենց գոյությամբ նրան են պարտական: Բնագրի կյանքն ամեն անգամ …

կարդալ ավելին

Բառերը միայն բառեր մնացին

23.09.2008

Մոսկվայի Չեխովի անվան Գեղարվեստական թատրոնի հյուրախաղերին հայ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ էր սպասում: Ներկայացումը դիտելուց հետո, սակայն, այդ ոգեւորությունը շատերի մոտ մարեց: Դրա պատճառը գուցեեւ գավառում իմիջիայլոց ելույթ ունենալու ռուսների ավանդույթն էր, կամ էլ` ներկայացվածը պարզապես անհաջող բեմադրություն էր: Լավագույն ռուսական թատրոններից մեկը Երեւանում ցուցադրեց Շեքսպիրի «Համլետը», որտեղ խաղում էին «մենթերի» մասին պատմող ու բարձր վարկանիշ …

կարդալ ավելին

Ռոբերտ Վալզեր

23.09.2008

Վալտեր Բենիամին. Ռոբերտ Վալզեր Բազում էջեր է գրել Ռոբերտ Վալզերը, բայց այնքան էլ շատ չի գրվել նրա մասին: Ընդհանրապես մեզ ինչ է հայտնի մեզանից նրանց մասին, ովքեր կարողանում են ըստ նպատակի օգտագործել ծախու գլոսսաները (գլոսսա-անհասկանալի բառի կամ արտահայտության մեկնություններ լուսանցքում կամ բնագրում)` ոչ այնպես, ինչպես դա անում է թերթի գրչակը, վեհացնելով, ասես «վսեմացնելով» դրանք մինչեւ …

կարդալ ավելին

Երգչախումբ է ստեղծել

23.09.2008

Երգչուհի Աննա Մայիլյանը Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի շնորհալի 18 դպրոցականներից ձեւավորել է երգչախումբ, որը հանդես է գալու բացառապես հայկական ժողովրդական եւ դասական երգերի կատարմամբ: Հաշվետու համերգը` Աննա Մայիլյանի գլխավորությամբ, երեկ կայացել է Հայրավանքի միջնակարգ դպրոցում: Աննա Մայիլյանի հավաստմամբ` Հայրավանքի դպրոցականների հետ ինքն աշխատել է ընդամենը վերջին մեկուկես ամսվա ընթացքում եւ մոտ 10 լիարժեք պարապմունք անցկացնելուց …

կարդալ ավելին

Կոլորիտային մորաքույրը՝ սփյուռքից

22.09.2008

Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը հայաստանցի է, ով ճակատագրի բերումով՝ դարձել է սփյուռքահայ, եւ հիմա Երեւանում ներկայացում բեմադրելով՝ կարծես փորձում է բացահայտել, թե ինչն է մեզ իրականում բաժանում, թե ինչո՞ւ են եւ՛ կենցաղում, եւ՛ տնտեսվարության մեջ զգացնել տալիս բազմաթիվ տարաձայնությունները։ Ն.Դուրյանի բեմադրությունը ստեղծվել է Թոմաս Բրանդոնի «Մորաքույրը Փարիզից» դասական կատակերգության հիման վրա, սակայն, ինչպես ինքը, բեմադրիչն …

կարդալ ավելին

Սարդարապատ, կիսակայարան եւ հերոսամարտ

22.09.2008

Մարդիկ, նաեւ` պետությունները չեն սիրում սեփական թուլությունն ու անզորությունն ի ցույց դնել աշխարհին: Հոգեբանորեն նրանք ցանկանում են սեփական աչքերում ավելի խրոխտ, ավելի բարձր ու ավելի անբիծ երեւալ: Սակայն այդ դեպքում էլ ստիպված են լինում ստել: Եվ շատ սարսափելի է, որ որոշ ժամանակ անց իրենք էլ են սկսում սեփական ստերին հավատալ` իրապես մոռանալով անցյալի ոչ փառունակ …

կարդալ ավելին

Հետաքրքիր հյուրեր

22.09.2008

«Ֆրուտ ֆուլ Արմենիա» հիմնադրամի չորրորդ համաժողովի շրջանակներում կլինի նաեւ մեծ թենիս եւ դասական երաժշտություն: Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին առաջին անգամ Հայաստանում կլինի հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով մաստեր-կլասս կանցկացնի Հայաստանի թենիսիստների հետ եւ ընկերական հանդիպում կունենա Հայաստանի լավագույն թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ: Բացի այդ, Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ Հայֆիլհարմոնիայում …

կարդալ ավելին

Կյանքը գուցե սեւ-սպիտակ է, սակայն հրաշալի է

22.09.2008

– Տիկին Նավասարդյան, սեպտեմբերի 9-ին Ձեր մենահամերգն էր: Նվագացանկում Մոցարտի, Շոպենի, Շումանի գործերն էին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այսօ՛ր դասական երաժշտության նպատակը: Մարդիկ լսում են այն, սակայն ամեն կարգի փոխհարաբերություններում շարունակում են գերակա մնալ ցածր կրքերը: Ստացվում է՝ արվեստը մնում է միայն փոքր խումբ մարդկանց շնորհը: – Արվեստն ունի իր առաքելությունը, որն է` կյանքի գունավոր …

կարդալ ավելին

Ջեյմս Ջոյս (1882-1941)

22.09.2008

Շատ նովելներ կան, որոնցում ես նկարագրում եմ իմ մանկությունը, սակայն դրանցից սոսկ քչերն են գրված այնպես, որ ասես թե դրանք մանկան զգացողություններ են: Այդ առումով նոր մոտեցում է առաջարկում Ջեյմս Ջոյսը: Համենայն դեպս, Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը պատանի հասակումը» գրված է այնպես, ինչպես տեղի ունեցածն ընկալում է երեխան: Կամ, հնարավոր է, տպավորություն է ստեղծվում, թե թեկուզ …

կարդալ ավելին

Թատերաշրջանը` առանց գեղարվեստական ղեկավարի

22.09.2008

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 143-րդ թատերաշրջանը բացել է Կարինե Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից» ներկայացմամբ (բեմադրող ռեժիսոր՝ Նիկոլայ Ծատուրյան): Թեեւ թատրոնն այսօր չունի գեղարվեստական ղեկավար, սակայն, ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանը, գեղարվեստական ղեկավարի բացակայությունը փորձ է արվում լրացնել գեղխորհրդի միջոցով, իսկ պրոդյուսերի նոր պաշտոնը, Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ, …

կարդալ ավելին