Այսօր` հուլիսի 7-ին, տեղի է ունենալու Ռուբեն Հախվերդյանի «50-ից հետո» համերգը: Երեկ հրավիրված ասուլիսում նա ասել է, որ համերգի խորագիրը ոչ մի կապ չունի իր տարիքի եւ 59-ամյակի հետ: Համերգի ընթացքում նա նոր երգ է ներկայացնելու, որը կոչվում է «Կտակ»: Ռ.Հախվերդյանն իր երգերի մասին ասել է. «Ես չեմ կարող իմ երգերը սիրել: Երբ երգը գրում …
կարդալ ավելինAEG Live ընկերությունը տարածել է մի տեսաձայնագրություն, որը կատարվել է Մայքլ Ջեքսոնի վերջին փորձերից մեկի ընթացքում: Տեսաձայնագրությունը կատարվել է «This Is It!» լոնդոնյան համերգներից առաջ: Համերգի փորձն անցկացվել է Լոս Անջելեսի Staples Centre բեմահարթակում: Կադրերը վկայում են, որ մահից մի քանի օր առաջ Ջեքսոնն իրեն բավական լավ է զգացել: Ինչպես պատմել է Staples Centre-ի լուսանկարիչ …
կարդալ ավելինՀՀ Մշակույթի նախարարության վերջին տարիների գործելաոճը նմանվել է ամեն պատեհ եւ անպատեհ առիթներով սեփական նախաձեռնությունը փառաբանողներին խթանող մի կառույցի, ինչը հիշեցնում է խորհրդային տարիները, երբ բոլորը միաբերան պետք է ասեին` կեցցե՜ այս կամ այն մարդը, այս կամ այն միջոցառումը: Միջոցառումային քաղաքականությունը միշտ էլ ողջունելի է, քանի որ այն լուրջ վերլուծությունների կամ նպատակային ծրագրերի հետ կապ …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում սրտի ծանր կաթվածից հետո 80 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Զիկինան: «Գրեթե մեկ շաբաթ առաջ Լյուդմիլա Գեորգիեւնան սրտի ծանր կաթված ունեցավ, ինչից հետո նրան տեղափոխեցին 83-րդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Բժիշկները մինչեւ վերջ պայքարել են երգչուհու կյանքի համար, սակայն, ցավոք, նա մահացավ»,- ասել է բժիշկը: Ի դեպ, հունիսի 10-ին Լ. …
կարդալ ավելինՕպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանի հետ զրուցելիս զարմանալի տպավորություն է ստեղծվում, կարծես քեզ հնարավորություն է տրվել դիպչել մաքուր, ինքնաբավ ու պրոֆեսիոնալ մարդու մտքերին: Առանց ավելորդ սեթեւեթանքի, առանց ամպագոռգոռ բառեր օգտագործելու` նա իր դիտարկումների մասին է խոսում, եւ դու հասկանում ես, որ իրականում մենք հզորագույն ներուժ ունենք, սակայն համառությամբ դա նկատել չենք ցանկանում: Վ.Խաչատրյանը վաղուց արդեն հաստատվել …
կարդալ ավելին– Հիմա ուր որ է կգա, գալու ժամանակն է, որոշ ժամանակ անց այստեղ կլինի, հավատա խոսքիս,- ասաց Մաքսը: Մինչ Մաքսը խոսում էր, գինետան մի անկյունում սեղանի առջեւ նստած փոքրամարմին մարդը գլուխը տմբտմբացնելով համաձայնվում էր Մաքսի ասածներին: Գինեսեղանը սրբելիս Մաքսը մտածում էր, թե այս խեղճուկրակ մարդն ինչ կապ կարող էր ունենալ Փիթի նման երիտասարդի հետ: Ճիշտ …
կարդալ ավելինՀռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը հայտարարել է, որ Հռոմում հայտնաբերվել են Պողոս առաքյալի մասունքները: Նա ասել է, որ առաջին անգամ պատմության ընթացքում անցկացվել է Սբ. Պողոսի տաճարի տակ պահվող զոհասեղանի քարադագաղի հետազոտություն: Ըստ Բենեդիկտոս XVI-ի, քարադագաղում հայտնաբերվել են մարդկային ոսկորների մասեր, որոնք վերաբերում են մեր թվարկության I-II դարին: «Քանի որ տաճարն անվանվել է Պողոս առաքյալի պատվին, …
կարդալ ավելինՀուլիսի 4-ին տեղի է ունենալու Գրողների միության համագումարը, որը գաղտնի եւ փակ քվեարկությամբ նոր նախագահ է ընտրելու: Այդ համագումարը լուրջ բախումներ խոստացող իրադարձություն է համարվում, համենայնդեպս հենց գրողներն են այդ մասին ակնարկում` գրեթե ամեն օր ասուլիսներ հրավիրելով: Գրողները շատ են, շատ են նաեւ միության ներսում ծնունդ առած խնդիրները, միության անդամները երկու բանակի բաժանված` իրար դեմ …
կարդալ ավելին«Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության հիմնադրամը» (Հայաստան), «3 ՄԻԼԻՈՆ» ամսագիրը (Հայաստան), «168 ԺԱՄ» թերթը (Հայաստան) ներկայացնում են «Չտեսնված Հայաստան» ֆոտոմրցույթը: Մրցույթ-նախագծի վերնագիրն այն ֆոտոնախագծի անվանումն է, որի վրա Ռուբեն Մանգասարյանն աշխատում էր իր ողջ կյանքի ընթացքում: Նա հաճախ էր կրկնում. «Մի կյանքը հերիք չէ Հայաստանի ողջ գեղեցկությունը լուսանկարելու համար»: Նրա խոսքերը մարգարեական էինգ Նրա սիրտը կանգ …
կարդալ ավելինԱշունը Հայաստանում ավանդաբար լի է լինում փառատոներով: Այս տարի այդ փառատոների թվին միանալու է նաեւ «ReAnimania» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը. որն առաջին անգամ տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 3-6-ը: Փառատոնի հիմնադիր տնօրեն, սիրիահայ նկարիչ, բեմադրիչ ու անիմատոր Վրեժ Քասունին նշում է, որ փառատոնի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում ու ստուդիաներում աշխատող անիմատորների համախմբումն է: Այդ պատճառով էլ …
կարդալ ավելինԱրվեստի միջոցով ինքնարտահայտվող մարդու համար կարեւորագույն ելակետը ազատությունն է։ Այդ միտքը՝ տարբեր ենթատեքստերում, անընդհատ շեշտում էր Նեապոլի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի դասախոս, արվեստի տեսաբան Ֆրանչեսկո Գալլոն, ով այս օրերին Երեւան է ժամանել շատ գեղեցիկ նպատակով։ Նա ցանկանում է մինչեւ ողնուծուծը արվեստով հագեցած ու արվեստով շնչող Իտալիայում ներկայացնել Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցադրական շարքը։ Մինասը մեզ՝ հայաստանցիներիս համար …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Գագիկ Գյուրջյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:
կարդալ ավելինԱմիսներ առաջ կյանքից վաղաժամ հեռացավ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանը: Նրա նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր, ցավոք, անավարտ մնացին: Ռ. Մանգասարյանը «Պատկեր» ստուդիայի հիմնադիրն էր, տեղական եւ միջազգային մրցանակների մրցանակակիր: Նրա աշխատանքները ավելի շատ տպագրվում էին միջազգային, քան տեղական մամուլում: Ռուբենի լուսանկարները պատկերում էին Հայաստանի անցած պատմական ճանապարհը, Անկախության տարիները, Սպիտակի երկրաշարժը, Ղարաբաղյան շարժումը եւ պատերազմը, սոցիալական ծանր …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ: Հայաստանի եւ Վրաստանի առաջին տիկինները` Ռիտա Սարգսյանը եւ Սանդրա Ռուլովսը, երեկ այցելեցին արվեստագետ, նկարիչ-դիզայներ Նուռի` Արման Դավթյանի Երեւանում գտնվող արվեստանոցը: Նուռի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն մեր երկրում, այլեւ արտերկրում: Արվեստագետը Առաջին տիկնանց ներկայացրել է …
կարդալ ավելինՀայաստանի ստեղծագործական միությունները պարբերաբար հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում միայն այն ժամանակ, երբ պետք է միության նախագահ ընտրվի: Ընտրությունների ընթացքում էլ կամ միաձայն վերընտրում են գործող նախագահներին, կամ էլ հաստատվում է, որ ստեղծագործողները երկու բանակի են բաժանվել ու պայքարում են ղեկավարելու` իշխանության գալու համար: Ընդ որում, վերջին տարիների ընտրական պրոցեսները վկայեցին, որ «ընդդիմադիրները» չեն հաղթում: …
կարդալ ավելինՋազը Մեր քաղաքում սիմֆոնիա էր հնչում, սակայն այն ձեւից ու նրբագեղությունից զուրկ էր: Այն սկիզբ էր առնում լռությունից, խավարից ու երազից: Եվ քաղաքի արթնանալուն համընթաց բացվում էր օրը, սիմֆոնիայի երաժշտությունն ու ռիթմերը դառնում էին ավելի բարձրագոչ ու արագաշարժ: Օրը օրին երաժշտությունը հորինվում էր զանազան հնչյուններից ու ռիթմերից: Ավելի ուշ, մեկ-երկու տարի անց, մտաբերելով մեր բոլոր …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը շուրջ 10 տարի մտորել է իր «Հիսուսի կենդանագիր պատկերը» ֆիլմի շուրջը: Նա համոզվել է, որ պատմությունը շատ ավելի բարդ ու գեղեցիկ բան է, քան մենք պատկերացնում ենք: Եվ այդ պատճառով էլ մեր օրերում շատ մեծ գին ունի նորովի ընկալելու եւ վերաիմաստավորելու մեր ունակությունը: «Մենք զարմանալի ժողովուրդ ենք. ունենք Խորենացի, Կորյուն, բայց չենք …
կարդալ ավելին«Բիթըլզ» խմբի անդամ, սըր Պոլ ՄաքՔարտնին որոշել է երաժշտություն գրել անիմացիոն ֆիլմի համար, որի հիմքում կլինի «Բարձր ամպերի մեջ»` «High in the Clouds» հեքիաթը: 2005 թվականին լույս տեսած փոքրիկ սկյուռիկ Ուռալի մասին պատմող այս հեքիաթը Պ.ՄաքՔարտնին գրել է մանկագիր Ֆիլիպ Արդի հետ միասին: Իսկ այժմ որոշվել է հեքիաթը լիամետրաժ մուլտֆիլմ դարձնել: Պոլ ՄաքՔարտնին մի քանի …
կարդալ ավելինԻնչպես հաղորդում է ՀՀ Մշակույթի նախարարությունը` Երեւանի Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում հունիսի 27-ին եւ 28-ին հայկական օպերայի պրեմիերա տեղի կունենա: Ներկայացվելու է Ալեքսանդր Սպենդիարովի «Ալմաստը», որը բեմադրել է ռուսաստանցի Գեորգի Իսահակյանը: Դեկորացիաների ու զգեստների հեղինակը ռուս է, դիրիժորը Յուրի Դավթյանն է, պարերի բեմադրիչը Վիլեն Գալստյանն է:
կարդալ ավելինԱյսօր Հայաստանի ամենավառ ու ինքնատիպ նկարիչներից մեկի՝ Էդուարդ Խարազյանի հոբելյանն է: Մաեստրոն իր 70-ամյակը բավականին լուռ է տոնում` խուսափելով իր անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացնելուց: Թբիլիսիում ծնված նկարիչը երիտասարդ տարիքում Հայաստան է տեղափոխվել` իր արվեստով հարստացնելով 1960-ականների փայլուն հայ նկարիչների ներկապնակը: Է.Խարազյանն այն եզակի նկարիչներից է, ում անունը հայտնի է ոչ միայն հայրենիքում, այլեւ` Եվրոպայում …
կարդալ ավելին