8-րդ տեղում

27/11/2008

Կիպրոսում նոյեմբերի 22-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի միջազգային 6-րդ մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան 59 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը: Նա հանդես է եկել 2-րդ համարի ներքո «Իմ երգի հնչյունը» երգով: Մրցույթի հաղթող է ճանաչվել Վրաստանը` 154 միավորով. «Բզիկեբի» եռյակը հանդես է եկել «Բզզզ»-ի կատարմամբ: Երկրորդ տեղը 135 միավորով զբաղեցրել է Ուկրաինան, երրորդ տեղը` 103 միավորով՝ Լիտվան, չորրորդ տեղը՝ 100 միավորով՝ Մալթան, որին հաջորդում է Մակեդոնիան` 93 միավոր: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրին Բելառուսը եւ Ռուսաստանը: Նշենք, որ մրցույթին մասնակցում էին աշխարհի 15 երկրների ներկայացուցիչները: