Աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը երեկվանից գտնվում է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում եւ այսօր վիրահատվելու է: Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների, Տիգրան Մանսուրյանի մոտ հայտնաբերվել է սրտի իշեմիկ հիվանդություն, եւ այսօր կոմպոզիտորին ստենտավորում են անելու: Վիրահատությունը, որպես կանոն, տեւում է մոտ 1 ժամ: