Թուրք, հույն եւ ամերիկացի (սեւամորթ) երիտասարդներն իրար հետ ծանոթանում են ամենազոր ինտերնետի միջոցով, իրար նամակներ են գրում ու իրենց համար բացահայտում են 1915թ. տեղի ունեցած հայերի կոտորածի փաստը։ Հետագայում նրանք փորձում են ավելի խոր ինֆորմացիա ստանալ Եղեռնի մասին ու սկսում են շփվել հայ երիտասարդ մի աղջկա հետ։ Եվ այս չորս՝ տարբեր ճակատագիր ու մտքեր ունեցող …
կարդալ ավելինՀայաստանում նոյեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը կանցկացվի էլեկտրոնային բովանդակությամբ համահայկական երրորդ մրցույթը` նվիրված հայոց տպագրության 500-ամյակին: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում տեղեկացրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուքասզյանը: Ըստ նրա` մրցույթի նպատակն է՝ բացահայտել հայկական էլեկտրոնային բովանդակության ոլորտի վերջին տարիների նվաճումները, ՀՀ արտադրողների համար միջազգային շուկայում նրանց արտադրանքը եւ նվաճումները ներկայացնելու պայմաններ ստեղծել: …
կարդալ ավելինՎերջերս Երեւանում կազմակերպվել էր «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն եւ ազգային ինքնություն» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էր նաեւ ամերիկահայ գրականագետ եւ լրագրող պրոֆ. Օշին Քեշիշյանը: – Վիլյամ Սարոյանը, թեեւ Ամերիկայում էր ծնվել, ամերիկացի էր, բայց իրեն հայ գրող էր տեսնում: – Սարոյանի հայ գրող լինելու հարցը միշտ է քննարկման առարկա եղել: Կան նաեւ ուրիշ լեզվով գրող …
կարդալ ավելինԱվարտվում են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկում Վիլյամ Սարոյանի արձանի տեղադրման համար նախատեսված վայրի բարեկարգման աշխատանքները. արդեն պատրաստ է արձանի տեղադրման հիմքը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի` մոտ օրերս տեղի կունենա արձանի բացումը: Արձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Երեւանցին: Արձանի տեղադրման վայրը ՀՀ Մշակույթի նախարարության միջնորդությամբ հատկացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվում է Վ. Սարոյանի ծննդյան …
կարդալ ավելինԳերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երեւանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության եւ Թբիլիսիի ու Երեւանի Գյոթեի անվան ինստիտուտի հետ միասին նոյեմբերի 15-23-ը կանցկացնի մշակութային օրեր: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության լրատվամիջոցների հետ կապի բաժնից, բազմաբնույթ մշակութային ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն համերգներ, գերմանական ֆիլմերի ցուցադրություն Հայաստանի Ազգային պատկերասրահում ու «Մոսկվա» կինոթատրոնում, թատերական ներկայացումներ, ընթերցումներ: Մշակութային օրերի …
կարդալ ավելինԲելառուսի մայրաքաղաք Մինսկում նոյեմբերի 15-22-ը կայանալիք «Լիստապադ» միջազգային կինոփառատոնին Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Քրմուհին» ֆիլմը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, կինոկենտրոնը կմասնակցի նաեւ դեկտեմբերի 11-18-ը Դուբայում կայանալիք 5-րդ միջազգային կինոփառատոնին: Ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը կներկայացվի Վենետիկի, Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները»` Կաննի, Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը»` …
կարդալ ավելինՆկարիչների միության շենքում բացվել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը կազմակերպվել է նկարչի 90-ամյա հոբելյանի առիթով։ Թեեւ նկարիչը բազմիցս է ցուցադրվել տարբեր երկրներում, սակայն այսքան ամբողջական նրա գործերը երբեք ներկայացված չեն եղել։ Ցուցահանդեսին ներկայացված են «Մայրություն», «Կակաչներ», «Աղբյուր», «Պլեադներ» շարքերը, որոնց նկարիչն անդրադարձել է իր ողջ կյանքի ընթացքում։ Բնավ էլ նպատակ չունենալով ավարտել …
կարդալ ավելինՀնդկացի գրող Սալման Ռուշդիի «Կեսգիշերվա զավակները» վեպը շուտով էկրանավորվելու է կանադուհի ռեժիսոր Դիպա Մետայի կողմից։ Այժմ բանակցություններ են ընթանում մի քանի հոլիվուդյան ստուդիաների հետ։ 1981 թվականին լույս տեսած այդ վեպը շատ մեծ արձագանք է ստացել աշխարհում, այն շատ նրբորեն ու ինքնահեգնանքով պատկերում է Հնդկաստանի մի քանի պատմական շերտերը։ Սալման Ռուշդիի շնորհիվ աշխարհն իմացավ հարուստ ու …
կարդալ ավելինԴուդուկահար Ջիվան Գասպարյանի 80-ամյակին նվիրված նոյեմբերի 11-ին կայանալիք համերգին, որը տեղի է ունենալու Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, ելույթ են ունենալու համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանցի մի շարք երաժիշտներ: Արդեն Հայաստանում են Զուկկերոն (Zucchero), «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթը» (Alan Parsons Live Project) եւ «Փլանեթ X»-ը (Planet X): Երեւան են գալու նաեւ Պեդրո Էուստաչեն, Անդրեաս Վոլենվեյդերը, Բորիս Գրեբենշչիկովը, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայ ժողովրդական երգարվեստի եւ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Արվեստի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը` Թ. …
կարդալ ավելինՖրանսիայի Մոնպելիե քաղաքում արդեն 30-րդ անգամ միջազգային կինոփառատոն է անցկացվում, որը համախմբում է Միջերկրական ծովի ավազանի երկրների կինոմասնագետների: Ուշագրավ է, որ փառատոնը յուրահատուկ ճշտում է արել ու կինոստուգայցը ներկայացնում է որպես Միջերկրական երկրների ու Հայաստանի փառատոն: Հայաստանը ծովափնյա երկիր չէ, սակայն փառատոնին լիիրավ ներկայանալու հնարավորություն ունի: Այս տարի փառատոնին մասնակցել է հայ ռեժիսոր Տիգրան Խզմալյանի …
կարդալ ավելինՄեր հասարակական կյանքում նոր մոդայիկ զբաղմունք է ծագել. բոլորը սկսել են քննադատել հայրենական սերիալները: Ուշագրավ է, որ հեռուստատեսային սերիալային արտադրանքը քննադատելու, վերահսկելու, գրաքննելու եւ նույնիսկ` օրենսդրաբար արգելելու կոչերը հնչում են տարբեր հարթակներից: Սերիալների վտանգի մասին խոսում են պատգամավորները, հոգեբանները, հաջողակ եւ ոչ այնքան հաջողակ դերասանները: Ինչո՞ւ է սերիալներից դժգոհելու ցանկությունը հենց հիմա ծնվել եւ ինչո՞ւ …
կարդալ ավելինՌեժիսոր Ալբերտ Մկրտչյանը վերջերս հանդիսատեսի դատին է հանձնել իր նոր՝ «Տխուր փողոցի լուսաբացը» գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գյումրիում, որին հաջորդել է երեւանյան պրեմիերան: Պատահական չէ, որ անդրանիկ ցուցադրման իրավունքը պատկանում է Գյումրիին, քանի որ ֆիլմը Գյումրիի ու գյումրեցի մի ընտանիքի ճակատագրի վրա է հիմնված: Գյումրիում ծնված Ալբերտ Մկրտչյանն իր շատ ֆիլմերում` «Մեր …
կարդալ ավելինԴոնեցկի տափաստանի վրա այդպիսի մառախուղ կարապի սեպի առաջնորդը դեռ չէր հիշում: Մշուշը կանգնած էր հոծ, ինչպես ձյունը: Ոչ երկիր կար, ոչ երկինք: Մայրամուտի վերջին ցոլքերը մարում էին, եւ չկար ոչ երկիր, ոչ աստղեր, ոչ էլ ինչ-որ ձայներ, երամի անհանգիստ, փողային կանչերից բացի: Միայն այդ փողային կանչերն ու թեւաշչոցներն էին լցնում մուժի ճերմակ, ականակույր վիհը: Սեպը …
կարդալ ավելինԵրբ Մշակույթի նախարարության որոշումով հեռացվեց Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, շատ թատերասերներ ու թատրոնի մասնագետներ մտածեցին, որ Հայաստանի գլխավոր թատրոնում կատարված այդ լրջագույն քայլը (իսկ դա իրոք լուրջ քայլ էր, քանի որ տպավորություն էր ստեղծվում, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ցմահ է տրվում ու ինքնաբերաբար ճահճացման է հանգեցնում) իր շարունակությունը կստանա։ Սակայն …
կարդալ ավելինՀոկտեմբերի 31-ին, 81 տարեկանում մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Հուղարկավորությունը տեղի է ունեցել Երեւանի քաղաքային գերեզմանատան նոր պանթեոնում:
կարդալ ավելինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ տեղեկացրել է, որ Ռուսաստանը ծրագրում է մինչեւ տարեվերջ մշակութային կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում: «Այս տարի ծրագրում ենք նոր կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում»,- ասել է Լավրովը:
կարդալ ավելինԺամանակակից արվեստի շուկայում վերջին ժամանակներս գների անկում է նկատվում: Artprice ընկերության ուսումնասիրությունների տվյալներով` արվեստի գործերի գները կընկնեն: Դեռ կես տարի առաջ ժամանակակից արվեստագետների գործերն աճուրդներում վաճառվում էին ռեկորդային գներով, սակայն Artprice-ում պնդում են, որ իրավիճակը փոխվել է: Օրերս հրապարակված զեկույցում Artprice-ի մասնագետները նախազգուշացնում են, որ գնային բումը սկսել է անկում ապրել: Համաձայն նրանց դիտարկումների` «դեռ …
կարդալ ավելինՎերջերս հայտնի դաշնակցական, պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը հյուրընկալվել էր «Ճանապարհ» հաղորդաշարին եւ հաղորդման ընթացքում մի քանի զարմացական հարց ուղղեց հեռուստադիտողին։ Հայտնի բան է, որ մեր իշխանավորներից ու պատգամավորներից շատերը չեն ուզում հարցերի պատասխանել, իսկ պատասխանելիս էլ կա՛մ խուսանավում են բուն նյութից, կա՛մ չհասկանալու են տալիս։ Այս փաստը, պարզվում է, չի բավարարում ոչ միայն հասարակ ժողովրդին …
կարդալ ավելինԿիեւի միջազգային «Մոլոդիստ» կինոփառատոնը երկար կյանք ունի, այն անցկացվում է արդեն 38-րդ անգամ եւ համախմբում է կինոյի ասպարեզում առաջին քայլերն անող կինեմատոգրաֆիստներին։ Փառատոնն իր մրցութային ծրագրում ընդգրկում է լիամետրաժ, կարճամետրաժ ու ուսանողական կինոդեբյուտները, եւ հաղթողներին, բացի «Ոսկե եղնիկ» արձանիկից, նաեւ՝ գումարով է պարգեւատրում։ «Մոլոդիստը» շատ խորհրդանիշեր ունի, որպես կարգախոս ընտրվել են բարոն Մյունհաուզենի «Ճշմարտությունը ստի …
կարդալ ավելին