Մշակույթ

Մահացել է Մորիս Ժարը

31.03.2009

84 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ ֆրանսիացի երգահան Մորիս Ժարը: Նա բազմաթիվ հայտնի ֆիլմերի, այդ թվում` «Դոկտոր Ժիվագո», «Արդյո՞ք այրվում է Փարիզը» կինոնկարների երաժշտության հեղինակն է: Նա վախճանվել է կիրակի օրը` Լոս Անջելեսում, որտեղ նա մշտապես աշխատել է անցած դարի 60-ական թվականներից ի վեր: Ժարը ավելի քան 150 կինոնկարների երաժշտության հեղինակ է եւ երեք անգամ …

կարդալ ավելին

Ցուցահանդես՝ մուտանտների մասին

31.03.2009

ՆՓԱԿ-ում բացվել է «Հայաստանի Հանրապետություն. Սոցիալական մուտացիա» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը տարբեր տարիքի ստեղծագործ-նկարիչների աշխատանքների հավաքածու է եւ միաժամանակ՝ մանիֆեստ է։ Ստեղծագործությունների ոճն ու թեմաներն ուշագրավ մտորումների առիթներ են տալիս։ Գովազդային պաստառների ու բուկլետների ոճն ու լեզուն, շինությունների պատերի վրա գրառումներ անելու ժանրը՝ գրաֆիտին, պատկերապատումների՝ կոմիքսների շրջանակները, քանդակն ու կոնկրետ իրերի խաղարկումը ծառայում են մի …

կարդալ ավելին

Թթղ քիչ լինի, բայց իսկական

31.03.2009

Թատրոնի գոյության համար հարկավոր է երկու հարթության վրա գտնվող իրականություններ ունենալ. մեկը` պիտի կատարվի բեմում, իսկ մյուսը` դահլիճում: Այսինքն` պետք է ներկայացում ու հանդիսատես լինի: Առաջինը մենք քիչ թե շատ ունենք, քանի որ թատրոնները շատ են ու, բնականաբար, նրանք բավականին շատ բեմադրություններ են արտադրում (ըստ պլանի): Իսկ երկրորդ պարտադիր բաղադրիչը (հանդիսատեսը) թատրոնների ղեկավարների համար միշտ …

կարդալ ավելին

Պատրաստ կլինի տարվա վերջին

28.03.2009

«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմն ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարեվերջին: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Ըստ նրա, արդեն ավարտվել են մուլտֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքները: Բոլոր 8 մասերը պատրաստ են, սակայն անհրաժեշտություն կա անդրադառնալ նկարահանված առաջին 3 սերիաներին, որոնք որակական առումով չեն համապատասխանում այսօրվա չափանիշներին: Գ. Գեւորգյանի տեղեկացմամբ, …

կարդալ ավելին

Ամերիկայում հավաքագրվում է հայկական աուդիոարտադրանքը

28.03.2009

Մայիսի 2-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Armenian Music Award» (AMA) երաժշտական մրցանակաբաշխությունը, որը հոբելյանական է լինելու ու տոնելու է իր հիմնադրման 10-ամյակը: Ու չնայած առկա են լինելու բոլոր «աստղային» ատրիբուտները (կարմիր գորգը, լիմուզիններն ու երեկոյան զգեստները), այսուամենայնիվ, այս տարվա մրցույթն այլ ոճ ու այլ նպատակ կունենա, քանի որ փոխվել են մրցանակաբաշխության կազմակերպիչները: Փաստ է, որ վերջին …

կարդալ ավելին

«Ժամանակակից արվեստն ամեն ինչի մեջ քաղաքականություն է տեսնում»

27.03.2009

Վերջերս Կանդինսկու անվան մրցանակը ստացավ ռուս նկարիչ Ալեքսեյ Բելյաեւ-Գինտովտը, որն իրար միացնելով խիստ նացիոնալիզմն ու փոփ-կուլտուրան՝ տոտալիտար գաղափարների անթաքույց գովքն արեց։ Ռուսական ազգային զգեստ հագած մի կին բռնել է Կալաշնիկովի հրացանը, որի վրա գրված է. «Մենք ամեն ինչ ետ կբերենք»։ Մեկ այլ նկարում պատկերված է գլխաշորով մի կին, որի ձեռքում կացին է (վրան հարմարեցված է …

կարդալ ավելին

Գորան Պետրովիչ «Այն ամենը, ինչ ես գիտեմ ժամանակի մասին»

27.03.2009

Վեց 1994 թվականին մեր աղջիկը ջարդեց չորս զարթուցիչները: Առաջինը տուժեց հենց այն, ճանապարհային «Բրաունը», որը մասնատվեց մի քանի տասնյակ կտորների, եւ որը, բացառված չէ, կարելի էր դարձյալ հավաքել, ղեկավարվելով նրան կից ճշգրիտ սխեմայով, եթե չլիներ բոլոր երեք սլաքների անդառնալի կորուստը, որոնք այդպես էլ մինչեւ օրս չգտնվեցին: Կարծես հավերժորեն ինչ-որ տեղ կորավ հենց ժամանակի էությունը, նրա …

կարդալ ավելին

Ռուբեն Մանգասարյանի հիշատակին

24.03.2009

Մարտի 21-ին սրտի կաթվածից մահացավ լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը: Նրա մահը անասելի ու անսպասելի կորուստ էր բոլորիս համար: Նա ընդամենը 48 տարեկան էր, ուներ մեծ ու տարաբնույթ ծրագրեր իրականացնելու ցանկություն, ուժ ու եռանդ: Ռուբեն Մանգասարյանը ոչ միայն փայլուն ֆոտոլրագրող էր, ով աշխատել է տարբեր թեժ կետերում ու դժվարին պայմաններում` արժանանալով միջազգային բարձր պարգեւների ու ճանաչման, այլեւ` …

կարդալ ավելին

Ստուրուան հրաժարվել է

24.03.2009

Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի թատրոնն այս տարի նոր պրեմիերաներով է հանդես գալու: Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի մեծածավալ ու թանկ բեմադրությունից բացի, նախատեսվում են «Ալմաստ» ու «Սայաթ-Նովա» օպերաների պրեմիերաները: Ընդ որում` Ռոբերտ Ստուրուայի մասնակցությունը` որպես «Սայաթ-Նովայի» բեմադրիչ, չեղյալ է հայտարարվել, քանի որ վրացի բեմադրիչն ինքն է հրաժարվել աշխատել ՀՀ-ում: Սակայն Վրաստանի հետ համատեղ կբեմադրենք «Դոն …

կարդալ ավելին

Ժամանակակից «Ջրահարս»՝ Դանիայի համար

24.03.2009

Դանիայի մայրաքաղաքի խորհրդանիշը համարվող «Ջրահարս» քանդակը շուտով տեղափոխվելու է Չինաստան: Անդերսենի համանուն հեքիաթի բրոնզե հերոսուհին մասնակցելու է Շանհայի Համաշխարհային ցուցահանդեսին: Քանդակագործ Էդվարդ Էրիքսոնի «Ջրահարսը» տեղադրվելու է Կոպենհագենի ափերից բերված ջրով լի լողավազանի մեջ, ինչը պիտի ապացուցի, որ ջուրը մաքուր է ու պիտանի է լողի համար: Կոպենհագենցիները դժգոհել են իրենց սիմվոլի մեկնումի լուրն իմանալուն պես, եւ …

կարդալ ավելին

Ազգային շահերն ու ֆինանսները՝ թատրոնում

24.03.2009

Ժամանակակից հայաստանյան թատրոնների մասին խոսելը բարդ է եւ շատ դեպքերում՝ անիմաստ, քանի որ թատրոնն այժմ արվեստի ամենակոնսերվատիվ ճյուղերից մեկն է դարձել, թեեւ իրականում պետք է լինի ճիշտ հակառակը: Թատրոնն իր բնույթով պիտի լինի համարձակ ու «կենդանի», այլապես` այն ոչ մեկին պետք չի լինի: Այսպես թե այնպես, մենք այժմ միայն պետական հովանավորության տակ գտնվող թատրոններ ունենք, …

կարդալ ավելին

Դողը կենդանության նշան է

21.03.2009

Հայտնի հայերի հոբելյանները միշտ շատ սահուն, գեղեցիկ ու մեծ հաշվով՝ աննպատակ են նշվում։ Մտավորական մարդկանցից բաղկացած պատվիրակությունը սովորաբար այցելում է պոետի (նկարչի, երաժշտի, գիտնականի եւ այլոց) գերեզման, ծաղիկներ են դնում, մի քանի խոսք են ասում (պոետների դեպքում՝ նաեւ ընթերցումներ են տեղի ունենում), հետո գերատեսչական կառույցների ներկայացուցիչները որեւէ հանդիսավոր երեկո են կազմակերպում, հոբելյանական գիրք կամ բուկլետ …

կարդալ ավելին

Ամուկի լռելուց հետո ծնվում է արվեստը

19.03.2009

Պայմանականություններով ու կեղծիքով լի մեր կյանքում խաղաղ ու ստեղծագործ ապրելու համար ներքին ազատություն է հարկավոր: Իսկ իսկական ազատությունը աղմկոտ ու ինտրիգներով լի չի լինում, այն ավելի լուռ ու գիտակցված երեւույթ է: Ներքին ազատությունը մի արժեք է, որը պարտադիր է արվեստով զբաղվող յուրաքանչյուր մարդու համար, եւ որն ավելի ու ավելի քիչ է հանդիպում հանրությանը հայտնի արվեստի …

կարդալ ավելին

Գորան Պետրովիչ «Այն ամենը, ինչ ես գիտեմ ժամանակի մասին»

19.03.2009

Զրո  Ես հրաժարվեցի ձեռքի ժամացույցից մի անգամ միջօրեից հետո 1988 թվականին: Ավելի ճիշտ, ապրիլյան ամպամած մի օր, անմիջապես, հենց ավարտեցի ինչ-որ մեկից վերցրած Կորտասարի գիրքը խրոնոպների` մարդկային ժամանակով սնվող մակաբույծ էակների մասին: Հիմա էդ ամենն ինձ հորինվածք է թվում, մտահնար մի բան, բայց այն ժամանակ ես երկար ու մանրակրկիտ հետազոտում էի, թե արդյոք ձախ դաստակիս …

կարդալ ավելին

«Միակ բանը, որն իմաստ ունի արվեստի գործ դարձնել՝ դա աղբն է»,-ասում է ավանգարդիստ Սէվը

17.03.2009

Ավանգարդիստ արվեստագետ Սէվի` Հենրի Խաչատրյանի հետ մեր հարցազրույցն արվել է ինտերնետի միջոցով, քանի որ Սէվը վաղուց արդեն բնակվում է ԱՄՆ-ում: Դեռեւս 1980-ականներին Սէվն իր անսպասելի ակցիաներով «շոկահարում» էր հասարակությանը` իր ըմբոստությունն արտահայտելով այս կամ այն երեւույթի դեմ: Երեւանի ցուցասրահներում կազմակերպված ցուցահանդես-ակցիաների այցելուներն ամեն անգամ բախվում էին մի նորարարության հետ, իսկ ակցիայի ավարտին ականատես էին լինում, …

կարդալ ավելին

Ֆիլմ Վիսոցկու մասին

14.03.2009

Ռուսաստանը պատրաստվում է 4 սերիայանոց հեռուստաֆիլմ նկարահանել Վլադիմիր Վիսոցկու կյանքի մասին: Ֆիլմի սցենարի հեղինակը երգչի որդին է՝ Նիկիտա Վիսոցկին: Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Միտտան ասաց, որ ֆիլմի հիմքում երգչի կյանքի «ճգնաժամային» մի քանի օրերը կլինեն:

կարդալ ավելին

Կանայք կարող են իրենց տեսնել ու հիասթափվել

14.03.2009

Ինչպիսի՞ արվեստն է բնորոշում կին ստեղծագործողին: Արդյոք կա՞ նկարչական մի ձեռագիր, որով կարող է աշխատել միայն կին-նկարիչն ու միանգամից հասկանալի դարձնել, որ հեղինակը պատկանում է մարդկության «գեղեցիկ» կեսին։ Տրամաբանությամբ հարցի նման ձեւակերպումը ընդունել չի կարելի, քանի որ դա նույնն է, ինչ հարցնենք՝ արդյոք կա՞ միայն շիկահերներին կամ սեւահերներին բնորոշ արվեստ։ Կամ էլ ասել, որ գեր …

կարդալ ավելին

«Արվեստը կենդանի է արվեստագտով»,- համոզված է քանդակագործ Արա Ալեքյանը

14.03.2009

Ինչպես ամեն մի ստեղծագործող, քանդակագործ Արա Ալեքյանը նույնպես անցել է ինքնահաստատման իր ճանապարհը: Նրա խոսքերով` իր ստեղծագործական կյանքը երկար պատմություն ունի, որովհետեւ միշտ սովորել է. նախ` միջնակարգ դպրոց, հետո՝ նկարչական դպրոց, հետո՝ Թերլեմեզյանի անվան ուսումնարան, այնուհետեւ` մինչեւ 1985 թվականը, սովորել է Գեղարվեստի ակադեմիայում: Արան իր մասին երկար-բարակ խոսել չի սիրում: Նա երբեք չի բողոքում դժվար …

կարդալ ավելին

«Արվեստագետները կեղծելու ներքին պահանջ ունեն»

14.03.2009

Պետության ու արվեստի փոխհարաբերությունների մասին խոսելիս նկարիչ Արա Հայթայանը խոստովանեց, որ զրույցը փոքր-ինչ «դառը» ստացվեց: Որպեսզի առանց այդ էլ հուսահատ վիճակը չխորանա, փորձենք շիտակ ու տեղեկացված ստեղծագործողի մտքերում գտնել այն նշանները, որոնց օգնությամբ կարելի է, վերջիվերջո, արվեստի կշիռը բարձրացնել: Եվ դրանով իսկ մեզ` ՀՀ քաղաքացիներիս, հպարտանալու առիթ տալ: – Արվեստը պետության համակարգում ինչպիսի՞ դեր պիտի …

կարդալ ավելին

Կան նախշեր, որոնք դեռեւս մեկնաբանված չեն

14.03.2009

Գորգը համարվում է արեւելյան շքեղություն, թանկ եւ հարուստ կյանքի գրավական հատկապես Արեւմուտքում: Մենք մեզ որոշակիորեն կարող ենք հպարտ զգալ, երբ խոսքը գնում է գորգի, նրա ավանդների ու տարածման մասին: Այժմ՝ պատմական ակնարկ: Գորգի նախատիպը կենդանիների մորթիներ են եղել, որոնցով մեր նախահայրերը ծածկել են իրենց մարմիններն ու կացարանները: Այնուհետեւ մարդը սկսեց ավելի կատարելագործել իր իմացածը եւ …

կարդալ ավելին