Ջութակահար, դիրիժոր, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի ղեկավար Վլադիմիր Սպիվակովին Հայաստանում բոլորը ճանաչում են, սիրում են ու շնորհակալ են նրան: Նրան Հայաստանի մտերիմ ընկեր են համարում աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերը: «Շատերն ինձ մոտենում են ու ասում են՝ «Վլադիմիր ջան, ցավդ տանեմ»,- ասում է նա: Նա առաջիններից էր, ով 1988 թվականի երկրաշարժին հաջորդած օրերին եկավ Հայաստան ու …
կարդալ ավելինՕշին Եղիազարյանցը նշանային ֆիգուր է Հայաստանի համար։ Նա անսահման լավատես ու 100%-անոց օպոզիցիոներ է։ Նրան բոլորը ճանաչում են, նրա հետ ընկերություն են անում արվեստի ու քաղաքականության բնագավառի մարդիկ եւ նրա հետ տարաբնույթ ծրագրեր են իրականացնում։ Օշինը մարդ է, ում օրգանիզմում հաստատ յուրատեսակ շարժիչ է գործում, քանի որ նա հասցնում է ամեն տեղ լինել ու ամեն …
կարդալ ավելինՔաղաքը սովորաբար դիտարկում են որպես տարածական կառուցվածք: Բայց չէ՞ որ իսկական քաղաքը նաեւ յուրահատուկ ժամանակագրական կառուցվածք է` ժամանակների շրջապտույտի մեջ թափանցող առանցք, որը հաստատում է քաղաքը, որպես յուրատեսակ գոյություն: Հենց այդ առանցքի վրա էլ փաթաթվում է տարածական կառուցվածքը, որը կարելի է ընթերցել, ասես տարվա օղակները ծառաբնի սղոցվածքի վրա: Քաղաքի կայունությունը ժամանակի մեջ ոչ միայն թույլատրում …
կարդալ ավելին– Տիկի՛ն Թոփչյան, վերջերս Երեւանում տեղի ունեցավ Ձեր «Հայելի» գրքի շնորհանդեսը: Կա կարծիք, որ կին գրողը հազվադեպ է ստեղծում արժեքավոր, լուրջ գործեր, քանի որ կինն իր բնույթով նախեւառաջ ցանկանում է տպավորություն թողնել: Օրինակ, Աննա Ախմատովան, Ցվետաեւան տաղանդավոր են, քանի որ գրում են առանց սեթեւեթանքների, առանց հաշվի առնելու թողած տպավորությունը, քանի որ ունեն ասելիք, անցել են …
կարդալ ավելինՕպերային մեներգիչ, հանրահայտ «բաս» Բարսեղ Թումանյանը Հայաստանում քիչ է լինում, քանի որ նրա անձնական աշխատանքային խիտ գրաֆիկն ու հայրենիքում օպերային բեմադրությունների պակասն անիմաստ են դարձնում նրա մասնագիտական ներկայությունը Հայաստանում: Որպես «բեմական ձայն»՝ նա այստեղ անելիք չունի: Իսկ որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը շատ բան ունի ասելու: Ներկայանալի արտաքին ու հպարտ …
կարդալ ավելինԵրեւանի Օպերային թատրոնը պատրաստվում է նոր օպերային ներկայացման պրեմիերայի։ Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին կներկայացվի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերայի բեմականացումը, որը տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20-րդ տարելիցի նախաշեմին ու կնվիրվի արհավիրքի զոհ դարձած մարդկանց հիշատակին։ Նոր օպերային ներկայացումներով աղքատ մեր թատրոնում այս օպերան իրականություն դարձնելու համար շատ ու բազմաբնույթ ուժեր էին ներդրված։ Շուրջ 200 մարդ …
կարդալ ավելինՀին Ջուղայի հայկական հնագույն գերեզմանատուն այլեւս գոյություն չունի, այն վերածվել է ադրբեջանական ռազմակայանի, իսկ գերեզմանատան ոչնչացման վերաբերյալ հարցն այժմ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում ասել է պատմաբան, ճարտարագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա, արդեն երկու ամիս է, ինչ Եվրադատարանում ընթանում է այս հարցով դատական գործընթաց: Բացի Եվրոպական դատարանից, ադրբեջանցիների կողմից …
կարդալ ավելինՃարտարապետ, դիզայներ Միքայել Մկրտչյանը շատ հետաքրքիր ուղի է գծել իր համար: Նա չի շտապում, հռետորական լոզունգներով չի ուղղորդվում, այլ` նախագծում է այն փոքր տարածքը, որտեղ ինքը, իր հարազատները, ընկերներն ու իր աշակերտներն են ապրում: Նա նաեւ չի դադարում երազել` լավ հասկանալով, որ օրերից մի օր հասարակության մեջ կուտակված բողոքը դուրս է ժայթքելու եւ գեղեցիկ ու …
կարդալ ավելինԱռակաց գրքից է. «Առակ 29» կրթական-մշակութային բարեգործական կազմակերպության առաջնորդողը: Մի քանի սփյուռքահայերի հիմնած կազմակերպություն է, որի նպատակն է՝ նպաստել ազգային վերածննդին, մշակութային վերականգնմանը, ստեղծագործական զարթոնքին եւ Հայաստանը զարգացնել աշխարհի գլոբալ մրցակցություններին համապատասխան: Մեզանում շատ են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» միջոցառումները, որոնք, սակայն, առանց իրական քայլեր դառնալու՝ միջոցառմամբ էլ վերջանում են: Ու որեւէ հետք չեն թողնում, …
կարդալ ավելինՆախօրեին Նյու Յորք է հասցվել ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ մի գիրք, որը համարվում է աշխարհում ամենաթանկարժեքը: Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Միքելանջելո Բուոնարոտիի կենսագրության արդի հրատարակության բացառիկ օրինակը ձեռքով պատրաստվել է Իտալիայում եւ նվիրվել Նյու Յորքի հանրային գրադարանին: Այնտեղ «Հմուտ ձեռք» գիրքը ընդհանուր դիտման համար կցուցադրվի դեկտեմբերի 2-ից: Այս հազվագյուտ գիրքն ունի ավելի քան …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար՝ թատրոնի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանին եւ դերասան Կարպիս Շամալյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
կարդալ ավելին«Եթե նույնիսկ պարզվի,- գրում է Նիկողայոս Մառը,- որեւէ անհայտ քարոզիչ առակը կիրառել է ուսուցման ժամանակ, Վարդանի նշանակությունը դրանով չի նսեմանա: Վարդանը, որ ստեղծողն էր առակախառն նոր տեսակի, ստացավ տաղանդավոր քարոզչի եզակի համբավ, հիմք դնելով առակների լայն օգտագործման` բարոյախոսական նպատակով: Որքան էլ պարզ լինեն ձեւերը, որոնցով առասպելները եւ հեքիաթները դառնում են առակներ, հայ գրականության մեջ այդ …
կարդալ ավելինԿիպրոսում նոյեմբերի 22-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի միջազգային 6-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան 59 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը: Նա հանդես է եկել 2-րդ համարի ներքո «Իմ երգի հնչյունը» երգով: Մրցույթի հաղթող է ճանաչվել Վրաստանը` 154 միավորով. «Բզիկեբի» եռյակը հանդես է եկել «Բզզզ»-ի կատարմամբ: Երկրորդ տեղը 135 միավորով զբաղեցրել է Ուկրաինան, երրորդ տեղը` …
կարդալ ավելինՂրիմում գտնվող Անտոն Չեխովի տուն-թանգարանը լուրջ վտանգի առջեւ է հայտնվել։ Ռուսաստանն եւ Ուկրաինան չեն կարող համաձայնության գալ, թե ո՞ր պետությունն է այսուհետ ստանձնելու առանձնատան հետագա խնամքը։ 1991 թվականից սկսած Ռուսաստանի կառավարությունը դադարեցրել է առանձնատան պահպանման համար գումարներ տրամադրել, իսկ Ուկրաինայի իշխանություններն ասում են, որ իրենք պարտավոր չեն իրենց բյուջեից գումար տրամադրել, քանի որ «Չեխովը ոչ …
կարդալ ավելինԵրեւանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 21-ին եզակի ցուցահանդես է բացվել։ Մեկ ընդհանուր տարածքում հավաքվել են 18-20-րդ դարերի բոլոր այն եվրոպական ժամացույցները, որոնք մինչ այսօր պահվում էին Պատկերասրահի պահոցներում։ Ավելի քան 40 ժամացույց-ցուցանմուշներն այցելուներին են ցուցադրում մարդկության կողմից հնարված ամենակարեւոր սարքի էվոլյուցիան։ Ժամանակի հավերժ հոսքը կարգավորելու փորձեր արել են դեռեւս նախամարդիկ, որոնք ժամանակը չափել են արեւային, ջրային …
կարդալ ավելինԵրեւանի երեք երաժշտական կրթօջախների (Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի, Կ.Սարաջյանի անվան երաժշտական եւ Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցների) սաները նոյեմբերի 24-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հանդես կգան «Քեզ համար, Հայաստան» խորագրով բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008-ին»: Այս նախաձեռնությունը կլինի պատանի երաժիշտների ներդրումը հիմնադրամի որդեգրած գյուղական զարգացման ծրագրին: Համերգում ներառված կլինեն հայկական, արեւմտաեվրոպական դասական …
կարդալ ավելինՍերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը եւ՛ հայաստանցիների, եւ՛ օտարերկրացիների մոտ ֆենոմենալ հաջողություն ունի։ Եվ երբ մտածում ես՝ ի՞նչը կարելի է որպես Հայաստանի արվեստի սիմվոլ ներկայացնել օտարերկրացի հյուրերին, առաջին հերթին հենց այդ գեղեցիկ ու գունեղ թանգարանն ես մտաբերում՝ հասկանալով, որ Փարաջանովի տաղանդն այն այցեքարտն է, որը ցուցադրելով միայն, արդեն իսկ շատ բան կարելի է ասել մեր գեներում կուտակված …
կարդալ ավելինՍեփականաշնորհված «Հայֆիլմ» ստուդիայի իրավահաջորդը հանդիսացող Ազգային կինոկենտրոնը այսուհետ փորձելու է ուշադրություն դարձնել երիտասարդների ու ուսանողների ֆիլմերին: Հայաստանն ամեն տարի Կինոկենտրոնի տնօրինությանն է հանձնում 250 մլն դրամ գումար, որը Կինոկենտրոնն օգտագործում է իր պատկերացումների համաձայն` նպատակ ունենալով նպաստել կինոյի զարգացմանը: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ասել է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման հետ կապված հույսերը չեն արդարացել: «Մենք …
կարդալ ավելինԲեմական մեծ հմայքի տեր հայ դերասանուհիներ Վիոլետա Գեւորգյանն ու Տաթեւիկ Ղափլանյանը վաղուց են հեռացել իրենց հարազատ Երեւանի Դրամատիկական թատրոնից, հեռացել են նաեւ Հայաստանից: «Երբ ինձ ասացին, որ մոտակա 5 տարիների ընթացքում ես նոր դերեր չեմ խաղալու, ստիպված հեռացա թատրոնից: Ես թողեցի իմ տունը, իմ թատրոնը եւ հեռացա: Իսկ ի՞նչ պիտի անեի»,- հռետորական հարց է տալիս …
կարդալ ավելինԹվում էր, թե ես չեմ հավատում կամքի ազատությանը: Եվ այդուհանդերձ, եթե ինձ վիճակվեր բնորոշել Խուան Խոսե Արեոլային մի բառով` նրա անունից զատ (իսկ այդ պայմանականությանը քեզ ոչ ոք չի դատապարտել), ես առանց երկմտելու կընտրեի «ազատություն» բառը: Անսահման երեւակայության ազատությունը, որին իշխում է լոկ մի բան` պայծառ միտքը: Խորխե Լուիս Բորխես Եվ հանկարծ թույր մը դեղձան …
կարդալ ավելին