Մշակույթ

Մուտքը՝ հետեւի կողմից

14.02.2009

«Oսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները դիմել են 2008-ի անվանակարգերում ներկայացված հայտնի դերասաններին եւ դերասանուհիներին, որպեսզի նրանք ավանդական կարմիր գորգի վրայով անցնելու փոխարեն՝ օգտվեն «Կոդակ» թատրոնի ետնամուտքից: Ըստ «LA Times» հանդեսի, կազմակերպիչներն այս քայլին են գնացել այն հանգամանքի համար, քանի որ մի քանի տարի է՝ մրցանակաբաշխությունը կորցնում է հեռուստադիտողների, եւ այս կերպ կազմակերպիչները հույս ունեն, որ կարող են …

կարդալ ավելին

Նորովի հայացք՝ ծիրանագույն մոլորակից

14.02.2009

Յուրաքանչյուր հոգեբան ու ծնող կարող է ասել, որ երեխայի զարգացման ամենահեշտ ու հեռանկարային ուղին խաղն է: Ոչ մի երեխա չի սիրում, երբ իրեն ստիպում են սովորել, նա ուզում է, որ իր հետ խաղան։ Խաղի միջոցով գիտելիք փոխանցելն ավելի արդյունավետ է դառնում, երբ խաղին գումարվում է ստեղծագործելու մղումը։ Այդ բոլոր ճշմարտությունները հաշվի առնելով, լույս աշխարհ է …

կարդալ ավելին

Ցուցահանդեսը՝ ապրիլին

14.02.2009

Ապրիլի 10-13-ը Երեւանում կանցկացվի «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO-2009» խորագրով 8-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, սեմինարներ, մասնավորապես, կանխարգելում, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, մայրություն ու մանկություն, հիգիենա եւ այլ թեմաներով: Այցելուներին կներկայացվեն առաջատար երկրների, ինչպես նաեւ Հայաստանի նվաճումները բժշկության ոլորտում, բուժծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումները մի շարք հիմնական ուղղություններով: Միջոցառման ընթացքում հատուկ տեղ կհատկացվի …

կարդալ ավելին

Պարգեւատրել են Կապիցային

14.02.2009

Ռուս հայտնի գիտնական, Եվրոպական, Բնագիտական ակադեմիաների ակադեմիկոս Սերգեյ Կապիցան երեկ Երեւանի Պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր՝ շոշափել գիտական լայն շրջանակների, հիմնարար ու կիրառական գիտությունների վերաբերյալ հարցեր, խոսել գլոբալիզացիային առնչվող իրողությունների մասին, որով Ս. Կապիցան զբաղվում է վերջին 15 տարիների ընթացքում: Ս. Կապիցան կարեւորել է շփումն ուսանողության հետ, որը հնարավորություն կտա «զգալ …

կարդալ ավելին

Ֆյոդոր Սոլոգուբ (1863-1927)

14.02.2009

Եթե Ֆյոդոր Սոլոգուբի պոեզիան ու թարգմանությունները բավականաչափ ծանոթ են ընթերցողին, մանավանդ Պոլ Վերլենի ու Արթյուր Ռեմբոյի հիասքանչ թարգմանությունները, ապա նրա արձակը, չնայած միջակ կամ թույլ գրությունների, եթե ոչ առատությանը, ապա գոնե առկայությանը, գոյում է, որպես անծանոթ աշխարհ: «Իր ողջ արձակով Սոլոգուբը կտրուկ շրջադարձ է կատարում նատուրալիզմի տրորված արահետներից` կենցաղային, լեզվական, հոգեբանական: Եվ նորագույն ռուս արձակի …

կարդալ ավելին

«Պետք է փորձենք ազգային «միջուկ» տեղադրել «Մաքդոնալդսի» մեջ»,- ասում են Ինգա եւ Անուշ Արշակյանները

11.02.2009

Երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ զրուցելը շատ հաճելի է: Նրանք ինֆորմացված ու զգայուն էքսպերիմենտատորներ են, որոնք կարող են մեծ ոգեւորությամբ խոսել հայկական ժողովրդական երգերի բառերի տիեզերական իմաստի մասին, կամ էլ երգելով որեւէ երգի հատված` ցուցադրել, թե որտեղ է ավարտվում «մաքուր» ու բյուրեղյա մեղեդին, եւ որտեղ է սկսվում այդ մեղեդու երանգավորումների «ծուռ» ճամփան, որն ունկնդրին …

կարդալ ավելին

Ներկայացնելու են փառատոների

11.02.2009

Ռեժիսոր Տիրան Կարապետյանի «Լռություն» վավերագրական ֆիլմը կներկայացվի մի շարք միջազգային փառատոներում: Այն նկարահանվել է 2008 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Վրաստանի պետական քաղաքականությունը եւ հայկական մշակութային հուշարձանները 1988-1989թթ.» գրքի հիման վրա: Մոտ 30 րոպե տեւողությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է անցած տարի դեկտեմբերին «Նարեկացի» արվեստի միությունում: Կինոնկարի երաժշտության հեղինակն է ազգությամբ իրանցի Այդին Դավուդին: Ինչպես «Արմենպրեսի» …

կարդալ ավելին

Արխիվը 85 տարեկան է

08.02.2009

Այս տարի նշվում է Հայաստանի ազգային արխիվի հիմնադրման 85-ամյակը. այն պաշտոնապես սկսել է գործել 1924-ի հոկտեմբերի 1-ից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, այդ կապակցությամբ աշնանից հանրապետությունում նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն, թե վերջին 10-15 տարիներին Արխիվն ինչ հետաքրքիր փաստաթղթերով է համալրվել` կապված պետական մարմինների, հանրապետության նշանավոր …

կարդալ ավելին

Միլիոնատերը՝ Հնդկաստանից

08.02.2009

Կար ժամանակ, երբ ֆիլմերը երկու կատեգորիաների էին բաժանվում՝ հնդկական եւ այլ։ «Միլիոնատերը ետնախորշից» («Slumdog millionaire») ֆիլմը կարելի է եվրոպական ու հնդկական կինոների հիբրիդ անվանել (ռեժիսորներն էլ են երկուսը՝ անգլիացի Դենի Բոյլն ու հնդկացի Լավլին Թանդանը)։ Նյութը հնդկական է, հայացքը՝ եվրոպական, իսկ նշանակետը ողջ մոլորակն է։ Ֆիլմի կառուցման մոդելը շատ հստակ է ու ստանդարտ. այն հեքիաթ …

կարդալ ավելին

«Ստվերում լինելը երաշխիք է մարդ մնալու համար»

07.02.2009

Վստահ է ռուսական նորաստեղծ «Պատմության գաղտնիքները» հեռուստաալիքի տնօրեն Ստեփան Հաջյանը, ով անցնելով շոու-բիզնեսի ոլորապտույտ ճանապարհով՝ այժմ իրականացնելու է ռուսական ամենապատվավոր հեռուստանախագծերից մեկը Ստեփան Հաջյանը Մոսկվա է տեղափոխվել մոտ 6 տարի առաջ, աշխատել է Ռուսաստանի ամենախոշոր երաժշտական պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի հետ, իսկ այժմ համագործակցում է գործարար Վիկտոր Բատուրինի եւ Էդվարդ Ռաձինսկու հիմնած «Մեր պարտքերը» («Դոլգի նաշի») …

կարդալ ավելին

Խորխե Լուիս Բորխես, Օսվալդո Ֆերարի

07.02.2009

Հիսուս Քրիստոս Ֆերարի. Մենք ձեզ հետ, Բորխես, հաճախ, թեպետ միշտ հակիրճ, հպանցիկ, թռուցիկ խոսել ենք կաթոլիցիզմի եւ բողոքականության մասին, բայց դեռեւս ոչ մի անգամ չենք խոսել քրիստոնեական ուսմունքի գլխավոր գործող անձի` Քրիստոսի ձեր ընկալման մասին։ Բորխես. Ես ասել եմ, չնայած Ռենանն ինձանից առաջ շատ ավելի լավ, քան ես, ասել է, որ եթե Քրիստոս Աստծո մարմնավորումն …

կարդալ ավելին

Ազնավուրը` Լոսո՞ւմ

07.02.2009

Շառլ Ազնավուրը, ով առաջիկայում կդառնա Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեյցարիայում, այս տարվա մայիսի 22-ին իր 85-ամյակը կնշի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նման տեղեկատվություն է տարածել ֆրանսիական «lexpresse.fr» գործակալությունը: Ըստ աղբյուրի, հանրահայտ երգիչը մտադիր է բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ տեղի կունենա նրա նոր սկավառակի ձայնագրությունը: Շառլ Ազնավուրի նոր սկավառակը կկոչվի՝ «Jazznavour 2»: Ըստ որոշ կարծիքների, Բրոդվեյի պրոդյուսերները …

կարդալ ավելին

«Գրքին արտոնյալ կարգավիճակ տալով՝ միայն շահում ենք»

07.02.2009

Հայաստանում գրքի շուկան միանգամից երեք ոտքով է «կաղում»։ Օրենսդրական դաշտի անկատարությունն ու գրքի հանդեպ հետաքրքրության պակասը հանգեցրել են նրան, որ գիրքը անհեռանկարային ապրանք է դարձել։ Իհարկե, բոլորն են համաձայն, որ գիրքը սոսկ ապրանք լինելուց բացի՝ նաեւ աշխարհայացք ձեւավորող շղթա է, որի երկարությունն ու ամրությունը ուղիղ համեմատական է քաղաքացու՝ իրեն ներդաշնակ զգալու կարողության հետ։ «Անտարես» գրահրատարակչական …

կարդալ ավելին

Փոփոխությունները վերջացել են

31.01.2009

Վերջերս էկրաններին է բարձրացել «Փոփոխությունների ուղի»` «Revolutionary road» ֆիլմը, որը ոչ մի կապ չունի հեղափոխության հետ, այն պարզապես կյանքի ու փոփոխությունների անհնարին լինելու մասին է պատմում: Ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը տարիներ առաջ ստեղծել էր «Գեղեցկություն` ամերիկյան ձեւով» ֆիլմը (որի հիմքում աղբի տոպրակի ճախրող գեղեցկությունն ու փակ շրջանից դուրս պրծնելու ցանկությունն էր) ու բազմաթիվ «Օսկարների» արժանացել, …

կարդալ ավելին

Ֆիլմեր չեն նկարահանվում

31.01.2009

Վերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանի ամենամեծ կինոստուդիան` «Մոսֆիլմը», ոչ մի ֆիլմ չի նկարահանել: Նկարահանման աշխատանքները կանգ են առել` ֆինանսական ճգնաժամի ու անորոշ ապագայի պատճառով: «Մոսֆիլմի» տնօրեն Կարեն Շահնազարովը հայտնել է, որ ստուդիայում գործազրկություն է տիրում, եւ փրկության օղակի դեր է խաղում ստուդիայի բազմապրոֆիլ լինելու փաստը: Այժմ ստուդիայում տեղի են ունենում մոնտաժային ու ձայնագրման աշխատանքներ, ինչի …

կարդալ ավելին

Հատուկ միջոցառում

31.01.2009

ՀՀ Մշակույթի նախարարությունը 6 մլն 320,8 դրամ է ստացել կառավարության 2009 թվականի պահուստային ֆոնդից` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 80-ամյա հոբելյանն անցկացնելու համար: Այդ գումարը պետք է հատկացվի Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին, որն, արդեն մոտ 45 տարի է, ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ Հ.Չեքիջյանը: Մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հայտնեց, որ արդեն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է …

կարդալ ավելին

«Ես թատերական առնետ եմ»

30.01.2009

Դերասան Սերգեյ Դանիելյանն այս խոսքերն ասում է ամենայն լրջությամբ։ Առնետներն ընդհանրապես երբեք չեն անում այն, ինչը չեն կարող, իսկ այն, ինչ անում են` միշտ անում են լավ։ Եվ հիմա հենց այդ համբերատար ու աշխատունակ կրծողներին կարելի է համարել փոփոխությունների խորհրդանիշը, քանի որ ո՛չ հպարտ կեցվածք ունեցող առյուծները, ո՛չ էլ բարձունքում սավառնող արծիվները չեն կարող արտացոլել …

կարդալ ավելին

Տոմազո Լանդոլֆի «Գոգոլի կինը»

30.01.2009

…Եվ ահա հիմա, երբ ես վերջապես պատրաստվել եմ հայտնելու Նիկոլայ Վասիլեւիչի կնոջ առեղծվածային պատմությունը, ինձ ալեկոծում են տարակուսանքները: Իրավունք ունե՞մ ես, արդյոք, բանալու այն, որ մինչ օրս ոչ մեկին հայտնի չէ, ինչը հենց իմ անմոռանալի ընկերը խստագույնս գաղտնի էր պահում (դրա համար նա հիմնավոր պատճառներ ուներ) եւ ինչը, մշտանշուշտ, ստահոտ եւ տխմարաբար կմեկնաբանվի: Չասած արդեն …

կարդալ ավելին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

30.01.2009

Գնիշիկաձորի հովտի մշակութային լանդշաֆտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու: Այդ ցանկում հայկական մշակութային հուշարձաններից տեղ են գտել Սանահինի եւ Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը` Ազատ գետի հովտով, Էջմիածնի Մայր տաճարի եկեղեցիների համալիրը` Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ, եւ Զվարթնոցի հնավայրը` տաճարով: Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանի` Գնիշիկաձորի «անվանակարգը» …

կարդալ ավելին

Ճգնաժամը` մշակույթում

30.01.2009

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նկատելի է դառնում նաեւ թանգարանների, թատրոնների ու գրախանութների աշխատանքում։ Օրինակ, Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանը հայտարարել է, որ այս տարի չի պատրաստվում գումար ծախսել՝ ցուցադրություններ բերելու համար, այլ՝ օգտագործելու է սեփական պահոցները։ Թանգարանի աշխատակիցները կարծիք են հայտնել, որ ճգնաժամը նաեւ որոշակի դրական արդյունք ունի, քանի որ ստիպում է ուշադրություն դարձնել սեփական հարստությանը։ Իսկ …

կարդալ ավելին