Մշակույթ

Մահացել է Սեւդա Սեւանը

19.05.2009

Մայիսի 17-ին մահացել է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեւդա Սեւանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, բուլղարահայ գրող Սեւդա Սեւանի անժամանակ մահվան մասին: Սեւդա Սեւանը օտարագիր հայ նորագույն գրականության ակնառու ներկայացուցիչներից էր: Նրա ստեղծագործությունը …

կարդալ ավելին

Ազնավուրը` Ղարաբաղում

19.05.2009

Անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղ է այցելել Շառլ Ազնավուրը: Ստեփանակերտի «Վերածնունդ» անունը կրող կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը: Ստեփանակերտի հազարավոր բնակիչների ներկայությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը` Սբ. Գրիգոր Լուսավորչի շքանշանը, որին երգիչն արժանացել …

կարդալ ավելին

Ազնավուրը` 85 տարեկան

16.05.2009

Մայիսի 22-ին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 85 տարին, ինչի առթիվ մայիսի 17-22-ը Հայաստանում կանցկացվի «Քեզ համար, Հայաստան» համերգաշարը, որին կմասնակցեն Աիդա Ազնավուր-Կառվարենցը` Ազնավուրի քույրը, Սեդա Ազնավուրը` նրա դուստրը, ֆրանսահայ երգչուհի Լիզ Սարյանը եւ վերջինիս ամուսին Տելեմակ Քավեզյանը, ով Ֆրեդերիկ Մանուկյանի հետ գլխավորում է հայաստանցի ու ֆրանսիացի երաժիշտներից կազմված նվագախումբը: Աիդա Ազնավուրը միայն մեկ անգամ …

կարդալ ավելին

Մեր զենքը ոչ թե երգն է, այլ՝ իմիջը

16.05.2009

Երբ փորձում ենք ուսումնասիրել մշակութային իրադարձությունների տեղեկատուն, ապա միանգամից նկատում ենք մրցույթների առատությունը։ Մեր օրերում շատ կարեւոր չափանիշ է դարձել «Ո՞վ է լավագույնը» (առաջինը, երկրորդը, նախավերջինը) հարցը։ Մրցում են, որպեսզի նորանոր սանդղակներ ու ցուցակներ կազմվեն։ Մրցութային ֆորմատը ոչ միայն շահութաբեր ձեռնարկ է, այլեւ՝ լիցքաթափման յուրատեսակ ձեւ է, քանի որ թույլ է տալիս մարդու (երգչի, ռեժիսորի, …

կարդալ ավելին

Գրեգոր Դոցաուեր «Այգին, կենդանիները եւ բաց դաշտը»

14.05.2009

Այն օրերին, երբ Արեւմտյան աշխարհի Նոր երաժշտությունը ծեր, հոգնած եւ սպառված է թվում, քանի որ այն այլեւս չի կարողանում առաջ բերել որեւէ հնչյուն՝ առանց ուղեկցող աղմուկի, եւ որեւէ նոտա՝ առանց վերջինս բարձրաձայն աղավաղելու, այն երբեմն նախանձով լի հայացք է նետում դեպի Արեւելք: Այն նզովում է frullato-ներն ու բարձր օբերտոնները, որոնցով չարչարում է փայտյա եւ պղնձյա …

կարդալ ավելին

«Սովորենք ավելի հաճախ հարցական նշանն օգտագործել»

14.05.2009

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը չի թաքցնում, որ ինքն անհանդուրժող մարդ է: Նա շատ կտրուկ ու բարկացած է խոսում հայաստանյան հասարակության ինքնազգացողության մասին` վստահեցնելով, որ եթե մոտ ժամանակներս ռադիկալ ու լուրջ վիրաբուժական միջամտություն չարվի մեր ուղեղներում, ապա մեզ արդեն ոչ մի բժիշկ չի օգնի: «Միայն դիահերձող բժշկի պետք կունենանք, իսկ այդ դեպքում տեղյակ կլինենք ճշգրիտ ախտորոշմանը, բայց …

կարդալ ավելին

62-րդ Կաննը

14.05.2009

Երեկ Կաննում մեկնարկել է 62-րդ Միջազգային կինոփառատոնը, որին մասնակցում են այնպիսի համաշխարհային հեղինականություններ, ինչպիսիք են Քվենտին Տարանտինոն, Պեդրո Ալմոդովարը, Քեն Lոուչը, Lարս ֆոն Տրիերը եւ այլք: Այս տարվա մրցութային ծրագիրը համարում են ամենաուժեղներից մեկը Կաննի փառատոնի անցկացման ողջ պատմության ընթացքում: Մրցութային ծրագրում հաղթելու ամենամեծ շանսերը, ըստ քննադատների, ունեն ժամանակակից կինոյի դասականներ համարվող Տարանտինոն ու Ալմոդովարը: …

կարդալ ավելին

Սիգիզմունդ Կրժիժանովսկի «Թուղթը կորցնում է համբերությունը»

14.05.2009

Բոլորին հայտնի է` թուղթը համբերում է: Համբերում է` եւ սուտը, եւ նողկանքը, եւ վրիպակները, եւ կեղտոտ խիղճը, եւ գեշ ոճը, եւ էժանագին պաթոսը: Ամեն ինչ: Սակայն, ինչպես վկայում է այս պատմվածքը` միառժամանակ: Դա տեղի ունեցավ մի նոյեմբերյան առավոտ, երբ ձյան խոնավ փաթիլներն ու անձրեւի կաթիլները վիճում էին այն մասին, թե ինչ է հիմա` աշո՞ւն, թե՞ …

կարդալ ավելին

Բոլորս գնում ենք թանգարան

12.05.2009

Մայիսի 16-ին Հայաստանի բոլոր թանգարանները առավոտից մինչ ուշ գիշեր կբացեն իրենց դռները բոլոր այցելուների համար։ Այդ օրը Եվրոպայի շատ երկրների թանգարանները դառնում են «թանգարանային գիշեր» արարողության մասնակիցը ու մեծ թվով այցելուներ են ունենում։ Հայաստանն արդեն հինգերորդ անգամ է միանում այդ տոնին ու իր բոլոր թանգարանները անվճար է դարձնում։ Այդ օրը լավ առիթ է ընձեռում բոլոր …

կարդալ ավելին

Գիա Կանչելին Երեւանում

12.05.2009

«21-րդ դարի հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությամբ Երեւանում մայիսի 7-9-ը կազմակերպվել էին վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի համերգները։ Կոմպոզիտորը, արդեն մի քանի տարի է, ապրում է Եվրոպայում։ Նա պատմեց, որ երբ 1991 թվականին առաջին անգամ գնաց Բեռլին, պետք է ընդամենը մեկ տարի այնտեղ մնար, սակայն հայրենիքում սկսվեց քաղաքացիական պայքարը, եւ նա որոշեց մնալ Եվրոպայում։ «Որոշեցի, քանի դեռ կարողանում …

կարդալ ավելին

Ամենաթանկ «Եվրատեսիլը»

12.05.2009

Մոսկվայում անցկացվող «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը կազմակերպիչներին շահույթ չի բերի: Այդ մասին փաստել են մրցույթի աշխատանքային խմբի ղեկավար Վ.Վինոգրադովն ու ռուսական «Առաջին» ալիքի գլխավոր պրոդյուսեր Կ.Էռնստը: Եվրոպայի հեռարձակողների միությունը մրցույթն անցկացնելու համար տրամադրել է 6 մլն եվրո, 1 մլրդ ռուբլի փոխանցել է Ռուսաստանի կառավարությունը, եւս 200 մլն ռուբլի ստացվել է Մոսկվայի քաղաքապետարանից: «Եվրատեսիլն» ունի նաեւ …

կարդալ ավելին

Գերմանացիները մերժեցին ֆիլմը

10.05.2009

Վերջերս գերմանացիները մերժեցին ցուցադրել հայոց ցեղասպանության մասին նկարահանված պատմավավերագրական ֆիլմը` պատճառաբանելով, որ ֆիլմը բավականին երկար է: Այնինչ, թերեւս խնդիրն այլ տեղ պետք է որոնել: Բանն այն է, որ «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» մոտ երկու ժամ տեւողությամբ ֆիլմում խոսվում է ոչ միայն հայոց ցեղասպանության մասին, այլեւ զուգահեռաբար ներկայացվում է հրեաների ցեղասպանությունը: Ի դեպ, ամբողջ ֆիլմը կառուցված է …

կարդալ ավելին

Կանն կգնա հայկական պատվիրակությունը

10.05.2009

Միջազգային կինոփառատոների շրջանակներում գործող կինոշուկաները միշտ եռում են համագործակցություններ որոնող ու հաստատող գործնական հանդիպումներով։ Կինոշուկաներում գնվում ու վաճառվում են ոչ միայն ավարտուն ֆիլմերը, այլեւ նախագծերը, սցենարներն ու դեռ գաղափարի մակարդակի վրա գտնվող մտահղացումները։ Եվ, իհարկե, ամենամեծ կինոշուկան գործում է Եվրոպայի հնագույն ու խոշորագույն Կաննի կինոփառատոնում։ Այս տարի մայիսի 13-24-ն անցկացվող Կաննի 62-րդ փառատոնում Հայաստանն առաջին …

կարդալ ավելին

Արդյոք դրանք Արմեն Ջիգարխանյանի խոսքե՞րն են

10.05.2009

2008 թվականի վերջում «Գորդոնի բուլվար» ինտերնետային ամսագրում տպագրվել էր հարցազրույց մեր սիրելի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ։ Այդ ամսագիրը լրագրող Դմիտրի Գորդոնի հեղինակային նախագիծն է, որն իր շարունակությունը ստանում է Կիեւի հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող հաղորդումների շարքի տեսքով։ Այդ կայքը հսկայական հաճախելիություն ունի հակառուսական տրամադրություններ ունեցող հրեաների շրջանում, քանի որ հրեաների բացառիկության անթաքույց գովքն է անում։ Իսկ …

կարդալ ավելին

Ուրգանտն ու Ալսուն

10.05.2009

Մայիսի 16-ին «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում կայանալիք «Եվրատեսիլ-2009»-ի եզրափակիչ մրցութային համերգի հաղորդավարներն են լինելու Իվան Ուրգանտը եւ երգչուհի Ալսուն: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը: Նա նաեւ տեղեկացրել է, որ երաժշտական մրցույթի կիսաեզրափակիչի հաղորդավարներն են լինելու Անդրեյ Մալախովը եւ թոփ մոդել Նատալյա Վոդյանովան: Կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան մայիսի 12-ին եւ 14-ին: …

կարդալ ավելին

Առողջություն ենք մաղթում

07.05.2009

Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երեկվանից գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում եւ այսօր վիրահատվելու է: Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների, Տիգրան Մանսուրյանի մոտ հայտնաբերվել է սրտի իշեմիկ հիվանդություն, եւ այսօր կոմպոզիտորին ստենտավորում են անելու: Վիրահատությունը, որպես կանոն, տեւում է մոտ 1 ժամ:

կարդալ ավելին

Ոչ թե կինոկենտրոն, այլ՝ կինոգավառ ենք

07.05.2009

Կինոն միշտ էլ ազգային ինքնության լավագույն միջոցն է եղել, քանի որ իր բնույթով այն զանգվածային արվեստ է եւ կարող է հեշտությամբ յուրաքանչյուրիս տուն մտնել, հուզել ու ստիպել մտածել` ո՞վ ենք մենք: Կինոն նաեւ պետության ամենացայտուն այցեքարտն է: Կարող ես փոքր ու աղքատ երկիր լինել, բայց եթե լավ կինո ունես, ուրեմն դեմք ունես ու կարող ես …

կարդալ ավելին

Նախարարը բալետ է սիրում, վարչապետը` ռո՞ք

07.05.2009

«Jethro Tull» հանրահայտ բրիտանական ռոք խումբը մայիսի 22-ին հանդես կգա Երեւանի Մարզահամերգային համալիրում: Այդ խումբը 1970-ական թթ. հսկայական դահլիճներ էր հավաքում աշխարհում ու հիրավի համարվում էր լավագույն ռոք խմբերից մեկը: «Jethro Tull»-ի այցը իրոք մեծ իրադարձություն է: Խումբն իր կոմպոզիցիաներում փայլուն համադրում է սիմֆոնիզմը, մեղեդայնությունն ու կիրքը: Յան Անդերսոնի խումբը ռոքի էսթետիկան հասցրեց գրեթե ակադեմիական …

կարդալ ավելին

«Եվրատեսիլի» վարկանիշը Ֆիլիպ Կիրկորո՞վն է գցում

07.05.2009

Մայիսի 12-ին Հայաստանն արդեն չորրորդ անգամ կմասնակցի «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Երեկ այս թեմայի շուրջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանախոսներ` երգչուհի Շուշան Պետրոսյանը եւ «Էմփիրեյ» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանն անդրադարձան Ինգա եւ Անուշ Արշակյաններին, ովքեր եւ այս տարի ներկայացնելու են Հայաստանը: Ս. Մանուկյանն ասաց, որ չնայած քույրերի հանդեպ իր դրական վերաբերմունքին, երգի ընտրությունը անհաջող է համարում, …

կարդալ ավելին

Վլադիսլավ Օտրոշենկո «Ռուս գրողը եւ տարածությունը»

07.05.2009

Գուցե հենց այդ պատճառով Գոգոլը չէր կարողանում երկար մնալ ու ապրել անծայրածիր ռուսական տարածքներում: Նա սիրում էր դրանց մտովի Հռոմից նայել, որտեղ ժամանակ առ ժամանակ վրա էին հասնում տարածության մոնղոլական ծարավի նոպաները: Նա ձերբազատվում էր այդ նոպաներից այն բանով, որ մի ճարպիկ ուղեկցորդ էր վարձում եւ ջղաձիգ շրջելով դեսուդեն էր նետվում հռոմեական Կամպանյայում, քանզի անմիջապես …

կարդալ ավելին